14:17 01.06.2018
Թուրքիայում լուրեր են տարածվել, թե Պոլսի պատրիարքական շրջանակները հայերին կոչ են անում, որ հունիսին սպասվող նախագահական ընտրություններին զորակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությանը: Մասնավորապես նման մտահոգություն է հայտնել «Ակօս»-ի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ մամուլին ասելով. «Պատրիարքական շրջանակները կամ որոշակի համայնքային կառույցների շրջանակներ փառաբանում են Էրդողանին՝ նշելով, որ նրա նախագահության ժամանակ համայնքին վերադարձվեցին կալվածքներ, հետևաբար պետք […]
14:09 01.06.2018
«Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինուժի առաջխաղացման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է: Մենք մեր արդյունավետ գործունեության արդյունքում չեզոքացնում ենք ցանկացած տեղափոխություն: Ադրբեջանն իրենց տարածքում որոշակի տեղափոխումներ է իրականացնում: Դա Ադրբեջանի, Նախիջևանի ԻՀ տարածքն է: Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա»,- ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների այն հարցին […]
14:06 01.06.2018
Հայաստանի նախագահի աշխատակազմն այսօր ԱԺ-ին ներկայացրեց իր բյուջետային ծախսերի կատարողականը, որով սահմանված էր գումարների տրամադրում արհմիություններին, ՀԿ-ներին ու կուսակցություններին։ Սակայն այս քննարկումը թեժ բանավեճի վերածվեց, երբ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրեց բյուջեի կատարողականի մասին իր պատկերացումները։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:58 01.06.2018
«Երկու տարի առաջ Հայաստանն ու Ադրբեջանը կագնեցին լայնամասշտաբ պատերազմի եզրագծին: Հայասատնում կատարված քաղաքական նոր փոփոխությունները նոր հնարավորութուններ ու նոր մարտահրավերներ են ստեղծել երկու կողմերի համար»,- անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ գրել է Լոնդոնի «Chatham House» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Լորենս Բրոերսը: Նրա խոսքով՝ բողոքի ակցիաների ընթացքում Նիկոլ Փաշինյանը զգուշորեն խուսափել է […]
13:55 01.06.2018
«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հարցազրույց է տվել Լայպցիգի «Leipziger Volkszeitung» օրաթերթի գլխավոր խմբագիր Յան Էմենդյորֆերին: Դեսպանն անդրադարձել է Հայաստանում վերջին ներքաղաքական զարգացումներին` կարևորելով իշխանությունների ձգտումը բարեփոխումների հետևողական ապահովման գործում: Խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին՝ Աշոտ Սմբատյանն ընդգծել է Հայաստան-Ռուսաստան դաշնակցային ռազմավարական հարաբերությունների նշանակությունը, որոնց զուգահեռ զարգանում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի […]
13:55 01.06.2018
ՊԵԿ-ը գնագոյացման կամ գների հետ կապված որևէ հարց լուծելու ո’չ գործառույթ ունի, ո’չ էլ ցանկություն: Այս մասին կառավարության նիստից հետո ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե խոսակցություններ կան, ըստ որոնց, եթե սուպերմարկետները գան ԱԱՀ դաշտ, թանկացումներ են լինելու: «Խնդիրն ավելի պարզ և հասարակ է: Եթե մենք ասում ենք, որ տնտեսվարողները […]
13:53 01.06.2018
ՀՀ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ ի՞նչ է նշանակում բյուջեի «շրջագայությունների» հոդվածը, պաշտոնյաները շրջագայո՞ւմ են բյուջեի հաշվին։ Սրան նախարարը պատասխանեց, որ հոդվածի ամբողջական անվանման մեջ մտնում են նաև գործուղումները, և հենց գործողումների վրա են ծախսվել հոդվածով նախատեսված մոտ 4 միլիարդ դրամ միջոցները։ Այնուամենայնիվ, Տիգրան Ուրիխանյանը սկսեց […]
13:47 01.06.2018
