TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+16.09 oC

Արխիվ / Հունիս 2018

Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը կարող է տեղի ունենալ Սինգապուրի Սենտոսա կղզում

08:04 04.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը, որը նշանակված է հունիսի 12-ին, կարող է անցկացվել Սինգապուրի Սենտոսա կղզում: Kyodo գործակալության տվյալներով՝ Սենտոսա կղզում հանդիպման անցկացման առաջարկով հանդես է եկել ամերիկյան կողմը: Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները դեռևս չեն պատասխանել առաջարկին: Սենտոսա կղզին գտնվում է Սինգապուրի հարավային մասում: Այնտեղ տեղակայված են շքեղ հյուրանոցներ, […]

̰
Արևմտյան կոալիցիան Սիրիայում ռազմական արշավի երկրորդ փուլն է սկսել

07:52 04.06.2018

ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կոալիցիան անցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայի և Իրաքի սահմանին իրականացվող գործողության երկրորդ փուլին: Այս մասին հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» ցամաքային գործողություններ են սկսել՝ ուղղված ահաբեկիչներից սահմանի մաքրմանը: Իրենց հերթին իրաքյան անվտանգության ուժերն ուժեղացրել են իրենց ներկայությունը Սիրիայի հետ սահմանին՝ կանխելու ահաբեկիչների մուտքը […]

̰
Ընդդիմությունը հաղթել է Սլովենիայի խորհրդարանական ընտրություններում

07:41 04.06.2018

Սլովենիայում կիրակի անցկացված արտահերթ խոհրդարանական ընտրություններում հաղթել է նախկին վարչապետ Յանեզ Յանշայի ընդդիմադիր, հակամիգրացիոն «Սլովենական դեմոկրատական կուսակցությունը» (SDS)՝ ստանալով ընտրողների 25 տոկոսի աջակցությունը: Կուսակցությունը 90 աթոռ ունեցող խորհրդարանում կստանա 25 տեղ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 51,5 տոկոս: LMS ձախակենտրոն կուսակցությունը երկրորդ տեղում է: Այն հավաքել է 12,6 տոկոս ձայն: 9,8 […]

̰
Մելանյան չի ուղեկցի Թրամփին Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամանակ

07:30 04.06.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը չի ուղեկցի ԱՄՆ նախագահին  Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է ABC News-ը: Նախագահի տիկնոջ ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմի խոսքով՝ Մելանյան ամուսնու կողքին չի լինի նաև Կանադայում անցկացվելիք G7-ի գագաթնաժողովի ժամանակ: Մելանյա Թրամփը հանրությանը չի երևացել մայիսի 10-ից: Մայիսի կեսերին ԱՄՆ առաջին տիկինը երիկամների վիրահատության […]

̰
Բունդեսթագում Ռուսաստանին «Մեծ ութնյակի» կազմ վերադարձնելու կոչեր են հնչել

07:20 04.06.2018

Բունդեսթագում Ձախ կուսակցության խմբակցության համանախագահ Սառա Վագենկնեխտը հայտարարել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանին վերադարձնել G8-ի կազմ՝ ի հակակշիռ ԱՄՆ-ի շահերի: Այս մասին հայտնում է Deutschlandfunk ռադիոակայանը: «Մենք բացառել ենք Ռուսաստանին «Մեծ ութնյակից»:  Այժմ խնդիրը նրանում է, որ ԱՄՆ-ը վարում է քաղաքականություն, որը մնացած 6 անդամ երկրները չեն ցանկանում»,-ասել է քաղաքական գործիչը: Նրա խոսքով՝ Եվրոպայում անվտանգությունն […]

̰
Գվատեմալայում հրաբուխ է ժայթքել. կա 7 զոհ, 300 վիրավոր

07:10 04.06.2018

Գվատեմալայում Ֆուեգո  հրաբխի հզոր ժայթքման հետևանքով զոհվել է 7 մարդ: Հաղորդվում է շուրջ 300 վիրավորի մասին: Այս մասին հայտնում է NTN24 հեռուստաալիքը: Ինչպես նշվում է, փակվել է մայրաքաղաքային «Ավրորա» օդանավակայանը, արտակարգ ծառայությունները տարհանում են մարդկանց: Արդեն շուրջ 3000 մարդ է տարհանվել: Ողբերգությունն այս կամ այն կերպ անդրադարձել է երկրի 16,6 մլն բնակիչներից 1,7 մլն-ի վրա: […]

̰
Միջերկրական ծովում 46 փախստական է զոհվել

00:14 04.06.2018

Թունիսի ափերի մոտ 180 ներգաղթյալի տեղափոխող նավ է խորտակվել: Զոհվել է առնվազն 46 մարդ, 67-ը փրկվել են: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի ՊՆ-ին: Որոնողա-փրկարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ողջ մնացածներից մեկը պատմել է, որ նավի խորտակման պահին կապիտանը լքել է նավը, որպեսզի խուսափի առափնյա պահպանության աշխատակիցների կողմից ձերբակալվելուց:

̰
Լոնդոնը Brexit-ի հարցով նոր առաջարկներ է պատրաստում

23:59 03.06.2018

Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ մի շարք առաջարկներ է պատրաստում, որոնք ԵՄ ներկայացուցիչներին կներկայացնի նրանց հետ հունիսին կայանալիք գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդին: Նախարարը համոզմունք է հայտնել, որ մինչ գագաթնաժողովի մեկնարկը վարչապետ Թերեզա Մեյը հանդես կգա «հիանալի առաջարկներով», որոնք դրականորեն կընդունվեն եվրոպական բլոկի կողմից: Գագաթնաժողովը […]

̰
Արցախի ոստիկանությունը ցուցարարներին առաջարկել է փոխել հավաքի վայրը

23:47 03.06.2018

2018 թվականի հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի ճանապարհին իրականացվել է խաղաղ հավաք, որը վերսկսվել է հաջորդ օրը ժամը 11:00-ի սահմաններում և գիշերային դադարով շարունակվում է մինչ այժմ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվական բաժնից: Արցախի Հանրապետության ոստիկանությունը արձանագրում է, որ ի սկզբանե ապահովել է հավաքի մասնակիցների ԱՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով ամրագրված […]

̰
Շենգավիթի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

23:38 03.06.2018

Հունիսի 3-ին, ժամը 21:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 1 հանրակացարանի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել Լ. Խ.-ի […]

̰
ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կա տուժած

23:25 03.06.2018

Հունիսի 3-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 24-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Դ. Վ., ծնված 2001 […]

̰
Արցախի դատախազությունը քրեական գործ է հարուցել հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով

23:00 03.06.2018

Արցախի Հանրապետության դատախազությունը քրեական գործ է հարուցել հունիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ։ «2018թ. հունիսի 01-ին, ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի  Բաղրամյան-2բ  հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, մի կողմից, Դավիթ  Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից,  Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և […]

̰
Ճապոնիայում ռեկորդային՝ 29,5 հազար դոլարով 2 սեխ է վաճառվել

22:47 03.06.2018

Ճապոնիայում սեխի 2 պտուղներ վաճառվել են 29,5 հազար դոլարով: Ռեկորդը սահմանվել է Սապորո քաղաքում կայացած աճուրդի ժամանակ: «Ոսկե» սեխերը ձեռք է բերել Hokuyu Pack ընկերության ղեկավար Սինյա Նոդան: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Գնորդը պարզաբանել է, որ միտումնավոր է նման խելահեղ գին վճարել մրգերի համար: Այդ կերպ նա ցանկացել է նշել իր ընկերության հիմնադրման […]

̰
ԱՄՆ-ը վիրավորված Կանադային պատասխանել է ընտանեկան վեճի հետ համեմատությամբ

22:30 03.06.2018

Կանադայի նկատմամբ ԱՄՆ-ի նոր առևտրային մաքսատուրքերը չպետք է ազդեն երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների վրա: Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահին կից Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Քադլոուն: «Սպիտակ տան հայտարարության մեջ հստակ ասված էր, որ մենք նախկինի պես ողջունում ենք արդյունավետ բանակցությունները: Այդ իսկ պատճառով ես դրան վերաբերվում են որպես ընտանեկան վեճի»,-նշել […]

̰
Բեռլինի մայր տաճարում հրաձգություն է տեղի ունեցել. կան տուժածներ

22:08 03.06.2018

Բեռլինի մայր տաճարում ոստիկանը կրակ է բացել կռվարար անձի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը: Հասարակական կարգը խախտողը զինված է եղել դանակով: Դեպքի պահին տաճարում մոտ 100 մարդ է եղել: Կռվարարն ու ոստիկանը վնասվածքներ են ստացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Կասկածյալը 53-ամյա տղամարդ է: Ներկայում հիմք չկա ենթադրելու, որ տղամարդու գործողություններն ունեցել են […]

̰
Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ գործարար թևի ներկայացուցիչների հետ. Aravot.am

