Մայր Աթոռում նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+22.09 oC

Մայր Աթոռում նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

19:57 03.06.2018

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի  Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը մեծ հանդիսավորությամբ նշեց հունիսի 3-ին: Բերկրառատ օրվա կապակցությամբ, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և Արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նաթան Սրբազանը, անդրադառնալով տոնի խորհրդին և Հայաստան աշխարհում քրիստոնեության տարածմանը, իր քարոզում մասնավորաբար ասաց. «Սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր մեծ տոն է հայ ժողովրդի համար, այսօր մեծ տոն է հայ հավատացյալի հոգու համար, քանզի մենք ցնծությամբ տոնում ենք Մայր Տաճարի՝ Ս. Էջմիածնի տոնը: Այն ոչ միայն մի պարզ տաճարի, այլ մեր ազգի հոգու հավիտենական տաճարի տոնն է:

Առաջին իսկ դարերից Հիսուսի աշակերտներն իրենց ոտքերն ուղղեցին դեպի Հայաստան աշխարհ, եկան Տիրոջ հավատքը տարածելու, եկան՝ իրենց հետ բերելով ոչ միայն հավատքը, այլև Տիրոջ հետ կապված կարևոր մասունքներ:

Այս վայրում՝ Իջման Ս. Խորանի տեղում, մեր հավատքի Հայր Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք ունեցավ. Հիսուս Իր Համբարձումից հետո մեկ անգամ ևս իջավ երկիր, իջավ մեր հողի վրա և ցույց տվեց այն տեղը, ուր պետք է այս տաճարը կառուցվեր: Այն կառուցվեց, հիմնաքարերը դրվեցին, թե արքան և թե Գրիգոր Լուսավորիչ ու ողջ ժողովուրդը ցնծության մեջ էին: Սա, սիրելիներ, մեզ համար պարզ պատմություն չէ, սա մեր հոգու և ինքնության պատմությունն է, սա մեր հայ լինելու հավիտենության պատմությունն է, որովհետև Ս. Էջմիածինը ոչ միայն քարեղեն տաճար է, այլև հոգեղեն հավիտենական տաճար, քանի որ Ս. Էջմիածինն ամեն հայի համար պարզ ուխտավայր չէ: Հայը, գալով այստեղ, իր ուխտը նորոգում է  Տիրոջ, իր ազգի և հայրենիքի հետ:

Ս. Էջմիածինը խորհուրդն է հայի անկոտրում ոգեկանության ու հավատքի, որ դարեր շարունակ փորձեր են կատարել նրան այդ հավատքից հեռացնելու: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայ ժողովրդի հոգևոր կենտրոն ենք կոչում, սակայն, այն միայն հոգևոր կենտրոն չէ. այն պահապանն է հոգու, այն պահապանն է մեր ազգային ինքնության: Սուրբ Էջմիածինն այն ամուր զնդանն է, որի վրա հազարամյակների ընթացքում միլիոնավոր  մուրճեր են մաշվել ու դեռևս կմաշվեն: Ու թող բոլորն իմանան, որ դրանք այսօր կան, իսկ վաղը՝ ոչ: Իսկ Էջմիածինը հայի հոգու նման հավիտենական է, Ս. Էջմիածինը մեր հոգու կենսաբեր աղբյուրն է»:

Այնուհետև Սրբազան Հայրը բոլոր ներկաների անունից որդիական խոնարհությամբ շնորհավորեց և ամենքի սերը հայտնեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի իրավահաջորդին՝ մաղթելով կյանքի երկար ու արևշատ տարիներ, քաջառողջ կեցություն, նաև Ամենակալ Աստծուց հայցեց, որպեսզի Հայոց Հովվապետի աղոթքներով Մայր Աթոռը մնա հայ ազգի ինքնության գրավականը և Նորին Սրբության առաջնորդությամբ հայ ազգն ազատ շնչի այս երկրի վրա՝ ազատագրված մեղքից, ազատագրված ամեն տեսակի չարիքից:

Ապա Նաթան Սրբազանը, դիմելով հոգևոր դասին, իր սրտագին մաղթանքը բերեց հոգևորականներին՝ հավելելով նաև, որ յուրաքանչյուր հոգևոր սպասավոր Մայր Աթոռի անդրադարձն է հանդիսանում:

