13:12 14.08.2021
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին հանձնարարվել է սկսել գաղտնի փաստաթղթերի, ինչպես նաև պետական դրոշի կամ ամերիկյան գերատեսչությունների լոգոտիպների պատկերներով առարկաների ոչնչացումը, հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքն այն առարկաների մասին է, որոնք «կարող են օգտագործվել քարոզչական նպատակներով»:
Դիվանագիտական կորպուսում լրագրողների աղբյուրը հայտնել է, որ հետախուզությունը չի բացառում թալիբների կողմից Քաբուլի մեկուսացումը առաջիկա երեքից յոթ օրվա ընթացքում: Սակայն դա չի նշանակում, որ գրոհայինները կմտնեն Աֆղանստանի մայրաքաղաք, ասել է աղբյուրը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը, մեկնաբանելով այս տեղեկատվությունը, դեսպանատանը փաստաթղթերի ոչնչացումը համարել է ստանդարտ ընթացակարգ, հայտնում է The Hill- ը:
Ամերիկյան զորքերի դուրսբերման մասին հայտարարությունից հետո «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը արագ հարձակում է սկսել աֆղանական բանակի դիրքերի վրա: Աֆղանստանի կառավարության վիճակն ամեն օր ավելի կրիտիկական է դառնում: Վերջին շաբաթվա ընթացքում թալիբները կարողացել են գրավել 16 նահանգի մայրաքաղաքներ:
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Աֆղանստանում տիրող իրավիճակի հարցով հանդիպում է անցկացրել։
Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել էր Աֆղանստանում իրադրության՝ վերահսկողությունից դուրս գալու մասին։
Թալիբներն իրենց հերթին հավաստիացրել են Աֆղանստանի հարևան երկրների, ինչպես նաև Իսլամական Հանրապետությունում գտնվող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների անդամների համար սպառնալիքի բացակայության մասին։
15:04 15.07.2025
Հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀուլիսի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4211 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 154 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 183 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 249 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 853, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 21, վարելու ընթացքում ծխելու՝ 333, վարելիս […] ...
14:43 15.07.2025
ՆԳՆ-ն պարզել է շանը մեքենային կապած վարորդի ինքնությունըՀամացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։ Հիշեցնենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական […] ...
14:35 15.07.2025
Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջՈւկրաինայում հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղին նախընտրելի է ռուսական կողմի համար. Մոսկվան պատրաստ է բանակցություններ վարել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները ուկրաինական կարգավորման վերաբերյալ։ «Մենք պետք է կենտրոնանանք քաղաքական և դիվանագիտական աշխատանքի վրա։ Ռուսաստանի Դաշնության նախագահը բազմիցս ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցել, […] ...
14:25 15.07.2025
Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի կարևոր թեմաներ, ինչպես նաև առաջիկա շփումների […] ...
14:18 15.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 15-20-ըԵրևանում հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հուլիսի 15-ին՝ 19-23 մ/վ, հուլիսի 16-20-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 15-ին և 18-20-ին կեսօրից հետո, 16-17-ին գիշերը և կեսօրից հետո […] ...
14:10 15.07.2025
Կալասը հայտնել է, թե երբ ԵՄ-ն կարող է համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրները կարող են համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ արդեն երեքշաբթի օրը։ «Ես ակնկալում եմ, որ այսօր մենք կկարողանանք հասնել քաղաքական լուծման պատժամիջոցների 18-րդ փաթեթի վերաբերյալ։ Մենք շատ մոտ ենք դրան։ Այսօր կամ վաղը, բայց ես ակնկալում եմ, որ դա կլինի այսօր», – ասել […] ...