Փոփոխություններ տրանսպորտային միջոցների տեխզննման կարգում․ օգոստոսի 16-ից պարտադիր է մեքենաների  տեխզննումը լիցենզավորված կայաններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+26.09 oC

Փոփոխություններ տրանսպորտային միջոցների տեխզննման կարգում․ օգոստոսի 16-ից պարտադիր է մեքենաների  տեխզննումը լիցենզավորված կայաններում

20:43 20.08.2021

Փոխվել է ավտոմեքենաների տեխնիկական զննության կարգը։ Օգոստոսի 16-ից  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները պարտադիր տեխզննում են անցնելու   լիցենզավորված կայաններում, որից հետո միայն վարորդներին կտրամադրվի համապատասխան քարտ։Այն  փոխարինելու է  մինչ այս գործածության մեջ եղած տեխզննության կտրոններին։ Առանց արատորոշման քարտի առկայության   տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է։

Մինչ այդ բանկային կազմակերպություններից տարեկան մեկ անգամ ձեռք բերված   տեխզննության կտրոնի առկայությունը մեքենաների դիմապակուն, առանց մասնագիտական զննության, բավարար էր, որպեսզի վարորդներն իրավունք ստանային  տրանսպորտային միջոցները շահագործել։ Այժմ բանկային կազմակերպությունները ազատվել են տեխզննության կտրոններ տրամադրելու պատասխանատվությունից ։

 

«Կտրոն հասկացությունն արդեն վերացել է, կտրոն չի լինելու, տրանսպորտային միջոցը մեզ մոտ մտավ՝ մենք զննություն ենք անցկացնում և զննության արդյունքում տալիս ենք արատորոշման քարտ։ Նախկինում 47 կետ էինք նայում՝ 67 ենթակետերով, իսկ հիմա նայելու ենք 27 կետ՝ 33 ենթակետերով»,- SHANTNEWS․am-ի եհտ զրույցում ասել է Արթիկի տեխզննման կայանի տնօրեն Յուրա Սահակյանը։

Մեքենայի տեխնիկական վիճակի բնութագիր քարտի տվյալները էլեկտրոնային շտեմարան են մուտքագրվում, որոնք հասանելի են դառնում ճանապարհային ոստիկանությանն ու ՀՀ ՏԿԵ նախարարությանը։ Անսարքություն հայտնաբերելու դեպքում համակարգը վարորդներին դիագնոստիկ  քարտ  տրամադրելու հնարավորություն չի տալիս։

Շիրակի մարզում շահագործվող տրանսպորտային միջոցների սպասարկման համար գործում է ընդամենը երկու լիցենզավորված տեխզննման կայան՝ մեկը Գյումրիում է, մյուսը՝ Արթիկում։ 4 օր է, որ նոր կարգն ուժի մեջ է, և արդեն կայաններն աշխատում են ծանրաբեռնված։

«Արատորոշման քարտը հնարավորություն է տալիս 20 օրվա ընթացքում թերությունը վերացնելուց հետո ներկայանալ նորից զննման։ 20 օրվա ընթացքում գալու դեպքում, մենք զննումն իրականացնում ենք անվճար, 20 օրից ուշացավ նորից պարտադիր պետք է վճարվի»,- նշել է Արթիկի տեխզննման կայանի տնօրեն Յուրա Սահակյանը։

Մարզի տեխզննման կայանները  կարող են միաժամանակ սպասարկել 2-3 ավտոմեքենաների։ Գործում է վճարման սակագին, որը նույնն է բոլոր տեխսպասարկման կայանների համար։

«Թեթև մարդատար մեքենաների տեխսպասարկման արժեքը կազմում է 5500 դրամ, մինչև 3,5 տոննա կշռող մեքենաներինը՝ 7500 դրամ, 3,5 տոննայից ավելի տրանսպորտային միջոցներինը՝10500 դրամ։ Բնապահպանական վճարը հաշվարկվում է ըստ մեքենայի տարեթվի և  ձիաուժի»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում  նշել է Գյումրիի տեխզննման կայանի տնօրեն Գագիկ Կոստանյանը

Առաջիկայում բոլոր տեխզննման կայաններում, մինչ զննություն անցկացնելը, պարտադիր վարորդներից կպահանջվի նաև գազաբալոնների ճնշափորձարկման և գազաբալոնային համակարգերի շահագործման վկայագրեր, առանց լիցենզավորված կազմակերպությունների տրամադրած վկայագրերի, տեխզննություն անցկացնելն արգելվում է։ Կարգելվի նաև տվյալ ավտոմեքենաների սպասարկումը   գազալցակայաններում։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներում

08:45 06.08.2025

Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներում

Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մերժել է իր համաքաղաքացիների բոլոր խնդրանքները՝ օտարերկրյա բանակներում ծառայելու թույլտվության վերաբերյալ, հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ Սլովակիայի նախագահի պաշտոնը 2024 թվականի հունիսի 15-ին ստանձնած Պելեգրինիին դիմել են հանրապետության յոթ քաղաքացիներ՝ օտարերկրյա պետությունների բանակներում ծառայելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Նրանցից վեցը մտադիր էին միանալ Ուկրաինայի զինված ուժերին, իսկ մեկ անձ խնդրել էր Ռուսաստանի […] ...

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

08:35 06.08.2025

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:25 06.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքում

08:15 06.08.2025

Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքում

Օգոստոսի 6-ին, ժամը 06։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Ըստ նախնական տվյալների հրդեհը […] ...

Օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետ

08:10 06.08.2025

Օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետ

Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ ...

Հրդեհ Արտանիշ գյուղում

08:00 06.08.2025

Հրդեհ Արտանիշ գյուղում

Օգոստոսի 5-ին, ժամը 17։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտանիշ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 22:00-ին։ Այրվել է երկհարկանի տունը (240 քմ)։ ...

BACK_TO_TOP