10:42 01.06.2018
Երեխաների իրավունքները պաշտպանելով՝ մենք պաշտպանում ենք մեր ապագան, ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի տարածած հաղորդագրությունում: «Սիրելի´ երեխաներ, Հարգելի´ ծնողներ, Այսօր՝ հունիսի 1-ին, մենք նշում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր իր աշխատանքով պետք է երաշխավորի երեխայի իրավունքների լիարժեք իրականացումը՝ առաջնորդվելով նրա լավագույն շահի սկզբունքով։ Երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի […]
10:35 01.06.2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել փոքրիկներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ երեխաներ, այսօր ձեր տոնն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ: Հայերիս համար, թերևս, ազգային առանձնահատկություն է երեխաներին անձնուրաց սիրելն ու նրանց մասին հոգ տանելը: Եվ այս տեսանկյունից բնավ պատահական չէ, որ մեծերիս համար […]
10:27 01.06.2018
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը խոսել է ամուսնու` Ալեքսիս Օհանյանի և հայերի մասին՝ անդրադառնալով Հայաստան այցելելու իր մտադրությանը: «Ամուսինս հայ է, ես շատ բան եմ սովորում հայերի մասին: Ես պատվավոր հայ եմ: Ծրագրում եմ այց կատարել Հայաստան: Չգիտեմ՝ ա՞յս տարի, թե՞ հաջորդ, բայց, կարծում եմ, ուրախ ժամանակ կանցկացնեմ»,- փոխանցում է «Ubitennis»-ը: Այս օրերին աշխարհահռչակ թենիսիստուհին մրցում է […]
10:15 01.06.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հաշմանդամության խումբը վերականգնելու հարցին՝ նշելով, որ այդ նպատակով հանձնարարվել է անցկացնել անհրաժեշտ գործիքային հետազոտություն: «Իմ շատ սիրելի համաքաղացիներ, Օրեր առաջ՝ մայիսի 25-ին, քաղաքացիների հետ ունեցել եմ հանդիպում, որի ընթացքում բարձրաձայնվել են աշխատանքի տեղավորման, հաշմանդամության խումբը վերականգնելու, կենսաթոշակի վճարման, ինչպես նաև՝ առանց ծնողական խնամքի […]
10:00 01.06.2018
Կառավարությունում մեկնարկել է հերթական նիստը: Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են մարզպետերի ազատման և նորերի նշանակման մասին որոշման նախագծերը: 6 նոր նշանակվող մարզպետերից 3-ը ներկայացնում են«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 2-ը ՀՅԴ- ն, մեկն անկուսակցական է: Կոտայքի մարզպետ կնշանակվի Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի՝ Աշոտ Սիմոնյանը , Տավուշի՝ Վահե Ղալումյանը, Արարատի՝ Գարիկ Սարգսյանը, Շիրակի ՝Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի՝ Իշխան Սաղաթելյանը:
09:59 01.06.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ Հայաստանի Հանրապետության կառավարության առջև ծառացած ռազմավարական բոլոր խնդիրների հաջող լուծման գործում՝ ի փառս հայոց անկախ […]
09:50 01.06.2018
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն առաջին նշանակումն է կատարել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Պատիվ ունեմ Ձեր ուշադրությանը ներկայացնել իմ առաջին նշանակմանը՝ Մուղնեցյան Տիգրանին: Տիգրանն իմ օգնականն է: Վաղեմի ընդդիմադիր ակտիվիստ, ՔՊ համախոհ եւ մեր թիմի լավ ընկեր, չնայած որ ընդամենը 21 տարեկան է: Դպրոցական տարիներին մասնակցել եւ հաղթել է տարբեր օլիմպիադաներում: […]
09:39 01.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ գործընկերների մոտ ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ սպառնացել է նոր կառավարությունների հասցեին՝ ասելով, որ իրենց սրած բիզը «թեքվելու» է հենց իրենց կողմը․ Երևանի «սիթի»-ներում տոտալ ստուգումների և տույժ-տուգանքներ սահմանելու արդյունքում շեշտակիորեն կբարձրանան ապրանքների գները։ Նման ծրագիր ունեն նաև մյուս գործարարները, որոնք դեռ չեն հայտնվել ԱԱԾ-ի հարվածի տակ: Նրանք […]
09:27 01.06.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 1-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Տպագրիչների փողոցի, Խանջյան փող. 31, 31Ա, 33, Հանրապետության փող. 56-ից-86 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:16 01.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 1-ից ԵՄ երկրների, Կանադայի և Մեքսիկայի համար սահմանում է պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքեր: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը, փոխանցում է Reuters գործակալությունը: ԱՄՆ-ում պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերը սահմանվել էին դեռևս մարտին, սակայն ամերիկյան վարչակազմը բացառություն էր արել ԱՄՆ-ի վաղեմի առևտրային գործընկերների համար: Հետաձգման […]
09:04 01.06.2018
Բրազիլացի ուսանողուհին դարձել է աշխարհում առաջին կինը, ում համար աճեցրել են նոր սեռական օրգաններ՝ պատրաստված տիլափիա ձկան մաշկից: Այս մասին հայտնում է Metro պորտալը: 23-ամյա Ժուսիլեն Մարինյոն, ով ծագումով բրազիլական Լավրաս-դա-Մանգաբեյրա քաղաքից է, ծնվել է առանց արգանդի և արգանդի վզիկի: Նման բնածին պաթոլոգիան հանդիպում է նորածին աղջիկների 0,02 տոկոսի մոտ: Նշվում է, որ ձկան մաշկը […]
