13:24 26.08.2021
Ինչպես արդեն նշել էինք, Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի խմբային փուլի բոլոր մասնակիցները հայտնի են: Այդ ակումբներն են՝ իսպանական «Ռեալը», «Բարսելոնան», «Աթլետիկոն», «Վիլյառեալը», «Սևիլյան», անգլիական «Չելսին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», գերմանական «Բավարիան», «Բորուսիան Դ», «ՌԲ Լայպցիգը», «Վոլֆսբուրգը», իտալական «Յուվենտուսը» , «Ինտերը», «Ատալանտան», «Միլանը», պորտուգալական «Սպորտինգը», «Պորտուն», «Բենֆիկան», ֆրանսիական ՊՍԺ-ն, «Լիլը», ուկրաինական «Շախտյորը», «Դինամոն», հոլանդական «Այաքսը», ավստրիական «Զալցբուրգը», ռուսական «Զենիթը», թուրքական «Բեշիկթաշը», բելգիական «Բրյուգեն», շվեյցարական «Յանգ Բոյսը», շվեդական «Մալմյոն», մոլդովական «Շերիֆը»:
Խմբային փուլի վիճակահանության համար զամբյուղները հետևյալն են.
Զամբյուղ 1.
«Չելսի» (Անգլիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Աթլետիկո» (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Բավարիա» (Գերմանիա), «Ինտեր» (Իտալիա), «Լիլ» (Ֆրանսիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա);
Զամբյուղ 2.
«Ռեալ» (Իսպանիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Սևիլյա» (Իսպանիա), «Բորուսիա Դ» (Գերմանիա);
Զամբյուղ 3․
«Պորտու» (Պորտուգալիա), «Այաքս» (Նիդեռլանդներ), «Շախտյոր» (Ուկրաինա), «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Ատալանտա» (Իտալիա), «Զենիթ» (Ռուսաստան);
Զամբյուղ 4 ․
«Բեշիկթաշ» (Թուրքիա), «Դինամո» (Ուկրաինա), «Բրյուգե» (Բելգիա), «Յանգ Բոյս» (Շվեյցարիա), «Միլան» (Իտալիա), «Մալմո» (Շվեդիա), «Վոլֆսբուրգ» (Գերմանիա), «Շերիֆ» (Մոլդովա):
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա այսօր երեկոյան:
20:13 20.06.2025
Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցներիԲուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...
19:54 20.06.2025
Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասինԱմերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […] ...
19:50 20.06.2025
Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովումԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Արման Եղոյանը նշել է, որ Լեհաստանը՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Խոսելով Եվրամիությունում Լեհաստանի նախագահությունից՝ հանձնաժողովի […] ...
19:46 20.06.2025
Դեսպան Սուրեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավորինԿամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավոր Պրեա Բաթ Սամդեք Պրեա Բորոմնիթ Նորոդոմ Սիհամոնիին։ Արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ժամանակ թագավոր Սիհամոնին շնորհավորել է դեսպան Սուրեն Բաղդասարյանին իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի շահ Հայաստանի և […] ...
19:42 20.06.2025
Հովհաննես Բաչկովը Թուրքիայում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնիՏոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (7-0, 6 նոկաուտ) կվերադառնա պրոֆեսիոնալ ռինգ հուլիսի 2-ին: Գյումրեցի բռնցքամարտիկը Ստամբուլում կայանալիք IBA Pro-7 Champions’ Night խոշոր մրցաշարի շրջանակներում կմենամարտի ուզբեկ Շոխջախոն Էրգաշևի (25-2, 22 նոկաուտ) դեմ: Վարկանիշային մենամարտը տեղի կունենա մինչև 63,5 կգ քաշային կարգում՝ IBA պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով: ...