21:09 24.11.2018
ՀՀ ոստիկանությունը հանձնառու է օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում անել առավելագույնը՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, ինչպես և նախորդող շրջանում օրինականության և քաղաքացիների իրավունքների լիարժեք ապահովման, ինչպես և անօրինականության դրսևորումների, այդ թվում՝ ընտրակաշառքի, ընտրողների ուղղորդման, ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտման հնարավոր դեպքերի բացառման համար: ՀՀ ոստիկանությունը, իր հանձնառությանը հավատարիմ, արդեն այսօր ձեռնարկում է միջոցառումներ՝ առաջադրված բոլոր […]
20:54 24.11.2018
Այսօր Հայաստանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Մարիամ Մանուկյանը նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասել է. «Բավ է ուղղակի խոսել, խոսքեր ասել, ներկայացնել, ինչ-որ պատճառաբանություններ բերել, արդարացումներ և այլն: Դրանք վերաբերում են նաև այն կուսակցություններին, որոնք այս տարիների ընթացքում երբևիցե փորձել են իրենց գործունեությունն իրականացնել հանրային շրջանակներում», – ասել է Մանուկյանը: Ըստ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ներկայացուցչի՝ իրենք գործի […]
20:40 24.11.2018
Արտաքին գործերի նախարարությանը կից «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայում ձևավորված ավանդույթի շրջանակներում նոյեմբերի 23-ին ասոցիացիայի անդամներն այցելեցին Սաղմոսավանք վանական համալիր և Լոռիում գտնվող COAF սմարթ կենտրոն: Սաղմոսավանք այցի ընթացքում ասոցիացիայի անդամները ծանոթացան վանական համալիրի պատմությանը և մասնակցեցին սուրբ պատարագի: COAF սմարթ կենտրոնում տեղի ունեցած շրջայցի ժամանակ Երևանում հավատարմագրված դեսպանների կանայք և կին դեսպանները ծանոթացան կենտրոնի […]
20:29 24.11.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նոյեմբերի 16-ին և 22-ին չհայտարարված այցեր են իրականացրել «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված շուրջ 26 անձի հետ: Բողոքների որոշ մասը վերաբերել է ընդունված համաներման ակտի կիրառմանը: Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը: Բարձրացված խնդիրները քննարկվել են […]
20:09 24.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Նախագահն ու Վեհափառ Հայրապետը քննարկել են մեր երկրի ապագային, պետություն-եկեղեցի հարաբերություններին և ազգային-եկեղեցական կյանքի խնդիրներին առնչվող հարցեր: Նրանք խոսել են նաև հայրենիք-սփյուռք կապերի մասին, կարևորել դրանց առավել սերտացումը, ինչը հնարավորություն կտա ավելի միասնաբար դիմակայել առկա մարտահրավերներին:
19:55 24.11.2018
Նոյեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, տիկին Ուրսուլա Գաչեկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին զինված ուժերի զինծառայկողների մասնակցության վերաբերյալ հարցերը: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններին զինված ուժերի անձնակազմի մասնակցության ձևաչափը: Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում ԺՀՄԻԳ դիտորդական […]
19:50 24.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակով առաջադրված Մարիամ Մանուկյանը խոսել է ներքաղաքական հարցերի մասին: «Մենք հորդորում ենք, որպեսզի յուրաքանչյուր ընտրող անպայման մասնակցություն ունենա ընտրություններին և սոցիալական ցանցերի՝ իրար վրա «ցեխ շպրտելու» կոնցեպտից չօգտվի և կարդա բոլոր ծրագրային ճյուղավորումները, կարդա այն մարդկանց կենսագրություններն, ովքեր ներգրավված են այդ կուսակցությունների մեջ: Երբ կարդում ես […]
19:48 24.11.2018
Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համաերևանյան երթը Հանրապետության հրապարակում: Մարդիկ վանկարկում էին «Նիկո՛լ, վարչապե՛տ»: Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց երթի մասնակիցներին՝ այսօրվա քայլարշավը որակելով որպես «աննախադեպ», Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ «ամենատևականը և ամենաերկարը»: «Հպարտանում եմ բոլորովդ: Մեր երթը տևեց ուղիղ 9 ժամ 25 րոպե և 37,5 կիլոմետր»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ […]
19:40 24.11.2018
ԱՄՆ Կոնգրեսի կողմից հետաքննվող ռուսական գործը՝ կապված 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետ, կարող է երկարաձգվել կես տարով: Այս մասին հայտնել է Bloomberg-ը: Սենատորների կոմիտեի ղեկավար Ռիչարդ Բերը հայտարարել է, որ կպահանջվի մոտ 6 ամիս, որպեսզի ավարտեն վկաների հարցաքննությունը և ներկայացնեն վերջնական զեկույցը: Միևնույն ժամանակ, սենատորը նշել է, որ չի տեսնում հրապարակային դատաքննության […]
19:35 24.11.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին` ժամը 18:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է: Գեղարքունիքի մարզում (բացի Վարդենիս քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և […]
19:30 24.11.2018
Նոյեմբերի 23-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ՀՈԲ և Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Շիրակի 70 հասցեի մոտից ոստիկանություն է բերման ենթարկվել 23-ամյա Նարե Ն․-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից: Հաղորդվում է, որ նոյեմբերի 20-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ խոշոր չափերով կատարված գողության […]
19:20 24.11.2018
«Մասնակցային կառավարումը երեկ, այսօր և վաղը» թեմայով քննարկում է այսօր անցկացրել շահերի պաշտպանության մասնագետ Տիգրան Պետրոսյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Մասնակցային կառավարումը հասարակության մասնակցությունն է երկրի կառավարմանը։ Որոշում կայացնելը մարդու իրավունքն է, բայց, ըստ բանախոսի, Հայաստանի բնակիչները բավական երկար ժամանակ կաշկանդված են եղել այդ հարցում։ Մասնագետի կարծիքով՝ դա այդպես է եղել 70 տարի շարունակ: […]
19:09 24.11.2018
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր խոսել է այն մասին, թե ինչ խնդիրներ է նկատում այսօրվա իշխանության վարած քաղաքականության մեջ և ինչ լուծումներ է տեսնում ՕԵԿ-ը: «Այսօր խոսվում է պետական ապարատի հնարավոր մեծ կրճատումների մասին. սա մտահոգություն ու մարտահրավեր է: Եթե այսօր խոսվում է 10 հազար ուսուցչի հնարավոր կրճատման մասին, սա լրջագույն մարտահրավեր է ,- ասել […]
19:00 24.11.2018
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Սուքիասյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ կուսակցության արտաքին քաղաքականությունը լինելու է բացառապես հայաստանակենտրոն:. «Մեր աշխարհընկալումը հայաստանակենտրոն է, մենք չունենք կողմնորոշումներ՝ արևմտամետ, ռուսամետ, թուրքամետ և այլն: Մեր մտածողությունը և մեր հայացը բացառապես Երևանից է»,- ասել է Սուքիասյանը: Կուսակցության ցուցակի առաջատար հորիզոնականներն զբաղեցնող Սուքիասյանը տեղեկացրել է, որ Հայաստանում քաղաքական հայացքների […]
18:48 24.11.2018
Այսօր համաերևանյան երթի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առանցքային երկու նախարարություններում՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններում նախարարական պորտֆելները չեն փոխվելու: «Զոհրաբ Մնացականյանն ու Դավիթ Տոնոյանը պահելու են իրենց նախարարական պորտֆելները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
