TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Ես Շիրակում և բոլոր տեղերում պահանջված մարդ եմ. Ֆելիքս Ցոլակյան

17:04 24.11.2018

«Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով Շիրակի մարզում առաջադրվել է ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշել է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում է իր ցանկությամբ: Հիշեցնենք` մեկուկես տարի առաջ՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզում ՀՀԿ-ի վարկանշային թեկնածուն էր: Այդ ժամանակ կուսակցությունը հաշվի էր առել այն հանգամանքը, որ Ցոլակյանի հեղինակությունը […]

̰
Ադրբեջանի նավթի գինը կարող է «քաշել» իշխանություններին

16:55 24.11.2018

Նաթվի գինը համաշխարհային շուկայում նորից կտրուկ ընկել է․ ադրբեջանական տեսակի գինը կանխատեսվածից ավելի շատ է նվազել, երեկվա համեմատությամբ՝ 5,7 տոկոսով։ Սա կարող է պատճառ հանդիսանալ, որ ադրբեջանական մյուս տարվա բյուջեում ուղղակի չբավարարեն ֆինանսները։ Երեկվա 65 դոլարից մեկ երեկոյի ընթացքում ադրբեջանական նավթի գինը հասել է 61,25 դոլարի, և հավանաբար շարունակելու է նվազել։ Հերթական էժանացման պատճառը եղել […]

̰
Նիկոլ Փաշինյանը հակադարձել է Ժիրայր Սեֆիլյանին

16:54 24.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր քայլերթի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը այն մասին, որ Արցախում ևս պետք է հեղափոխություն լինի, Փաշինյանն ասել է, որ ինքը նման անհրաժեշտություն չի տեսնում։ «Ես լիարժեք իմ աջակցություն եմ հայտնել Արցախի գործող իշխանություններին և համոզված եմ, որ Արցախում տեղի կունենան հերթական […]

̰
Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

16:46 24.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա քաղաք: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Պրահայում հազարավոր մարդիկ պահանջում են կառավարության անդամների հրաժարականը

16:43 24.11.2018

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում բողոքի զանգվածային ցույցեր են: Մարդիկ պահանջում են Անդրեյ Բաբիշի կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնել է Radio Praha-ն: Հազարավոր մարդիկ հավաքվել էր հին քաղաքի՝ Պրաժսկի Գրադի հրապարակում և անցկացվել Ստարոմեստսկայա հրապարակում, որը գրեթե ամբողջությամբ լիքն էր: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդիմադիրները չէին կարողացել բավարար չափով քվեներ հավաքել Բաբիշի կառավարությանը անվստահություն հայտնելու համար: Քաղաքական նոր ճգնաժամը Չեխիայում ծագել […]

̰
Եթե վերջին տարիներին աղետի գոտու, թեկուզ մասնակի, վերածնունդ եղավ, դա մեր հուշագրի արդյունքում էր. Բաղդասարյան

16:28 24.11.2018

Ի՞նչ է արել ՕԵԿ-ն իշխանություն ղեկին եղած 5 տարում. այս հարցին է այսօր անդրադարձել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ. «Եթե մարդիկ այսօր իրենց երեխաներին անվճար տալիս են մանկապարտեզ, պետք է հիշեն ՕԵԿ-ին, եթե այսօր 82 հազար ընտանիք, 212 հազար մարդ ստացել է իր ավանդները, պետք է շնորհակալություն հայտնեն ՕԵԿ-ի հետևողական պայքարին: […]

̰
Հայ-իրանական հարաբերությունների ճակատագիրն ամերիկյան պատժամիջոցների ֆոնին

16:12 24.11.2018

Իրանի դեմ նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտած ամերիկյան պատժամիջոցների թիրախում իրանական նավթի արտահանումն է, բանկային համակարգն ու տրանսպորտային հաղորդակցությունը: Իրանական նավթի արտահանումը զրոյացնելու վերջնական նպատակն այդ  երկրի տնտեսության կազմաքանդումն է, քանի որ իրանական տնտեսությունը կառուցվում է նավթային արտարժույթի շնորհիվ: 8 պետություն՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թուրքիան և Թայվանը, դեռ որոշ ժամանակ իրավունք […]

̰
ԵԽ կառույցը բավարար չի համարում Ադրբեջանի ջանքերը թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում

16:05 24.11.2018

Եվրոպայի խորհրդի՝ մարդկանց առևտրի դեմ պայքարի փորձագիտական խումբը (GRETA) բավարար չի համարում Ադրբեջանի իշխանությունների ջանքերը, որոնք ուղղված են մարդկանց թրաֆիքինգի, առևտրի ու շահագործման դեմ պայքարին։ Այս մասին ասվում է փորձագիտական խմբի եռամյա ուսումնասիրության հաշվետվության մեջ։ 2014-2017 թվականներին իրականացված և այժմ ամփոփվող զեկույցի համաձայն՝ այդ թվականների ընթացքում Ադրբեջանում բացահայտվել է թրաֆիքինգի ու շահագործման 258 դեպք, ևս […]

̰
Ներդրումների բացակայություն, ավելին, նվազում ենք տեսնում. ՕԵԿ

15:57 24.11.2018

Այսօր՝ ՕԵԿ նախընտրական ծրագիրը ներկայացնելիս, Արթուր Բաղդասարյանը նաև ասել է, որ Հայաստանի համար լուրջ խնդիրներ է առաջացնում նաև այն, որ տնտեսական հստակ ծրագիր չկա: «2018 թվականի նոյեմբերի 9-ին կառավարությունը ստորագրեց նոր վարկային պայմանագիր՝ 3.3 տոկոսով վերցնելով 50 մլն դոլար բյուջետային վարկ՝ պետության ծախսերը կատարելու համար: 2019 թվականին ՀՀ բյուջեի դեֆիցիտը կազմելու է 350 մլն դոլար […]

̰
Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ

15:50 24.11.2018

Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել «դեղին բաճկոններ» բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: Ակցիան անցկացվում է Ելիսեյան դաշտերում: Ցուցարարներն արդեն մոտեցել են ցույցերի համար փակ համարվող Համերաշխության հրապարակին: Ի պատասխան ցուցարարների այս քայլերի՝ իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ և գործի են դրել ջրցան մեքենաներ:

̰
Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության հետ

15:42 24.11.2018

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) պատվիրակության հետ՝ ՄՄՀ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ցուրկանի գլխավորությամբ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ է նշել երկու երկրների միջև հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը թե՛ արտաքին քաղաքական գերատեսչությունների և թե՛ պետական կառավարման համակարգի այլ մարմինների միջև։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը […]

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության գործը մակագրվել է դատավոր Ռուբեն Մխիթարյանին

15:36 24.11.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումն իբրև խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման գործը մակագրվել է վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը: Նա նաև հայտնեց, որ գործով դատական նիստի օրվա վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն: Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ […]

̰
Ֆրանսիայում ցույցերի պատճառով 7 ոստիկան է տուժել. բախումներ Ֆրանսիայի մայրաքաղաքում

15:30 24.11.2018

Ֆրանսիայում անցկացվող «դեղի բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները վիրավորել են 7 ոստիկանի: Դեպքը տեղի է ունեցել Պա-դե-Կալե դեպարտամենտում: Աղբյուրի փոխանցմամբ՝ «դեղի բաճկոնների» ցուցարարները Էնեն Բոմոն համայնքում հարձակվել են իրավապահ մարմինների վրա: Մասնակիցները նաև շրջել և այրել են ոստիկանական ավտոմեքենա, ինչի հետևանքով 7 ոստիկան ստացել է մարմնական թեթև վնասվածքներ: Ոստիկանությունը կիրառել է նաև արցունքաբեր գազ: Բողոքի ակցիաների պատճառով […]

̰
Նունե Սարգսյանը Վարշավայում մասնակցել է Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված միջոցառումներին

15:20 24.11.2018

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 23-ի երեկոյան Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85–ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միջոցառման շրջանակում Նունե Սարգսյանը կոմպոզիտորին է հանձնել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչումը, որը Պենդերեցկուն շնորհվել է […]

̰
7 ամիս, առանց խաղեր տալու, ՕԵԿ-ն աջակցեց հեղափոխությանը. Արթուր Բաղդասարյան

15:13 24.11.2018

Այսօր՝ ՕԵԿ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասել է, որ ՕԵԿ-ն առաջին օրվանից սատարել է Հայաստանում ապրիլին տեղի ունեցած քաղաքական գործընթացները: «Մենք համոզված կողմնակիցն ենք եղել այն թեզի պնդման, որ, իսկապես, Հայաստանում հասունացել էր արմատական քաղաքական փոփոխություններ անելու անհրաժեշտությունը: Այդ մասին բազմիցս խոսել եմ իմ ելույթների ժամանակ և դա նաև ցուցաբերել եմ իմ վարքագծով, […]

̰
Մահացել է աշխարհի ամենագեր երեխաներից մեկը

14:59 24.11.2018

Հարավաֆրիկյան Հանրապետությունում մահացել է աշխարհի ամենագեր երեխաներից մեկը համարվող 11-ամյա Քեյդեն Բենջամինը: Այս մասին հայտնում է Metro պարբերականը: Հաղորդվում է, որ երեխան տառապում էր հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդությամբ: Նա անընդհատ քաղց էր զգում, ուտում էր ցանկացած բան, անգամ սննդի համար ոչ այնքան պիտանի: 11-ամյա Քայդենն ուներ նաև շաքարային դիաբետ: Նշվում է, որ երեխան 10 տարեկանում արդեն […]

̰
Ես հիմա այսպես՝ դատարկ ձեռքերով եմ ծրագիր ներկայացնում. Արթուր Բաղդասարյան

14:51 24.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կայացել է ՕԵԿ ծրագրի շնորհանդեսը. «Ես հիմա այսպես՝ դատարկ ձեռքերով, ոչ մի թուղթ չեն տվել ինձ, ոչինչ չկա, պետք է ներկայացնեմ մեր նախընտրական ծրագիրը, սա էլ է շատ հետաքրքիր: Սա, իհարկե, մեր շտաբի փայլուն աշխատանքի արդյունքն է, բայց ես կփորձեմ ներկայացնել մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթները»,- իր բացման խոսքում նշել է […]

̰
Քանաքեռում կատարված ծեծկռտուքն ու դանակահարությունները բացահայտվել են դեպքից ժամեր անց

14:44 24.11.2018

Նոյեմբերի 23-ի գիշերը, րոպեների տարբերությամբ, հիվանդանոցներից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգեր ստացվեցին: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում և կտրած-ծակած վերքերով, չորս երիտասարդ էին բուժօգնության տեղափոխվել, հայտնում են ոստիկանությունից: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, նաև քննչական մարմինների հետ փոխգործակցության արդյունքում, դեպքից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց: Ըստ նախնական տվյալների […]

̰
Shakmat. Ալեքսիս Օհանյանը հայկական կոնյակ է խմում ընկերների հետ

14:43 24.11.2018

Reddit կայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում հրապարակել է մի քանի լուսանկար, որոնք արել է ամռանը Հայաստան կատարած այցի ժամանակ: Լուսանկարներում Ալեքսիսը ներկայացրել է վերջերս իր կողմից ստեղծված Shakmat կոնյակը: «Շախմատ»-ի յուրաքանչյուր վաճառված շշի վաճառքից  ստացված հասույթից որոշակի գումար կուղղվի Հայաստանում իրականացվող Armenia Tree Project ծրագրին: https://www.instagram.com/p/Bqiwf8slX7h/ Ալեքսիս Օհանյանը Instagram-ում ներկայացրել է Shakmat կոնյակին նվիրված […]

̰
Մենք առողջապահությունը բուժիչ համակարգից դարձնելու ենք կանխարգելիչ. Արսեն Թորոսյան

14:35 24.11.2018

«Պոլիկլինիկաներում աշխատավարձերի բարձրացում եղել է արդեն, ու ես միշտ ասել եմ և չեմ վարանի շեշտել, որ, այո՛, ձեզ ընդունող բժիշկը պետք է առնվազն բավարարված լինի իր իսկ կյանքից, որպեսզի ձեզ բարեհամբույր ընդունի, որակյալ բուժօգնություն ցուցաբերի: Մենք առողջապահությունը բուժիչ համակարգից դարձնելու ենք կանխարգելիչ համակարգ, այսինքն, երբ շատ հիվանդություններ շատ վաղ շրջանում կհայտնաբերվեն ու կկանխարգելվեն»,- այս մասին […]

̰
ՃՏՊ Արմավիր քաղաքում. կան տուժածներ

14:30 24.11.2018

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 24-ին` ժամը 10:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արաքս կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Toyota Prado մակնիշի (վարորդը՝ Ա. Գ.) և ՎԱԶ-21011» […]

̰
Չինաստանի մեքենաշինական գործարաններից մեկում պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել

14:25 24.11.2018

Չինաստանի Ցզիլին նահանգի մեքենաշինական գործարանում հզոր պայթյուն է որոտացել: Տեղի ունեցածի պատճառով զոհվել է 2, վիրավորվել՝ մոտ 60 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Պայթյունից հետո տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 220 հրշեջ, 150 ոստիկան և մոտ 80 բուժաշխատող: Իշխանություններն արդեն բացառել […]

