14:00 03.06.2018
Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել: Հաղորդվում է առնվազն 9 զոհի մասին, որոնցից 6-ը երեխաներ են: Եվս 1 ուղևոր անհետ կորած է համավում: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը:
Եվրոպա ուղևորվող նավը խորտակվել է Անթալիա նահանգի Դեմրե քաղաքի շրջանում: Առափնյա պահպանության ծառայությանը հաջողվել է փրկել 5 մարդու:
Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
20:56 28.05.2025
Թրամփը վերջնաժամկետ է սահմանել Ուկրաինայի շուրջ բանակցությունների առաջընթացի գնահատման համարԱՄՆ վարչակազմը նախատեսում է մոտ երկու շաբաթվա ընթացքում որոշել, թե ինչպես են ընթանում Ուկրաինայի շուրջ կարգավորման բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով։ Թրամփին հարցրել են, թե արդյոք նա կարծում է, որ Ռուսաստանը «իսկապես ցանկանում է վերջ դնել» ուկրաինական հակամարտությանը։ «Ես դա (հիմա) չեմ կարող ասել ձեզ, բայց […] ...
20:46 28.05.2025
7 տարում մասնակցել եմ ավելի շատ եզրափակչի, քան թուրքական ֆուտբոլը երբևէ․ Մոուրինյու«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ արդեն 7 տարի է՝ իր թիմերը չեն մասնակցում Չեմպիոնների լիգային, հաղորդում է Haberturk-ը: «Այդ 7 տարիներին երկու անգամ մասնակցել եմ եվրագավաթների եզրափակիչների։ 7 տարում մասնակցել եմ ավելի շատ եզրափակչի, քան թուրքական ֆուտբոլը երբևէ»,- ասել է պորտուգալացին: 2022 թվականին Մոուրինյուի գլխավորած […] ...
20:35 28.05.2025
Վերնաշեն գյուղում փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորիցՄայիսի 28-ին, ժամը 17:18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերնաշեն գյուղի ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով դուրս են բերել ձորից։ ...
20:22 28.05.2025
Լավրով. Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է հանդիպում անցկացնել հունիսի 2-ին ՍտամբուլումՌուսաստանի պատվիրակությունը՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել ճգնաժամի արմատական պատճառների հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ Ռուսաստանի հուշագիրը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսական կողմը, ինչպես պայմանավորված էր, արագորեն մշակել է համապատասխան հուշագիր, որը ներկայացնում է մեր դիրքորոշումը ճգնաժամի արմատական պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների […] ...
20:13 28.05.2025
Այս գլուխն ավարտվեց․ Ռոնալդու«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության վերջին տուրի խաղից հետո գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր էջերում: «Այս գլուխն ավարտվեց: Պատմությունը. դեռ կգրվի: Շնորհակալություն բոլորին»,- գրել է լեգենդար պորտուգալացին: Կողմերի պայմանագրի ժամկետը սպառվում է հուլիսի 1-ին: Կրիշտիանուն, ըստ ամենայնի, կհեռանա Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբից, որը մրցաշրջանի արդյունքներով չկարողացավ […] ...