Շինտեխնիկայի և աշխատուժի պակասի պատճառով Գյումրիի Բուլվարային թաղամասում փողոցի հիմնանորոգումը ժամանակավոր դադարեցվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+27.09 oC

Շինտեխնիկայի և աշխատուժի պակասի պատճառով Գյումրիի Բուլվարային թաղամասում փողոցի հիմնանորոգումը ժամանակավոր դադարեցվել է

19:14 18.08.2021

Մոտ երկու շաբաթ է՝ դադարեցված է Բուլվարային թաղամասի Դուդկո փողոցի շինարարությունը։ Շինհրապարակից տեխնիկան տարվել է, հիմնական աշխատանքները մնացել են անավարտ։ Ընդամենը 500 մետր երկարության փողոցի նորոգումն ընդգրկված է ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրում, հիմնանորոգման ավարտը նախատեսված է նոյեմբերին։

Ապրիլին է սկսվել Դուդկո փողոցի շինարարությունը, 700 մետր երկարության փողոցի 490 մետրն է, ըստ հաստատված նախագծի, ծրագրում ընդգրկված։ Թաղամասի շենքերի բնակիչների բողոքներից հետո էլ  փողոցն ամբողջությամբ չներառվեց ծրագրում։ 5 ամսում շինարարները մայթ են կառուցել, եզրաքարեր շարել ու խճապատել փողոցի մի մասը։

Փողոցի շինարարության ընթացքի անմիջական, այսպես ասած, «հսկիչները» թաղամասի ապրողներն են։ Տեսել են, որ համարյա ամեն օր մեկ-երկու շինարարով են գործն արել, ոչ միայն աշխատուժն է քիչ է եղել, նաև տեխնիկա չեն ունեցել։

«Շատ աշխատուժ չի էլ եղել, երկու-երեք հոգի, ոչ ավելի, երկու բանվոր ու մեկ պրարաբ են աշխատել։ Սաղ քաղաքը էդ կազմակերպությանն են տվել, որ պտի ասֆալտապատե, իրանք էլ չեն հասցնե»,- ասում են թաղամասի բնակիչները։

Քաղաքի փողոցների նորոգումը հիմնականում մեկ շինկազմակերպության ձեռքին լինելու բնակիչների ասածները պատվիրատուն էլ հաստատեց։ Դուդկո փողոցի ու ևս 14 փողոցների կապիտալ շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» շին ընկերությունը։ Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետը դրանում խնդիրներ չի տեսնում, թեկուզ այն, որ կես կիլոմետր երկարության  փողոցում աշխատեն ընդամենը երկու բանվոր։

«Ինչ պետք է շատ  բանվոր  տանեն հավաքեն, ում համար, եթե բորդյուր են շարում, երկու հոգի է պետք կամ երեք հոգի, երկուսը՝ վարպետ, մեկը՝ բանվոր, ինչ պետք է շատ մարդ հավաքեն, կազմակերպությունը  էդ պարապ մարդուն փող պտի վճարի, որ բերեց էնտեղ կանգնեցրեց, եթե էդպես բոլորին վճարեց, ինչ կլինի»,- ասում է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը։

Բանվորական ուժի և շինտեխնիկայի խնայողությունները, կոմունալ բաժնի պետը վստահեցնում է՝ փողոցների շինարարության ժամկետների վրա չեն ազդի։ Կնյազ Մանասյանի պնդմամբ՝  Դուդկո փողոցում մեծ գործեր չեն մնացել, հետո էլ շինարարը անվերադարձ չի հեռացել, մի քանի օրից նույն շինընկերության աշխատողները կվերադառնան շինհրապարակ։

«Տեխնիկայի խնդիր կա, էդ կազմակերպությունը բավականին հզոր կազմակերպություն է, բայց նաև ունի Գյումրի քաղաքի տարածքում 15 օբյեկտ, բոլոր օբյեկտներում մեքենա-մեխանիզմները անհրաժեշտ են, հիմնարկությունը չի կարող միաժամանակ բոլոր տեղերում ունենա 15 հատ նույն տեխնիկայից, էսօր էս փողոցում են աշխատում, վաղը մեկ այլ փողոցում կտեղափոխեն ու կաշխատեն։ Երբ որ մի քանի փողոց  կհասցնեն արդեն ասֆալտապատման մակարդակին, միանգամից կասֆալտապատեն»,- ասել է Կնյազ Մանասյանը։

Բավարար շինտեխնիկա և աշխատուժ չունենալով, ամեն դեպքում, միայն Գյումրիում 15 փողոցի շինմրցույթում հաղթել է, 15-ում էլ հասցնում է աշխատել։ Պարոն Մանասյանը նաև հստակեցնում է, որ մրցույթների  գործող կարգում  որևէ սահմանափակում  կամ պարտադիր պայման չկա, պարզվում է՝ գլխավորը  ժամկետներում  ավարտելու պահանջն է, որն էլ  հաղթող կազմակերպությունը կարողանում է  գլուխ բերել՝ ենթակապալառու ընկերություններ ներգրավելով։

2020 թվականից ՎԶԵԲ-ի փողոցաշինական նույն ծրագրով տասնյակից ավելի փողոցներում շինարարությունը  անավարտ է մնում, մի մասը նախատեսվում է մինչև օգոստոսի 31-ը շահագործման  հանձնել։ Բնակկոմունալ բաժնի պետը ամեն դեպքում վստահեցնում է, որ Դուդկո փողոցը անավարտների ցանկը չի համալրի։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 06.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել Թրամփին՝ Բրազիլիա-ԱՄՆ տարաձայնությունները լուծելու համար

08:54 06.08.2025

Լուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել Թրամփին՝ Բրազիլիա-ԱՄՆ տարաձայնությունները լուծելու համար

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի զանգահարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ տնտեսական տարաձայնությունները լուծելու և բրազիլական ապրանքների վրա Սպիտակ տան կողմից նախկինում սահմանված մաքսատուրքերի վերանայման խնդրանքով։ «Ես չեմ զանգահարի Թրամփին, քանի որ նա չի ուզում խոսել», – ասել է պետության ղեկավարը կառավարության YouTube ալիքով հեռարձակված ելույթի ժամանակ։ Միաժամանակ, նախագահը խոստովանել է, որ կզանգահարի […] ...

Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներում

08:45 06.08.2025

Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներում

Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մերժել է իր համաքաղաքացիների բոլոր խնդրանքները՝ օտարերկրյա բանակներում ծառայելու թույլտվության վերաբերյալ, հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ Սլովակիայի նախագահի պաշտոնը 2024 թվականի հունիսի 15-ին ստանձնած Պելեգրինիին դիմել են հանրապետության յոթ քաղաքացիներ՝ օտարերկրյա պետությունների բանակներում ծառայելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Նրանցից վեցը մտադիր էին միանալ Ուկրաինայի զինված ուժերին, իսկ մեկ անձ խնդրել էր Ռուսաստանի […] ...

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

08:35 06.08.2025

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:25 06.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքում

08:15 06.08.2025

Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքում

Օգոստոսի 6-ին, ժամը 06։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Ըստ նախնական տվյալների հրդեհը […] ...

BACK_TO_TOP