Երևանի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականի պահանջի հարցում ԿԳ նախարարությունն անկախ արբիտրի դեր է կատարում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան` նշել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարի վստահեցմամբ՝ ԿԳՆ-ն կկայացնի այնպիսի որոշումներ, որոնք կբխեն օրենքից և իրավունքից: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական նախաձեռնության պահանջին: Նախարարը նշել է, որ […]
13:45 01.06.2018
Հատուկ քննչական ծառայությունում քննչական գործողություններ են իրականացվում` պարզելու ապրիլի 21-ին ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից փաստաբան Ավագ Լալայանի նկատմամբ բռնություն գործադրելու առերևույթ հանցագործության դեպքի բոլոր հանգամանքները: ՀՔԾ-ից հայտնում են՝ նախաքննության ընթացքում փաստաբան Ավագ Լալայանը հայտնել է, որ ապրիլի 21-ին, գիշերը ժամը 12-ն անց 30-ի սահմաններում, Շիրազ-Սիլիկյան փողոցների խաչմերուկի մոտ նկատելով իրենց թաղամասի բնակիչներին ու ոստիկանության մեծաքանակ […]
13:23 01.06.2018
Իշխանափոխությունից հետո հասարակության մեջ շատերը պատրաստ չեն ընկալել քաղաքական հումորը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսեց դերասան Սերգեյ Դանիելյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին նմանակող հումորային տեսանյութերը հրապարակելուց հետո վիրավորական խոսքեր ու սպառնալիքներ ուղղեցին դերասանին, հիմնականում՝ ֆեյսբուքյան հարթակում: «Տանս մեջ նկարեցի, ծիծաղեցինք ես ու կինս, հետո քննադատությունները թափվեցին վրաս, արագ հեռացրի տեսանյութը: Բայց հետո հասկացա, որ […]
13:22 01.06.2018
Հայաստանի Ազգային ժողովոււմ ՀՀ 2017 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշել է, որ պետբյուջեից սուբսիդիաներ են տրամադրվել ոչ միայն պետական, այլև մասնավոր կազմակերպություններին՝ մոտ 4,5 միլիարդ դրամ։ Պատգամավորը ֆինանսների նախարարին խնդրեց պարզաբանել, թե ինչո՞ւ են պետական միջոցներն ուղղվել մասնավորի ֆինանսավորմանը։ Նախարարը պարզաբանեց, որ ջրի օգտագործման համար սուբսիդիաներ են տրամադրել ոչ […]
13:07 01.06.2018
Այսօր, մինչ ընթանում էր կառավարության նիստը, քաղաքացիներից մեկը վարչապետին անհամբեր սպասում էր կառավարության շենքի դիմաց, բայց ոչ իր խնդիրները ներկայացնելու համար: Տիկնիկագործ Մարիամ Աղաջանյանն առավոտյան շտապել էր կառավարության շենք՝ իր ձեռքով պատրաստված տիկնիկներն անձամբ վարչապետին հանձնելու համար: «Երեկ եմ պատրաստել: Մեր սիրելի վարչապետի տարեդարձին նվեր եմ ուզում մատուցել, եթե հաջողվի հանդիպել», – նշել է տիկնիկագործը:
12:54 01.06.2018
Հույները շարունակում են բողոքել «Մակեդոնիա» պետության անվան պատճառով: Հունաստանի Մակեդոնիա երկրամասի 13 քաղաքներում ցույցեր են կազմակերպվելու: Այս երկրամասը սահմանակից է Մակեդոնիա պետությանը։ Հայտնի է, որ Հունաստանը Մակեդոնիայի հետ երկար տարիներ բանակցում է «Մակեդոնիա» անվան շուրջ: Հաղորդվում է, որ համաձայնությունն արդեն մոտ է, և նախկինում Հարավսլավիայի մաս կազմող պետության անվանումը կլինի «Վերին Մակեդոնիա» կամ «Նոր Մակեդոնիա»։
12:19 01.06.2018
2017 թվականի բյուջեով ավելի քան 17 միլիարդ դրամ ուղղվել է մեքենաների, սարքավորումների հիմնանորոգման և այլ աշխատանքներին։ ՀՀ ԱԺ-ում այսօր բյուջեի կատարողականը քննարկելիս ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ ի՞նչ է նշանակում սա։ Ֆինանսների նախարարը պարզաբանեց, որ այս կետով գումարները տրվում են ոչ թե ավտոմեքենաների, այլ ընդհանրապես մեքենաների ու սարքավորումների նորոգման համար։ Հավանաբար […]
12:16 01.06.2018
Ազգային ժողովում ՀՀ 2017 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է նշանակում ՀՀ բյուջեի «գործուղումների ու շրջագայություննների ծախսեր» հոդվածը, և այդ հոդվածով հատկացված 3 միլիարդ 793 միլիոն դրամից ի՞նչ հատկացումներ են եղել պաշտոնյաների շրջագայությունների համար։ Նախարար Ջանջուղազյանը հայտարարեց, որ հոդվածի միայն վերնագրում է նշվում […]
