Լուկաշենկոն քննադատել է Մոսկվային՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի «սեփականացման» փորձի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+22.09 oC

Լուկաշենկոն քննադատել է Մոսկվային՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի «սեփականացման» փորձի համար

18:33 03.06.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սուր քննադատություն է հնչեցրել՝ կապված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի «սեփականացման» փորձերի հետ: Նա թեմային անդրադարձել է Բրեստի ամրոցում՝ մեկնաբանելով դաշնակիցների մամուլում հայտնված նյութերը, թե Բելառուսը զբաղվում է պատմական անջատողականությամբ: Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ»-ն։

«Զարմանալիորեն Ռուսաստանում ինչ-որ մեկի մտքով անցնում է սեփականացնել այդ հաղթանակը։ Ասես պատերազմում ուրիշ ոչ ոք չի եղել՝ բելառուսներ, ուկրաինացիներ, վրացիներ, հայեր, տաջիկներ, թուրքմեններ․․․Ամբողջ Խորհրդային միությունն է կռվել»,-ասել է նա։

«Ինչի՞ համար եք դուք մեզ հանդիմանում, այն բանի համար, որ ամբողջ երկրով դիտու՞մ ենք Կարմիր հրապարակի շքերթը։ Հիմարներ։ Չեն տիրապետում իրավիճակին կամ չեն հետաքրքրվում։ Բայց, ինձ թվում է, միտումնավոր են անում։ Դա հաղթանակը սեփականացնելու պատրվակ է։ Չի կարելի նման բան անել։ Ես սա ասում եմ այս պատերի ներքո, որտեղ զոհվել են բոլորը։ Դա միավորող հաղթանակ է»,-հայտարարել է Բելառուսի նախագահը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:15 28.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տերյան փողոց 5 շենք, Պուշկին փ. 25 շենքի ոչ բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Խորենացի փ. 6-12 շենքեր, Մաշտոցի պող. 6 շենք, Զաքյան փ. 6 շենք և հարակից […] ...

Աստրախանի մարզում հրդեհը տարածվել է 27 տների և շենքերի վրա

21:06 28.05.2025

Աստրախանի մարզում հրդեհը տարածվել է 27 տների և շենքերի վրա

ՌԴ Աստրախանի մարզում չոր խոտածածկույթից բռնկված հրդեհը ուժեղ քամու պատճառով տարածվել է 27 տան և այլ շենքերի վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային վարչությունը։ «Պրիվոլժսկի այգեգործական համայնքում այրվում է չոր խոտ. նախնական տվյալներով՝ հրդեհը տարածվել է նաև 27 տան և այլ շենքերի վրա։ Իրավիճակը բարդանում է ուժեղ քամու պատճառով», – նշվում է հաղորդագրության […] ...

Թրամփը վերջնաժամկետ է սահմանել Ուկրաինայի շուրջ բանակցությունների առաջընթացի գնահատման համար

20:56 28.05.2025

Թրամփը վերջնաժամկետ է սահմանել Ուկրաինայի շուրջ բանակցությունների առաջընթացի գնահատման համար

ԱՄՆ վարչակազմը նախատեսում է մոտ երկու շաբաթվա ընթացքում որոշել, թե ինչպես են ընթանում Ուկրաինայի շուրջ կարգավորման բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով։ Թրամփին հարցրել են, թե արդյոք նա կարծում է, որ Ռուսաստանը «իսկապես ցանկանում է վերջ դնել» ուկրաինական հակամարտությանը։ «Ես դա (հիմա) չեմ կարող ասել ձեզ, բայց […] ...

7 տարում մասնակցել եմ ավելի շատ եզրափակչի, քան թուրքական ֆուտբոլը երբևէ․ Մոուրինյու

20:46 28.05.2025

7 տարում մասնակցել եմ ավելի շատ եզրափակչի, քան թուրքական ֆուտբոլը երբևէ․ Մոուրինյու

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ արդեն 7 տարի է՝ իր թիմերը չեն մասնակցում Չեմպիոնների լիգային, հաղորդում է Haberturk-ը: «Այդ 7 տարիներին երկու անգամ մասնակցել եմ եվրագավաթների եզրափակիչների։ 7 տարում մասնակցել եմ ավելի շատ եզրափակչի, քան թուրքական ֆուտբոլը երբևէ»,- ասել է պորտուգալացին: 2022 թվականին Մոուրինյուի գլխավորած […] ...

Վերնաշեն գյուղում փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից

20:35 28.05.2025

Վերնաշեն գյուղում փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից

Մայիսի 28-ին, ժամը 17:18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերնաշեն գյուղի ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով դուրս են բերել ձորից։ ...

Լավրով. Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է հանդիպում անցկացնել հունիսի 2-ին Ստամբուլում

20:22 28.05.2025

Լավրով. Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է հանդիպում անցկացնել հունիսի 2-ին Ստամբուլում

Ռուսաստանի պատվիրակությունը՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել ճգնաժամի արմատական ​​պատճառների հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ Ռուսաստանի հուշագիրը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսական կողմը, ինչպես պայմանավորված էր, արագորեն մշակել է համապատասխան հուշագիր, որը ներկայացնում է մեր դիրքորոշումը ճգնաժամի արմատական ​​պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների […] ...

BACK_TO_TOP