08:50 01.06.2018
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կարող է ներկայացվել խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդպիսի նախաձեռնությամբ կարող են հանդես գալ ինչպես Փաշինյանի թիմի որոշ անդամներ, այնպես էլ Հայաստանի մի քանի դեսպաններ: Նրանք համարում են, որ Փաշինյանը ոչ միայն ներհասարակական խաղաղություն և կայունություն բերեց Հայաստանին, այլև կարող է դառնալ տարածաշրջանային խաղաղության և համերաշխության նախաձեռնող:
08:38 01.06.2018
Նիդերլանդներում կայացած աճուրդում իրացվել է աշխարհի ամենամեծ մարգարիտը: Լոտը վաճառվել է 320 հազար եվրոյով: 118 կգ կշռող մարգարիտն անվանվել է «Քնած առյուծ»։ Տեղեկություններ կան, որ 70x43x39 չափսերի մարգարիտը ժամանակին պատկանել է ռուս կայսրուհի Եկատերինա II-ին, ով այն ձեռք է բերել 1778 թվականին Հոլանդիայում: Համարվում է, որ մարգարիտը բերվել է Չինաստանից։ Մարգարիտն աճուրդի է հանվել 240 տարում առաջին անգամ, […]
08:25 01.06.2018
Facebook սոցիալական ցանցի ժողովրդականությունն ԱՄՆ-ում նվազում է: Ժողովրդականության վարկանիշում այն կորցրել է իր զբաղեցրած 3-րդ տեղը: Alexa ընկերության վարկանիշի տվյալներով՝ այժմ այդ տեղը զբաղեցնում է Reddit ժամանցային հարթակը: Facebook-ը վարկանիշում դարձել է 4-րդը: Հնգյակը եզրափակում է Amazon-ը: Համաձայն համացանցի ամերիկյան հատվածում կատարված հետազոտության տվյալների՝ ամերիկացի օգտատերերի շրջանում առաջատարությունը պատկանում է Google-ին և YouTube-ին: Նշենք, որ […]
08:12 01.06.2018
Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև անցկացվող բողոքի ցույցի ընթացքում վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին թույլ չեն տվել խոսքն ավարտին հասցնել։ Վարչապետի ուղղությամբ նետվել են տարբեր առարկաներ, այդ թվում շշեր: Կվիրիկաշվիլին հրաժարվել է հանրահավաքի մասնակիցների պահանջով լքել իր պաշտոնը: Վարչապետը հայտարարել է, որ եթե տեսնի, որ իր հրաժարականն օգուտ կբերի երկրին, ինքը նույնիսկ մեկ վայրկյան չի երկմտի: Կվիրիկաշվիլիի հանձնարարակով ՆԳՆ-ն երկու դեռահասների […]
08:00 01.06.2018
Մայիսի 31-ին, ժամը 18:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Մայիսի 31-ին, ժամը 16:31-ին […]
07:49 01.06.2018
Մանչեսթերում ավտոմեքենան մխրճվել է հետիոտների բազմության մեջ: Նախնական տվյալներով՝ տեղի ունեցածի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 5 մարդ: Այս մասին հայտնում է ոստիկանության տարածքային վարչությունը: Միջադեպը տեղի է ունեցել Թրաֆորդ պարկում: Հանցագործն իր մեքենայով փախուստի է դիմել դեպքի վայրից: Իրավապահների հաղորդմամբ՝ իրենք միջադեպը դեռևս չեն կապում ահաբեկչության վարկածի հետ: Ներկայում իրավապահները փորձում են դուրս գալ հանցագործի […]
07:38 01.06.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ֆանարջյան փ. 1-87; 1-ին նրբ. 1-82; 2-րդ նրբ. 1/2-17 սեփական տները, Հասրաթյան փ. 18/7 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գրիբոյեդովի փ. 26 շենքը, Կոմիտասի պող. 45, 45/1 շենքերը և հարակից […]
07:30 01.06.2018
Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը եղել է Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, կատարել մոմավառություն: Հանդիպումների ընթացքում վարչապետն անդրադարձել է Վրաստան կատարած այցի բանակցությունների արդյունքներին, հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, […]
07:20 01.06.2018
ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Դեն Հելմերը հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը ներկայացնում է այնպիսի սպառնալիք, ինչպիսին ժամանակին ներկայացրել է «Ալ-Քաիդա» խմբավորման նախկին պարագլուխ Ուսամա բեն Լադենը: Այս մասին գրում է USA Today-ը: «9/11 ահաբեկչությունից հետո ամերիկյան ժողովրդավարության խոշորագույն սպառնալիքն ապրում է Սպիտակ տանը»,-հայտարարել է Հելմերը: Քաղաքական գործիչը հավելել է, որ […]
07:10 01.06.2018
Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց, Խորավա փողոցի սպանության գործով դատարանի կողմից կայացված «ոչ արդար» դատավճիռը բողոքարկող ցուցարարները պահանջում են նախկին վարչապետ, այժմ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հեռացումը քաղաքականությունից, ինչպես նաև կառավարության մի շարք անդամների, այդ թվում արդարադատության նախարարի հրաժարականը: Հանրահավաքի կազմակերպիչների խոսքով՝ եթե իրենց պահանջները չբավարարվեն, ապա գործողության ծավալները կմեծանան: Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Թբիլիսիի քաղաքային դատարանը […]