12:12 01.06.2018
Այսօր ՀՀ Ազգային ժողովում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվել է, թե որքան մեքենա է այս տարիներին կրճատվել ծառայողական պարկից ու ինչ քաղաքականություն է վարում այս հարցում նոր կառավարությունը։ Նախարար Ջանջուղազյանը ներկայացրել է, որ 2016 թվականին եղել է 951 ծառայողական մեքենա, 2017 թվականին կրճատվել է մինչև 915-ի, իսկ 2018 թվականի բյուջեն […]
12:08 01.06.2018
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ոստիկանության բաժնում պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ: Դատախազության հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ տվյալներ են ստացվել, որ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ՊՊԾ դասակի ծառայողների ստացած պարգևավճարներից գումարներ են պահվել: Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված […]
12:06 01.06.2018
«Պետք է ուշադիր նայել գնային քաղաքականության վրա ազդել են այլ գործոններ, թե Ազգային անվտանգության ծառայության բացահայտումները»,-այս մասին լրագրողներին ասել է Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: «Եթե հակամրցակցային ինչ-որ բան կա`այլ մարմիններ պետք է ուսումնասիրեն», – նշել է նախարարը: Լրագրողները նախարարին բերել են մսի թանկացման օրինակը՝ վստահեցնելով, որ այն թանկացել է 800 դրամով, ինչին ի պատասխան նախարարն […]
11:56 01.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում հայտարարել է, որ «Ռենկո» ընկերության ներկայացուցիչների հետ իր հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ջերմաէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ, սակայն մտահոգություն կա, որ կառավարությունն իր դիրքորոշման վերաբերյալ կոնկրետություն չի մտցնում: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասել է, որ «Ռենկո» ընկերության ներկայացուցիչների հետ իրենք մի քանի հանդիպում են ունեցել, տվել են եզրակացություն և […]
11:54 01.06.2018
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախկինում իր արած կոչերին, որպեսզի ժամկետային զինծառայությունից խուսափած և այժմ հետախուզման մեջ գտնվող անձինք վերադառնան Հայաստան ու առանց խնդիրների անցնեն զինծառայության: Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ասել է, որ զինծառայությունից խուսափած բոլոր ՀՀ քաղաքացիները հետախուզման մեջ են: Օսիպյանի խոսքով, յուրաքանչյուրի համար առանձնահատուկ մոտեցում կլինի: Իսկ ՊՆ նախարար Դավիթ […]
11:50 01.06.2018
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել հունիսի 7-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել՝ կառավարության ծրագրին հավանություն տալու համար: Այդ մասին նիստի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին լրանում է կառավարության ծրագիրը ԱԺ-ին ներկայացնելու ժամկետը: 7 օր է անհրաժեշտ, որպեսզի խորհրդարանի պատգամավորները ծանոթանան կառավարության ծրագրին և տան իրենց կարծիքները:
11:47 01.06.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 31-ից հունիսի 1-ը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ բացահայտել են հանցագործության 48 դեպք։ Բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու` 13, խարդախության` 12, անձնական ունեցվածքի գողության` 11, կաշառակերության` 4, թմրամիջոցի հայտնաբերման` 3, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 2-ական, ու գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 […]
11:37 01.06.2018
