07:28 08.06.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երեւանի Արաբկիր վարչական շրջանի` Սոսեի, Լեռ Կամսարի, Ջեյմս Բրայնսի փողոցների, Գուլակյան փող. 27-ից-72, Աղբյուր Սերոբ փող. 10, Վաղարշյան փող. 1, 3, Գյուլբենկյան փող. 1, 2, 2/1 համարների, Բաղրամյան պող. 40-ից-64 համարների` իրենց կոտորակներով և Բաղրամյան 2-րդ փակուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների […]
07:15 08.06.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Սարկավագի 2փ. 1-37 սեփական տները, Սարկավագի 2-րդ փակ. 2-րդ նրբ. 20 սեփական տունը, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աղբյուր Սերոբի փ. 1, 2, 2Ա, 3, 4, 6, 6Ա, […]
01:00 08.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է իր հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ինին հրավիրել ԱՄՆ, եթե Սինգապուրում հունիսի 12-ին կայանալիք գագաթնաժողովը բարեհաջող անցնի: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողի հարցին, թե որտե՞ղ է ծրագրում Թրամփն ընդունել Հյուսիսային Կորեայի առաջնորդին՝ Վաշինգտոնի պաշտոնական նստավայրո՞ւմ, թե՞ Ֆլորիդա նահանգի […]
00:54 08.06.2018
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները դիմել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին՝ Օդեսայում վերահսկողությունը կորցնելու պատճառով միջոցառումներ ձեռնարկելու խնդրանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խորհրդարանական Իգոր Լուցենկոն: Նրա խոսքով՝ քաղաքում հակառուսական ակտիվիստների դեմ ահաբեկչությունը չտեսնված մասշտաբների է հասնում: Նա նաև նշել է, որ Ուկրաինան կորցնում է Օդեսան այն նույն սցենարով, որով կորցրեց Դոնբասը: […]
00:49 08.06.2018
Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ, 27-ամյա Արտուշ Մուրադյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրան վերջին անգամ տեսել են Երեւանի Սվաճյան փողոցում։ Արտաքին նկարագիրն ու այլ մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։
00:38 08.06.2018
Հունիսի 7-ին, ժամը 21:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի թիվ 3 փողոցի տներից մեկի անասնագոմում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
00:26 08.06.2018
Լեհաստանի Սեյմը հունիսի 7-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր»-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։ «Րոպեներ առաջ, 2018 թվականի հունիսի 7-ին, Լեհաստանի Սեյմը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության […]
00:21 08.06.2018
Հայտնի ռուս երգչուհի Ալյոնա Սվիրիդովան պատմել է քաղաքացիական ամուսնու՝ Դավիթ Վարդանյանի հետ իր փոխհարաբերությունների մասին: «Դավիթը, ինչպես իսկական տղամարդ, հաճախ հեռանում է՝ դուռն աղմուկով շրխկացնելով: Սակայն այնուհետև նա գործածում է հայկական խորամանկությունը՝ հայտնվում է անակնկալով, ինչպես, օրինակ, վերջին անգամ բեռնամբարձիչում տեղադրված ծաղկեփնջով»,-Սվիրիդովայի խոսքերն է մեջբերում WellNews-ը: Երգչուհին հավելել է, որ իրենց ընտանիքում իրեն «սարսափելի» է […]
00:08 08.06.2018
Չինաստանը կարող է կործանիչներ տրամադրել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի ինքնաթիռն ուղեկցելու համար, երբ նա ուղևորվի Սինգապուր՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի աղբյուրին: Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Չինաստանն իր տարածքում ուղեկցություն ապահովի, ապա դա ուղիղ ազդանշան կլինի ԱՄՆ-ին և Հարավային Կորեային՝ […]
23:57 07.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն խոսակցություններին, թե կառավարության ծրագիրը պետք է լիներ «Ելք»-ի, «Ծառուկյան դաշինք»-ի և «ՀՅԴ»-ի նախընտրական ծրագրերի հիման վրա: «Մենք կրկին քաղաքական իրավիճակը պետք է ճիշտ գնահատենք: Այո, ես «Ելք» դաշինքի անդամ եմ, բայց ես ՀՀ վարչապետ ընտրվել եմ ոչ որպես «Ելք» դաշինքի թեկնածու և ոչ էլ որպես այլ խմբակցության թեկնածու: Ես վարչապետ […]
23:44 07.06.2018
