TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

Արխիվ / Հունիս 2018

Նարեկ Սարգսյանը ևս ազատվեց պաշտոնից

12:05 08.06.2018

SHANTNEWS.am-ի թղթակիցը ՀՀ կառավարությունից տեղեկացնում է, որ այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանին պաշտոնից ազատելուն: Որոշման մեջ գրված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հան­րապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է. Նարեկ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության […]

̰
Քննվում է ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող Արամ Հակոբյանի` կալանքից ազատելու հարցը

12:02 08.06.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ,  քննվում է ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող  Արամ Հակոբյանի` կալանքը գրավով փոխելու հարցը: Պաշտպան Հարություն Բաղդասարյանը միջնորդեց  փոխել ամբաստանյալ Արամ Հակոբյանի խափանման միջոց կալանավորումը՝ հաշվի առնելով այն, որ դատարանն ստացել էր դատաբժշկական փորձաքննության պատասխանը, ըստ որի` Արամ Հակոբյանը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով, այդ […]

̰
Բախվել են ոստիկանության զորքերի և ռազմական ոստիկանության ծառայողների ավտոմեքենաները. կան տուժածներ

11:44 08.06.2018

Երեկ՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com կայքը հայտնում է, որ ժամը 4-ի սահմաններում Գառնի գյուղի Երևանյան փողոցի սկզբնամասում բախվել են Գառնի գյուղի բնակիչ՝ 22-ամյա Թելման Եղիազարյանի վարած «Golf մակնիշի» 35 QX 206 պետհամարանիշով և Գողթ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Պատվական Հովասափյանի վարած «ВАЗ 2107» մակնիշի 35 ՏT 891 համարանիշով ավտոմեքենաները։ Վթարի […]

̰
Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի կառավարության առաջարկությամբ

11:43 08.06.2018

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ներկայացրեց գործադիրի համապատասխան որոշումը, ըստ որի` առաջարկվում է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին առաջարկել հունիսի 19-ին գումարել խորհրդարանի արտահերթ նիստ:

̰
Կառավարությունը հաստատեց. ՀՔԾ պետը ազատվեց պաշտոնից

11:42 08.06.2018

Կառավարության նիստի ժամանակ ներկայացվեց Հայաստանի քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանին պաշտոնից ազատելու որոշումը: Կառավարությունը հաստատեց այն: Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Շահինյանն ազատվում է սեփական դիմումի համաձայն:

̰
Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի

11:34 08.06.2018

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում են էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համար անցկացվող ուսումնասիրությունները: Նախարարը զեկուցեց, որ քննարկումներ են իրականացրել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, եկել են այն եզրահանգման, որ սակագների վերանայման հետ կապված կան մի շարք ռիսկեր: Ըստ […]

̰
Մեկնարկել է Կառավարության նիստը. օրակարգում է նաև Սյունիքի և Արմավիրի մարզպետերի ազատումը

11:32 08.06.2018

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Օրակարգում 32 հարց է, որից 17-ը` չզեկուցվող: Սպասվում է, որ նիստի ընթացքում իրենց դիմումների համաձայն աշխատանքից կազատվեն Սյունիքի և Արմավիրի մարզպետերը: Հայտնի է, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում կնշանակվի ԲՀԿ-ի ներկայացուցիչը, իսկ Արմավիրի մարզպետի պաշտոնում` ՀՅԴ-ի: Բացի այդ` սեփական դիմումի համաձայն, կազատվի նաև ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը: Նիստի ընթացքին կարող եք հետևել […]

̰ ̰
Մակրոնն սպառնացել Է առանց Թրամփի ստորագրել G7-ի գագաթնաժողովի համաձայնագիրը

11:00 08.06.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն սպառնացել է, որ G7-ի գագաթնաժողովի մասնակիցները «6 երկրների համաձայնագիր» կստորագրեն առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, հայտնում է RIA Novosti-ն: Գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 8-9-ը, Քվեբեկում: «ԱՄՆ նախագահը, հնարավոր է՝ դեմ չէ մեկուսացմանը, բայց մենք էլ դեմ չենք համաձայնագիրը 6 երկրներով ստորագրելուն»,- գրել է Մակրոնն իր թվիթերյան էջում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ […]

̰
«SOS»-ն ահազանգում է. Գիշերը Մասիսի քաղաքապետի աջակիցներից մեկը փորձել է առևանգել նախաձեռնության հաղորդավարի փաստաբանին

