Հաճախ շտապօգնության մեքենաներն են խախտում կանոնները՝ ոչ մի շտապ գործ չունենալով. առողջապահության նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+31.09 oC

Հաճախ շտապօգնության մեքենաներն են խախտում կանոնները՝ ոչ մի շտապ գործ չունենալով. առողջապահության նախարար

14:49 05.06.2018

ՀՀ ԱԺ-ում առողջապահության ոլորտի բյուջեի կատարողականները քննարկելու ընթացքում ՀՀ Աժ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին առաջարկեց մյուս գերատեսչությունների հետ համագործակցությամբ խստացնել պատիժը այն վարորդների նկատմամբ, ովքեր չեն զիջում շտապօգնության մեքենաներին։

«Մի քիչ անկեղծանամ։ Շտապօգնության մասով՝ ես ինքս ուսանողության տարիներին շտապօգնություններում հերթապահել եմ ու շատ հաճախ հենց շտապօգնության մեքենաներն են խախտում կանոնները՝ ոչ մի շտապ գործ չունենալով»,- հայտարարեց առողջապահության նախարարը։

Արսեն Թորոսյանի խոսքերով՝ միշտ չէ նաև, որ շտապօգնության մեքենաները միացնում են ազդանշանի ձայնը, ինչը վթարային իրավիճակների պատճառ կարող է դառնալ, որովհետև մյուս վարորդները կարող են չտեսնել փարոսիկները և լուսային ազդանշանները։

Պատիժները խստացնելուն նախարարը կողմ է։ Շտապօգնության մեքենաների անձնակազմերին էլ պարտադիր կզգուշացնեն, որ ձայնային ազդանշանները միացնեն, եթե հրատապ մեկնում են որևէ մեկին օգնելու կամ նրան արդեն տեղափոխում են բուժհաստատություն։ Սակայն նախարարի խոսերով՝ այս ամենը չի կարող լիարժեք լուծում լինել՝ անհրաժեշտ է վարորդների մոտ շտապօգնության և նմանատիպ այլ ծառայություններին զիջելու մշակույթ դաստիարակել, ինչն ավելի երկարատև գործ է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

11:05 06.08.2025

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

10:32 06.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

10:17 06.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

10:00 06.08.2025

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

09:57 06.08.2025

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

09:48 06.08.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

Ֆրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...

BACK_TO_TOP