20:10 14.07.2018
Նա պետք է ինքնապաշտպանության հնարքներին տիրապետի, կարողանա առաջին օգնություն ցույց տալ, տեղյակ լինի հոգեբանության հիմունքներին և էքստրեմալ վարմանը տիրապետի: Այս բոլորը պահանջներ են, որ ներկայացվում են, ոչ թե հատուկ գործակալներին, այլ դայակին, ով ցանկանում է աշխատել անգլիացի միապետների ընտանիքում: Adme-ն առանձնացրել է արքայական ընտանիքի դայակին ներկայացվող մի քանի պահանջ:
Կրթությունը
Դայակ դառնալու համար բավարար չէ սիրել երեխաներին: Արքայական ընտանիքների զավակների դայակները լուրջ կրթություն են ստանում Norland College-ում, իսկ այնտեղ ամեն մեկը չի կարող սովորել: Դիմորդը պետք է առնվազն լավ կառուցվածք ունենա ու անբիծ կենսագրություն: Նա նաև պիտի հրաշալի տիրապետի անգլերենին:
Այստեղ ուսման ժամանակ աղջիկները ոչ միայն սովորում են, թե ինչպես պետք է խնամել երեխաներին, այլև սովորում են
Նախնական պրակտիկա
Ուսման ընթացքում դայակները փորձ են ձեռք բերում ռոբոտ-երեխաների վրա: Որևէ դայակի արքայական ընտանիքի նորածնի չեն վստահի, եթե նա մինչ այդ չի փորձել հոգ տանել էլեկտրոնային երեխայի մասին: Ռոբոտացված նորածինները կարող են ապագա դայակին գիշերն արթնացնել և խնդրել կերակրել կամ պարզապես ուշադրություն պահանջել: Ուսանողուհին իրավունք չունի փոքրիկին մերժել:
Դայակը նաև թիկնապահ է
Դայակը պետք է կարողանա պաշտպանել իրեն և երեխային, այդ պատճառով աղջիկներն ինքնապաշտպանության կուրսեր են անցնում: Ընդ որում՝ մարտական հմտություններ դասավանդում են հետախուզության նախկին սպաները: 3-ամյա ուսուցման վերջին կուրսում ուսանողուհիներին սովորեցնում են նաև առաջին օգնություն ցուցաբերել:
Հրաշալի վարորդ
Թագավորական դայակը հրաշալի վարորդ է: Քանի որ դայակն ու երեխան պետք է 100 տոկոսանոց անվտանգության մեջ լինեն, դայակներին սովորեցնում են էքստրեմալ վարման հմտությունները: Դասընթացի ավարտին աղջիկները կարողանում են մեքենա վարել անգամ ամենադժվար իրավիճակներում:
Գլխավոր դայակը պալատում
Արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ դքսուհի Քեյթը իրենց երեք զավակների համար մի խումբ դայակների չեն վարձել, բոլոր երեխաների համար պատասխանատուն նույն դայակն է՝ Մարիա Բորրալլոն:
Նա Norland College-ն ավարտել է 20 տարի առաջ, ապա Պալատում անցել իր պարտականությունների կատարմանը, երբ արքայազն Ջորջը 8 ամսական էր. Բորրալլոն այս ընտանիքին օգնում է մինչ օրս:
Թագավորական ընտանիքը դայակի կյանքում միակն է
Դայակը պետք է դառնա արքայական ընտանիքի մի մասնիկը: Նա երեխաներին ուղեկցում է ամենուր, անգամ տոների ու ճանապարհորդությունների ժամանակ:
Դայակը պետք է ապրի պալատում՝ իր խնամյալների կողքին: Եղիսաբեթ 2-րդի որդու՝ արքայազն Էնդրյուի դայակի հրապարակված նամակներից պարզ է դառնում, որ նրա աշխատանքային օրն ավարտվում էր 20:30-ին, մինչ այդ նա անգամ հեռախոսով զրուցելու իրավունք չուներ:
Կարգն այդպիսին էր, սակայն, 1960-ին, պահպանվել է այն մինչ օրս, թե ոչ՝ հայտնի չէ:
Դայակը կարողանում է գաղտնիքներ պահել
Արքայական ընտանիքների դայակները դուքսի և դքսուհու կյանքի մասին կարող են իմանալ միայն այն, ինչ նրանք հարկ կհամարեն հայտնել հանրությանը: Պալատների վերաբերյալ բամբասանքներ պիտի չլինեն: Դուք երբեք դայակին չեք գտնի սոցցանցերում, և ոչ մի ամսագրում նրա հարցազրույցը չեք տեսնի: Պալատի ցանկացած աշխատակից, այդ թվում՝ դայակը, աշխատանքի ընդունվելիս փաստաթուղթ է ստորագրում, որում պարտավորվում է լեզուն ատամների հետևում պահել:
Դայակը երբեք չի հարվածում երեխային
Երեխային հարվածելն արգելված է բոլոր դայակներին, ոչ միայն՝ էլիտար: Սակայն եթե Norland College-ի շրջանավարտը իր խնամքի տակ գտնվող փոքրիկի վրա ձեռք բարձրացնի, դա անմիջականորեն կազդի քոլեջի հեղինակության վրա: Դայակն իրավունք չունի անգամ կոպիտ քաշել երեխայի ձեռքից:
Դայակը չի փոխարինում ծնողներին
Անգամ այսպիսի բարձրակարգ դայակները հաշվի են առնում, որ երեխաների համար կարևորը ծնողներն են, այդ պատճառով չեն ձգտում փոխարինել նրանց ծնողներին:
Norland College-ում ապագա դայակներին խորհուրդ են տալիս ծնողներին ևս մասնակից դարձնել երեխաներին լողացնելիս կամ քնեցնելիս:
13:45 22.08.2025
ՄԱԿ-ը հայտարարել է Գազայի հատվածում աղետալի սովի մասինՄԱԿ-ի գործակալությունների և մարդասիրական կազմակերպությունների համատեղ հայտարարության համաձայն՝ Գազայի հատվածում առաջին անգամ հայտարարվել է աղետալի սովի վիճակ։ «Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ գտնվում է սովի մեջ, որը բնութագրվում է լայնածավալ թերսնմամբ, աղքատությամբ և կանխարգելելի մահերով», – ասվում է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի կողմից ընդունված Ինտեգրված Սննդային Անվտանգության Փուլային Դասակարգումը (ԻՓԴ) […] ...
13:35 22.08.2025
Բիչախչյանի «Լեգիան» հաղթել է շոտլանդական ակումբին․ ԿԼՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է շոտլանդական «Հիբերնիանին»: Բիչախչյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկից, 70-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ երկու րոպե անց փոխարինվել է: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Վարշավայում: ...
13:24 22.08.2025
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերըՕգոստոսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային […] ...
13:07 22.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 21-22-ըԲացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 5 դեպք՝ խարդախության, 4 դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու, […] ...
12:55 22.08.2025
Բիզնես գաղափարներից մինչև սոցիալական փոփոխություններ․ ամփոփվել են ՍՁ գաղափարաթոնի առաջին փուլի արդյունքներըՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Բի թու Էս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիա» ՀԿ-ն անցկացրել է գաղափարաթոն, որի շրջանակում 18 երիտասարդական թիմերի հնարավորություն է տրվել գաղափարները վերածելու բիզնես նախագծերի։ ՍՁ գաղափարաթոնին մասնակցելու ցանկություն էր հայտնել 269 երիտասարդ (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված)․ կազմակերպիչները ստացել են 76 խմբային հայտ ՀՀ բոլոր մարզերից […] ...
12:48 22.08.2025
88-ամյա կնոջ տնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 10-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը ջուր խմելու պատրվակով մտել է մայրաքաղաքի Վաղարշյան փողոցի տներից մեկը և օգտվելով տանտիրոջ անուշադրությունից՝ գողացել նրա պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս ու փող։ Նշված հասցե են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։ 88-ամյա […] ...