10:48 08.06.2018

Գիշերը Մասիսի քաղաքապետի աջակիցներից մեկը փորձել է առևանգել «SOS»-ի հաղորդավարի փաստաբանին: Այս մասին ասվում է «SOS» նախաձեռնության ֆեյսբուքյան գրառման մեջ: «Ահազանգ, հունիսի 7-ի գիշերը, Մասիսի քաղաքապետի աջակիցներից մեկի կողմից փորձ է կատարվել առևանգել SOS-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան, Վահե Գրիգորյանին։ Ոստիկանությանը տեղեկացվել է դեպքի մասին։ Առևանգելու փորձ կատարողին, հրաման տվողին հորդորում ենք շուտափույթ գլուխը մտցնել […]

̰
Այս փուլում ես ավելի ազատ եմ. Ալիկ Սարգսյանը՝ Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու միջնորդության մասին. «Ժողովուրդ»

10:41 08.06.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը միջնորդագիր է ներկայացրել Նորք-Մարաշ զինված խմբի գործով ձերբակալված «Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավար, ՃՈ նախկին պետ Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար: Միջնորդագիրը Սարգսյանը ներկայացրել է ՀՀԿ խմբակցությունից հեռացած, գեներալ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հետ: «75 տարեկան մարդ է, հիվանդ մարդ է, տարել նստացրել են»,- «Ժողովուրդ» […]

̰
ԼՂ խնդրի կարգավորումն առաջնահերթություն է Հայաստանի համար. Զոհրաբ Մնացականյան

10:36 08.06.2018

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եղել ու մնում է ոչ միայն մեր արտաքին քաղաքականության, այլև պետականության ու անվտանգության ողջ համակարգի առաջնահերթությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական Коммерсант-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Լեռնային Ղարաբաղը մեզ համար եղել ու շարունակում է մնալ որպես հստակ անուններ ունեցող մարդկանց անվտանգության հարցը. դա […]

̰
Նոր իշխանություններում «վեճ» կա ոչ միայն «կենցաղի» մասով, այլև գաղափարական. «Իրատես»

10:33 08.06.2018

«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե նոր իշխանություններում «վեճ» կա ոչ միայն «կենցաղի» մասով՝ կառավարության անդամներին սպասարկող մեքենաների, դրանց համարանիշների, էկոնոմ կլասով, թե «թիվ մեկ բորտով» թռչելուն առնչվող, այլև գաղափարական։ Վերջինս առավել սուր է դրսևորվում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների և քաղաքացիական հատվածի միջև. ասում են` վերջիններիս ոչ բոլոր սպասելիքներն են արդարացել։ Բանավեճն իշխանական թևերի […]

̰
Վաշինգտոնում քննարկվել են Հայաստանի բարեփոխումները

10:24 08.06.2018

Հայաստանի նոր կառավարության ծրագրերին անհրաժեշտ է ամեն կերպ աջակցություն ցուցաբերել: Վաշինգտոնում անցած քննարկումների ընթացքում հայտարարել են Հայաստանի ՀԿ-ների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: «Այսօր ունենք գործադիր իշխանություն, որը մեզ հետ կիսում է ժողովրդավարական արժեքները, մեր հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ», – նշում է Դանիել Իոաննիսյանը: «Transparency International Հայաստան» կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի խոսքով էլ, […]

̰
Արմեն Սարգսյանը կոչ է անում ձևավորել քննարկման հարթակ՝ հանքարդյունաբերության խնդիրների լուծման համար

10:18 08.06.2018

Մի քանի շաբաթ առաջ մի խումբ բնապահպաններ բաց նամակով դիմել էին Հանրապետության  նախագահին՝ արձագանքելու Ամուլսարի հանքարդյունաբերական խնդրին: Նախագահը հանդիպել էր նրանց նախագահական նստավայրի մոտ և նույնիսկ միացել նրանց շուրջպարին: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, թե ինչ գործողություններ են հետևել այս իրադարձություններին, ինչպես է նախագահը պատկերացնում Հայաստանում բնապահպանական խնդիրների լուծումը: […]

̰
Թերեզա Մեյը կհանդիպի G7-ի բոլոր առաջնորդների հետ, բացի Թրամփից

10:12 08.06.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ընթացքում պաշտոնական հանդիպումներ կունենա միավորման անդամ երկրների բոլոր առաջնորդների հետ, բացի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից: Հաղորդվում է, որ, այդուհանդերձ, նրանց միջև տեղի կունենան ոչ պաշտոնական բանակցություններ: Բրիտանական Press Association գործակալության փոխանցմամբ՝ այդ բանակցությունների նպատակն է հանդիպման մասնակից երկրների միջև առևտրային պատերազմի կանխումը: Կանադա ժամանելուն պես Թերեզա Մեյը […]