21:48 03.06.2018

Aravot.am-ի տեղեկություններով` առաջիկա օրերին ՀՀԿ խմբակցությունը կլքեն գործարար թեւի ևս մի քանի պատգամավորներ: Շրջանառվում է Սամվել Ալեքսանյանի եւ Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) անունները: Կայքի աղբյուրի փոխանցմամբ` ՀՀԿ գործարար թեւի ներկայացուցիչներն օրերս Արայիկ Գրիգորյանի առանձնատանը հանդիպում են ունեցել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

̰
Փոթորկի հետևանքով ծովը լցված մանկական տակդիրները ողողել են Ավստրալիայի ափերը

21:30 03.06.2018

Թայվանից Ավստրալիա ուղևորվող բեռնանավը ավստրալական Նոր Հարավային Ուելսի նահանգի ափերի մոտ փոթորկի հետևանքով 83 բեռնարկղ է կորցրել: Այժմ մակընթացությունն ափ է դուրս բերում մանկական տակդիրներ: Դեպքը տեղի է ունեցել Թասմանյան ծովում: Բնապահպաններն ահազանգում են, որ ջուրը լցված տակդիրները կարող են վտանգ ներկայացնել ծովային ֆաունայի համար, իսկ իշխանությունները նախազգուշացրել են այլ նավերի համար՝ մասնակի ջրասույզ եղած […]

̰
Միջազգային տիեզերակայանի անձնակազմը վերադարձել է Երկիր

21:00 03.06.2018

Տևական առաքելությունից հետո այսօր Երկիր է վերադարձել Միջազգային տիեզերակայանի հերթական անձնակազմը: Տիեզերանավը վայրէջք է կատարել Ղազախստանի հարավարևելյան շրջանում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Ռոսկոսմոս»-ին: Տիեզերքում նրանց առաքելությունը տևել է 168 օր: Երկիր են վերադարձել «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Անտոն Շկապլերովը, ամերիկյան NASA-ից Սքոթ Թինգլը և ճապոնացի տիեզերագնաց Նորիշիգե Կանաին: Վայրէջքը նորմալ է ընթացել: Տիեզերագնացների ինքնազգացողությունը լավ է:

̰
Վանաձոր-Գյումրի ճանապարհի Ջաջուռի ոլորաններում «Օպել»-ը հայտնվել է ձորում

20:39 03.06.2018

Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Վանաձոր-Գյումրի ճանապարհին՝ Ջաջուռի ոլորաններում։ «Օփել Աստրա» մակնիշի մեքենան, որն ընթանալիս է եղել Լոռու մարզի Հարթագյուղից դեպի Գյումրի, կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից, գլորվել ու գլխիվայր հայտնվել է ձորում։ Վթարի հետեւանքով տուժել են մեքենայի 2 ուղեւորները՝ Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակիչներ՝ 1958 թվականին ծնված […]

̰
Չինացուն հուղարկավորել են նրա սիրելի մեքենայով

20:23 03.06.2018

Չինաստանի քաղաքացուն հուղարկավորել են ոչ թե դագաղով, այլ նրա սիրելի ավտոմեքենայով: Դա եղել է նրա վերջին ցանկությունը: Արտասովոր հուղարկավորության կադրերը հայտնվել են YouTube վիդեոհոսթինգում: Տղամարդու դին տեղավորել են արծաթագույն Hyundai Sonata-ի սրահում, որից հետո էքսկավատորի օգնությամբ մեքենան իջեցրել գերեզմանափոսը:

̰
Արցախի դատախազությունը հրապարակել է Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութը

20:08 03.06.2018

Արցախի Հանրապետության դատախազությունը հրապարակել է Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ տեսանյութ: Միջադեպը տեղի է ունեցել ավտոլվացման կետում: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ և տարվում է նախաքննություն: Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հորդորել էր զերծ մնալ ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից:

̰
Մայր Աթոռում նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

19:57 03.06.2018

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի  Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը մեծ հանդիսավորությամբ նշեց հունիսի 3-ին: Բերկրառատ օրվա կապակցությամբ, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և Արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նաթան Սրբազանը, անդրադառնալով տոնի խորհրդին և […]

̰
Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ցուցարարների հետ

19:52 03.06.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը քիչ առաջ ժամանել է ցուցարարների մոտ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  պետնախարարը նախ ողջունել է ակցիայի ներկայացուցիչներին՝ նշելով, որ հանրության կողմից բարձրացված հարցերն արդարացված են ու հիմնավոր: Նրա խոսքով՝ բարձրացված հիմնախնդիրների մեծ մասը պայամանավորված է ինչպես կառավարության անդամ շատ պաշտոնյաների, այնպես էլ իր բաժին մեղավորությամբ: «Աշխատանքի ընթացքում միշտ էլ սխալներ ու […]

