17:50 06.06.2018
Հունիսի 4-ին ստորագրված նամակն ուղղված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և ԱՄՆ ֆինանսաների նախարար Սթիվեն Մնուչինին:
17:31 06.06.2018
Րոպեներ առաջ դարձյալ ցնցումներ են զգացվել Հայաստանի տարածքում: Երկրաշարժը զգացվել է Լոռիում ու Վայոց ձորում: ԱԻՆ-ից մանրամասները՝ քիչ ուշ:
17:30 06.06.2018
Georgian Business Consulting-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը ցանկանում է նոր մաքսակետ բացել Վրաստանի հետ սահմանին: Ադրբեջանի Մաքսային հանձնաժողովի ներկայացուցիչ Սաֆար Մեհտիևի կարծիքով՝ հարցի դրական լուծում ստանալու դեպքում կարագանան մարդկանց տեղաշարժն ու բեռնափոխադրումները: «Եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, սա կլինի տարածաշրջանում առաջին վարչական շինությունը, որտեղ կաշխատեն երկու երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչները»,- ասել է Սաֆար Մեհտիևը: Նոր անցակետի շինարարությունը նախատեսվում […]
17:20 06.06.2018
Մինչև վարչապետ նշանակվելս եղել եմ Արցախի ամենախոշոր գործարարը, չհաշված մենաշնորհները: Այս մասին, լրագրողի հարցին ի պատասխան, նշել է Արայիկ Հարությունյանը: «Վերջին անգամ, կարծեմ հիշում եմ, աշխատողների քանակն անցնում էր 700-ը, 2006 թվականին, որից հետո, երբ արդեն նշանակվել եմ վարչապետ, չեմ զբաղվել»,- նշել է Հարությունյանը: Հարությունյանը նշել է, որ այս պահին իր ընտանիքը մի քանի բիզնեսով […]
17:07 06.06.2018
Ադրբեջանի պաշտպանության նախարարը, «բարի ավանդույթի» համաձայն, այս անգամ ևս ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հավաքից հետո արվող լուսանկարում հեռու է կանգնել Հայաստանի պաշտպանության նախարարից։ Վերջին տարիներին այս խորհրդի հավաքները հայկական լրատվադաշտի համար ավելի հետաքրքիր են հենց այս պատճառով։ Զաքիր Հասանովը հեռու է կանգնել այս նիստերին մասնակցած Հայաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանից, Վիգեն Սարգսյանից, Արտակ Զաքարյանից (ՊՆ […]
17:00 06.06.2018
Հանրային խորհրդի նիստում երեկ՝ հունիսի 5-ին, քննարկվել է կառավարության ծրագիրը: Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետները ծրագրի վերաբերյալ՝ մատնանշելով ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ կողմեր: Այս մասին հայտնում են ՀԽ մամուլի բաժնից: Ըստ Հանրային խորհրդի՝ կառավարության այս ծրագիրն ավելի շատ նման է քաղաքական հռչակագրի, որտեղ կան նաև որոշ ճիշտ շեշտադրումներ տնտեսության զարգացման վերաբերյալ, սակայն, իբրև […]
16:55 06.06.2018
Այսօր մեկնարկել է ԵԽ նոր՝ «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար» ծրագիրը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Մարդու իրավունքների պաշտպանը Արման Թաթոյանը: Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի խոսքերով՝ ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում ամեն 3-րդ կին բռնության է ենթարվում: Հայաստանում բռնության զոհ է դառնում […]
16:49 06.06.2018
Նախքան Լոնդոն ժամանելը Նեթանյահուն հանդիպել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, այնուհետև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
16:39 06.06.2018
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Արցախի պաշտոնաթող պետնախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով լրագրողի հարցին, նշել է իր հրաժարականի հիմնական պատճառներից մեկը: Ըստ Արայիկ Հարությունյանի՝ ինքն այդ քայլի գնացել է նաև այն պատճառով, որ ցանկանում է Արցախում բարեփոխումներ իրականացվեն, իսկ ինքն էլ՝ արդեն ոչ պաշտոնյա, անկաշկանդ մասնակցություն ունենա այդ ամենի մեջ: «Իմ հրաժարականի հիմնական պատճառներից մեկը դա է. […]
16:39 06.06.2018