̰
Չի բացառվում, որ ՀՔԾ պետի հրաժարականից հետո ազատման դիմում կներկայացնի նաև գնդապետ Էդիկ Հակոբյանը. «Ժողովուրդ»

10:05 08.06.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հրաժարական է ներկայացրել: «Ստեղծված հանգամանքների բերումով այլևս նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ հետագա ծառայությունը»,- նշել է նա: Հիմա նրա դիմումը կքննարկվի հունիսի 8-ին ՀՀ կառավարության նիստում, և պարզ կլինի` ընդունում է նորանշանակ վարչապետը ՀՔԾ պետի հրաժարականը, թե ոչ: Չի բացառվում, […]

̰
Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում մեքենան բախվել է վերամբարձ կռունկին. կա տուժած

09:57 08.06.2018

Հունիսի 8-ին` ժամը 02:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած վերամբարձ կռունկին, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սեբաստիա փողոցի թիվ 22 հասցեի […]

̰
Նախագահի աշխատակազմում դժգոհում են իրենց աշխատանքային պայմաններից. «Հրապարակ»

09:45 08.06.2018

«Հրապարակ»-ը գրում է. «Նախագահի աշխատակազմում դժգոհում են իրենց աշխատանքային պայմաններից. «Նախկինում եղել է հյուրատուն, ճիշտ է՝ ինչ-որ չափով վերանո­րոգվել է, սակայն չի վերապրոֆիլավորվել պետական աշխատանքի համար, սաունաներ են, լողավազաններ, մարզասրահ­ներ: Ճաշարան չունենք, օդափոխության համա­կարգ չկա, բոլորով նստում ենք, այսպես ասած, բաց տարածքում»: Կարող է դժգոհություններն «ուղղված» են նրան, որ վարչապետն իր 2 «ռեզի­դենցիայից» մեկը՝ Բաղրամյան […]

̰
Այսօր մեկնարկում են միասնական քննությունները

09:40 08.06.2018

Հայաստանում հունիսի 8-ին մեկնարկել են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաների միասնական քննությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանն ասել է, որ «Աշխարհագրություն» առարկայի քննությանը կմասնակցի 125 դիմորդ, «Ընդհանուր պատմություն» առարկայի քննությանը՝ 34, «Կենսաբանություն» առարկայի քննությանը՝ 542 դիմորդ: «Միասնական քննությունները կանցկացվեն մարզերում և Երևանում տեղակայված 12 քննական կենտրոններում: […]

̰
Սասուն Միքայելյանն իր փոքր որդուն ուզում է դարձնել Հրազդանի քաղաքապետ. «Հրապարակ»

09:34 08.06.2018

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Կոտայքի մարզպետ նշանակվեց «ՔՊ» երիտասարդներից Ռոմանոս Պետրոսյանը, սակայն ասում են՝ մարզպետարանի կադրային քաղաքականության հարցում վճռորոշ դերակատարում ունի Սասուն Միքայելյանը։ Լուրեր են շրջանառվում, որ նրա ջանքերով «Սասուն» ջոկատի անդամ Վաչիկ Վարդանյանի (Կյաժ Վաչոյի) որդին` Վասակ Վարդանյանը, ով Հրազդանի ավագանու անդամ է եղել, շուտով կնշանակվի Կոտայքի փոխմարզպետ։ Բացի դա, Միքայելյանն իր փոքր որդուն` […]

̰
Թրամփը Ֆրանսիային և Կանադային մեղադրել է ԱՄՆ-ի համար բարձր մաքսատուրքեր սահմանելու մեջ

09:28 08.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիային և Կանադային մեղադրել է ԱՄՆ-ի դեմ չափազանց բարձր մաքսատուրքեր սահմանելու ճանապարհով միջազգային առևտրին խոչընդոտելու փորձերի մեջ: «Նրանք երկուսով ԱՄՆ-ի դեմ վիթխարի մաքսատուրքեր են սահմանել և ստեղծում են ոչ դրամական խոչընդոտներ: ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի առևտրային ավելցուկը կազմում է 151 մլրդ դոլար, իսկ Կանադան թույլ չի տալիս մեր  ֆերմերներին իր շուկա մտնել»,- […]

̰
Ավտովթար Խորենացի-Բելինսկի փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

