Ընդերքօգտագործողների հետ քննարկվել է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների փոփոխությունների նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.31 oC

Ընդերքօգտագործողների հետ քննարկվել է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների փոփոխությունների նախագիծը

20:42 19.08.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ այսօր շահագրգիռ ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացվել է կառավարության 2012 թվականի N 1348-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծը, որով նախատեսվում են ընդերքօգտագործողների կողմից հանքավայրերի պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ձևի փոփոխություններ:

Ինչպես տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից, Լիլիա Շուշանյանը նշել է, որ հանդիպման նպատակը նախագծի շրջանառման դեռևս նախնական փուլում ընդերքօգտագործողների կարծիքը լսելն է, համատեղ աշխատելը և նրանց նախատեսվող փոփոխություններով աշխատելուն նախապատրաստելը։
Փոխնախարարը նշել է, որ նախքան որոշման նախագծի մշակումը, ուսումնասիրվել են ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող տարեկան հաշվետվությունները և հանքավայրի պաշարների վերաբերյալ ներկայացվող տեղեկությունները (տվյալ տարվա ընթացքում արդյունահանված պաշարներ, կորուստներ, հավելաճ և այլն), որոնք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով թերի են եղել։ Այդուհանդերձ, տարիներ շարունակ այս որակի տեղեկությունների հավաքագրումը դառնում է ինքնանպատակ և զրկում պետությանն ու ընդերքօգտագործողին համակարգված և հիմնավոր տվյալների ձևավորումից, ինչը անընդունելի է պետական կառավարման տեսանկյունից։
Բացի դրանից՝ հաշվետվության աղյուսակային մասերը զուրկ են եղել հիմնավորումներից, գծագրական նյութերից և բացատրական մասից։ Լ․Շուշանյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխություններով մշակվող տեղեկատվությունը հետագայում կօգնեն թե ընդերքօգտագործողներին պաշարների վերագնահատման կամ ընդերքաբանական իրավունքի հետ կապված այլ գործընթացներում, և թե լիազոր մարմնին՝ իր աշխատանքներում։

Հանդիպմանը մասնակցել են մետաղական օգտակար պաշարներ արդյունահանող մի շարք ընկերությունների՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ, «Թեղուտ» ՓԲ, «Չաարատ Կապան» ՓԲ, «ՄԼ Մայնինգ» ՍՊ, «Մեղրաձոր գոլդ» ՍՊ, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ, «Ագարակի ՊՄԿ» ՓԲ, «Սագամար» ՓԲ, «Արարատ ցեմենտ» ՓԲ, «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊ ընկերությունների ներկայացուցիչներ։

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հ․ Մովսիսյանի կողմից ներկայացվել է նախագիծը, որով, մասնավորապես սահմանվում են ընդերքօգտագործողների կողմից օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացնելու կարգը, պինդ օգտակար հանածոների և ստորերկրյա ջրերի պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ձևերը՝ համապատասխան հավելվածներով։
Նախագծով հստակեցվել է ընդերքօգտագործողների կողմից օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը՝ սահմանվելով ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը։
Նախատեսվում է նաև, որ հաշվետվության աղյուսակային մասերը պետք է հիմնավորվեն՝ գծապատկերներով և բացատրագրերով։

Ընդերքօգտագործման ընկերությունների ներկայացուցիչները հիմնականում համաձայնել են առաջարկվող փոփոխությունների հիմնավորվածության հետ։ Հանդիպման ընթացքում առաջարկվել է նաև խոշոր հանքավայրերի դեպքում որոշ գծագրական նյութեր, ելնելով մեծ ծավալներից, ներկայացնել բացառապես էլեկտրոնային տարբերակով, ինչը ընդունվել է ՏԿԵՆ–ի կողմից։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում լրացուցիչ դիտարկումներ ունենալու դեպքում դրանք ներկայացնել ՏԿԵՆ՝ հետագա քննարկման և լրամշակումներ իրականացնելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուիթքոֆը Ստամբուլ կմեկնի ուրբաթ օրը. Reuters

19:23 14.05.2025

Ուիթքոֆը Ստամբուլ կմեկնի ուրբաթ օրը. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ինքը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը կմեկնեն Ստամբուլ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների շրջանակում, հայտնում է Reuters-ը։ «Ուիթքոֆն ասել է, որ ինքը և պետքարտուղար Ռուբիոն ուրբաթ օրը կմեկնեն Ստամբուլ»,- ասվում է հրատարակության մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ առաջարկել էր Ուկրաինային […] ...

Ես ինքս եմ խճճվել վարկածների մեջ․ Թիկնիզյանի գործակալը շփոթված է

19:14 14.05.2025

Ես ինքս եմ խճճվել վարկածների մեջ․ Թիկնիզյանի գործակալը շփոթված է

«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը նշել է, որ ինքն էլ է արդեն խճճվել տարբեր վարկածների մեջ, թե ինչու իր հաճախորդը չտեղափոխվեց «Զենիթ»՝ չնայած նախկինում շատ խոսակցություններ կային այդ հնարավոր տրանսֆերի մասին։ «Ինչո՞ւ Թիկնիզյանը չտեղափոխվեց «Զենիթ»։ Ես ինքս էլ եմ խճճվել վարկածների մեջ։ Սկզբում ասում էին՝ խնդիրը «Լոկոմոտիվն» է, որ նրանք շատ փող էին […] ...

Մարիամ Գևորգյանը նշանակվել է Բոլիվիայում և Պարագվայում ՀՀ դեսպան

19:03 14.05.2025

Մարիամ Գևորգյանը նշանակվել է Բոլիվիայում և Պարագվայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Բոլիվիայի Բազմազգ Պետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանին, […] ...

Արագածոտնի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. կա տուժած

18:53 14.05.2025

Արագածոտնի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. կա տուժած

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում […] ...

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

18:44 14.05.2025

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ծառայողները նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, հատուկ հսկողություն են սահմանել դատապարտյալներ Ա․Հ․-ի և Ա․Ս․-ի, ինչպես նաև նրանց մոտ կարճատև տեսակցության եկած երկու քաղաքացու նկատմամբ։ Տեսակցությունների ընթացքում ծառայողները նկատել են, որ դատապարտյալ Ա․Հ․-ն փորձում է մյուս դատապարտյալին փոխանցել կասկածելի […] ...

Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը

18:33 14.05.2025

Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը

ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարության շրջանակում 2025 թ․ ընթացքում կատարման ենթակա միջոցառումները քննարկելու նպատակով այսօր տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, կանանց հիմնահարցերի ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդգծելով Ռազմավարության մշակման և իրականացման գործընթացում փորձագիտական համայնքի, զարգացման գործընկերների ակտիվ մասնակցության դերը՝ […] ...

BACK_TO_TOP