08:32 04.09.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել՝ գաղտնազերծելու և հրապարակելու 2001 թվականի սեպտեմբերի 11 -ի ահաբեկչություններին առնչվող պետական փաստաթղթերը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը ՝ հղում անելով նրա հայտարարությանը:
2001 թվականի սեպտեմբերի 11 -ի ահաբեկչությունների հետաքննության վերաբերյալ նյութերի գաղտնազերծումը Բայդենի նախընտրական խոստումներից մեկն էր: Գաղտնազերծված նյութերը պետք է հրապարակվեն վեց ամսվա ընթացքում:
«Սեպտեմբերի 11 -ի 20-րդ տարելիցին ընդառաջ, ամերիկացի ժողովուրդն արժանի է ունենալ ավելի ամբողջական պատկերացում այն մասին, թե ինչ գիտեն իրենց իշխանություններն այդ հարձակումների մասին: Շատ կարևոր է, որ ԱՄՆ կառավարությունը պահպանի առավելագույն թափանցիկությունն ու գաղտնիությունը միայն կոնկրետ և անհրաժեշտ դեպքերում»,- ասված է նախագահի հրամանագրի տեքստում:
Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդայի» 19 զինյալներ առևանգել էին 4 մարդատար ինքնաթիռ: Դրանցից 3-ն ուղղել էին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի երկնաքերերի և Պենտագոնի շենքի վրա: Չորրորդ ինքնաթիռի ուղևորները կանխել էին ահաբեկչությունը՝ կռվի բռնվելով ահաբեկիչների հետ։ Մոտ 3 հազար մարդ զոհ է դարձել խոշորագույն ահաբեկչությանը, ևս 6 հազարը՝ վիրավորվել: Այս հարձակումներից հետո Միացյալ Նահանգները զորքեր ուղարկեց Աֆղանստան:
13:05 17.07.2025
Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվելՀուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել, որը ձեռք է բերել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափերի և հրազենների 192 փամփուշտ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահեստատուփ: Հիշեցնենք. ապօրինի պահվող […] ...
12:55 17.07.2025
Երևանի մետրոպոլիտենում առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքներըԱվելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր, առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները: Գործընթացն այժմ իրականացվում է «Զորավար Անդրանիկ» կայարանում, մեկ տարվա ընթացքում չորս կայարաններում ամբողջությամբ կավարտվի ծրագիրը, մյուս 4-ում՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ», «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում աշխատանքները կիրականացվեն 2026թ.: ...
12:48 17.07.2025
Իրաքյան հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելացել էԻրաքի արևելքում գտնվող Ալ-Քութ քաղաքի հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 61-ի, հայտնել է Իրաքի ներքին գործերի նախարարությունը։ «Քութի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 61-ի։ Այրված շենքում մնացած ավելի քան 45 մարդ փրկվել է», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածել է Իրաքի INA լրատվական գործակալությունը։ ...
12:40 17.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 16-17-ըԲացահայտվել է 137 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 39 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 4 դեպք՝ […] ...
12:28 17.07.2025
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք կհամարի նույնիսկ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետոՆԱՏՕ-ն Ռուսաստանին սպառնալիք կհամարի նույնիսկ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում։ Այս տեսակետը հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամերիկացի գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչը, որը գլխավորում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերը։ «Մեր շեմին` Ուկրաինայում պատերազմ է ընթանում։ Նույնիսկ եթե խաղաղ կարգավորում տեղի ունենա, Ռուսաստանը կկարողանա վերականգնել իր կարողությունները։ Իմ կարծիքով, Ռուսաստանը, անկասկած, կմնա անվտանգության սպառնալիք», – ասել […] ...
12:14 17.07.2025
68-ամյա այգեշատցու անասնագոմում առանձնապես խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ այգեշատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, իսկ անասնագոմում՝ 300 գրամից ավելի կանեփանման զանգված: 68-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է Արմավիրի մարզային […] ...