19:27 01.11.2018
Հելոուինի ժամանակ ԱՄՆ Օհայո նահանգի բնակիչը 5-ամյա տղային հյուրասիրել է թմրանյութով մարմելադ: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը: Ըստ տեղեկությունների՝ 5-ամյա Բրեյլեն Կարլուլը նվեր ստացած քաղցրավենիքը ուտելուց հետո իրեն վատ է զգացել: Ավելի ուշ պարզվել է, որ քաղցրավենիքի բաղադրության մեջ կա նաև մետամֆետամին: Երեխային հոսպիտալացրել են, իսկ քաղցրավենիքն ուղարկվել է փորձաքննության: Նշենք, որ Հելոուինի […]
19:16 01.11.2018
Հայաստանի հաջորդ տարվա բյուջեն չի կազմվել զրոյից, ոչ էլ դրա կազմումը շարունակվել է ամբողջությամբ ընթացիկ բյուջեի նույնությամբ: Ամեն ինչ գնահատվել է զարգացման մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 1-ի Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ ընթացիկ և հաջորդ տարվա բյուջեների մեջ տրամաբանությունը պահպանվո՞ւմ է արդյոք: «Տարբեր կառավարություններ են եղել, բովանդակության իմաստով բնականոն շարունակություն կա՞ արդյոք: Նաև՝ որո՞նք են լինելու այն կառույցները, որոնց գործունեությունն աննպատակահարմար է և կասեցվելու է»,- հարցրեց […]
19:06 01.11.2018
Սպառազինությունների վերահսկում և վստահության կառուցում,և տարածաշրջանային հակամարտություններ: Այս երկու հարցերի ուղղությամբ են ընթացել Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի այսօրվա աշխատանքները, որոնց մասնակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից: Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի այս քննարկումների ընթացքում արտահայտվող գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանային հակամարտություններն ու սպառազինությունների վերահսկողությունը մնում է չլուծված խնդիր, […]
18:54 01.11.2018
Վրաստանի կառավարության ներկայացուցիչները և Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ վերջերս Վրաստան կատարած այցի վերաբերյալ սոցցանցերում տարածված լուրը: Բոլթոնն իբրև Վրաստանի իշխանություններին զգուշացրել է ԱՄՆ-ի հետ համագործակցության դադարեցման ռիսկերի մասին՝ կապված վրացական կողմից ՌԴ-ին ամերիկյան Javelin տեսակի մի քանի հրթիռի ենթադրյալ մատակարարման հետ: Ինչպես հայտարարել են Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը, «կասկածելի […]
18:44 01.11.2018
Խորհրդարանում 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը, դիմելով զեկուցող Ատոմ Ջանջուղազյանին, ընդգծեց, որ ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը ներդրումային դրական սպասումներ է առաջացրել, միևնույն ժամանակ, եթե առաջին կիսամյակում ներդրումներն աճել են 76,1 տոկոսով, ընդհանուր տարեկան կանխատեսումն է, որ դրանք 32,2 տոկոսով կաճեն, այսինքն՝ տարեկան ցուցանիշը կիսով չափ պակաս է առաջին […]
18:34 01.11.2018
«Ակնկալվում է, որ պարտքային գործառնությունների արդյունքում 2019 թվականին մեր պարտքի մեծությունը՝ կառավարության պարտքի մեծությունը կկազմի շուրջ 6 միլիարդ 953 միլիոն ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 49,7 տասնորդական տոկոսը»,- Ազգային ժողովում բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։ Տեղին է շեշտել, որ այստեղ ներառված չէ Կենտրոնական բանկի պարտքը, որը զգալի կմեծացնի Հայաստանի ընդհանուր պարտքը։ […]
18:31 01.11.2018
«Ուրարտու» ազգային երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը, որը նախաձեռնել են Ռուսաստանի հայ երիտասարդները, նվիրված կլինի Շառլ Ազնավուրին, գրում է ТАСС-ը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին՝ Կրեմլում: «Անցած տարի Շառլ Ազնավուրի օրհնությամբ մենք ռիսկի ենք դիմել ինքնուրույն իրականացնել նման մասշտաբային նախագիծ: Մենք միշտ երազել ենք ստեղծել որոշակի մեխանիզմ, որը կնպաստեր սերունդների շարունակականությանը: Մեր նպատակն է պահպանել մշակութայինի և հոգևորի […]
18:24 01.11.2018
Ազգային ժողովում ներկայացվում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։ Այն ներկայացնող ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը մանրամասնեց, թե որ ուղղություններով որքան ծախսեր է նախատեսվում իրականացնել հաջորդ տարի։ «Եթե ըստ խոշորացված թվերի ծախսերը նայելու լինենք, ապա ընդամենը ծախսերը կարելի է բաժանել այսպես պայմանական․ ընդհանուր նշանակության պետական ծառայությունների, որոնք շուրջ 761 միլիարդ դրամ են, տնտեսական ծառայությունների, որոնք շուրջ […]
18:20 01.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գևորգ Բաբայանին, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար, ու ակնկալել վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ համագործակցություն: Ապօրինի շինարարություն, […]
18:16 01.11.2018
