18:53 08.11.2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոր ցավն է արտահայտել Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի կապակցությամբ։ Նորին Սրբությունն աղոթում է զոհված չորս քաջարի զինվորականների հոգու հանգստության համար, խորապես ցավակցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է ուղղում […]
18:49 08.11.2018
Ժամը 18:00-ին Վանաձորում կորած 12-ամյա տղայի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորում աուտիզմ ունեցող երեխա է կորել: Լոռու մարզպետարանն այսօր հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Վանաձորում կորած աուտիզմ ունեցող երեխայի որոնման համար կամավորներ են անհրաժեշտ:
18:41 08.11.2018
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Հերթական ուրախալի լուրը ՀՀ առողջապահության նախարարի կողմից. Հարգելի բուժաշխատողներ, տեղեկացնում եմ Ձեզ, որ 2019 թվականին կրկին անգամ նախատեսվում է ԱԱՊ օղակի պոլիկլինիկական բուժհաստատությունների, բուժաշխատողների, այդ թվում՝ բժիշկների, բուժքույրերի և կրտսեր բուժաշխատողների աշխատավարձի բարձրացում»:
18:33 08.11.2018
Ինչպես հայտնի է, որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ «Վեոլիա Ջուր»-ը կաշառել է ՀԾԿՀ նախագահին ու հանձնաժողովի անդամներին: Ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ հաղորդագրություն տարածեց, որին հաջորդեցին մի շարք զարգացումներ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանին լրագրողները այսօր խորհրդարանում՝ գազի սակագնի իջեցմանը վերաբերող քննարկման ժամանակ, դարձյալ հիշեցրել են այդ պատմության մասին: «Սպառողը ի՞նչ կապ ունի այդ […]
18:22 08.11.2018
Գյումրի կատարած այցի ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվել են, թե նա որքանով է կարևորում երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Նախագահը պատասխանել է, որ երբ իրեն առաջարկվում էր նախագահի պաշտոնը, ինքը կարդացել է Սահմանադրությունը, իսկ թե հավանե՞լ է, թե՞ ոչ, Արմեն Սարգսյանը չի բարձրաձայնել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Նրա խոսքերով՝ սահմանադրական փոփոխությունները նախագահի […]
18:13 08.11.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության համակարգում կադրային մի քանի փոխատեղումներ և նշանակումներ կատարելու վերաբերյալ հրամաններ է ստորագրել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Գևորգյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, որը մինչ այդ թափուր […]
18:12 08.11.2018
«Գազպրոմ Արմենիա» ընկերության մարժան կազմում է ընդամենը 50 դոլար: Հիմա այդ 50 դոլարը հնարավո՞ր եք համարում, որ 25 դոլարով կարող է նվազել»,- լրագրողներին այսօր խորհրդարանում հարց է ուղղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը՝ մանրամասնելով, թե որ դեպքում ինչքան գումար է տրամադրում «Գազպրոմ Արմենիա»-ն: Ըստ Սողոմոնյանի՝ սխալ է այն դիտարկումը, թե գազը սահմանին 150 […]
18:03 08.11.2018
Անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղում» ծագած խնդրին՝ կառավարության նիստից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ կառավարությունում այս մասին գիտեն, բայց ոչինչ անել չեն կարող։ Հիշեցնենք, որ ըստ «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցների` ղեկավարությունը ստացել է մեծ պարգևավճարներ, իսկ աշխատակիցները դրանցից զրկվել են, ինչի պատճառով էլ արդեն մի քանի օր է` […]
18:00 08.11.2018
Թուրքմենստանում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանը անհաջող ելույթ ունեցավ այսօր Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը: Տաթևը հանդես էր գալիս մինչև 81 կգ քաշային մարզուհիների A խմբում և, ըստ պատվիրված նախնական քաշերի՝ հավակնում էր մրցանակային տեղերի: Տաթևը, սակայն, ձախողեց պոկում վարժությունում բոլոր մոտեցումները: Նա երեք մոտեցումների ժամանակ էլ չկարողացավ բարձրացնել 104 կգ կշռող ծանրաձողը: Անհաջող մրցելույթից հետո […]
17:49 08.11.2018
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ աշխատանքային այցով մեկնել էր Գյումրի: Աշխատանքային ուղևորության շրջանակում Արմեն Սարգսյանն այցելել է Գյումրիում բացված ներառական փուռ-սրճարան: Սրճարանի աշխատակիցները սահմանափակ կարողություններով երեխաներ են, որոնք ուղիղ մեկ տարի խոհարարական հմտություններ են սովորել «Էմիլի Արեգակ» կենտրոնում: Նրանք նաև նույն կենտրոնի շահառուներն են: Նախագահի և սրճարանի աշխատակիցներից մեկի լուսանկարը հրապարակվել է «Ֆեյսբուքում»: «Ամենաբարի […]
