TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Արխիվ / Հունիս 2018

Ի՞նչ փոփոխություն են ցանկանում տեսնել սփյուռքահայ աշակերտները Հայաստանում

13:27 04.06.2018

«Դուք ի՞նչ եք սպասում Հայաստանից, Հայաստանն ինչպե՞ս փոխվի, որ լավ լինի»,- հարցրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր հետ հանդիպման եկած սփյուռքահայ աշակերտներին: «Կուզեմ, որ Հայաստանը միայն Երևանի մեջ չէ, գյուղերի մեջ էլ զարգանա, Հայաստանի տնտեսությունը զարգանա, արդյունաբերությունը»,- պատասխանել է աշակերտներից մեկը, ինչին ի պատասխան՝ ՀՀ նախագահն ասել է. «Ես ձեզ հետ համաձայն եմ, որ […]

̰
Մարդու կարևոր հատկանիշներից մեկը կարծիք ունենալն է. ՀՀ նախագահ

13:11 04.06.2018

ՀՀ նախագահ Արմեն Սսարգսյանն այսօր հյուրընկալել է սփյուռքահայ մոտ  70 դպրոցականների: Հանդիպումը  ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի աշխակերտների հետ է: ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցը գործում է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում: ՀՀ նախագահի մոտ հյուընկալվել են ավագ դասարանների աշակերտները: Նախապես որոշվել է հանդիպումն անցակցնել հարցուպատասխանի միջոցով: Արմեն Սարգսյանը նախ հետաքրքրվել է, թե ինչ ակնկալիքներ ունեն իրենից սփյուռքահայ աշակերտները: «Այսօրվա մեր […]

̰
Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

13:08 04.06.2018

Այսօր մի խումբ ուղևորափոխադրողներ վաղ առավոտից հավաքվել էին կառավարության առջև և պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Դժգոհությունը պայմանավորված է որոշումով, որ հունիսի 1-ից արգելվում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը ՌԴ, կամ այն հնարավոր է իրականացնել մեկանգամյա թույլտվության պայմաններում՝ 150.000 դրամ վճարի դիմաց և որոշակի պայմաններով, որը վարորդներին չի բավարարում: Նրանք ցանկանում են վերականգնել նախկին լիցենզիոն […]

̰
Գաբրիել Սարգսյանը հաղթել է կայծակնային շախմատի մրցաշարում

13:05 04.06.2018

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաջող ելույթները Արաբական Միացյալ Էմիրություններում: «Madam Chess 2018» 2-րդ միջազգային կայծակնային շախմատի մրցաշարում 6 անընդմեջ հաղթանակ տոնելուց հետո Գաբրիել Սարգսյանը 7 հնարավորինից վաստակել է 6․5 միավոր և դարձել է մրցաշարի հաղթող: Գաբրիել Սարգսյանը 1 միավորով շրջանցել է 2-րդ հորիզոնականը զբաղեցրած ԱՄԷ-ի ներկայացուցիչ, գրոսմայստեր Սալեմ […]

̰
Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

12:53 04.06.2018

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի որոշմամբ և պատգամավորների նախաձեռնությամբ՝ այսօր, ժամը 14:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրվել՝ քննարկելու հունիսի 1-ին Ստեփանակերտւմ տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից: Օրակարգում է նաև  Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ որոշման նախագիծը։

̰
Բրայան դե Պալման ֆիլմ կնկարահանի Հարվի Վայնշտայնի մասին

12:46 04.06.2018

Ռեժիսոր Բրայան դե Պալման ֆրանսիական Parisien թերթին տված հարցազրույցում ասել է, որ պրոդյուսեր Հարվի Վայնշտայնի սկանդալային պատմությունը կդառնա իր հաջորդ ֆիլմի թեման: «Ես աշխատում եմ այդ սկանդալի մասին ֆիլմի սցենարի վրա և այժմ ֆիլմի ծրագիրը քննարկում եմ ֆրանսիացի պրոդյուսերի հետ»,- ասել է դե Պալման և հավելել, որ գլխավոր հերոսի անունը Հարվի Վայնշտայն չի լինի. «Կլինի […]