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել են նոր մարզպետերի նշանակման մասին որոշման նախագծերը: Նոր նշանակվող մարզպետերից 3-ը ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 2-ը՝ ՀՅԴ-ն, մեկն անկուսակցական է: Կոտայքի մարզպետ է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի՝ Աշոտ Սիմոնյանը /ՀՅԴ/, Տավուշի՝ Վահե Ղալումյանը, Արարատի՝ Գարիկ Սարգսյանը, Շիրակի՝ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի՝ Իշխան Սաղաթելյանը /ՀՅԴ/: Վարչապետը շնորհավորել է նորանշանակ մարզպետերին՝ նշելով, որ […]
11:31 01.06.2018
Կառավարության նիստի ժամանակ անդրադարձ է եղել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության ընթացքին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ որոշ դեպքերում կոռուպցիոն խնդիրների են հանդիպել, և այժմ փորձ է արվում հատկապես Տրանշ-2, Տրանշ-3՝ Լանջիկ-Գյումրի հատվածում շինարարությունն ակտիվացնելու ուղղությամբ: Վարչապետն ասել է, որ Իրանի և Վրաստանի հետ ակտիվ տրանսպորտային կապ հաստատելու համար այդ ճանապարհները պետք է լինեն բարձր մակարդակի: […]
11:29 01.06.2018
Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ նիստը, որից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որ քննարկվել է նիստի ընթացքում: Նիստը վարել է Սերժ Սարգսյանը, ներկա է եղել նաև կուսակցության փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Նիստը տևել է 2.5 ժամ, քննարկվել է կուսակցության ռազմավարությունն ու մարտավարությունն առաջիկա ամիսներին: «ՀՀԿ-ն շարունակելու է իր գործունեությունը որպես […]
11:20 01.06.2018
Այսօր մեկնարկում է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը: Համաձայնագիրը ստորագրվեց 2017 թ-ի նոյեմբերի 24-ին: Այդ մասին այսօր գրառում է կատարել ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: https://www.facebook.com/photo.php?fbid=10156422243764839&set=a.428752324838.204006.685014838&type=3&theater 2017-ի նոյեմբերին Բրյուսելում համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի […]
11:11 01.06.2018
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական վարկերի առաջացած տույժ ու տուգանքների հարցին: Փաշինյանը դիմել է գյուղնախարարին՝ հարցնելով, թե ինչ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը զեկուցել է, որ բանակցություններ են վարվում, որպեսզի մինչև մայիսի 31-ը եղած վարկային տույժ ու տուգանքները զիջվեն, մաքրվեն վարկային ռեգիստրում գյուղացիների պարտավորությունները: Ըստ գյուղնախարարի՝ […]
11:07 01.06.2018
Կառավարության նիստի ժամանակ այսօր անդրադարձ է եղել ԲԷՑ-ի կառավարմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք չպետք է թույլ տան, որպեսզի ԲԷՑ-ը և ՀԷՑ-ը մեկ կառավարողի տրվեն: Միաժամանակ վարչապետն ասել է, որ չպետք է շտապողականություն դրսևորել: Ի տարբերություն նախորդ հայտարարությունների, կառավարությունն այս անգամ կտրուկ դեմ չի արտահայտվել ԲԷՑ-ի մասնավոր կառավարմանը՝ նշելով, որ երկիրն ունի վարկային […]
11:07 01.06.2018
«TIME» ամսագրի շապիկի կարմիր շրջանակը վաղուց դարձել է ֆիրմային նշան: Նոր թողարկման մեջ խմբագրությունը միայն շրջանակն է պահպանել: Խմբագրակազմն արդեն ցուցադրել է նոր շապիկը: Այն ստեղծվել է 958 անօդաչու սարքերի միջոցով: Շապիկը նվիրված է թռչող սարքերի արդյունաբերության մասին պարբերականի հրապարակմանը: Նշվում է, որ անցած տարի ողջ աշխարհում վաճառվել է մոտ 3 մլն անօդաչու թռչող […]
10:55 01.06.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ երեխաներ, Այսօր ձեր տոնն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ես ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին այս ուրախ ու հրաշալի տոնի […]