Արցախում բողոքի ակցիաները շարունակվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+23.09 oC

Արցախում բողոքի ակցիաները շարունակվում են

13:19 03.06.2018

Ստեփանակերտում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև գրանցված միջադեպից վրդովված քաղաքացիներն այսօր շարունակում են երեկ սկսած բողոքի ակցիաները: Նրանց պահանջն է՝ պատժել միջադեպի մեղավորներին:

Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները առաջնահերթ պահանջում են ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի, ստորաբաժանման հրամանատար Աշոտ Գրիգորյանի և ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականները:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել, որից հետո բողոքի ակցիաներ էին սկսվել:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի անդամները, Ազգային ժողովի նախագահի տեղակալը, խմբակցությունների ղեկավարները եւ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները։

Քննարկվել են  նախօրեին տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։

Բակո Սահակյանը կարեւորել է մանրակրկիտ ու պատշաճ մակարդակով հետաքննության անցկացման անհրաժեշտությունը եւ ընդգծել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝  օրենքով սահմանված կարգով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերնաշեն գյուղում փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից

20:35 28.05.2025

Վերնաշեն գյուղում փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից

Մայիսի 28-ին, ժամը 17:18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերնաշեն գյուղի ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով դուրս են բերել ձորից։ ...

Լավրով. Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է հանդիպում անցկացնել հունիսի 2-ին Ստամբուլում

20:22 28.05.2025

Լավրով. Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է հանդիպում անցկացնել հունիսի 2-ին Ստամբուլում

Ռուսաստանի պատվիրակությունը՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել ճգնաժամի արմատական ​​պատճառների հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ Ռուսաստանի հուշագիրը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսական կողմը, ինչպես պայմանավորված էր, արագորեն մշակել է համապատասխան հուշագիր, որը ներկայացնում է մեր դիրքորոշումը ճգնաժամի արմատական ​​պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների […] ...

Այս գլուխն ավարտվեց․ Ռոնալդու

20:13 28.05.2025

Այս գլուխն ավարտվեց․ Ռոնալդու

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության վերջին տուրի խաղից հետո գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր էջերում: «Այս գլուխն ավարտվեց: Պատմությունը. դեռ կգրվի: Շնորհակալություն բոլորին»,- գրել է լեգենդար պորտուգալացին: Կողմերի պայմանագրի ժամկետը սպառվում է հուլիսի 1-ին: Կրիշտիանուն, ըստ ամենայնի, կհեռանա Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբից, որը մրցաշրջանի արդյունքներով չկարողացավ […] ...

SHANTNEWS

20:00 28.05.2025

SHANTNEWS

Կանարյան կղզիներում նավի խորտակման հետևանքով մահացել է 7 մարդ

19:46 28.05.2025

Կանարյան կղզիներում նավի խորտակման հետևանքով մահացել է 7 մարդ

Իսպանիայի Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավի շրջվելու հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuter-ը՝ այս մասին տեղեկացրել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Նավում եղել է շուրջ 180 մարդ: Այն խորտակվել է Էլ Հիերոյի Լա Ռեստինգա նավահանգստին մոտենալիս։ ...

Հունական ակումբները հետաքրքրված են Թիկնիզյանով

19:30 28.05.2025

Հունական ակումբները հետաքրքրված են Թիկնիզյանով

Թիկնիզյանի տեղափոխությունը սերբական «Ցրվենա Զվեզդա» դեռևս համաձայնեցված չէ։ Բացի Սերբիայի 11-ակի չեմպիոնից, 26-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև հունական 2 ակումբ, ինչպես նաև իսպանական «Սևիլիան», որը նախկինում ևս հետաքրքրություն էր ցուցաբերել։ Անցած մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ խփելով 2 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ գործում […] ...

BACK_TO_TOP