̰
̰
Չավուշօղլուն պաշտոնական այցով գտնվում է Վաշինգտոնում

12:23 04.06.2018

Բանակցությունների գլխավոր թեման Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքն է, որտեղից Թուրքիան ձգտում է հեռացնել ԱՄՆ աջակցությունը վայելող սիրիացի քրդական ջոկատները:

̰
Վթարներ, հրդեհ, թունավորում. 911-ն ամփոփում է շաբաթը

11:55 04.06.2018

ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 386 դեպք, որից 160-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 182 կենցաղային կանչ: Կանչերից  33-ը եղել են հրդեհի մասին, 55՝ ճանապարհատրանսպորտային պատահարի: Վթաների հետևանքով զոհվել է 2 և տուժել 68 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Եղանակով […]

̰
Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով. armtimes.com 

11:42 04.06.2018

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով, այա մասին գրում է armtimes.com – ը: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս տարվա Մարտի 1-ին ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի գործին կցվի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» Փաստահավաք խմբի զեկույցը, ինչպես […]

̰
«Թուրքերն այսօր անում են այն, ինչ արել են 103 տարի առաջ». Ղամիշլիում ապրող հայուհու ահազանգը

11:38 04.06.2018

«Ես միշտ էլ ինձ հայ եմ զգացել և երբեք չեմ մոռացել հորս՝ մեզ ուղղված խոսքերը. նա  ասում էր՝ մի մոռացեք  ձեր  անցյալը, պահեք ձեր արմատները»,- քրդական ANF կայքին ասել է 64-ամյա Սադիե Աբրահամը, որը ծնվել է Սիրիայի Ամուդա քաղաքում ու վերջին տարիներին ապրում է Ղամիշլիում։ Սիրիայի այդ հատվածում ընթացող զարգացումների մասին նա մասնավորապես ասել է. […]

̰
«Դիլիջան» ազգային պարկում կրկին ծառեր են հատվել

11:13 04.06.2018

Երեկ՝ մայիսի 3-ի երեկոյան, ծառահատման դեպք է գրանցվել «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» տեղամասում: Այս մասին հայտնում է «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը: Ըստ գրառման՝ «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնի 2 ուղեփակոցներից մեկն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ գտնվում է անսարք վիճակում. կողպեքը կոտրած է: Երկրորդ ուղեփակոցի մոտ բնապահպանները նկատել են ոտնահետքեր ու մեքենայի անվադողերի հետքեր: Հետևելով դրանց, մոտ […]

̰
Վերջին ցույցերի ժամանակ 98 ձերբակալվածներից 31-ը ՁՊՎ է ընդունվել տարբեր մարմնական վնասվածքներով. Դիտորդական խումբ

11:00 04.06.2018

Այս տարվա ապրիլի 13-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ «Իմ քայլը» նախաձեռնության հավաքի մասնակիցներից ձերբակալվել են թվով 98 անձինք, որոնցից 8-ը ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում պահվելու ընթացքում կալանավորվել են, հաջորդիվ տեղափոխվել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներ: Դիտորդական խմբի հայտարարությունում նաև ասվում է. «Նշված բոլոր […]

̰
Թբիլիսիի մետրոյի գնացքավարները գործադուլ են անում իրենց հանգստի ժամերի հաշվին

10:54 04.06.2018

Թբիլիսիի մետրոյի գնացքավարները կիրակի օրը գործադուլ են սկսել՝ տրանսպորտային ընկերության կողմից աշխատավարձի բարձրացման վերաբերյալ իրենց պահանջը չկատարելու պատճառով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Թբիլիսիի քաղաքային դատարանն արգելել է նրանց աշխատանքային ժամերին գործադուլ անցկացնել: Մեքենավարները ենթարկվում են այդ պահանջին, նրանք գործադուլ են անում ոչ աշխատանքային ժամերին՝ իրենց հանգստի հաշվին: Գործադուլավորները նշել են, որ ուժասպառ լինելու պատճառով […]

̰
Վարդենիսում պայթյունը կարող էր լինել պայթուցիկ նյութի գործարկման արդյունք. hարուցվել է քրեական գործ

10:40 04.06.2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիսում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։ 2018 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 05:05-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի «Բանավան» խանութի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ վնասվել են Վարդենիս քաղաքի Ա. […]

