12:20 30.08.2021
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը՝ Նարինե Հովակիմյանի նախագահությամբ սկսել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղարդանքով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և պետական մեղադրողների բողոքների քննությունը:
Նախորդ նիստին պետական մեղադրող Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր գործի վարույթը կասեցնել և դիմել ՍԴ: Վերաքննիչ դատարանը որոշել էր միջնորդության լուծումը հետաձգել և որոշում կայացնել վերջնական դատական ակտով: Այս նիստի սկզբում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել էր դատարանին՝ խնդրելով վերացնել Յուրի Խաչատուրովի տեղաշարժի ու մասնավորապես սահմանահատումների արգելքն այն հիմքով, որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, և խափանման միջոցը՝ վերացվել: Մեղադրող կողմը չառարկեց դիմումի դեմ, առարկեց սակայն տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը․
«Չեմ միանում ո՛չ մեղադրողների, ո՛չ պաշտպանների կարծիքին: Վերաքննիչ բողոքի հիմքով պայմանավորված կարող է իրավիճակ փոխվել, և եթե Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի նկատմամբ իմ կողմից վերաքննիչ բողոքի՝ նշված հանցագործության հիմքով մեղադրանք առաջադրելու հնարավորություն լինի, ապա խափանման միջոցը պահպանելու անհրաժեշտություն կլինի: Խափանման միջոցն ու արգելանքի որոշումները հետագայում կարող են անհրաժեշտություն լինել»:
Դատարանը վերացրեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ սահմանահատումների արգելքը և անցավ վերաքննիչ բողոքների քննությանը:
Հիշեցնենք՝ 2021 թվականի ապրիլի 6 -ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը և հակասահմանադրական ճանաչված ՀՀ Քր. Օր. 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցրեց։ Ավելի վաղ ՍԴ-ը հակասահմանադրական և անվավեր էր ճանաչել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործը՝ սահնմանադրական կարգի տապալման հատկանիշով:
22:21 20.06.2025
Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:10 20.06.2025
ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցություններըՖրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...
21:53 20.06.2025
Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցություններըԻրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...
21:36 20.06.2025
Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՍտամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...
21:26 20.06.2025
Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...