Պղտոր ջրում ձուկ որսացողներին խորհուրդ կտամ չթաքնվել ուսանողների մեջքի ետևում. Հովհաննես Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC

Պղտոր ջրում ձուկ որսացողներին խորհուրդ կտամ չթաքնվել ուսանողների մեջքի ետևում. Հովհաննես Հովհաննիսյան

17:38 08.11.2018

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը մակագրված է «Երկակի կամ քառակի խաղեր խաղացողներին ի պատասխան»:

Գրառման մեջ փոխնախարարն անդրադառնում է ԵՊՀ ուսանող Դավիթ Պետրոսյանի կողմից նախարարությանն ուղղված դիմումին, որում, ըստ փոխնախարարի,  նախարարության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում որոշակի հակասություններ են հայտնաբերվել:

Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ:

«Երևանի պետական համալսարանի ուսանող Դավիթ Պետրոսյանի դիմումի հիման վրա նախարարությունում ուսումնասիրվել են ԵՊՀ ուսանողական խորհրդի գործունեության իրավական հիմքերն ու իրավաչափությունը:

Դիմումում բարձրացված հարցերը համադրելով ԵՊՀ ուսանողական խորհրդի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի հետ՝ ակնհայտ է, որ առկա են հակասություններ և դրանցով պայմանավորված մի շարք խախտումներ:

Այսպես.
ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1408-Ն որոշմամբ հաստատվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունը, որի 137-րդ կետով սահմանվում է, որ.

«137. ԵՊՀ-ի ուսանողական խորհուրդը ԵՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որը սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է: Ուսանողական խորհրդի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ-ի կանոնադրությամբ և ուսանողական խորհրդի կանոնադրությամբ: ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի կանոնադրությունն ընդունվում է ուսանողական խորհրդի բարձրագույն ղեկավար մարմնի կողմից և հաստատվում լիազոր մարմնի կողմից:»:

ԵՊՀ ուսանողական խորհրդի գործող կանոնադրությունը հաստատվել է ԵՊՀ ուսանողական խորհրդի 2014թ. դեկտեմբերի 19-ին կայացած համագումարում: Համաձայն կանոնադրության 1.1 կետի՝ «ԵՊՀ ուսանողական խորհուրդը» (այսուհետ՝ ՈւԽ) ԵՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որը ԵՊՀ ուսանողության ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական և նրա ընկերային շահերը ներկայացնող ընտրովի մարմին է: ՈՒԽ-ի կանոնադրությունն ընդունվել է ՈՒԽ համագումարի կողմից, սակայն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից չի հաստատվել:

Կանոնադրության 4.6 կետի համաձայն՝ ՈՒԽ համագումարը հրավիրվում է առնվազն 3 տարին մեկ անգամ՝ ՈՒԽ նախագահության կողմից: ԵՊՀ ՈՒԽ համագումարը լսում և հաստատում է ՈՒԽ նախագահության տարեկան հաշվետվությունը, քննարկում և սահմանում է ՈՒԽ տարեկան գործունեության կարևորագույն ուղղությունները և առաջիկա տարվա ծրագրային առաջնայնությունները (կետ 4.7): Այս երկու կետերում առկա է հակասություն. այն է՝ տարեկան հաշվետվություն լսելու, կամ տարեկան գործունեության ուղղությունները սահմանելու համար անհրաժեշտ է նախատեսել ոչ թե 3 տարվա, այլ առնվազն մեկ տարվա համագումարի նիստ հրավիրելու պահանջ:
ՈՒԽ համագումարի վերջին նիստը տեղի է ունեցել 2018թ. սեպտեմբերին՝ 2017թ. դեկտեմբերի փոխարեն, ինչի արդյունքում խախտվել է կանոնադրության 4.6 կետով սահմանված 3-ամյա ժամկետը:

Կանոնադրության 4.7 կետի դ/ ենթակետի համաձայն՝ համագումարը որոշում է կայացնում ՈՒԽ-ի վերակազմավորման վերաբերյալ, իսկ 9.1 կետը սահմանում է, որ ԵՊՀ ՈՒԽ-ն վերակազմավորվում է ԵՊՀ ՈՒԽ համագումարի անդամների 2/3 որոշմամբ: Կանոնադրությամբ, սակայն, նախատեսված չեն ՈՒԽ-ի վերակազմավորման, ինչպես նաև գործունեության դադարեցման հիմքերը:
Հակասությունները շտկելու և հետագայում խախտումները բացառելու նպատակով` ԵՊՀ-ին առաջարկվել է հրավիրել համալսարանի ուսանողների ընդհանուր ժողով, վերակազմավորել խորհուրդը, որը կընդունի ուսանողական խորհրդի նոր կանոնադրություն, որն էլ օրենքի համաձայն կներկայացվի կրթության և գիտության նախարարության հաստատմանը: Նոր կանոնադրության մշակման համար անհրաժեշտ է քննարկումներ կազմակերպել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ապահովել մասնակցայնությունն ու հրապարակայնությունը:

P.S. Պղտոր ջրում ձուկ որսացողներին էլ խորհուրդ կտամ չթաքնվել ուսանողների մեջքի ետևում, չփնտրել հակասություններ այնտեղ, որտեղ դրանք չկան, ուսանողներին հերթական անգամ չներքաշել կուսակցական խաղերի մեջ և ապահովել բոլոր ուսանողների ազատ կամարտահայտումը»,- ասված է գրառման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը նշել է այն երկրները, որոնք ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում

17:10 19.08.2025

Թրամփը նշել է այն երկրները, որոնք ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում։ «Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև Մեծ Բրիտանիան  ցանկանում են իրենց զորքերն ունենալ այնտեղ», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ խոսելով եվրոպական երկրների՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու մտադրության մասին։ ...

Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասին

17:07 19.08.2025

Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից հետո՝ Матч ТВ-ի հետ զրույցում ասել է, որ իր տրանսֆերի համար ժամանակ դեռ կա: «Ինչպես տեսնում եք, ես դեռ խաղում եմ այստեղ։ Ժամանակ դեռ կա, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Էդուարդը: Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է […] ...

Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ Թրամփ

17:05 19.08.2025

Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և միանալ ՆԱՏՕ-ին։ «Այս երկուսն էլ անհնար են», – ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի՝ թերակղզին վերադարձնելու և դաշինքի անդամ դառնալու ցանկության մասին հարցին։ ...

Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

17:00 19.08.2025

Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված […] ...

Ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ․ Փաշինյան

16:55 19.08.2025

Ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ․ Փաշինյան

Մենք ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ՝ հասցնելով այն նախ մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Այս մասին  հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ «Ըստ էության, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ փաստացի մոտեցել ենք մեկ միլիարդի ուղենիշին և հետևողականորեն աշխատում ենք […] ...

Մեծ կամք ունենք զարգացնելու Հայաստանի հետ համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում․ Փեզեշքիան

16:48 19.08.2025

Մեծ կամք ունենք զարգացնելու Հայաստանի հետ համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում․ Փեզեշքիան

Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել և հասցնել ռազմավարական մակարդակի։ Այս մասին այսօր հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Հարգարժան պարոն վարչապետի հետ ունեցել ենք հիանալի քննարկումներ: Այսօր փաստաթղթեր ստորագրվեցին և դրա արդյունքում նաև ընդգծվել է փոխադարձ այցերի կարևորությունը: Մենք մեծ կամք ունենք զարգացնելու համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում: […] ...

BACK_TO_TOP