17:38 08.11.2018
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը մակագրված է «Երկակի կամ քառակի խաղեր խաղացողներին ի պատասխան»: Գրառման մեջ փոխնախարարն անդրադառնում է ԵՊՀ ուսանող Դավիթ Պետրոսյանի կողմից նախարարությանն ուղղված դիմումին, որում, ըստ փոխնախարարի, նախարարության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում որոշակի հակասություններ են հայտնաբերվել: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ: «Երևանի պետական […]
17:32 08.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2018 թվականի նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի բոլոր հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեից: Ավելի վաղ հայտնել ենք, որ N զորամասի հաշվեկշռին գտնվող ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացել է 4 զինծառայող, ևս 22 անձ […]
17:29 08.11.2018
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք ուռճացված չէ այն թիվը, որը նշվում է գազի կորուստների պարագայում. «Ես վստահեցնում եմ և առաջարկում եմ ձեզ՝ եթե կան կասկածներ, պատրաստ ենք գնալ տեղում ստուգել»,- ասել է Սողոմոնյանը՝ հավելելով, որ այդ ցուցանիշը հիմք չէ միայն ՀԾԿՀ-ի պարագայում, այլ նաև պետական այլ գերատեսչությունների, […]
17:28 08.11.2018
2018 թվականի նոյեմբերի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» (թիվ 40864/06) գանգատի վերաբերյալ որոշումը: Հանդես գալով Կոմիտեի կազմով՝ Եվրոպական դատարանը որոշել է հանել գանգատը քննվող գործերի ցանկից՝ ընդունելով ՀՀ կառավարության միակողմանի հայտարարությունը և առարկությունները, հայտնում են ՄԻԵԴ-ի ՀՀ ներկայացուցչության լրատվական ծառայությունից: Դիմումատուներին Եվրոպական դատարանում ներկայացրել է փաստաբան Վահե Գրիգորյանը, իսկ ՀՀ […]
17:23 08.11.2018
Նոյեմբերի 8-ին Աստանայում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային հարթակում կազմակերպության անդամ երկրների միջև […]
17:13 08.11.2018
Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Հայկ Սայադյանը պաշտոնական այցով գտնվում են Կորեայի Հանրապետությունում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսօր Ասիական զարգացման բանկի աշխատաժողովի շրջանակներից դուրս պաշտոնական հանդիպում է կայացել Կորեայի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ` առողջապահության նախարարի տեղակալ Քանգ Դոտաեի գլխավորությամբ: «Այս հանդիպումը կարելի է […]
17:12 08.11.2018
Այսօր խորհրդարանում լրագրողները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանին հիշեցրել են այն խոսակցությունների մասին, որ հնարավորություն կա գազի գինը սպառողին տրամադրել 1 խմ 100 դրամով: «Դա հերյուրանք է, հերթական փորձն է մեր հասարակությանը մոլորության մեջ գցելու: Հերյուրանքները չեմ ուզում մեկնաբանել»,- ասել է Սողոմոնյանը: Ըստ Սողոմոնյանի՝ այսօր գործող սակագինը արդարացված է. «Արդարացված է, ավելին, բոլոր […]
17:00 08.11.2018
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը: «Սույն թվականի նոյեմբերի 2-ի երեկոյան ՀԱՊԿ պաշտոնական կայքում պաշտոնական տեղեկատվություն է տարածվել, այն մասին, որ ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Որոշումը պաշտոնապես հրապարակվելուց հետո Յուրի Խաչատուրովը ձեռնամուխ է եղել գործավարության հանձնման-ընդունման իրականացմանը, […]
16:58 08.11.2018
SHANTNEWS.am-ը քիչ առաջ տեղեկացրել էր, որ Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանին ազատել են աշխատանքից, և նրան փոխարինողի նշանակման մասին որոշում է կայացվել: ԿԳՆ-ն լուրը արդեն պաշտոնապես հաստատել է: «ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի […]
16:56 08.11.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով գազի սակագնի իջեցման հարցին, այսօր լրագրողներին հայտնել է, որ դիմելու է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, որպեսզի նրանցից պատասխան ստանա, թե բիզնեսի որ տեսակների վրա ազդեցություն չի ունենալու այն հանգամանքը, երբ բնակչի համար սակագնի մասով զիջումներ արվեն: «Այո՛, ես համոզված եմ և դա համոզված եմ ասում, որ մենք ռեզերվներ […]
