Միգրացիոն ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ն առաջիկայում կդառնա երրորդ աշխարհի երկիր․ Թրամփ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

Միգրացիոն ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ն առաջիկայում կդառնա երրորդ աշխարհի երկիր․ Թրամփ

09:14 21.09.2021

Միգրացիոն ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ն տեսանելի ապագայում կարող է դառնալ երրորդ աշխարհի երկիր: Նման տեսակետ է արտահայտել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

«ԱՄՆ-ն շուտով կհամարվի երրորդ աշխարհի երկիր: Այն, ինչ տեղի է ունենում մեր սահմանին, նախկինում երբեք չի եղել: Միլիոնավոր մարդիկ արդեն ներթափանցել են, բայց ավելի շատ մարդիկ դեռ ճանապարհին են», – ասված է նրա մամուլի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Այս տարվա հունվարին իշխանության գալուց հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր «ներգաղթի նոր քաղաքականության» մասին ՝ մեղմելով այս ոլորտում օրենսդրությունը և ավարտելով ապաստան հայցողներին Մեքսիկա ուղարկելու ծրագիրը: Այդ ժամանակից ի վեր միգրանտների հոսքը զգալիորեն աճել է և այժմ գերազանցում է 200 հազարը՝ հասնելով 21-րդ դարասկզբից ի վեր առավելագույն ցուցանիշի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակում

22:13 05.05.2025

Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակում

Նյու Յորքում ընթացող Անտառներին նվիրված ՄԱԿ-ի ֆորումի 20-րդ նստաշրջանի ժամանակ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից ելույթով։ Իր խոսքում նախարարի տեղակալը բարձր գնահատել անտառների նշանակությունը՝ որպես կլիմայական կայունության, կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման հիմնարար բաղադրիչ։ Նա ընդգծել է, որ Հայաստանում անտառներն ունեն ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային, սոցիալ-տնտեսական կարևորություն, […] ...

SHANTNEWS

22:00 05.05.2025

SHANTNEWS

Al Masirah. ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Եմենին

21:38 05.05.2025

Al Masirah. ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Եմենին

ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցնում Հոդեյդա քաղաքին, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը։ Սաուդյան Արաբիայի Al Hadath հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդա նավահանգստի, ինչպես նաև հութիների մոտակա օբյեկտների վրա։ Al Hadath-ի աղբյուրների համաձայն, մայիսի 5-ի երեկոյան Ալ […] ...

Ալեքսանդր-Առնոլդը կտեղափոխվի «Ռեալ»

21:25 05.05.2025

Ալեքսանդր-Առնոլդը կտեղափոխվի «Ռեալ»

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռեալն» անգլիացի պաշտպանի տեղափոխության հարցում համաձայնեցրել է բոլոր մանրամասները։ Վերջինն ազատ գործակալի կարգավիճակում ակումբից հեռանալուց հետո «Ռեալի» հետ 5 տարվա պայմանագիր կկնքի։ «Ռեալը» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցում էր 2024 թ-ի մարտից։ Ալեքսանդր-Առնոլդն արդեն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:12 05.05.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 3/2, 5/1 շենքեր, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքեր […] ...

Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետ

21:00 05.05.2025

Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է համակարգել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ջանքերը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Ամեն դեպքում, ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ համագործակցելուն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անհեթեթ և  մահացու պատերազմը հենց հիմա դադարեցնելու համար», – գրել է Թրամփը Truth Social-ում հեռախոսազրույցից հետո։ Նա հավելել է, որ […] ...

BACK_TO_TOP