17:58 30.08.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․
«Այսօր՝ օգոստոսի 30-ը նշվում է որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր: Ցավոք, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով մեր հայրենակիցների թվում ունեցանք մեծաթիվ անհետ կորածներ, և նրանց որոնման աշխատանքները դեռ շարունակվում են:
Ադրբեջանական իշխանությունների կողմից մարդասիրական ու մարդու իրավունքների հարցերի բացահայտ քաղաքականացումը, գերիների իրական թվի չհրապարակումը բերեց լրացուցիչ զրկանքների, մարդկանց պատճառվող հոգեկան լրացուցիչ տանջանքների:
Ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքով բռնի անհետացել, սպանվել ու խոշտանգվել են բազմաթիվ մարդիկ, որոնց վերաբերյալ կան փաստական անհերքելի ապացույցներ։
Դրա հետ միասին, մեր պետությունը պետք է հնարավորին ինտենսիվ ջանքեր ներդնի մարմինների ԴՆԹ հետազոտությունների արդյունավետ և արագ իրականացման գործում։ Թեև, գործընթացի երկարացման հարցում կան նաև օբյեկտիվ գործոններ, սակայն այդ գործընթացում ընտանիքների հետ հաղորդակցության ճիշտ կազմակերպումը կարող է մեղմել ընտանիքների հոգեբանական լրացուցիչ տանջանքները։
Պետք է գիտակցենք բոլորս, որ յուրաքանչյուր անհետ կորած համարվող մարդու անուն ազգանվան հետևում ընտանիքի ցավ ու դժբախտություն է, ծնողի վերադարձի անվերջանալի սպասում երեխաների համար։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը մարդկանց իրավունքների երաշխավորմանը նպաստելու համար»։
20:28 20.06.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՄեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: ...
20:24 20.06.2025
Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնությունԵրևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը պայմանագիր է ստորագրել Սլովակիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Պոդբրեժովայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա Հակոբյանը ԲԿՄԱ-ում է 2021 թ. հուլիսից, 37 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկվել հունիսին Կոսովոյի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ կայացած ընկերական […] ...
20:13 20.06.2025
Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցներիԲուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...
19:54 20.06.2025
Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասինԱմերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […] ...
19:50 20.06.2025
Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովումԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Արման Եղոյանը նշել է, որ Լեհաստանը՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Խոսելով Եվրամիությունում Լեհաստանի նախագահությունից՝ հանձնաժողովի […] ...