̰
«Ոսկու աշխարհ»-ում կատարված սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, կասկածյալը ձերբակալվել է․ Քննչական կոմիտե

10:32 04.06.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ոսկու աշխարհ» տոնավաճառում հունիսի 2-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է։ 2018թ. հունիսի 02-ին՝ ժամը 22-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջակողմյան հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Արմեն Ավդալյանը։ Վերջինս հայտարարել […]

̰
ՀՀ իշխանությունները պարտավոր են շտապ պատվիրակություն ուղարկել Արցախ. Արթուր Աղաբեկյան

10:23 04.06.2018

Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, այժմ նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիաներին, որոնց մասնակիցները պահանջում են ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը. «Կարծում եմ՝ Արցախում շատերը գիտեն ԱԱԾ-ի պետ գեներալ Արշավիր Ղարամյանի դերը ապրիլյան օրերից հետո։ Նա իր վրա պատասխանատվություն վերցրեց անվտանգության նոր համալիր ստեղծելու և կառավարելու գործում։ Հավաքի մասնակիցների մեծ […]

̰
Բակո Սահակյանը հանդիպել է բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների հետ

10:15 04.06.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին հանդիպում է ունեցել Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների հետ։Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են հունիսի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին և դրան հաջորդած զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուք […]

̰
Հեռուստաաշտարակի մոտ ավտոճանապարհի ասֆալտը մոտ 50 սմ խորությամբ փլվել է

10:10 04.06.2018

Հունիսի 3-ին՝ ժամը 22:41-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, ավտոճանապարհը փլվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դիտահորի մոտակայքում, առաջացել է […]

̰
Դեպի ՌԴ ուղևորափոխադրող ընկերությունները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց

09:56 04.06.2018

Հայաստանից դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր եւ տարանցիկ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունները բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում: Այս մասին հայտնում է News.am-ը: Նրանք երկու դժգոհություն են առաջ քաշում, նախ հունիսի 1-ից դեպի Ռուսաստանն եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները հայ վարորդների համար արգելվել է: Բացի այդ, վարորդները դժգոհ են ուղեւորափոխադրումների համար անցկացվող […]

̰
Facebook-ը սմարթֆոն արտադրողների հետ կիսվում է օգտատերերի տվյալներով. NYT

09:52 04.06.2018

Facebook ընկերությունը սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի խոշորագույն արտադրողներին տրամադրում է օգտատերերի անձնական տվյալների հասանելիություն: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Պարբերականի տվյալներով՝ սոցցանցը վերջին 10 տարվա ընթացքում խոշոր արտադրողների հետ բազմաթիվ համաձայնագրեր է կնքել: Նշվում է, որ այդ համաձայնագրերը կասկածի տակ են դնում Մարկ Ցուկերբերգի ընկերության կողմից՝ օգտատերերի տվյալների պաշտպանության կանոնների պահպանումը: […]

̰
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին բեռնատարը բախվել է ծառին

09:43 04.06.2018

Հունիսի 4-ին, ժամը 03:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը բախվել է սյանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ԶԻԼ» մակնիշի (վարորդը՝ Կ. Կ., ծնված 1956 թ.) բեռնատարը դուրս […]

̰
Ավտովթար Ծիծեռնակաբերդի խճուղում. կան տուժածներ

09:31 04.06.2018

Հունիսի 4-ին, ժամը 01:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, որոնցից մեկն արգելափակված է ավտոմեքենայի սրահում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra […]

̰
Բրիտանական խորհրդարանում կոչ են արել բացառել Ռուսաստանին Ինտերպոլից

09:20 04.06.2018

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները խնդրել են երկրի ներքին գործերի  նախարար Սաջիդ Ջավիդին աջակցել Ինտերպոլի տվյալների բազային Ռուսաստանի հասանելիության սահմանափակմանը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Պարբերականի տվյալներով՝ խորհրդարանականները հաստատում են, որ Ռուսաստանն Ինտերպոլի միջոցով փորձել է հետևել Hermitage Capital  հիմնադրամի հիմնադիր Ուիլյամ Բրաուդերին: Կոչը հաջորդել է Մադրիդում իսպանական ոստիկանության կողմից Բրաուդերի ձերբակալությանը: Ավելի վաղ Բրաուդերը […]

