Գյումրիի երաժշտական դպրոցների աշխատակիցները պահանջում են վճարել օգոստոսի աշխատանքային օրերի դիմաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+26.09 oC

Գյումրիի երաժշտական դպրոցների աշխատակիցները պահանջում են վճարել օգոստոսի աշխատանքային օրերի դիմաց

18:19 24.08.2021

Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության գործող բոլոր վեց երաժշտական դպրոցների աշխատակիցները բողոքում են օգոստոս ամսվա աշխատավարձերի թերի վճարումներից։ Օգոստոսի 19-ից բոլոր աշխատակիցները վերադարձել են աշխատանքի, բայց տնօրինությունը փոխանցել է, որ մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը աշխատանքային օրերի համար երաժիշտ-մանկավարժները չեն վարձատրվելու։

Այս մասին աշխատակիցներին տեղյակ են պահել ու պահանջել են, որ  իրենց   հաշվից արձակուրդ գնալու դիմումներ ներկայացնեն: Խնդիրը բարձրաձայնելու և հստակ պատասխաններ ստանալու ակնկալիքով այսօր երաժշտական դպրոցների աշխատակիցները հավաքվել էին Գյումրիի քաղաքապետարանում, պարզաբանումներ էին  պահանջում քաղաքապետարանի մշակույթի և ֆինանսատնտեսագիտական բաժինների ղեկավարներից։

«Մենք օգոստոսի 17-18-ից արդեն աշխատանքի ենք, արձակուրդից վերադարձել ենք, բայց մեզ ասում են, որ չենք վարձատրվելու, գաք-չգաք դպրոց միևնույնն է՝ չեք վարձատրվելու, որովհետև քաղաքը չունի բյուջե, քաղաքը չունի հնարավորություն»,- ասում է Գյումրիի թիվ 3 երաժշտական դպրոցի աշխատակից Լիանա Սեֆերյանը։

«Ըստ պայմանագրի՝ մենք 34 կամ 42 օր արձակուրդի մեջ ենք։ Եկանք աշխատանքի և մեզ հայտարարեցին, որ դուք չեք ստանալու աշխատավարձ։ Ձեզ խորհուրդ ենք տալիս՝ առայժմ հաշվից վերցնեք։ Դուք ի՞նչ եք պատկերացնում, մոտ 300 հոգի միանգամից հաշվից կարող են գնալ  արձակուրդ»,- ասում է Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցի վոկալիստ Գայանե Ղուկասյանը։

Երաժշտական դպրոցներում ֆինանսական խնդիրներ կային դեռ նախորդ տարի՝  համավարակի ընթացքում։ Բոլոր աշխատակիցներին ուղարկել էին հարկադիր պարապուրդի, բայց նրանց հասանելիք արձակուրդային գումարները չէին վճարվել։ Հետո  խնդիրը կարգավորվեց: Հիմա էլ պարզվում է, որ երաժշտական դպրոցներում  ծագած ֆինանսական նոր խնդիրների պատճառը ժողգործիքների բաժինների ֆինանսավորման դադարեցումն է:

Այս բաժինները մինչև 2020-ի մարտ ամիսը 100 %-ով ֆինանսավորվել են պետբյուջեից: Հետո պետության մասնաբաժինը նվազեցվել է մինչև 50 տոկոս, իսկ 2020-ի մայիսից՝ ընդհանրապես դադարեցվել: Համաձայն որոշման, ժողգործիքների բաժինների դասատուներին աշխատավարձ պետք է վճարվի աշակերտների վարձավճարների հաշվին: Բայց երաժշտական  դպրոցների տնօրենները կրճատել են բոլոր աշխատակիցների աշխատավարձերը:

 

Երաժշտական դպրոցների մանկավարժների հետ հանդիպմանը քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը հայտարարել է, որ համայնքային բյուջեից 6 երաժշտական դպրոցների համար տարեկան հատկացվում է 340 միլիոն դրամ: Վարձավճարների հաշվին աշխատավարձ ստանալու որոշումը վերաբերում է միայն ժողովրդական նվագարաններ դասավանդող մանկավարժներին: Ըստ Լենա Ջիլավյանի, մյուս բոլոր աշխատակիցները պետք է վճարվեն ըստ կնքված պայմանագրերի  և ունեցած դասաժամերի։

«Ձեր աշխատավարձը կստանաք ժամանակին, նորմալ, ինչքան որ ներկայացվում է, ժող գործիքները չեմ կարող ասել, որովհետև իրավունք չունեմ։ Մնացած ձեր ներքին խնդիրները, ժամաքանակը կխնդրեմ ձեր տնօրենների հետ պարզեք։ Ես իրավունք չունեմ ձեր տնօրեններին ասեմ, որ դուք ձեր հաշվից արձակուրդ վերցնեք»,- նշել է Լենա Ջիլավյանը։

Իսկ  մշակույթի բաժնի պետին ուղղված հարցերը վերաբերում էին երաժշտական դպրոցներում դասաբաշխումներին, որոնք, ըստ աշխատակիցների, կատարվում են   կամայականորեն: Մշակույթի բաժնի պետԼիլիթ Թովմասյանը նշել է, որ այս գործընթացում իրենք վերահսկողական գործառույթ չունեն:

«Բոլոր այն պարագաներում, երբ տնօրենը որոշում է իրեն ավելի հարմար է չտալ այս ուսուցչին դասաժամը կամ տալ մեկ ուրիշ ուսուցչի, որևէ մարմին միջնորդել տնօրենի այդ գործողությունները իրավասու չէ։ Խախտվել է աշխատանքային ձեր իրավունքները, խախտվել է ձեր աշխատանքային պայմանագիրը՝  դիմեք համապատասխան մարմինների և ստացեք ձեր հարցերի իրավական լուծումը։ Համայնքապետարանի մշակույթի բաժինը  երբեք, որևէ կերպ չի միջամտում դպրոցների տնօրենների աշխատանքին»,-նշել է մշակույթի բաժնի պետը։

Քաղաքապետարանում ունեցած հանդիպման ելքը դրական էր միայն աշխատավարձերի մասով: Երաժշտական դպրոցների ուսուցիչները, բացի ժողգործիքներ դասավանդող մասնագետներից, ստացան հավաստիացումներ, որ անպայման կվճարվեն օգոստոս ամսվա աշխատանքային օրերի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:25 06.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքում

08:15 06.08.2025

Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքում

Օգոստոսի 6-ին, ժամը 06։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Ըստ նախնական տվյալների հրդեհը […] ...

Օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետ

08:10 06.08.2025

Օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետ

Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ ...

Հրդեհ Արտանիշ գյուղում

08:00 06.08.2025

Հրդեհ Արտանիշ գյուղում

Օգոստոսի 5-ին, ժամը 17։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտանիշ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 22:00-ին։ Այրվել է երկհարկանի տունը (240 քմ)։ ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

BACK_TO_TOP