14:00 25.11.2018
Մարդիկ, որոնք օրական մի քանի անգամ ինքնալուսանկար են անում և տեղադրում սոցկայքերում, կարող են հոգեկան շեղում ձեռք բերել, որի անունն է անձի նարցիստիկ խանգարում, այս մասին հոգեբաններն ահազանգում են վաղուց։
Մարդկության մոտ 1 տոկոսը տառապում է նարցիսիզմով: Նարցիսիզմին բնորոշ է չափից դուրս ինքնասիրահարվածությունը և չափազանց բարձր ինքնագնահատականը, որն իրականությունից սովորաբար հեռու է լինում: Նարցիստական անհատականությունները նաև հակված են ցուցամոլության, փառասիրության և փորձում են օգտագործել ուրիշների կարծիքը իրենց նպատակներին հասնելու համար: Հիշենք սոցկայքերում հազարավոր «լայքեր» հավաքող լուսանկարներն ու դրանց տերերի՝ լուսանկարներն օրական մի քանի անգամ թարմացնելու անհագ պահանջը: Հիշենք նաև, որ բազմաթիվ օգտատերեր սելֆիների ու հավաքվող «լայքեր»-ի, հետևորդների թվի միջոցով հսկայական գումարներ են աշխատում: Թեև հանուն արդարության հոգեբանները նշում են, որ այդպիսի հակումներ ունեն շատերը, սակայն դրանք նարցիսիստական անհատականությունների դեպքում չափազանցված են: Ընդ որում, այդպիսի մարդիկ հակված են արժեզրկել այն ամենն, ինչ կապ չունի իրենց անձի և սեփական «անկրկնելի ու սքանչելի» ես-ի հետ:
«Սելֆին նոր երևույթ է, ու դրանից կախվածությունն ուսումնասիրման ճանապարհ պետք է անցնի: Ոչ բոլոր դեպքերում է, որ մենք կարող ենք ասել, թե սելֆի անողը հոգեկան հիվանդ է: Կան դիագնոստիկ չափանիշներ, որոնք դեռ մշակման փուլում են: Այդ հարցը քննարկում են նաև պրոֆեսիոնալ ասոցիացիաները: Հիմա բազմաթիվ դեպքեր կան, որ մարդիկ փորձում են օրիգինալ երևալ, բարձրանում են շենքերի տանիքներին ու սելֆի անելու պատճառով մահանում: Դա ևս լուրջ խնդիր է»,- SHANTNEWS.AM -ի հետ զրույցում մեկնաբանել է հոգեբան Խաչատուր Գասպարյանը: Նա նշել է, որ թեև միանշանակ չի կարելի պնդել թե հաճախակի սելֆի անելը հոգեկան շեղում է, բայց դրան արդեն կոնկրետ անուն տրված է՝ սելֆիս /selfies.- անգլ/:
Հոգեբանները նաև տարբերակում են կախվածության երեք աստիճան՝ թեթև, միջին և ծանր: Եթե օրական 3 անգամ է սելֆի արվում և տեղադրվում սոցկայք, դա թեթև սելֆիս է, եթե մինչև 6 անգամ, ապա միջին ծանրության դեպք է, եթե դրանից ավելի, ապա գործ ունենք ծանր դեպքի հետ:
Հոգեկան շեղում կարող է համարվել ոչ միայն սելֆի անելը, այլև այն սոցկայքերում տեղադրելու անզուսպ պահանջը, ու հատկապես՝ եթե տեղադրելուց հետո սելֆիի հեղինակը սկսում է հաշվել «լայքեր»-ն ու ծանր դեպրեսիա տանում, եթե դրանց թիվը չի համապատասխանում իր ակնկալիքներին: Չէ՞ որ գնահատականներն ու «լայքեր»-ը, հատկապես մեկնաբանությունները որոշակի ինքնագնահատական են ձևավորում կամ բարձրացնում արդեն եղածը, ինչի կարիքը, ակնհայտորեն, սելֆիների սիրահարները պարբերաբար զգում են:
Ինչպե՞ս բուժել սելֆիսը, կամ պե՞տք է արդյոք բուժել՝ հոգեբան Խաչատուր Գասպարյանն ասում է, որ հիվանդին, հատկապես հոգեկան հիվանդություն ունեցողին, կարելի է բուժել միայն այն դեպքում, եթե նա ինքն է դիմում:
«Կամ եթե շրջապատը նրա հիվանդության պատճառով ունի խնդիրներ, ագրեսիայի է ենթարկվում: Միայն այդ ժամանակ կարող է լինել անձի կամքին հակառակ ախտորոշում և բուժում: Մնացած դեպքերում սա չի մտնում էդ կամքին հակառակ տարբերակների մեջ, ամեն ինչ սկսվում է նրանից, որ մարդն ինքն է ընդունում, որ դա դարձել է կպչուն գաղափար»,- ասում է հոգեբանը:
Հայաստանում սելֆին համեմատաբար նոր երևույթ է, սելֆիի ձողեր էլ համեմատաբար վերջերս են հայտնվել: Այնպես որ, դրանով տառապողներն առայժմ կամ շատ քիչ են, կամ էլ նրանց թիվն այդքան էլ անհանգստացնող չէ: Համենայնդեպս, հոգեբաններին դեռ չեն դիմում ո՛չ իրենք, ո՛չ էլ հարազատները: Հոգեբան Խաչատուր Գասպարյանն իր պրակտիկայում ընդամենը երեք դեպք հիշեց՝ մի դեպքում ծնողն էր անհանգստացած, մյուս դեպքում սելֆիի սիրահարը պարզապես զուգընկերոջ ուշադրությունը գրավելու նպատակ էր ունեցել:
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...
11:33 05.07.2025
Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներինՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...
11:15 05.07.2025
Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...
10:56 05.07.2025
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...
10:53 05.07.2025
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրըՀուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...
10:48 05.07.2025
Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգԱմերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...