̰
ՕԵԿ-ն այսօր ներկայացրել է նախընտրական ծրագիրը

14:23 24.11.2018

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսն էր: «26-ին սկսվում է քարոզչական պայքարը: Եվ այսօր, նաև հետևելով ավանդույթին, ՕԵԿ-ը ներկայացնում է  իր մոտեցումները և իրականացնում նախընտրական ծրագրի շնորհանդես»,- ասել է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Հիշեցնենք, որ նախորդ ընտրությունների նախօրեին ևս ՕԵԿ-ն իր նախընտրական ծրագիրը ներկայացրել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում:

̰
ԱԺ ընտրությունների նախապատրաստման ընթացքում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն

14:17 24.11.2018

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրեին մի քանի լրատվամիջոցի տարածած հրապարակմանն այն մասին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ՝ Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված որոշ անձինք գումարներ են տալիս համայնքապետներին, որպեսզի վերջիններս իրենց համար ձայներ ապահովեն: «Նախօրեին մի քանի լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժամանակ» թերթի համապատասխան հրապարակմանը, տեղեկատվություն […]

̰
Փրկարարները հայտնաբերել են Սասունիկ գյուղի կորած բնակչին

14:14 24.11.2018

Սասունիկ գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ժամը 13:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ կորած երեխան նկատվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 16-րդ փողոցում: Նշված վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 13:46-ին փրկարարները հայտնաբերել են Դ. Գ.-ին: Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 24-ին` ժամը […]

̰
Շատ ուրախ եմ, որ Արասը վերադարձել է. «Վիլլեմ II»-ի գլխավոր մարզիչ

14:07 24.11.2018

«Վիլլեմ II»-ի գլխավոր մարզիչ Ադրի Կոստերը Հոլանդիայի առաջնության 13-րդ տուրի «Վիտես»-ի հետ հանդիպումից առաջ խոսել է թիմի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մասին: «Շատ ուրախ եմ, որ Արասը վերադարձել է: Նա այն ֆուտբոլիստներից է, ում կարող ես ապավինել թե՛ առջևի գծում, թե՛ թիկունքում: Նա վաղուց չի խաղացել, և մենք զգուշավոր ենք վերաբերվում նրա վերադարձին: Երեքշաբթի նա ամբողջ խաղին է մասնակցել, […]

̰
Այսօր շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ

14:00 24.11.2018

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում նոյեմբերի 24-ի ցերեկը սպասվում է անձրև, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Քննարկումներ միշտ էլ կարող են լինել, որոշումներ չկան. Փաշինյանը՝ ի պատասխան SHANTNEWS.am-ի հարցի

13:52 24.11.2018

Քննարկումներ միշտ էլ կարող են լինել, որոշումներ չկան: Այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք որոշումներ, քննարկումներ կան ընտրություններից հետո ձևավորվելիք ԱԺ ղեկավար կազմի վերաբերյալ: Մեր թղթակցի դիտարկմամբ՝ արդեն որոշ անուններ են շրջանառվում: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, ԱԺ նախագահի պաշտոնում քնմնարկվում է «Ելք» դաշինքի անդամներ Լենա Նազարյանի, Ալեն […]

̰
Պրեմիեր լիգայի ցանկացած խաղում պետք է պայքարել երեք միավորի համար. Ունայի Էմերի

13:48 24.11.2018

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարծիք է հայտնել այս մրցաշրջանում ակումբի հեռանկարների մասին: «Արդյո՞ք մենք խաղում ենք նույն մակարդակի վրա, ինչպես լավագույն քառյակի ակումբները, երբեմն` այո, երբեմն` ոչ: Եթե ​​մենք ցանկանում ենք հայտնվել լավագույն քառյակում, պետք է ինչ-որ բաներ բարելավենք: Հիմա առաջընթաց ենք ապրում և վատ չենք խաղում: Կիրակի մեզ հերթական ստուգումն է սպասվում: Մեծ […]

̰
Խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի վառելիքաքսուկային նյութերի պահեստում

13:44 24.11.2018

Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել վառելիքաքսուկային նյութերի պահեստում: Զոհվել է 2, վիրավորվել՝ 3 մարդ: Այս մասին հայտնել է НТВ-ն: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Բոլոր տուժածներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Պահեստի ամբողջ տարածքը կազմում է 200 մետր քառակուսի: Հրդեհն արդեն տեղայնացրել են:

̰
BACK_TO_TOP