̰
Ֆիլիպինների նախագահը «գրողի ծոցն» է ուղարկել ՄԱԿ-ի ներկայացուցչին

19:45 03.06.2018

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դիեգո Գարսիա Սայանին «գրողի ծոցն» է ուղարկել: Դուտերտեն նման կտրուկ հայտարարություն է արել՝ ի պատասխան փորձագետի կողմից հարավասիական երկրի դատական համակարգի քննադատության: Ավելի վաղ նախագահը երկրի գլխավոր դատավոր Մարիա Լուրդես Սերենոյին «թշնամի» էր կոչել և ազատել պաշտոնից, քանի որ նա հրաժարվել էր քվեարկել նախագահի առաջարկների օգտին: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն […]

̰
Արտակարգ դեպք Գյումրիում. ռեստորանի նկուղում տղամարդու կախված դի է հայտնաբերվել

19:20 03.06.2018

Հունիսի 2-ի երեկոյան Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Սամվել Ջանոյանը ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ նկատել է`«Արլեկինո» ռեստորանային համալիրի նկուղային հարկում տղամարդու կախված դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 36-ամյա Էդգար Խ.-ն է, ով նշված ռեստորանի նկուղում, առաստաղի երկաթյա ամրակից էլեկտրամալուխով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է […]

̰
Հնդկաստանը հաջողությամբ միջմայրցամաքային հրթիռ է փորձարկել  

19:07 03.06.2018

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ Agni-5 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Այս մասին հայտնում է Odisha Sun Times-ը: 17 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ հրթիռի արձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 09:50-ին՝ Օդիշա նահանգի ափին մոտ գտնվող Աբդուլ Քալամ կղզու զորակայանից: Սա հրթիռի 6-րդ փորձարկումն է եղել: Վերջին փորձարկումը կատարվել է ընթացիկ տարվա […]

̰
Զանգվածային ցույցեր Հորդանանում. թագավորը չեղարկել է գների բարձրացումը

18:56 03.06.2018

Հորդանանում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել ընդդեմ բենզինի և էեկտրականության գների բարձրացման: Թագավոր Աբդալլա ll-ը հայտարարել է գների բարձրացան վերաբերյալ որոշումը չեղարկելու մասին, հայտնում է Newsru.co.il-ը: Ցուցարարներն Ամմանում փողոցներ են փակել և անվադողեր վառել՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Ոստիկանությանը դժվարությամբ է հաջողվել իրադրությունը վերահսկողության տակ վերցնել: Գների բարձրացման մասին որոշումն ընդունվել էր էներգակիրների թանկացման պատճառով: «Անարդար […]

̰
Ամենաթողության մթնոլորտն անթույլատրելի է. ՀՅԴ Արցախի կոմիտե

18:42 03.06.2018

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: «Վերջին երկու օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձությունները գալիս են փաստելու այն իրողությունը, որ անօրինականության և ամենաթողության մթնոլորտն անթույլատրելի է և սպառնալիք երկրի անվտանգությանը: Մեր երկրի համար կարևորագույն արժեքներ են կայունությունը, ժողովրդավարությունը և քաղաքացիների իրավունքների իրացումը: Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից թե՛ իշխանությունների […]

̰
Լուկաշենկոն քննադատել է Մոսկվային՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի «սեփականացման» փորձի համար

18:33 03.06.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սուր քննադատություն է հնչեցրել՝ կապված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի «սեփականացման» փորձերի հետ: Նա թեմային անդրադարձել է Բրեստի ամրոցում՝ մեկնաբանելով դաշնակիցների մամուլում հայտնված նյութերը, թե Բելառուսը զբաղվում է պատմական անջատողականությամբ: Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Զարմանալիորեն Ռուսաստանում ինչ-որ մեկի մտքով անցնում է սեփականացնել այդ հաղթանակը։ Ասես պատերազմում ուրիշ ոչ ոք չի եղել՝ […]

̰
Ինչպիսին կլինի եղանակն առաջիկա 5 օրերին

17:56 03.06.2018

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը: Հանրապետության տարածքում` Հունիսի 3-ի ցերեկը,  4-ին շրջանների զգալի մասում, 5-8-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը Լոռիում, […]

̰
BACK_TO_TOP