16:54 08.11.2018
Դեռևս սույն թվականի առաջին կիսամյակում ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել էր ընդերքօգտագործողների կողմից պետության և համայնքների նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրություն: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Պարզվել է, որ 2018թ. հունիսի 5-ի դրությամբ ռեկուլտիվացիոն վճարների գծով թվով 320 ընդերքօգտագործող ունի ընդհանուր շուրջ 523 միլիոն ՀՀ դրամի, […]
16:49 08.11.2018
Մեծ Բրիտանիայում բանտարկել են ադրբեջանցի Զամիրա Հաջիևային այն բանի համար, որ չի կարողացել պատշաճ հայտարարագրով ներկայացնել, թե որտեղից ունի ավելի քան 50 միլիոն դոլար, որը ծախսել է Լոնդոնում անշարժ գույք գնելու (22 միլիոն ֆունտ = 29 միլիոն դոլար), զարդերի, բարձրակարգ գինիների ու այլ ճոխությունների վրա (16 միլիոն ֆունտ = 22 միլիոն դոլար)։ Այս մասին հայտնում […]
16:41 08.11.2018
Տաջիկստանի Հուջանդ քաղաքի բանտում տեղի ունեցած խռովության հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի: Զոհերի թվում կա 2 ոստիկան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ուժային կառույցների ներկայացուցչին: Աղբյուրը հայտնում է, որ խռովության հետևանքով սպանվել է բանտի աշխատակիցներից մեկը և հատուկ նշանակության զորքերի մեկ ծառայող: Անվտանգության ևս 6 աշխատակից հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի […]
16:36 08.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը չբացառեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կլինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում: Նախարարի պաշտոնակատարը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով՝ Երևանի Դավիթաշեն, Աջափնյակ և Արաբկիր համայնքներն ընդգրկող ընտրատարածքում։ «Քարոզարշավին ես ինչ-որ կերպ կմասնակցեմ՝ աշխատանքային ժամերից դուրս և արձակուրդի շրջանում»,- ասաց Հակոբ Արշակյանը։
16:29 08.11.2018
Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են ադրբեջանցիների հետ ընկերություն անելու քարոզչություն իրականացնողները, մինչդեռ համարժեք պատասխան Ադրբեջանից չի կարող լինել։ Բացառվում է, որ Ադրբեջանում որևէ մեկը կարողանա առանց պետական վերահսկողության խաղաղության քարոզ իրականացնել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ «Նույնիսկ եթե լինեն փորձեր, նախկինի պես այդ մարդիկ կա՛մ գնալու են նստեն, կա՛մ երկրից արտագաղթեն, […]
16:28 08.11.2018
Վրացական Rustavi 2 հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Ախալքալաքում ծեծի են ենթարկել ընդդիմության թեկնածու Ռեմիկ Պողոսյանին: Ընդդիմադիր ՀԸ-ն միջադեպին քաղաքական երանգ է հաղորդել: Ընդդիմությունն այն հիմնավորել է նոյեմբերի 4-ին Rustavi 2-ի եթերում Ախալքալաքի դեպքերի մասին Ռեմիկ Պողոսյանի տված հարցազրույցը: Այնտեղ նա, ինչպես նաև այլ քաղաքացիներ խոսել են Ախալքալաքից և Նինոծմինդայից մեծամասնական ընտրակարգով «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընտրված պատգամավոր […]
16:26 08.11.2018
Աստանայում այսօր տեղի ունեցող ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվող 24 հարցերի թվում կարևորների թվում է նշվել նաև կառույցի ընդլայնման հնարավորությունը: Ռուս ռազմական փորձագետ, ՀԱՊԿ ոչ պաշտոնական խոսափող համարվող Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, որ կառույցի նոր հնարավոր անդամների և դիտորդների թվում մի քանի երկրների անուններ են նշվում: «Առաջինն Ուզբեկստանն է, որը Աֆղանստանի հարևանությամբ է և վահանի դեր է […]
16:24 08.11.2018
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանին աշխատանքից ազատել են: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այս հարցով անձամբ զբաղվում է ԿԳ նախարարի պաշտոնակատարը: Հայտնի է, որ վաղվանից Շահինյանը աշխատանքի չի գնալու: Մեր աղբյուրը հայտնել է, որ կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար են պատրաստվում նշանակել «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար Սոնա Հովհաննիսյանին: Մեր տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց կհրավիրվի խորհրդի նիստ, որում […]