Վահան Քերոբյանի նախագահությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+20.09 oC

Վահան Քերոբյանի նախագահությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

16:42 07.09.2021

Սեպտեմբերի 6-ին նախարար Վահան Քերոբյանի նախագահությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։

Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Պետական եկամուտների նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, ենթախորհրդի պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, գերատեսչությունների և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցներ։

Նիստի մասնակիցները նշել են, որ ամիսը մեկ անգամ պարբերականությամբ անցկացվող ենթախորհրդի նիստերի անցկացման նպատակը ոչ միայն ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնումը և դրանց լուծման տարբերակների քննարկումն է, այլև համատեղ աշխատանքի շնորհիվ ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների մշակումն ու իրականացումը։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ենթախորհրդի նախորդ նիստում քննարկված հարցերը և ներկայացվել հանձնարարականների մասով կատարված աշխատանքները։

Մասնավորապես, ԴԱՀԿ կողմից ՓՄՁ սուբյեկտների պարտավորությունների վերադարձի գործիքակազմի բարելավման և հստակեցման, պատշաճ ծանուցման միասնական ձևաչափի մշակման հարցի վերաբերյալ Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետը ներկայացրել է իրենց կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները։ Քննարկվել է Հայաստանում էլեկտրոնային ծանուցումների միասնական համակարգի ներդրման հարցը, որի միջոցով հնարավոր կլինի մեկտեղել ներկայումս գործող ծանուցման հինգ եղանակները։

Ներկայացվել է նաև ընտանեկան նպաստից չզրկվելու նպատակով որպես աշխատող գրանցվելուց խուսափելու հարցի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունը Հայաստանում առկա իրավիճակի և լավագույն միջազգային փորձի վերաբերյալ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներում աշխատունակ անձանց մեծ մասի՝ միջնակարգ կրթություն ունենալու պատճառով հիմնական և լավ վարձրատրվող աշխատանք գտնելու հավանականությունը փոքր է, ինչի հետևանքով շատերը գերադասում են ստանալ նպաստ և ոչ թե աշխատավարձ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են իրավիճակը կարգավորող որոշ տարբերակներ և ներկայացրել առաջարկներ։ Որոշվել է կազմակերպել քննարկում շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ մշակելու նպաստառուների աշխատանքի անցնելու և կայուն եկամուտ ձևավորելու արդյունավետ տարբերակներ։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև հարցեր՝ կապված ապրանքների դրոշմապիտակավորման, պետական գնումներին մասնակցության ընթացակարգերի և գործարարներին հուզող այլ հարցերի վերաբերյալ։

«Մանթաշով» գործարարների միության ներկայացուցիչը միության կողմից ներկայացրել է հարկային փոփոխությունների առաջարկությունների նախագիծը։

Հանդիպման ավարտին նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ արդեն հաստատված կառավարության նոր ծրագրին համահունչ պետք է լինի նաև ՓՄՁ ռազմավարությունը։ Նախարարը նաև նշել է, որ այս ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական և ավելացրել, որ կարվեն գործուն քայլեր՝ հանդիպման ընթացքում բարձրացված հարցերին լուծումներ տալու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է

10:29 19.06.2025

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է

2025 թվականի հունիսի 15-ից 18-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի թվով 8 աշխատակիցներ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում աշխատանքային այցով գտնվում են […] ...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահը

10:24 19.06.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահը

Հունիսի 18-ին, ժամը 20:19-ին Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին բախվել են […] ...

Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից

10:17 19.06.2025

Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից

«Ռեալը» հնարավորություն է ունեցել ձեռք բերելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը: Շվեդ հարձակվողի գործակալներն «Ռեալին» առաջարկել են ձեռք բերել Դյոկերեշի տրանսֆերային իավունքը, սակայն պայմանով, որ նա թիմում առաջնային դեր ունենա: «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որը կհարմարվի պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակին։ Մադրիդում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:09 19.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP