TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Գիտնականները պարզել են, թե ուղեղի որ բջիջներն են հրահանգ տալիս, իսկ որոնք՝ կատարում

00:30 02.11.2018

Ուղեղի կողմից մկաններին տրվող հրահանգները կատարվում են երկու սկզբունքով. ուղեղի մի հատվածի բջիջները հրահանգ են տալիս, մյուսները՝ նպաստում հրահանգի կատարմանը: Հովարդ Հյուզի և Ալենի ինստիտուտների գիտնականները համատեղ ուսումնասիրություն են կատարել՝ պարզելու համար, թե կոնկրետ որ բջիջներն են պատասխանատու շարժումների համար, հայտնում է Nature պարբերականը: Գիտնականներն ընտրել են ուղեղի հստակ հատված ու սկսել հետազոտել նեյրոնների աշխատանքը: […]

̰
Լիլիթ անունն այնքան էլ սարսափելի չէ, որքան թվում է. ռուսական տեսակետ

00:23 02.11.2018

Ռուսական «Культурология.РФ»-ն կանանց անունների վերաբերյալ նյութ է հրապարակել, որում անդրադարձ կա նաև հայկական Լիլիթ անվանմանը: «Երբ աղջիկը ներկայանում է այս անունով՝ Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Բելառուսի բնակիչը մտածում է, թե իր առջև վհուկ է, կամ ֆեմինիստուհի, որն այդքան հնչեղ անուն է կրում: Իրականում այդպես չէ, Լիլիթ անունը շատ տարածված է Հայաստանում՝ շնորհիվ գրական գլուխգործոցի: Լիլիթ անունը […]

̰
Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

00:13 02.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Մանբիջ և Իդլիբ քաղաքների վերաբերյալ հարցեր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչին: «Մեր նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև սիրիական Մանբիջ և […]

̰
Google-ի աշխատակիցները մասշտաբային բողոքի ակցիաներ են սկսել

00:02 02.11.2018

Google գրասենյակների աշխատակիցները մասշտաբային բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ պահանջելով ընկերությունում փոխել վերաբերմունքը սեքսուալ ոտնձգությունների նկատմամբ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրը նշում է, որ բողոքի ակցիային մասնակցում են ընկերության հարյուրավոր աշխատակիցներ Google-ի ավելի քան 20 ընկերություններից: Այս ամենի պատճառը The New York Times-ի ներկայացրած սկանդալային հաշվետվությունն է: Ընկերության աշխատակիցները, մասնավորապես, բողոքում են պարտադրված արբիտրաժի դեմ, ինչի […]

̰
Նոյեմբերի 1-ն աշխարհում նշում են որպես բուսակերության օր

23:50 01.11.2018

Նոյեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշում են բուսակերության ու բուսակերների օրը: Այս մարդիկ իրենց սննդակարգից և ոչ միայն սննդակարգից, բացառել են կենդանական ծագման ցանկացած արտադրանք. միս, կաթ, ձուկ, ձու, մեղր: Առանձնապես կարևոր է հիշել, որ կենդանական ծագման արտադրանք ասելով նկատի ունենք նաև կենդանու մորթուց, կաշվից պատրաստված հագուստ: Այս հիշարժան օրվա առիթով BBC-ն 5 հետաքրքիր փաստ է […]

̰
Համացանցում մեծ տարածում է ստանում ինքնաթիռով միայնակ թռչող գյումրեցու մասին տեսանյութը. Rusarminfo.ru

23:38 01.11.2018

Ինչպես գրում է rusarminfo.ru լրատվական կայքը, համացանցում գնալով մեծ տարածում է ստանում այն տեսանյութը, որում մի գյումրեցի Երևանից ինքնաթիռով թռչում է Մոսկվա, ընդ որում, ինքնաթիռում նա բացարձակ մենակ է: «Դուք երբևէ նման բան տեսե՞լ եք: Ես մենակ եմ ինքնաթիռում: Բորտուղեկցորդուհիները քնած են: Այսպիսի բան միայն ինձ հետ կարող էր պատահել: Ոչ ոք չի հավատա»,- տեսանյութում […]

̰
Վարկային կառույցները հավելյալ ծառայություններ են մտածում, որ ավելորդ գանձումներ անեն․ Փաշինյան

23:26 01.11.2018

Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թեև բանկերը հայտարարում են, որ իջեցրել են տոկոսագումարները, բայց կանխիկացման ու սպասարկման գումարներ են ներառում, որի հետևանքով վարկ վերցնողի վերադարձրած գումարը աճում ու հասնում է նախկին տոկոսադրույքների մակարդակին։ Փաշինյանը նշեց, որ տեղյակ է խնդրից, խոսել […]

̰ ̰
Այվազովսկու կտավը ամենաթանկ լոտը կլինի Լոնդոնի «Christie’s» աճուրդում

23:13 01.11.2018

Հովհաննես Այվազովսկու հայտնի ստեղծագործություններից մեկը նոյեմբերի 26-ին վաճառքի կհանվի Լոնդոնի  «Christie’s» աճուրդում: «Մայրամուտը Վենեցիայում» կտավը  գնահատվել է 515-775 հազար ամերիկյան դոլար: Այվազովսկին այն նկարել է 1873-ին: Նկարը վերջին շրջանում գտնվել է հայտնի կոլեկցիոներ Ջոն Կլյուգեի հավաքածուում: Նոյեմբերի 26-ին աճուրդի կհանվեն 268 լոտեր, այդ թվում՝ հանրահայտ գեղանկարչական գործեր: Սակայն, ըստ մասնագետների, ամենաթանկն այս աճուրդում Այվազովսկու ստեղծագործությունը […]

̰
Բախտաձեի հետ որոշել ենք 5 տարում Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի․ Փաշինյան

22:58 01.11.2018

Հայաստանի և Վրաստանի վարչապետները միասին պայմանավորվածության են եկել մի ծրագրի շուրջ, որով նախատեսում են երկու երկրների առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի։ Այս մասին Ազգային ժողովում պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին պատասխանելիս հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ սա շատ ամբիցիոզ ծրագիր է, բայց իրենք մտադիր են հասնել դրան։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2017 թ․-ին Հայաստանի ու […]

̰
Հայաստանը վերջին կղզյակն է, որտեղ դեռ սիրում են ռուսներին. «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»

22:45 01.11.2018

Ռուսական «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» թերթը հոդված է հրապարակել հետևյալ վերնագրով՝ «Հայաստանը վերջին կղզյակն է, որտեղ դեռ սիրում են ռուսներին»: «Իրավամբ, Հայաստանը երևի աշխարհում միակ վայրն է, որտեղ սիրում են ռուսներին և գնահատում: Հայերն ուղղակի բացում են ռուսների առջև իրենց հոգիները՝ առանց հետին մտքերի: Ոչ մի տեղ ես այսքան ջերմություն, բարություն  ու հոգատարություն չեմ զգացել, որքան Հայաստանում: […]

̰
Հայկական կողմի դիրքորոշման խստացումը արագացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը. «Կոմերսանտ»

22:33 01.11.2018

Ռուսական  «КоммерсантЪ»-ը հոդված է հրապարակել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո Արցախի շուրջ տեղի ունեցած զարգացումների մասին: «Նոր վարչապետի մոտեցումները Հայաստանի դիրքորոշումը դարձրել են ավելի կոշտ, այդ թվում՝ Ղարաբաղի պատմական՝ Արցախ անվան կիրառումը, երբ Փաշինյանը մեկնաբանում էր Ջոն Բոլթոնի հայտարարությունները:  Փաշինյանը նշեց, որ չի կարող լինել խնդրի այնպիսի լուծում, որը ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովուրդների  համար: Օգտագործելով […]

̰
Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրն ապատեղեկատվություն է

22:23 01.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրն ապատեղեկատվություն է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը: «Հարգելի գործընկերներ, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրը հերթական ապատեղեկատվությունն է ու չի համապատասխանում իրականությանը»,- ասված է գրառման մեջ:

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արցախում է

22:18 01.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին Ստեփանակերտում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Կարևոր քաղաքական հայտարարություն․ Դավիթ Սանասարյան