Խմբակային խուլիգանության մեջ մեղադրվող ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականը կալանավորումից ազատ է արձակվել։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը եւ նրա նկատմամբ կիրառել գրավ 10 մլն դրամի չափով։ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Ա. Իսոյանը կալանավորվել էր մայիսի 24-ին: «Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին […]
23:32 07.06.2018
Ռուսաստանաբնակ երգչուհի Զառան (Զարիֆա Մգոյան), ով հանդիսանում է 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպանը, մասնակցել է ՄԱԿ-ի նյու-յորքյան կենտրոնակայանում առաջիկա մունդիալի շնորհանդեսին: Միջոցառման ժամանակ ՌԴ վաստակավոր արտիստուհին ՄԱԿ-ի աշխատակիցների համար երգել է «Դլե Յաման»-ը: Ունկնդիրների թվում են եղել ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան և կազմակերպության անդամ երկրների այլ պաշտոնական ներկայացուցիչներ: https://www.facebook.com/UNNewsRU/videos/10156526773767244/
23:17 07.06.2018
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2018թ. մայիսին 2017թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.9% գնաճ, իսկ 2018թ. ապրիլի համեմատ` 1.7% գնանկում, ինչին մեծապես նպաստել է ձվի 5.9% գնանկումը: Այս մասին փոխանցում է Panorama.am-ը: Մսամթերքի ապրանքախմբում, ըստ վիճակագրության, 2018թ. մայիսին 2017թ. մայիսի համեմատ գրանցվել է 9.6% գնաճ, իսկ 2018թ. ապրիլի համեմատ՝ […]
23:06 07.06.2018
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, զննման են ենթարկել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալի կողմից խոհանոցից տեղամասեր սնունդ տեղափոխող սայլակը, որի ներքևի հատվածում՝ պոլիէթիլենային պարկի և ստվարաթղթի արանքում, հայտնաբերել և առգրավել են կանաչ տոպրակով փաթեթավորված, սպիտակ, կասկածելի փոշենման զանգված՝ ընդհանուրը 0.5 գրամ քաշով, հայտնում են ՀՀ ԱՆ […]
22:55 07.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի՝ գործող կառավարության՝ փորձ չունենալու մասին հայտարարությանը, կառավարության ծրագրի ներկայացման իր եզրափակիչ ելույթում ասաց, որ իրենք ՀՀԿ-ի փորձի կարիքը չունեն: «Ասվում է, որ պետության կառավարման լուրջ փորձ ունեք Դուք, տիկին Նաղդալյան: Ես ներողություն եմ խնդրում՝ թույլ տվեք պետության կառավարման Ձեր փորձը մենք չկիրառենք, որովհետև տեսանք, թե […]
22:45 07.06.2018
Արդյունաբերություն և տնտեսություն չի լինելու, մինչև Հայաստանում կոռուպցիան արմատախիլ չլինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ամփոփիչ ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պետությունն ի՞նչ պետք է անի. պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի մարդիկ աշխատելու, եկամուտ ունենալու հնարավորություն ունենան, և մենք ասում ենք, որ այդ բոլոր հնարավորությունները կստեղծենք: Սակայն արդյունաբերություն և տնտեսություն չի […]
22:37 07.06.2018
Առաջիկայում կլինեն այլ երկրներում Հայաստանի դեսպաններ, ովքեր հետ կկանչվեն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա ոչ թե նրանց աշխատանքից դժգոհության, այլ սկզբունքի հարց է: Ես մի անգամ ասել եմ, որ ոչ կադրային դիվանագետներին քաղաքական նպատակահարմարության համար դեսպան նշանակելու պրակտիկան պետք է լրջորեն վերանայվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:
22:35 07.06.2018
Հունիսի 7-ին, ժամը 11:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ինչի հետևանքով կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Ա. Ա., ծնված […]
22:27 07.06.2018
Թուրքիան զինտեխնիկա և կենդանի ուժ է կուտակում Իրաքյան Քրդստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Աղբյուրը տեղեկացնում է, որ թուրք-իրաքյան սահմանի վրա գտնվող Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի օդանավակայանում վայրէջք են կատարել բեռնատար ռազմական օդանավեր։ Դրանց մեջ եղել է զենք և զինամթերք, ինչպես նաև կենդանի ուժ։ Դրանից զատ, 20 զրահապատ մեքենա էլ ուղևորվել է Թուրքիայի […]
22:18 07.06.2018