ԵՄ-Հայաստան հարաբերություններում 2015 թվականի հունվարից արձանագրվել է զգալի զարգացում: Երկկողմ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ու պայմանական կիրարկման մեջ մտնելը, ինչպես նաև «Գործընկերության առաջնահերթությունների» ամփոփումը, որը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարին, նպաստել են այդ հաջողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, այս մասին նշվում է Եվրոպական միության նոր զեկույցում: Զեկույցը թողարկվել է հունիսի 6-ին՝ […]
16:21 06.06.2018
«Ինձ համար մեծ պատիվ կլիներ, եթե ինձ փոխարիներ Արշավիր Ղարամյանը»,- այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի պաշտոնաթող պետնախարար Արայիկ Հարությունյանը։ Արդեն նախկին պետնախարարի խոսքերով, սակայն, նման որոշում չկա, այլ որոշում է լինելու։ Նրա խոսքերով՝ այսօր հրաժարական տված գեներալները՝ ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը և ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, լեգենդար մարդիկ են, հարգանքի արժանի և վաստակ […]
16:19 06.06.2018
Արցախի՝ արդեն նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանն այսօր խոսելով իր հրաժարականի պատճառի մասին, նշել է՝ այն կապված է հանրության շրջանում ձևավորված պահանջի հետ: «Հանրության մոտ կա ձևավորված պահանջ, տրամադրություն երկրում բարեփոխումների նոր փուլ իրականացնելու առումով: Վերջին մի քանի ամիսներին, մանավանդ հայաստանյան իրադարձություններից հետո՝ իշխանափոխությունից, թավշա հեղափոխությունից հետո, Արցախի ժողովրդի մոտ ևս ձևավորվեց փոփոխություններ կատարելու պահանջ: Իհարկե […]
16:16 06.06.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ բավարարեց պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը, և ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանավորսւմը փոխել և որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը: Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը, պաշտպան Մուշեղ Շուշանյանի տեղեկացմամբ՝ ներերակային ներարկում է ստանում:
16:14 06.06.2018
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ այսօրվանից դադարեցնում է ՀՀ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը, տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի կայքից: Աշոտ Ղահրամանյանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգարժան գործընկերներ, Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ այսօրվանից ես դադարեցնում եմ ՀՀ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը: Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ Արմավիրի […]
16:13 06.06.2018
2018թ հունիսի 6-ից «Яндекс»-ը Հայաստանում գործարկեց «Музыка» հավելվածը: Այժմ նաև հայաստանյան օգտատերերը կարող են լսել միլլիոնավոր երաժշտական կատարումներ և ստանալ անձնական երաժշտական խորհրդակցություն ինչպես բջջային հավելվածում, այնպես էլ համակարգչով: Ավելին, iOS և Android համակարգերի հավելվածներում առանց ինտերնետի երաժշտություն լսելու համար հարկավոր վճարովի բաժանորդագրվել: Հավելվածը գործարկելուց առաջ ինտերֆեյսը թարգմանվել է հայերեն: Ընդ որում, «Яндекс.Музыка»-ի խմբագրությունը […]
16:11 06.06.2018
Ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի` կալանքը որպես խափանման միջոց փոխարինելու մասին միջնորդության քննարկումը հետաձգվեց: 20 րոպեի փոխարեն երկուսուկես ժամ տևած քննարկումից հետո դատարանը որոշում կայացրեց միջնորդության լուծումը հետաձգել, պատճառաբանելով, որ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ վճռաբեկության կարգով բողոք է ներկալյացվել, դրանից բացի՝ այստեղ բողոքը դեռ չի լսվել: Նիստի ընթացքում ներկայացվեց ևս չորս միջնորդություն` ամբաստանյալներ Ներսես Պողոսյանի, Գալուստ Գրիգորյանի, […]
16:04 06.06.2018
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանն իր նախաձեռնությամբ արդեն իսկ կատարել է 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վճարում և 7-10 օրվա ընթացքում պատրաստվում է կրկին կատարել 1.5 միլիոն դոլարի վճարում: Այս մասին հայտարարել է անձամբ նա: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել էր հանցավոր սխեմա […]