̰
Երևանում պատշգամբը փլուզվել և ընկել է ավտոմեքենաների վրա

09:13 04.06.2018

Հունիսի 3-ին, ժամը 22:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ճառագայթային փողոցի Գ շենքի 15-րդ հարկի պատշգամբը փլուզվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ […]

̰
Գվատեմալայում հրաբխի ժայթքման զոհերի թիվն աճում է. մոխրի սյան բարձրությունը հասնում է 10 կմ-ի

09:04 04.06.2018

Գվատեմալայի իշխանությունների փոխանցմամբ՝ Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 25-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի և մոտ 300 վիրավորի մասին: Վերջին տվյալներով՝ 653 մարդ տեղավորվել է երկրի այլ շրջաններում հարմարեցված ժամանակավոր կացարաններում: Ֆուեգոյի ժայթքումը համարվում է վերջին տարիների ուժեղագույններից մեկը: Ծխի և մոխրի սյան բարձրությունը հասնում է 10 կմ-ի: Մոխիրը տարածվում է քամու […]

̰
Քիք-բոքսինգի «Glory 54» մրցաշարում Հարութ Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին

08:50 04.06.2018

Անգլիական Բիրմինգեմ քաղաքում անցկացվել է քիք-բոքսինգի «Glory 54» մրցաշարը: Կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Հարութ Գրիգորյանը պաշտպանել է տիտղոսը` հաղթելով ադրբեջանցի մրցակից Ալիմ Նաբիևին: Մենամարտը տևել է 5 ռաունդ: Մենամարտից հետո հայ մարզիկը հայտարարել է, որ հաղթանակը նվիրում է հայ ժողովրդին: Գրիգորյանը չեմպիոնական գոտին նվաճել էր հոլանդացի Մյուրտել Գրոենհարտի հետ մենամարտում: Սա Գրիգորյանի կողմից չեմպիոնական […]

̰
Հայտնի են ամենավատ և ամենալավ ճանապարհներն ունեցող երկրները

08:39 04.06.2018

Կազմվել է Գլոբալ մրցունակության ինդեքսի (2017-2018) վարկածով աշխարհում ամենավատ և ամենալավ ճանապարհներն ունեցող երկրների ցուցակը, որում հայտնվել է 137 երկիր: Ճանապարհների որակը գնահատվել է 1-7 բալանոց սանդղակով, սակայն ոչ մի պետություն չի հավաքել ամենաբարձր միավորը: Ամենավատ ճանապարհները Մավրիտանիայում են, որը ստացել է 2 միավոր: Դրան հաջորդում են Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունն ու Հայիթին, որոնք հավաքել են […]

̰
Հղի կովին կքնեցնեն՝ ԵՄ սահմանի անօրինական հատման համար

08:28 04.06.2018

Բուլղարիայում  հղի կովի համար դաժան դատավճիռ են կայացրել: Բանն այն է, որ կենդանին ապօրինաբար հատել է ԵՄ-ի սահմանը: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը: Բուլղարական Կոպիլովցա գյուղի շրջանում արածող Պենկա անունով կովը հասել էր բուլղարա-սերբական սահման և լքել ԵՄ-ի տարածքը:  Պենկային նկատել էր տեղի ֆերերներից մեկն ու ավելի ուշ նրան վերադարձրել տիրոջը: Սերբ անասնաբույժը հայտնել […]

̰
SpaceX-ը հետաձգել է առաջին զբոսաշրջային թռիչքը դեպի Լուսին

08:16 04.06.2018

SpaceX ընկերությունը հետաձգել է դեպի Լուսնի ուղեծիր տիեզերական զբոսաշրջիկների առաջին թռիչքի ժամկետը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Մեկնարկը ծրագրված էր 2018 թվականին, սակայն ընկերությունն անհայտ պատճառներով որոշել է տեղափոխել ժամկետները 2019 թվականի կեսեր: Չի բացառվում թռիչքի տեղափոխումն ավելի ուշ ժամկետ: SpaceX-ի ներկայացուցիչ Ջեյմս Գլիսոնը հաստատել է թռիչքի ժամկետի փոփոխման փաստը՝ հավաստիացնելով, որ […]

̰
BACK_TO_TOP