ԲՏԱ նախարարը հանդիպել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+15.96 oC

ԲՏԱ նախարարը հանդիպել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարարի հետ

17:41 17.08.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 17-ին ընդունել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ բարձր է գնահատում Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես առաջինը ճանաչելու փաստը, այս առումով Ուրուգվայն առանձնահատուկ տեղ ունի աշխարհասփյուռ հայության համար։

Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատմության քառուղիներում շատ իրադարձություններ են միավորել երկու երկրներին և դեռևս մեծ ճանապարհ ունեն միասին անցնելու։

Նախարար Խաչատուրյանը, խոսելով ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների հաջողությունների և զարգացման հեռանկարների մասին, առանձնահատուկ ընդգծել է ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը ու նշել․ «Հայաստանյան մասնավոր ընկերությունները բավականին ակտիվ են գործում այս ոլորտում՝ տարեցտարի ավելացնելով երկրի ՀՆԱ-ն, սակայն ոլորտում դեռևս որակյալ մասնագետների մեծ պահանջարկ կա։ Խորհրդային շրջանում Հայաստանը զգալի առաջատար դիրքեր է գրավել ոլորտում, որի արդյունքում երկիրը լավ ժառանգություն է ստացել, միևնույն ժամանակ կրթական համակարգն էլ ապահովել է լավ մասնագետներ»։

Ֆրանսիսկո Բուստիժոն, ներկայացնելով Ուրուգվայի ձեռքբերումները ՏՏ ոլորտում, նշել է, որ Ուրուգվայն այս առումով իսկապես մեծ առաջընթաց է արձանագրել․ ոլորտը գործում է պետական հոգածության ներքո և առաջատար դիրքեր է գրավում Լատինական Ամերիկայում։ Ուրուգվայն աշխարհի ամենաշատ էլեկտրոնային գործիքակազմ կիրառող կառավարություններից մեկն է հանդիսանում։ Ֆրանսիսկո Բուստիժոն կարևորել է հայկական ՏՏ ընկերությունների ներուժը և նշել, որ հայկական ընկերությունները Ուրուգվայի միջոցով կարող են մուտք գործել Լատինական Ամերիկայի երկրներ և օգտվել այնտեղ առկա մի շարք հնարավորություններից։

Ուրուգվայի ԱԳ նախարարը հավելել է նաև, որ հաջողված թվայնացման գործընթաց իրականացնելու համար կրթական համակարգին զուգահեռ կարևոր են նաև տեխնիկական ենթակառուցվածքները, որի հաջող փորձն իրենց երկիրն արձանագրել է։

Կողմերը կարևորել են այսուհետև դեսպանատների մակարդակով աշխատելու հնարավորությունը, ինչը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության ձևավորմանը, մասնավորապես համատեղ տեխնոլոգիական ծրագրերի, թվայնացման, կրթական ծրագրերի, ՏՏ ոլորտում մասնագետների փորձի փոխանակման, տեղեկատվական կենտրոնների փոխգործակցության և մի շարք այլ ուղղություններով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասին

11:01 15.05.2025

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

10:58 15.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Մայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններին

10:48 15.05.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը

10:35 15.05.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...

Ռաֆինյան խոստովանել է, որ Ֆլիկի շնորհիվ մնացել է «Բարսելոնայում»

10:35 15.05.2025

Ռաֆինյան խոստովանել է, որ Ֆլիկի շնորհիվ մնացել է «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ աշխատելու մասին։ «Ֆլիկի շնորհիվ մնացի «Բարսելոնայում»։ Նա ինձ ասաց, որ կլինեմ իր թիմի կարևոր խաղացողներից մեկը։ Նա շատ է հոգ տանում խաղացողների մասին, անաչառ է և անգնահատելի մարդկային հատկանիշներ ունի։ Անչափ ուրախ էի, որ ինձ ավագ ընտրեցին։ «Բարսելոնայում» խաղալն իմ երազանքն էր, իսկ ավագի […] ...

Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:28 15.05.2025

Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP