11:10 02.11.2018
«ՀՀ դատավորների և նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի միջև կռիվը նոր ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներն իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Նրանք ներկայացրել են, թե ինչպես է ԲԴԽ-ն վարվում իրենց հետ` հորդորելով նախագահին չստորագրել ու չվավերացնել ԲԴԽ-ից ստացված փաստաթղթերը: Դատավորներից Մարինե Տաշչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ […]
11:08 02.11.2018
Հայաստանի դատախազությունը բավարարել է ԱՄՆ-ի իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք, հակահայ լոբբիստ Քևին (Քեմալ) Օքսուզին ԱՄՆ-ին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Այո, միջնորդությունը բավարարվել է»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեցին դատախազությունից: ՀՀ գլխավոր դատախազությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններից ստացել էր միջնորդություն` Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քևին (Քեմալ) Օքսուզին […]
11:01 02.11.2018
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ պատրաստվում է մի փոքր արձակուրդ վերցնել: «Մինչև երկուշաբթի կտրվում եմ բոլոր գործերից: Ձեր թույլտվությամբ՝ ինձ թույլ եմ տալիս փոքրիկ արձակուրդ: Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Փաշինյանը: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2184270688559981
11:00 02.11.2018
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ լրագրողներ, Նոյեմբերի 2-ը լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրն է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնարար ուղղություններից է լրագրողի մասնագիտության նկատմամբ հարգանքի ու […]
10:55 02.11.2018
2019 թվականի բյուջեի մասին նախագիծը կազմվել է ծրագրային բյուջետավորման համակարգին համապատասխան, ինչը թույլ կտա գնահատել յուրաքանչյուր ծրագրի համար ներկայացված միջոցների արդյունավետությունը։ Այս մասին Ազգային ժողովի երկու հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։ Սա, ըստ պաշտոնյայի, ընդունման ձև է նաև այլ երկրներում, քանի որ սրանով հնարավոր է դառնում գնահատել՝ միջոցառումը կատարվե՞լ է, […]
10:43 02.11.2018
«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ հոկտեմբերի 11-ին «Союз МС-10» տիեզերանավի վթարը տեղի է ունեցել Բայկոնուր կայանում տիեզերանավի հավաքման ժամանակ թույլ տրված սխալի պատճառով: Մասնավորապես, պարզվել է, որ կողային հատվածը սխալ է միացվել նավին, ինչը հանգեցրել է էլեկտրոնային տվիչների սխալ աշխատանքին: Այս դեպքից հետո որոշվել է ուժեղացնել տիեզերանավերի հավաքման գործընթացի վերահսկողությունը, ինչպես նաև անցկացնել […]
10:36 02.11.2018
Հարկային քաղաքականության տեսանկյունից այժմ աշխատանք է տարվում եկամուտների բաշխումն ավելի հավասար պայմաններով ապահովելու համար։ Ազգային ժողովի 2 հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատարը։ «Մեր մոտ չափազանց փոքր է մասը բնակչության, որն ունի մեծ հարստություն, և ինչպես կանխատեսելի էր, աղքատության մեր ունեցած պայմաններում, մեծ է այն խումբը բնակչության, […]
10:27 02.11.2018
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի և ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվում է 2019 թվականի բյուջեն: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն իր ելույթը սկսեց հարկային թեմայից ու նշեց, որ ժամանակին գործող Հարկային օրենսգիրքն ընդունվել էր ներդրումների համար կայուն և կանխատեսելի հարկային քաղաքականություն ապահովելու համար, բայց չի կարելի համարել, որ այն ծառայել է իր նպատակին: «Շահութաբերությունն ավելի […]
10:22 02.11.2018
ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստում հաստատեց 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման փաստաթղթերն ընդունվելու են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օրվա ընթացքում: Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցումը կիրականացվի նոյեմբերի 14-19-ը՝ ժամը 18։00-ն: Նախընտրական քարոզչության համար […]
10:00 02.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 2-ին` ժամը 10։00-20:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու, Նարեկացի, Միկոյան, Անդրանիկի փողոցների և նրբանցքների, Արսենյան 9 համարի և Գետափ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:47 02.11.2018
Նոյեմբերի 2-ը Լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օրն է: Օրվա առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Միայն վերջին տասնամյակի ընթացքում ավելի քան հազար լրագրող է սպանվել իրենց կենսականորեն անհրաժեշտ աշխատանքն իրականացնելիս։ Տասը դատական գործից ինը չի բացահայտվել՝ պատասխանատվության չենթարկելով որևէ մեկին։ Իգական սեռի լրագրողները սովորաբար թիրախավորման […]
09:37 02.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բրյուսովի փ. 165 շենքը, Էստոնական փ. 3, 5, 9 շենքերը, Արզումանյան փ. 4, 6, Հալաբյան փ. 13, 15, 17, 19, 21, 23, 25 շենքերը, Դավիթաշեն 2, 3, 4 փողոցները և […]
09:26 02.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, մերժել է ՀՀԿ-ի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի կողմից Արարատի մարզում առաջադրվելու առաջարկը: Իր այս որոշումը Գրիգորյանը պատճառաբանել է ոչ թե ՀՀԿ-ից նեղացածությամբ, այլ իր շրջապատում առկա հակաՀՀԿ-ական տրամադրություններով: Նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված և պատգամավոր ընտրվածների մեծամասնությունը ամենատարբեր պատճառաբանությամբ մերժել է կրկին […]
09:12 02.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ կազմակերպչական հարցերի պատասխանատու Ռուբիկ Թադևոսյանին հարցրինք՝ ե՞րբ է տեղի ունենալու ՀՀԿ համաժողովը։ «Կուսակցական գաղտնիք է»,- ժպտալով ասաց նա։ Պարոն Թադևոսյան, ՀՀԿ-ի մասով էլ գաղտնիքներ չկան, բայց, նախ՝ ինչո՞ւ համաժողով և ո՛չ համագումար։ «Չէինք հասցնի, համագումարը պահանջում է լայնածավալ աշխատանք, ինչի ժամանակը չունենք՝ առջևում ընտրություններ են»։ Մասնակցելո՞ւ եք։ «Համաժողովը կտա բոլոր […]
09:00 02.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ, համատեղության կարգով օլիգարխ Սուրիկ Խաչատրյանը, հետևելով իր ռուս բախտակիցների օրինակին, հանգրվանել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Խաչատրյանը իր մերձավոր շրջապատին ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ մնալ տարագրության մեջ, բայց խուսափում է Հայաստան գալուց՝ վախենալով իր և որդու նկատմամբ քրեական հետապնդումից»:
08:47 02.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է առանձին, իսկ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ենթադրվում է, որ այս տարվա դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունից հետո էլ, ինչպես անցած անգամներում, Գագիկ Ծառուկյանը չի ստանձնելու որևէ պաշտոն և, ամենայն հավանականությամբ, չի վերցնելու նույնիսկ պատգամավորական մանդատը: Նա պարզապես […]
08:38 02.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ»-ի համար նախընտրելի ընդդիմությունը ո՞ր քաղաքական ուժն է ապագա պառլամենտում՝ Հանրապետակա՞նը, թե՞ «Սասնա ծռերը»՝ հարցրինք Լենա Նազարյանին։ «Մենք չենք որոշում՝ ընդդիմությունն ով է, մեր նախընտրություններով չպետք է ձևավորվի ընդդիմությունը․ ինչ ուժ էլ լինի, աշխատելու ենք հետը»։ Ասում են՝ «ՔՊ»-ում ամեն ինչ չէ, որ խաղաղ է, «նեպրիյազնի» դրսևորումները թափ են հավաքում, ասենք՝ […]
08:28 02.11.2018
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը կարծում է, որ աշխարհը ներկայում կլիներ միջուկային պատերազմի վիճակում, եթե չլինեին Կորեական թերակղզու շուրջ իրավիճակի կարգավորմանն ուղղված իր ջանքերը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թրամփը՝ Միսսուրի նահանգում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։ «Հենց հիմա մենք կլինեիք միջուկային պատերազմական վիճակում, եթե ճիշտ մարդ չգար։ Այնպես որ, մեզ մոտ ամեն ինչ լավ […]
08:14 02.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետպարտքը լիովին կմարի իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտին։ Այս մասին գրում է The Hill-ը։ Թրամփը, ելույթ ունենալով աշխատատեղերի ավելացմանը նվիրված միջոցառման ժամանակ, հայտնել է ԱՄՆ-ի վիթխարի պարտքի մասին, ինչպես նաև հավելել, որ երկիրը շուտով կսկսի պարտքերը վճարել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018 ֆինանսական տարում ԱՄՆ-ի պետպարտքն […]
07:58 02.11.2018
Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները 116 մարդու են ձերբակալել Հելոուինի տոնակատարությունների ժամանակ։ Անկարգություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, մասնավորապես Լիոնում, Թուլուզում, Ռենում և Նանտում։ Անկարգությունների մասնակիցները հրկիզել են ավտոմեքենաներ, աղբամաններ, ինչպես նաև իրենց ագրեսիվ վերաբերմունք դրսևորել իրավապահների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։ ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները նշել է, որ Հելոուինն ավերածությունների առիթ չէ։ Նա ընդգծել […]
07:42 02.11.2018