22:13 01.11.2018

Ազգային Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապով հայտարարեց, որ այսօր շատ կարևոր պատմական օր էր: Հեղափոխության օրերին շատ կարևոր որոշում էր կայացվել, որ ԱԺ-ն լուծարվի։ «Շնորհավորում եմ, որ առաջին անգամ Հայաստանում ձևավորվելու է ազատ, արդար ընտրության արդյունքում խորհրդարան, որը ձևավորելու է կառավարություն, որից հետո շատ կարևոր որոշումներ են կայացվելու։ Մի քանի […]

̰
ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին․ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

21:53 01.11.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հրամանագրում, մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի […]

̰
Պետք է գործի ազատությունից զրկված անձին ազատ արձակման նախապատրաստելու մեխանիզմ. ՄԻՊ

21:44 01.11.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Արդարադատության նախարարության համատեղ պատրաստված օրենսդրական փաթեթը Կառավարության կողմից հավանության է արժանացել: Այն ուղղված է ազատությունից զրկված անձանց մերձավոր ազգականների հետ կապի ամրապնդմանը և քրեակատարողական հիմնարկումնր անցվի ճակի բարելավմանը: Այս մասին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ Օրենսդրական փաթեթը հիմնված է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից  քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների և ստացված բողոքների […]

̰
ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ներկայացուցչին

21:33 01.11.2018

Նոյեմբերի 1-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Քլեր Մեյթրոյին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Շնորհավորելով Քլեր Մեյթրոյին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ մեծապես կարևորում է ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը Հայաստանում ու Արցախում և բարձր […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատապարտում է Երևանում ԼԳԲՏ ֆորումի անցկացումը

21:20 01.11.2018

Ամենայն Հայոց Կաթողիկոս  Գարեգին երկրորդը հայտարարություն է տարածել նոյեմբերին Երևանում նախատեսված ԼԳԲՏ ֆորումի վերաբերյալ: «Մենք խորապես մտահոգված ենք Հայաստանում արվամոլների նախաձեռնությամբ ֆորում անցկացնելու մասին լուրերով: Մեր ժողովուրդը մշտապես եղել է քրիստոնյա ավանդական ընտանիքի գաղափարի կրողը:    Սակայն այսօր բարոյական հետընթացի փորձ է արվում: Մենք արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք արվամոլության դրսևորման դեմ՝ նշելով, որ դա […]

̰
Վահագն Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Մոսկվայում է ու «շինծու» է որակել մեղադրանքը

21:08 01.11.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այս պահին քննում է «Մարտի 1»-ի գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին քննչական մարմնի միջնորդությունը: Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում: «Ազատություն» ռադիոկայանն այսօր հեռախոսային հարցազրույց է արել Վահագն Հարությունյանի հետ: Նա իր նկատմամբ առաջադրված մեղադրանքն ապօրինի և «շինծու» է որակել։ Հարությունյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում պնդել […]

̰
Անցնող տարում 106 լրագրող է սպանվել

21:00 01.11.2018

Տարեսկզբից ի վեր հարյուրից ավելի լրագրողներ ու ԶԼՄ-ների աշխատակիցներ են զոհվել աշխարհի 36 երկրներում: Այդ մասին հայտարարել է Press Emblem Campaign կազմակերպությունը և կոչ արել համաշխարհային հանրությանն անկախ հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: «Ընթացիկ տարվա 10 ամսվա ընթացքում սպանված լրագրողների թիվն արդեն գերազանցել է անցած տարվա տվյալները: Հունվարից ի վեր 106 լրագրող ու ԶԼՄ-ների […]

̰
Դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ Երևանի Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում

20:50 01.11.2018

Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 2-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հաղորդվում է, որ սա կատարվում է՝ տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով: Ըստ այդմ՝ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին […]

̰
Գյումրիի փողոցաշինարական ծրագիրը դանդաղում է. քննարկում Գյումրիի քաղաքապետարանում

20:44 01.11.2018

Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրում նախագծային թերությունները շատ են, որի հետևանքով շինարարները ժամկետներից հետ են ընկնում: Ինչպե՞ս արագացնել շինարարության տեմպերը և ո՞ր փողոցների հիմնանորոգումն է հնարավոր ավարտել մինչև տարեվերջ:  Այսօր այս հարցերն են քննարկվել Գյումրիի քաղաքապետարանում կազմակերպված հանրային քննարկման ընթացքում: Ո՞ր կառույցներն են մեղավոր թերությունների համար. այս հարցում քաղաքապետարանը, որը պատվիրատուն է, շինարարները, նախագծողները ներկայացրել են […]