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է ադրբեջանական կողմի՝ այսօր ավելի վաղ հնչեցված հայտարարությունը: «Դժվար թե ինչ-որ մեկը կարողանա ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ մտքեր արտահայտել մի ռեժիմից, որը երկիրը ղեկավարում է 1960-ականներից»,- թվիթերյան իր էջում գրել է Բալայանը: Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս էր հայտնել, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն կրկնի նախորդների սխալները […]
22:14 07.06.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանից լրագրողներն այսօր հետաքրքրվել են՝ ի՞նչ իրավիճակ պետք է լինի, որ Սահակյանը դուրս գա խմբակցությունից: Պատգամավորը պատասխանել է. «Դա կնշանակի այս երկրի կործանումը, որովհետև Հանրապետականի ազգային գաղափարախոսությունը դա միակ գաղափարախոսությունն է, որ ցանկացած կուսակցություն, որ կա, այդ գաղափարախոսության ընդերքից օգտվում է»:
22:06 07.06.2018
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը: Հանրապետության տարածքում՝ Հունիսի 7-8-ը, 11-12-ը շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին […]
21:59 07.06.2018
Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսին ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին վերադարձավ ընտրանի՝ մարզչի կարգավիճակով: Ավելի վաղ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր Վարդան Մինասյանը: Մինասյանն, այսօր կայացած ասուլիսի ժամանակ, պատասխանել է այն հարցին, թե ինչ տրամադրությամբ են ինքն ու Բերեզովսկին աշխատում: «Բերեզովսկու աշխատանքը շատ բարձր մակարդակի վրա էր, եթե չեմ սխալվում, մենք […]
21:52 07.06.2018
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ԱԺ արտահերթ նիստի ժամանակ կառավարության ծրագիրը քննարկելիս «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կողմից հնչեցված կոշտ քննադատություններին՝ ուղղված ՀՀԿ-ին: Շարմազանովն ասել է, որ ամեն ինչ պետք է լինի կոռեկտության և քաղաքական մշակույթի սահմաններում: «Չեմ ուզում գնահատական տալ, թող իրենք ասեն: Ինչի՞ հետ եմ կապում նրանց կոշտ արտահայտությունները: […]
21:50 07.06.2018
Մայիսի 7-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում և Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Ողջունելով ուսանողներին՝ արտգործնախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ Դիվանագիտական ակադեմիայի և ՄԳԻՄՕ-ի նման հեղինակավոր ուսումնական հաստատություններում ստացած որակյալ […]
21:44 07.06.2018
Կառավարության ծրագրի քննարկումից հետո այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ իրենց ուշադրության կենտրոնում եղել է կառավարության հետ հետագա աշխատանքի ռազմավարությունը: Շարմազանովը չի ժխտել, որ իրենք օգնելու են կառավարությանը իրականացնելու մի շարք ծրագրեր՝ անդրադառնալով նաև իրենց հասցեին խորհրդարանում հնչած քննադատություններին, նաև հաստատել է, […]
21:39 07.06.2018
Հունիսի 7-ին, իր պաշտոնավարման ընթացքում արդեն 16-րդ անգամ, Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին: Սակայն այս տարի ուղիղ կապի ձևաչափը փոխվել է. տաղավարում հանդիսատես չի եղել, իսկ նախագահի հետ կապի մեջ են եղել նահանգապետերն ու կառավարության անդամները։ Ուղիղ կապի ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարդալիս է եղել ռուսաստանցիներից ստացվող հարցերը, մի հետաքրքրասեր քաղաքացի […]
21:33 07.06.2018
Հունիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:42-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.970 և արևելյան երկայնության 44.350 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Այս մասին հայտնում է […]
21:30 07.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Բարի գալուստ մաղթելով նրանց Հայաստանում` նախագահ Սարգսյանը ողջունել և կարևորել է Միացյալ Նահանգներում համահայկական նշանակության հարցերով մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համահայկական օրակարգային հարցերի, դրանց լուծման ուղղությամբ […]