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախարարների կաբինետի նիստի ժամանակ կառավարության անդամներին ցուցադրել է իր մարզական հմտությունները՝ գլխից վեր բարձրացնելով նվեր ստացած ոսկե ծանրաձողը։ Պետության ղեկավարի գործողությունները ներկաները ողջունել են ծափերով։ Նշվում է, որ հոկտեմբերի 31-ին կայացած նիստի ժամանակ քննարկվել է ծանր աթլետիկայի աշխարհի առաջնության նախապատրաստությունը։ Առաջնությունը հանրապետությունում մեկնարկել է նոյեմբերի 1-ին և կշարունակվի 10 օր։
07:28 02.11.2018
Ամերիկյան Apple կորպորացիայի եկամուտները երրորդ եռամսյակում, որն ավարտվել է սեպտեմբերին, կազմել են 62․9 մլրդ դոլար՝ 20 տոկոսով գերազանցելով անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Դա ռեկորդային ցուցանիշ է Apple-ի գոյության ողջ ընթացքում։ Ռեկորդային ցուցանիշի է հասել նաև եռամսյակային շահույթը։ Այն կազմել է 14․1 մլրդ դոլար (2․91 ԱՄՆ դոլար՝ մեկ բաժնետոմսի համար), ինչը 32 տոկոսով ավելի է, […]
07:16 02.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները շնորհավորել են իրեն ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ, և վստահություն արտահայտել, որ Ռուսաստանն ու Չինաստանը կրկին սկսել են հարգել Վաշինգտոնին։ «Մեզ կրկին սկսել են հարգել, դուք հավանաբար չէիք էլ մտածում, որ երբևէ կլսեք այդ մասին։ Չինաստանը, Ռուսաստանը, բոլորը հարգում են ԱՄՆ-ին, հարգում են այն, ինչ մենք արել […]
01:04 02.11.2018
«Կարևորագույն քաղաքական կառույցը՝ Անվտանգության խորհուրդը, դադարում է գոյություն ունենալ: Չի կարելի երկիրը մեկ օր անգամ թողնել առանց նման կառույցի: Գործընկերներիս կոչ եմ անում Անվտանգության խորհրդի փոխարեն նոր կառույց ձևավորել»,- հայտարարել է Մարգվելաշվիլին Բաթումում ընթացող Պաշտպանության և Անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովում: Իր ելույթում Մարգվելաշվիլին մտահոգություն է հայտնել նախագահին կից անվտանգության խորհրդի գործունեության դադարեցման առնչությամբ։ Նա ընդգծել […]
01:00 02.11.2018
Նոյեմբերի 1-ին`ժամը 20:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնու խճուղու թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero iO» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1970 թ.) և «ԶԻԼ-130» […]
00:55 02.11.2018
Փիթսբուրգի սինագոգում ծխականների ուղղությամբ կրակոցներ արձակած տղամարդը հրաժարվել է ընդունել իր մեղավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ 46-ամյա Ռոբերտ Բաուերսը, գործի շրջանակներում ընթացող դատավարության ամբողջ ընթացքում միայն լռել է: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ հասկանում է իր դեմ առաջադրված՝ 44 կետից կազմված մեղադրանքներն ու գիտակցում է, որ իրեն մահապատիժ է սպառնում, սակայն, […]
00:51 02.11.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը բաց նամակ է գրել՝ ուղղված «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին։ «Հարգելի Հայկ, մեծապես գնահատելով մեր կուսակցական երեքամյա համատեղ գործունեությունը և երեք անգամ լսելով քո՝ ԱԺ-ում լրագրողների հարցերին տրված պատասխանները, ասում եմ հետևյալը. 1. Համաձայն եմ՝ դու բարոյական տեսանկյունից արել ես ինքդ քեզ համար ճշտագույն քայլ, բայց քաղաքական տեսանկյունից՝ ոչ, […]
00:44 02.11.2018
Համացանցի հիմնադիրը համարվող բրիտանացի գիտնական Թիմ Բերներս Լին հայտարարել է, որ այնպիսի խոշոր ՏՏ կազմակերպությունները, ինչպիսիք են Google-ը և Facebook-ը, վտանգավոր են, հայտնում է Reuters-ը: Նա հայտարարել է, որ նման կազմակերպությունները չափից դուրս մեծ ազդեցություն ունեն ու մարդկության գրեթե կեսի վերաբերյալ տեղեկատվություն ունեն: Աղբյուրի փոխանցմամբ՝ այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը, Google-ը և Facebook-ը, […]
00:40 02.11.2018
Յելի համալսարանի գիտնականները պարզել են, որ կերակրի աղի ակտիվ օգտագործումը կարող է հանգեցնել ցրված սկլերոզի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Հիշեցնենք, որ ցրված սկլերոզի դեպքում վնասվում է մարդու նյարդային համակարգը, ինչն էլ կարող է 5-10 տարով կրճատել մարդու կյանքի տևողությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդության վերջնական բուժման հստակ ճանապարհ առայժմ հայտնի չէ: Միայն վերջին ուսումնասիրությունները որոշակի հույսեր […]
00:38 02.11.2018
Ավստրալիայի համալսարաններից մեկում մասնագետները կանխատեսել են վայրի բնության ոչնչացումը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Գիտնականները հետազոտել են մարդկանց գյուղատնտեսական գործունեությունը վերջին 100 տարիների ընթացքում: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վայրի բնության չօգտագործված տարածքները գնալով վերանում են: Եվ այսպես, մոտ մեկ դար առաջ գյուղատնտեսական, ինչպես նաև անասնաբուծության նպատակով, օգտագործվել է Երկիր մոլորակի մակերևույթի ընդամենը 15%-ը: […]