23:39 12.08.2021
ՆԳՆ-ն 50 տարվա ընթացքում արգելել է Ռուսաստանի տարածք մուտք գործել Ադրբեջանի և Ղազախստանի քաղաքացիներ Սպանդիյար Վագաբզադեին և Կուատա Ախմետովին:
Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նման որոշում է կայացվել այն պատճառով, որ նրանք համացանցում հրապարակային արտահայտություններ են թույլ տվել, որոնք ազգամիջյան թշնամանք են հրահրում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իսֆանդիյար Վագաբզադեն դիմել էր Վլադիմիր Ժիրինովսկուն, որն ասել էր, որ Ադրբեջանում բռնապետություն է, իսկ այդ երկրի տարածքը ժամանակին ռուսական կայսրությանն է նվիրել Իրանի շահը: Վագաբզադեն իրեն կոշտ արտահայտություններ էր թույլ տվել՝ Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին անվանելով «խոզ»:
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Соловьев Live յութուբյան ալիքի եթերում մեկնաբանել է Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեի խոսքերը, որը Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին անվանել էր «խոզ»:Ժիրինովսկին խոստացել է այս ամենն անպատիժ չթողնել:
«Մենք կոշտ նամակ կուղարկենք Ադրբեջանի ղեկավարին՝ պահանջելով քրեական գործ հարուցել: Դա հրեշավոր վիրավորանք է: Սա միջնադար է»,- ասել է Ժիրինովսկին:
Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարարությունը, մեկնաբանելով նախկին դեսպանի խոսքերը, նշել է, որ Վագաբզադեն 2016-ին ազատվել է պաշտոնից՝ աշխատանքում թույլ տված թերությունների համար, այդ պատճառով էլ նա չի ներկայացնում Ադրբեջանի ԱԳՆ-ն կամ որևէ այլ պետական մարմին: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ այս պարագայում ճիշտ չէր լինի մեկնաբանել նրա խոսքերը:
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...