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից (ՊՎԾ) հայտնում են, որ ծառայության վերահսկողական գործողություններն առավել համապարփակ և համակողմանի ներկայացնելու նպատակով անհրաժեշտ են համարում մեկնաբանել ծառայության գործողությունները տեղական ինքնակառավարման մարմիններում, որոնք առավել հայտնի դարձան Ծառայության ղեկավարի այցերով Անի, Ազատամուտ և Ուրցաձոր համայնքներ: Նշվում է, որ այդ այցերը պայմանավորված էին բնակիչների շարունակական բողոքի ակցիաներով և ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» […]
18:07 01.11.2018
Հեղինակավոր The New York Times պարբերականն ընդարձակ հոդված է հրապարակել պոլսահայ երջանկահիշատակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին: Հոդվածը հեղինակել է գրականության Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքը, որը եղել է նաև լուսանկարչի ընկերը: Հեղինակը հոդվածը վերնագրել է այսպես. «Մարդը, որը ցույց տվեց մեզ Ստամբուլը»: Օրհան Փամուքը հոդվածում անդրադառնում է Գյուլերի հետ իր ծանոթությանը, լուսանկարչի երկարամյա գործունեությանը […]
17:52 01.11.2018
2019թ. կանխատեսվող 4,9 տոկոս տնտեսական աճը շարունակում է մնալ ակտուալ: Այս մասին խորհրդարանում 2019թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Նա հայտնեց, որ սա կանխատեսում է և ամենևին որպես վերջին ատյանի ճշմարտություն չի կարող ընկալվել: Իսկ ավելի մեծ հավանականությամբ, ըստ Ջանջուղազյանի, տնտեսական աճը կլինի 4-6 տոկոսի միջակայքում: Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը հայտնեց, […]
17:48 01.11.2018
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով նոյեմբերի 1-ին վեցամսյա ժամկետով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց մշակույթի նախարարի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը: Հարությունյանը միաժամանակ կկատարի նաև գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։
17:45 01.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի օգնական: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հրաչյա Թաշչյանին նշանակել վարչապետի օգնական»: Հրաչյա Թաշչյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ կառավարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը, դիվանագիտական առաքելություն իրականացրել ԱՄՆ-ում […]
17:34 01.11.2018
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ստորագրել է պետական միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ, որը կհեշտացնի ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը: Վլադիմիր Պուտինը լուրը հայտնել է արտասահմանում բնակվող ռուս հայրենակիցների 6-րդ միջազգային համաժողովի ընթացքում: ՌԴ նախագահը շեշտել է, որ ուրախ կլինեն ընդունել ժամանակավոր բնակության, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու համար Ռուսաստան ժամանած հայրենակիցներին: […]
17:28 01.11.2018
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Դենիել Խոլտգենը պատմել է ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի բանակցությունների բովանդակության մասին, գրում է RIA Novosti-ին: Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին: Դենիել Խոլտգենը նշել է, որ Լավրովը վստահեցրել է Յագլանդին, որ ՌԴ-ն ցանկանում է մնալ Եվրոպայի խորհրդի կազմում: Նրա խոսքերով՝ Լավրովը […]
17:23 01.11.2018
ՀՀ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն այսօր, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին, ասել է հետևյալը. «Ցանկացած ներդրում պետք է հիմնավորված լինի և հասկանալի լինի այլընտրանքի գինը: Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ասվում էր, որ մետրո պետք է կառուցվի և ասվում էր, որ այդ գումարը չկա, նույն ժամանակ ասում ենք՝ գիտությունը ֆինանսավորենք, բայց գումար չկա»: Ըստ Բագրատյանի՝ ԱՄՆ […]
17:20 01.11.2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Ազգային ժողովում քննարկված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագծի հետ կապված՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարության վերաբերյալ: «Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովում ունեցած ելույթում զարմանք է հայտնել ՊՊԾ գնդի գրավմանը մասնակից անձանց համաներման ակտով ազատ արձակելու վերաբերյալ […]
17:15 01.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման քննարկումներին, որոնք վերաբերել են սպառազինությունների վերահսկմանն ու վստահության ստեղծմանը, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտություններին։ Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով հանդես է եկել տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող քննարկմանը՝ նշելով, որ ցանկանում է իր դիտարկումներով կիսվել պարզապես որպես քննարկման մասնակից և չի […]
17:07 01.11.2018
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է կառավարության նախաձեռնած «Մարիխուանայի օգտագործման մասին» օրինագիծը, որի հեղինակը ՆԳ նախարարությունն է: Նոր օրենքով մարիխուանայի օգտագործումը թույլատրելի կլինի միայն անձնական տարածքում, եթե անձը բնակվում է այդտեղ ու տվյալ տարածքում չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ: Մարիխուանայի, ինչպես նաև ծխախոտի օգտագործումը պատժելի կդառնա հասարակական վայրերում, հանրային տրանսպորտում, մինչ 18 տարեկանների համար նախատեսված շինություններում, ծառայողական […]
17:06 01.11.2018
Ներկայացնենք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթն Ազգային ժողովում. «Ազգային ժողովի հարգելի նախագահ, Հարգելի պատգամավորներ, Սիրելի հայրենակիցներ, Հարգելի լրագրողներ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պատգամավորներին, ովքեր ստորագրել են իմ առաջադրման փաստաթղթի տակ: Արդեն ասվեց, որ այս առաջադրումը նույնպես կրում է ֆորմալ բնույթ և արդեն երկրորդ անգամ մենք վարչապետի ընտրություններ ենք անցկացնում ոչ թե վարչապետ […]
16:53 01.11.2018
Այսօր Գյումրիում անցկացվել է նորաստեղծ «Արժանապատիվ ուղի» կուսակցության առաջին համագումարը, հաստատվել է կուսակցության կառավարման խորհրդի և վարչության անդամների կազմը։ Կուսակցության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է ԱԺ նախկին պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Հովհաննես Մարգարյանը: Իր ելույթում նա նշել է, որ իրենց կուսակցությանն անդամագրվելու ցանկություն են հայտնել մոտ 2000 քաղաքացիներ։ Առաջին համագումարից հետո նորաստեղծ կուսակցությունը կսկսի […]
16:49 01.11.2018
Դատապարտյալը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը` պատշաճ բուժօգնություն ստանալու և անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու համար: Նույն հարցով Պաշտպանին է դիմել նաև դատապարտյալի քույրը՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում եղբոր առողջական վիճակը վատթարացել է, վերջինս պարբերաբար ունենում է սուր ցավեր, և անհրաժեշտ է իրականացնել վիրահատական միջամտություն: Բարձրացված խնդրի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: […]
16:44 01.11.2018
ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2021 թվականի եվրագավաթների եզրափակիչների հավակնորդների ցուցակը: Չեմպիոնների լիգայի 2021 թ. եզրափակիչին հավակնում են Ռուսաստանը՝ Սանկտ Պետերբուրգի «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտը, և Գերմանիան՝ Մյունխենի «Մյունխեն Արենա» մարզադաշտը: Եվրոպա լիգայի 2021թ. եզրափակիչն անցկացնելու նախնական հայտ են ներկայացրել Ավստրիան՝ Վիեննայի «Էռնստ Հապպել» մարզադաշտը, Վրաստանը՝ Թբիլիսիի «Բորիս Պայճաձե» մարզադաշտը, և Իսպանիան, որը դեռ չի որոշել մարզադաշտը, բայց […]
16:43 01.11.2018
«Էսօր Հայաստանում հաստիքով կա 4500 գիտնական: Խորհրդակցություններ են եղել, ես ասել եմ, որ ինձ հստակ ասեն, թե ինչ գիտական արդյունք են տալիս 4500 գիտնականները: Ես չեմ ասում, որ այդ գիտնականներն արդյունք չեն տալիս, բայց մենք չգիտենք՝ էդ գիտնականներին մենք ինչ պատվեր ենք տալիս, և նրանք ինչպես են վերադարձնում այդ պատվերը»,- ԱԺ-ում ասել է վարչապետի պաշտոնակատար […]
16:36 01.11.2018
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ իր եզրափակիչ ելույթի ժամանակ անդրադարձավ հնչած կարծիքներին: Խոսելով աշխատավարձերի բարձրացման մասին ծավալված խոսակցությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե իրենք ասում են, որ եկամտային հարկը 36.6 տոկոսից լինելու է 23 տոկոս, 28 տոկոսի փոխարեն լինելու է 23 տոկոս, ապա դա աշխատավարձի բարձրացում չի՞: «Աշխատավարձի բարձրացումը պոզով պոչով է լինելո՞ւ: Էլ չեմ ասում, որ […]
16:30 01.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը Մինսկում մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը, այսօր հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների շուրջ։
16:28 01.11.2018
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի ապահովման միջոց պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու մասին հայցվոր կողմի միջնորդությունը՝ դատարանը հոկտեմբերի 19-ին մերժել է: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Դատարանի այս որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բողոքարկելու է՝ համարելով, որ որոշումն օրինական չէ: Նշենք, […]
16:26 01.11.2018
Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի՝ վայրի բնության մասին բազմասերիանոց վավերագրական ֆիլմեր նկարահանող խումբը հետաքրքրություն է դրսևորել Թբիլիսիում վերաբնակեցված Գրանդ փղի նկատմամբ: Երեկ ողջ օրը խմբի նկարահանող խումբը տեսանկարել է Թբիլիսիի Կենդանաբանական այգում Գրանդ փղի՝ 3 ժամ տևած թարախակալված ժանիքի հեռացման ողջ գործընթացը: Netgazeti.ge-ի հաղորդմամբ՝ վավերագրական Big Animal Surgery ֆիլմը Գրանդ փղի օրինակով ցույց է տալու, թե ինչպես […]