̰
Շիրակի մարզի 28-ամյա բնակիչը կասկածվում է բռնաբարության փորձի մեջ

20:18 01.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են բռնաբարության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի 28-ամյա բնակչին: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ բաժնից հայտնում են, որ  2018թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:20-ին, Շիրակի մարզի`1990 թվականին ծնված բնակչուհուց  հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 8:30-ի […]

̰
ԱՄՆ-ում շունը կրակել է տիրոջ վրա

20:09 01.11.2018

Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգում շունը պատահաբար կրակել է տիրոջ վրա: Այս մասին հայտնում է KRQE-ն: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 74-ամյա Սոնի Հիլիգանն իր 3 շների հետ միասին որսի էր գնացել: Աղբյուրը հայտնում է, որ շները գտնվել են բեռնատարի հետնամասում, երբ հանկարծ կենդանիներից մեկը պատահաբար սեղմել ու կրակել է Հիլիգանի հրացանից: Գնդակն անցել […]

̰
ԱՄՆ-ը փորձում է «ազատվել կապանքներից». Զախարովա

20:04 01.11.2018

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է «ազատվել կապանքներից»՝ դուրս գալով «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից, որը կնքվել է ՌԴ-ի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti-ն: Զախարովան ընդգծել է, որ այս քայլով Վաշինգտոնը փորձում է ապահովել սեփական ռազմական առավելությունը և «ազատվել կապանքներից»: Նա նաև խնդրել է ուշադրություն դարձնել […]

̰
Գերմանիան կողմ է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ընդլայնմանը

20:00 01.11.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան կողմ է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ընդլայնմանը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: «Ցավոք սրտի, Մինսկի պայմանավորվածությունները չեն իրագործվում, եթե ինչ-որ բան էլ կատարվում է, ապա ընդամենը միլիմետրերով: Ժամանակ առ ժամանակ էլ հետընթացներ էլ են լինում»,- հայտարարել է Մերկելը: Կանցլերը նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները […]

̰
Հայաստանում ադրբեջանցի գերիներ կան. Ադրբեջանի ԱԱԾ տնօրեն

19:55 01.11.2018

Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը հայտարարել է, որ Հայաստանում իբրև գտնվում են ադրբեջանցի գերիներ, որոնց վրա հայկական կողմը հոգեբանական ճնշում  է գործադրում: «Նրանց փորձում են համոզել, որ Ադրբեջան Հանրապետություն այլևս գոյություն չունի կամ Ադրբեջանն ամբողջությամբ գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո»,- Գուլիևի  խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը: Գուլիևը նաև նշել է, թե Հայաստանում այդ […]

̰
Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

19:50 01.11.2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Նահապետյանի ֆեյսբուքյան էջից: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հեղափոխության հարթակից և եթերներից հայտարարվել էր, որ մինչև բուն ընտրությունները պետք է փոփոխվի Ընտրական օրենսգիրքը, բացառվի բիզնեսի ներկայացվածությունը խորհրդարանում: Եվ դրա համար էր հրապարակը հարկ համարել մինչև ընտրությունները ունենալ ժամանակավոր […]

̰
Apple-ը հնացած է համարել իր iPhone 5 մոդելը

19:40 01.11.2018

Apple ընկերությունը պաշտոնապես հնացած է համարել iPhone 5 մոդելը. այսուհետ այն չի վերանորոգվի: Այս մասին նշված է ընկերության պաշտոնական կայքում: Ընկերության հնացած սարքավորումների ցուցակը, որոնք այլևս պաշտոնապես ծառայություններ չեն ստանալու, չեն սպասարկվելու, անընդհատ լրացվում է: iPhone 5 մոդելը ներկայացվել էր 2012թ.: Ընդհանուր առմամբ վաճառվել էր բջջային հեռախոսի ավելի քան 50 միլիոն մոդել:    

̰
BACK_TO_TOP