16:03 06.06.2018
ՆԱՏՕ-ն պլանավորում է երկու նոր բազա տեղակայել ԱՄՆ-ում և Գերմանիայում: Ըստ այդմ՝ ՆԱՏՕ-ի նոր ծովային հրամանատարությունը նախատեսվում է տեղակայել ԱՄՆ-ում, իսկ ապրանքաշրջանառության բազան կգտնվի Գերմանիայում: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է ТАСС գործակալությունը: «Մենք Ատլանտիկայի գծով ծովային հրամանատարությունը կընդլայնենք ու կհաստատենք ԱՄՆ-ում, իսկ ապրանքաշրջանառության նոր կայանը՝ Գերմանիայում»,- ասել է […]
15:55 06.06.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 6-ը ոստիկանության աշխատակիցները բացահայտել են հանցագործության 33 դեպք։ Բացահայտվել են խարդախության 12, մարմնական վնասվածք հասցնելու 10, անձնական ունեցվածքի գողության 3, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության և կաշառակերության 1-ական դեպքեր։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում […]
15:49 06.06.2018
Ոչ մի ազդեցություն, միջամտություն չի եղել դրսից: Այս մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ նշել է Արցախի՝ արդեն նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե իբր նրա հրաժարականի հետևում Հայաստանի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն է կանգնած: «Այդ քննարկումները եղել են իմ ու նախագահի միջև, նախագահի և մեր այլ պաշտոնյաների, քաղաքական գործիչների միջև: Այսինքն՝ ոչ մի ազդեցություն, […]
15:48 06.06.2018
Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը նշել է, որ իրենց խմբակցությունից որոշ գործիչներ դուրս են գալիս պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողությունների պատճառով։ «Քաղաքական հետապնդումներն այսօր երբեմն փորձում են քողարկել արդարադատության գործընթացով, բայց ուզում եմ հատուկ շեշտել՝ կա սելեկտիվ ընտրողական արդարադատության միտում, որը չի նպաստելու իշխանափոխության ժամանակ հնչեցված նպատակների […]
15:45 06.06.2018
Սա իմ անձնական որոշումն է եղել, այս մասին այսօր հայտարարել է Արցախի պաշտոնաթող պետնախախար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի մասին հարցին: Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր հրաժարականից բացի, կառավարությունում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել […]
15:41 06.06.2018
Վրաստանի առաջատար Georgian Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ առաջիկա օրերին բողոքի ակցիա է անցկացնելու թուրքական TAV Urban Georgia ընկերության դեմ, որն ունի մինչև 2027 Թբիլիսիի օդանավակայանը կառավարելու իրավունք: Ակցիան կանցկացվի «Պաշտպանեք վրացականը» կարգախոսով: Georgian Airways ավիաընկերությունն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ TAV Urban ընկերության չափազանց թանկ սպասարկման հետևանքով Georgian Airways-ը չի կարող նվազեցնել տոմսերի գները: […]
15:20 06.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային: Վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ սերտ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նա ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է իրականացվող ծրագրերի և միջոցների ծախսման արդյունավետության, ֆինանսական ոլորտում կարգապահության բարձրացումը: […]
15:17 06.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Հովհաննիսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահե Հովհաննիսյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»:
15:14 06.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել: Վարչապետի որոշմամբ` Հակոբ Վարդանյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, Գաբրիել Ղազարյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, Արմեն Փամբուխչյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։