14:14 04.06.2018
Սուպերմարկետների ցանցում ԱՁ-ներով աշխատելու վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոյկոտել «կոռուպցիոներների ու թալանչիների» սուպերմարկետները: Կարճ ժամանակ անց մի քանի խոշոր տնտեսվարող հայտարարություն տարածեց, որ թանկացրած ապրանքների նախկին գներն են վերադարձնում: Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը դրական է գնահատում այս ընթացքը, բայց, միաժամանակ, կարծում է, որ հայտարարություններին զուգահեռ օրենսդրական լուծումներ են անրհրաժեշտ:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ազդեցիկ էր, գործուն մոտեցում էր, բայց ես կարծում եմ, որ այդ ձևաչափը պետք է փոփոխվի և նրանք պետք է նստեն սեղանի շուրջ ու բանակցեն: Զուտ հայտարարություններով համակարգել կամ կանոնակարգել այս ամենը չի կարելի: Դրա համար կա Ազգային ժողով: Եթե անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն, թող կառավարությունը ներկայացնի փոփոխությունների փաթեթը: Կարծում եմ՝ Ազգային ժողովը կգործի ի շահ մեր սպառողների»,- ասաց Նավասարդյանը:
Նրա խոսքերով՝ այս ամենից հետո սուպերմարկետների տերերը հասկացան, որ ապրում են այլ ժամանակաշրջանում և նման գործելաոճի դեպքում կունենան իմիջային կորուստներ:
Ինչ վերաբերում է գյուղմթերքի գների նվազմանը, Նավասարդյանը շեշտեց՝ վերահսկող գերատեսչությունները պետք է գտնեն այլընտրանքային ուղիներ, որպեսզի տնտեսվարողները գյուղացուց մթերք գնեն առանց միջնորդի: Սա ևս մեկ կարևոր խնդիր է:
22:56 27.05.2025
ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանըՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։ Էդուարդ […] ...
22:49 27.05.2025
Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-նՄայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած «Hyundai Elantra» և 73-ամյա Գրիշա Գ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար […] ...
22:42 27.05.2025
Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշարՍտոկհոլմում կայացած IIHF կոնգրեսում որոշում է կայացվել ստեղծել տափօղակով հոկեյի «Եվրոպական ազգերի գավաթ» մրցաշար։ Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Նոր մրցաշարն ազգային հավաքականներին հնարավորություն կտա մասնակցելու կարևոր խաղերի նախատեսված ընդմիջումների ընթացքում։ Մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ: Ձևաչափն ու մասնակից հավաքականների ցանկը դեռևս հրապարակված չեն: ...
22:37 27.05.2025
Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...
22:26 27.05.2025
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներՄայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...