18:44 24.11.2018
Վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետում ձերբակալվել է Թուրքիայից Վրաստան թմրանյութերի մեծ խմբաքանակ տեղափոխելու փորձ կատարող տղամարդ: 43-ամյա տղամարդուն ձերբակալել են Աջարիայում, նա կասկածվում է մեծ չափաքանակով թմրանյութ ձեռք բերելու, պահելու ու Վրաստան ներկրելու մեջ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Խուզարկության ժամանակ տղամարդու մոտից հայտնաբերվել է հերոինի և «սուբոքսինի» 105 հաբ: Կասկածյալին սպառնում է 15-20 տարվա […]
18:32 24.11.2018
Դեկտեմբերի 9-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 ուժերի համապետական ցուցակների ամենաերիտասարդ թեկնածուները 25 տարեկան են։ Այդ տարիքի երիտասարդների առաջադրել են բոլոր ուժերը, բացի Դաշնակցությունից։ Մյուս կողմից՝ ամենատարիքով թեկնածուն նույնպես ՀՅԴ-ից է՝ ծնված 1935 թվականին (այստեղ և հաջորդիվ մենք կխուսափենք թեկնածուների անունները նշելուց)։ Բայց, այսպես թե այնպես, այս ընտրություններն առանձնահատուկ են երիտասարդների մասնակցությամբ։ Ցուցակներն ուսումնասիրելով՝ […]
18:23 24.11.2018
Երեկ GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը նախնական տվյալներով 68.3 տոկոս է ստանալու խորհրդարանում: Այսօր համաերևանյան երթի ժամանակ լրագրողներն այս ցուցանիշների վերաբերյալ հարց ուղղեցին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հարցին, թե այս ցուցանիշը բավարարո՞ւմ է, […]
18:09 24.11.2018
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջատար հորիզոնականներն զբաղեցնող Հայկ Սուքիասյանն այսօր լրագրողներին կուսակցության ծրագիրն է ներկայացրել և պարզաբանել, թե ինչու են ընտրել կուսակցության այդ անվանումը: «Մեզ անվանել ենք «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», քանի որ ուզում ենք ընդգծել մեկ շատ կարևոր առանձնահատկություն՝ մի բան, որը չունի որևէ այլ կուսակցություն՝ քաղաքական այս կազմակերպությունը, լինելով բացարձակապես մշակութային, ունի հստակ պատկերացում, որ […]
18:00 24.11.2018
5-8 տարվա աշխատանք կպահանջվի, որ Ուկրաինան մտնի Եվրամիության կազմ։ Կիև այցի ժամանակ Գերմանիայի կանցլերն այսպիսի ժամկետ է նշել Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ, ու նրա խոսքերը տարածել է Ուկրաինայի խորհրդարանի իշխանական պատգամավորներից մեկը։ Այսպիսի ժամկետ, ըստ պատգամավորի, առաջին անգամ է հայտարարվել նման աստիճանի եվրոպական պաշտոնյայի կողմից։ Մինչ այս Ուկրաինայում հանրաքվեով ամրագրել են, որ երկիրն ունի պրոեվրոպական կուրս […]
17:55 24.11.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումը կարծես ԱՄՆ իշխանությունների կողմնակիցը լինի Սիրիայի քաղաքական իրավիճակը փոփոխելու հարցում, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Նա մեջբերել է օրերս ԱՄՆ Պետդեպարտամենտի արած հայտարարությունը, որտեղ ասվել է, որ ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակ տանելու համար Սիրիայում քաղաքական իրավիճակի փոփոխություն է պետք իրականացնել: «Հաստատվում է […]
17:46 24.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ GALLUP International association-ի հայաստանյան լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի ներկայացուցիչները հարցախույզ են իրականացրել՝ փորձելով պարզել, թե որ կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքին են ձայն տալու 1111 հարցվողները: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 68.3 տոկոս, ԲՀԿ՝ 6.7 տոկոս, ՀՀԿ՝ 1.5 տոկոս, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 1.2 տոկոս, ՀՅԴ՝ 1 տոկոս, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն՝ […]
17:44 24.11.2018
«Մեր ծրագրում հայեցակարգային դրույթներով ենք խնդիրները ձևակերպել: Այնտեղ կան դրույթներ, որտեղ մենք ասում ենք, որ սփյուռքի մեր հայրենակիցներին սահմանափակող դրույթները պետք է հանենք»,- այս մասին քիչ առաջ համաերևանյան քայլերթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Խոսելով Սահմանադրության հավանական փոփոխությունների մասին` վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ որպես այդպիսին` իրենց ծրագրում չի լինելու Սահմանադրության փոփոխության մասին կետ: […]
17:41 24.11.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երթի ժամանակ հյուրընկալվել է մի ընտանիքի. «Այսօրվա համաերևանյան երթի ընթացքում Մալաթիա-Սեբաստիա համայնքում հյուրընկալվեցինք Բաբախանյանների տանը, անմահական գաթա հյուրասիրեցին»: Լուսանկարում երևում է, որ նրանց հետ է եղել նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, […]
17:38 24.11.2018
«Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչներն այսօր իրենց նախընտրական ծարագիրն են ներկայացրել և նաև ասել, որ իրենց խորհրդանիշն աղավնին է: «Աղունիկը, գիտեք, որ մաքրության սիմվոլն է, և քանի որ մենք այստեղ հնարավորություն չունենք թռցնելու կենդանի աղունիկներ, հետևաբար, հարկ համարեցինք մեր գրասենյակի սիմվոլը ներկայացնող աղունիկը մեզ հետ պտտել նաև այս 12 օրերի ընթացքում: Բայց խոստանում ենք, որ […]
17:27 24.11.2018
Ֆրանսիայում ձերբակալել են նռնակով զինված տղամարդու, որը պահանջել էր երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը ցուցարարների հետ, հաղորդում է BBC-ն: Դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 24-ին պլանավորված «դեղին բաճկոնների» ցույցից առաջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը, ձեռքին բռնած նռնակը, պահանջել է, որպեսզի ցուցարարներին ընդունեն Մակրոնի պաշտոնական նստավայրում՝ Ելիսեյան պալատում: Նշվում է, որ պայթուցիկը կեղծ չի եղել և իրական վտանգ […]
17:19 24.11.2018
«Մենք գտնում ենք, որ ՕԵԿ-ը բավարար խելք, գրագիտություն, փորձառություն ունի ազգին ներկայացնելու մրցունակ ծարգիր: Մենք համոզված ենք և ապացուցել ենք դա մեր անցած ճանապարհով: Հայաստանի 2700 օրենքներից 250-ի հեղինակը ՕԵԿ-ն է»,- ՕԵԿ նախաընտրական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ իրեն ոչ ոք չի կարող մեդաղրել գողության, թալանի, անգրագիտության մեջ: Իրեն […]
17:17 24.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 24-ին հրավիրած ասուլիսում, ամփոփելով նախարարության վերջին վեց ամիսների գործունեությունը, ևս մեկ անգամ հայտարարել է` իր կողմից բազմաթիվ անգամ հնչեցված կարգախոսը, որ Հայաստանի բնակչությունը պետք է 2050 թվականին լինի 5 միլիոն, ամենևին անիրատեսական ծրագիր չէ, ու նախարարությունը այդ ուղղությամբ լուրջ վերլուծություն է անցկացրել: Նախարարի պաշտոնակատարն […]
17:12 24.11.2018
ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խմբի` Հայաստան կատարած այցից ու հանդիպումներից անմիջապես հետո` նոյեմբերի 15-ին և 16-ին, Հայաստանում ընկերություններ գրանցած իրանցի շատ առևտրականներ ու գործարարներ, նաև երկքաղաքացիություն ունեցող իրանահայեր հայաստանյան որոշ բանկերից իրենց բանկային հաշիվների սառեցման մասին ազդարարող հաղորդագրություններ ու նամակներ ստացան: Դրան անդրադարձել էր նաև BBC-ն: Լրատվամիջոցների տվյալներով` իրանցի առևտրականներին ու գործարարներին երեք […]