Մոսկվան անպատասխան չի թողնի ՆԱՏՕ-ից ռուս դիվանագետների արտաքսումը․ Կլիմով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+30.09 oC

Մոսկվան անպատասխան չի թողնի ՆԱՏՕ-ից ռուս դիվանագետների արտաքսումը․ Կլիմով

09:49 07.10.2021

Մոսկվան անպատասխան չի թողնի ՆԱՏՕ-ի որոշումը՝ երկու անգամ կրճատել ռուսաստանյան ներկայացուցչության թիվը դաշինքում։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի՝ պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը։

«ՆԱՏՕ-ի նման վարքն անպատասսխան և աննկատ չի մնա», – ասել է Կլիմովը։

Նա նշել է, որ որոշ ժամանակ առաջ ՆԱՏՕ-ում բավական բարձր մակարդակով ակնարկել էին Ռուսաստանի հետ հարաբերություններում դրական զարգացման ցանկության մասին, Մոսկվան էլ պատրաստակամություն էր հայտնել կոնկրետ քայլեր ձեռնարկել։

«Եթե սրանք են (Դաշինքի) կոնկրետ քայլերը, ապա սրանք, անշուշտ, այն քայլերը չեն, որոնք ապահովում են կայուն խաղաղություն, հուսալի անվտանգություն, փոխըմբռնում և վստահություն», – եզրափակել է քաղաքական գործիչը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը որոշում էր կայացրել երկու անգամ նվազեցնել կազմակերպությունում Ռուսաստանի առաքելության թիվը՝ արտաքսելով 8 դիվանագետի և կրճատելով ևս 2 պաշտոն։ Հաղորդվում է, որ նրանց կասկածում են թշնամական և լրտեսական գործունեության մեջ։

Դիվանագետները Բրյուսելից պետք է հեռանան մինչև հոկտեմբերի վերջ։ Ռուսաստանի քսան ներկայացուցչի փոխարեն ՆԱՏՕ-ում կմնա տասը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ

14:32 22.08.2025

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ

ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի համատեղ հայտարարությամբ ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ին

14:22 22.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...

«Նոան» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոնին

14:10 22.08.2025

«Նոան» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոնին

«Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»: Լյուբլյանայում հայկական թիմը յուրաքանչյուր խաղակեսում երկու գոլ է խփել, հեթ-տրիկ է գրանցել մարոկկացի Իմրան Ուլադ Օմարը, մեկ գոլ էլ խփել է խորվաթ Մարին Յակոլիշը: Մեկ շաբաթ անց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը դիմակայության պատասխան խաղում կընդունի «Օլիմպիային»: Հաղթողը կնվաճի […] ...

Սվաճյան փողոցի մի բնակարանից գողության փորձը բացահայտվեց. 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

13:58 22.08.2025

Սվաճյան փողոցի մի բնակարանից գողության փորձը բացահայտվեց. 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Օգոստոսի 17-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած Սվաճյան փողոցի բնակիչը հայտնել է, որ օգոստոսի 15-ի ցերեկը հարմարեցված բանալիով փորձել են բացել իր բնակարանի մուտքի դուռը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ բնակարանային գողության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ […] ...

ՄԱԿ-ը հայտարարել է Գազայի հատվածում աղետալի սովի մասին

13:45 22.08.2025

ՄԱԿ-ը հայտարարել է Գազայի հատվածում աղետալի սովի մասին

ՄԱԿ-ի գործակալությունների և մարդասիրական կազմակերպությունների համատեղ հայտարարության համաձայն՝ Գազայի հատվածում առաջին անգամ հայտարարվել է աղետալի սովի վիճակ։ «Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ գտնվում է սովի մեջ, որը բնութագրվում է լայնածավալ թերսնմամբ, աղքատությամբ և կանխարգելելի մահերով», – ասվում է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության  հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի կողմից ընդունված Ինտեգրված Սննդային Անվտանգության Փուլային Դասակարգումը (ԻՓԴ) […] ...

Բիչախչյանի «Լեգիան» հաղթել է շոտլանդական ակումբին․ ԿԼ

13:35 22.08.2025

Բիչախչյանի «Լեգիան» հաղթել է շոտլանդական ակումբին․ ԿԼ

Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է շոտլանդական «Հիբերնիանին»: Բիչախչյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկից, 70-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ երկու րոպե անց փոխարինվել է: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Վարշավայում: ...

BACK_TO_TOP