09:15 08.06.2018

Հունիսի 8-ին, ժամը 00:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի-Բելինսկի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ս., ծնված 1994 թ.) […]

̰
Պուտին-Թրամփ հանդիպումը կանցկացվի Ավստրիայում

09:01 08.06.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են բանակցություններ անցկացնել Ավստրիայում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԵՄ աղբյուրին: Նշվում է, որ այդ մասին խնդրանքով Պուտինը դիմել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին, որը պատասխանել է համաձայնությամբ: Հանդիպումը կարող է անցկացվել Վիեննայում: Սպիտակ տան մամլո ծառայությունը հաստատել է տեղեկությունն […]

̰
Հավայան կղզիներում հրաբխային լավան 600 տուն է ոչնչացրել

08:49 08.06.2018

Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբխի ժայթքման հետևանքով ավերվել է 600 տուն: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Տուժածներին օգնելու համար հատկացվել են միլիոնավոր դոլարներ: Հաղորդվում է առնվազն 1 վիրավորի մասին: Հիշեցնենք, որ հրաբուխը սկսել էր ակտիվություն դրսևորել մեկ ամիս առաջ: Հրաբխային լավան ոչնչացրել է տներ, ավտոճանապարհներ, հաղորդակցության միջոցներ, ավտոմեքենաներ: Աղետի գոտուց տարհանվել է […]

̰
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը շուտով կարող է չեղարկվել

08:38 08.06.2018

Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի իշխանությունները կքննարկեն արտակարգ դրության ռեժիմի հանման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Reuters գործակալությունը: Արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան հունիսի 24-ին: Հիշեցնենք, որ արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում սահմանվել էր 2016 թվականի հուլիսի 20-ին՝ պետական հեղաշրջման չստացված փորձից հետո: […]

̰
«Facebook»-ը սխալմամբ հրապարակել է 14 մլն օգտատիրոջ անձնական գրառումները

08:27 08.06.2018

Facebook սոցցանցի աշխատանքում խափանման պատճառով օգտատերերի միլիոնավոր անձնական հրապարակումներ հայտնվել են հանրության տեսադաշտում: Սոցցանցը մտադիր է ծանուցել 14  մլն օգտատերերին այն մասին, որ նրանց որոշ հրապարակումներ, որոնք նախատեսված են եղել մարդկանց նեղ շրջանակի համար, հասանելի են դարձել բոլորին: Այս մասին հայտնում է Verge պարբերականը՝ հղում անելով սոցցանցի պաշտոնական ներկայացուցիչներին: Նշվում է, որ սոցցանցի աշխատանքում տեղ […]

̰
Էրդողանը հայտնել է առաջին թուրք տիեզերագնացին տիեզերք ուղարկելու պլանների մասին

08:06 08.06.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրի տիեզերական ծրագիրը զարգացնելու պլանների մասին՝ ընդհուպ մինչև առաջին թուրք տիեզերագնացի ուղարկումը տիեզերք: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Թուրքիայի նախագահը հայտարարել է այդ մասին երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների առջև ելույթի ընթացքում: «Ներկայում մենք սկսել ենք աշխատանք՝ կապված տիեզերական հետազոտությունների հետ, և ամենից առաջ` դեպի տիեզերք արբանյակների ուղարկման ուղղությամբ: […]

̰
ԱՄՆ-ը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Հյուսիսային Կորեային

07:55 08.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Հյուսիսային Կորեային Կորեական թերակղզու միջուկազերծումից հետո: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է Reuters գործակալությունը: Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ նախագահը հասկանում է սեփական անվտանգությունն ապահովելու Հյուսիսային Կորեայի ցանկությունը: Պոմպեոն նշել է, որ Թրամփը պատրաստ է ապահովել Հյուսիսային Կորեայի անվտանգությունը, եթե վերջինս հրաժարվի զանգվածային ոչնչացման […]

̰
Թուրքիան սպառնացել է պատերազմ սկսել Իրաքում

07:40 08.06.2018

Եթե Բաղդադը չլուծի ահաբեկչության խնդիրը, Թուրքիան կարող է ռազմական գործողություն սկսել իրաքյան 3 քաղաքներում: Այս մասին CNN Turk-ի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով՝ Անկարան կարող է հարվածել Սինջարին, Քանդիլին և Մահմուրին: Դեռևս մարտի կեսերին Էրդողանը մտադրություն էր հայտնել ոչնչացնելու Իրաքի հյուսիսի քրդական կազմավորումները, որոնց Անկարան դասում է ահաբեկիչների թվին: […]

̰
BACK_TO_TOP