Հավարտ Պատարագի սրբազան արարողության, բարձր նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Սուրբ  Էջմիածնի մաղթանք` ի շինություն Մայր Աթոռի և ի արդյունավորում Ամենայն Հայոց Հայրապետի երկարամյա հովվապետության:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը, թեմակալ առաջնորդներ և վանաբնակ եպիսկոպոսներ, Մայր Աթոռի բարերարներ և Մայր Աթոռում ուխտավորաբար գտնվող բազում բարեպաշտ հայորդիներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը Չեխիայում մասնակցում է պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին

21:37 28.05.2025

ՀՀ Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը Չեխիայում մասնակցում է պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Բռնո քաղաքում մասնակցում է պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Միջոցառմանը մասնակցության շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Չեխիայի պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի, չեխական և գործընկեր այլ պետությունների մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, […] ...

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման

21:31 28.05.2025

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման

ԱՄՆ վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը պատրաստ է մասնակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպմանը: Ամերիկացի առաջնորդը հաստատել է դա Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ «Դե, եթե դա անհրաժեշտ է», – ասել է Թրամփը, երբ նրան խնդրել են մեկնաբանել վերոնշյալ եռակողմ հանդիպման անցկացման հեռանկարները: «Այս պահին մենք աշխատում ենք նախագահ Պուտինի հետ […] ...

Էլինա Ավանեսյանը պարտվել է «Ռոլան Գարոսի» մեկնարկում

21:23 28.05.2025

Էլինա Ավանեսյանը պարտվել է «Ռոլան Գարոսի» մեկնարկում

«Ռոլան Գարոսում» անհաջող է մեկնարկել Էլինա Ավաեսյանը։ Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհին, ով աշխարհի 40-րդ ռակետն է, «Մեծ սաղավարտի» մրցաշարի առաջին փուլում 1:6, 2:6 հաշվով պարտվել է Անգելինա Կալինինային: Նախկինում նրանք հանդիպել էին միայն 2024 թվականին Ուիմբլդոնում: Էլինա Ավանեսյանը հաղթել էր: 2023 և 2024 թվականներին Ավանեսյանը հասել էր «Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակիչ: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:15 28.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տերյան փողոց 5 շենք, Պուշկին փ. 25 շենքի ոչ բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Խորենացի փ. 6-12 շենքեր, Մաշտոցի պող. 6 շենք, Զաքյան փ. 6 շենք և հարակից […] ...

Աստրախանի մարզում հրդեհը տարածվել է 27 տների և շենքերի վրա

21:06 28.05.2025

Աստրախանի մարզում հրդեհը տարածվել է 27 տների և շենքերի վրա

ՌԴ Աստրախանի մարզում չոր խոտածածկույթից բռնկված հրդեհը ուժեղ քամու պատճառով տարածվել է 27 տան և այլ շենքերի վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային վարչությունը։ «Պրիվոլժսկի այգեգործական համայնքում այրվում է չոր խոտ. նախնական տվյալներով՝ հրդեհը տարածվել է նաև 27 տան և այլ շենքերի վրա։ Իրավիճակը բարդանում է ուժեղ քամու պատճառով», – նշվում է հաղորդագրության […] ...

Թրամփը վերջնաժամկետ է սահմանել Ուկրաինայի շուրջ բանակցությունների առաջընթացի գնահատման համար

20:56 28.05.2025

Թրամփը վերջնաժամկետ է սահմանել Ուկրաինայի շուրջ բանակցությունների առաջընթացի գնահատման համար

ԱՄՆ վարչակազմը նախատեսում է մոտ երկու շաբաթվա ընթացքում որոշել, թե ինչպես են ընթանում Ուկրաինայի շուրջ կարգավորման բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով։ Թրամփին հարցրել են, թե արդյոք նա կարծում է, որ Ռուսաստանը «իսկապես ցանկանում է վերջ դնել» ուկրաինական հակամարտությանը։ «Ես դա (հիմա) չեմ կարող ասել ձեզ, բայց […] ...

BACK_TO_TOP