10:09 24.11.2018
Քայլում ենք, քայլում ենք, քայլում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով․ ««Իմ քայլը» շարժման հարթակը կատարել է ժողովրդի արած ստանձնած բոլոր պարտավորությունները։ Հայաստանում չկան և այլևս չեն լինելու արտոնյալներ։ Իշխանությունը վերադարձված է ժողովրդին։ Այսօրվա մեր երթը նվիրված է մեր պարտավորությունների ի կատար ածմանը»։ Երթուղու գումարային երկարությունը 26 կմ […]
10:00 24.11.2018
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 23:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Աբովյան փողոցի «Էսկադա» կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով կանխել են Ն. Ս.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը:
09:50 24.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ չկա ՔՊ ցուցակում։ Նա հիշեցրեց, որ ինքն անարխիստ է և որևէ ընտրության չի մասնակցում, դրա համար չկա ՔՊ ցուցակում՝ մոռանալով, որ Գյումրու ավագանու անդամ է, և ասաց՝ ժողովի է։ Նույն հարցով դիմեցինք Դանիել Իոաննիսյանին։ Նա երկրում չէր, այնուհանդերձ, սիրալիր պատասխանեց․ «Այո, ակտիվ աջակցել եմ, […]
09:40 24.11.2018
Նոյեմբերի 24-ին` ժամը 02:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 20:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչը՝ Դ. Գ.-ն (14 տարեկան), դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հավանական դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներն իրականացվել են գյուղի տարածքում. ժամը 03:35-ին […]
09:30 24.11.2018
2015 թ.-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Գեգենավան և մյուսներն ընդդեմ Վրաստանի» գործի քննության ընթացքում բացահայտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի «խոշտանգումների արգելման» մասին կետի խախտում՝ պարտավորեցնելով Վրաստանի իշխանություններին արդյունավետ հետաքննություն անցկացնել: Դատապարտյալներին նվաստացուցիչ վերաբերմունքի մեղադրանքով Վրաստանի գլխավոր դատախազության աշխատակիցները ձերբակալել են թիվ 6 «Ռուսթավի բանտի» նախկին տնօրենին և երկու աշխատակիցներին: Այդ մասին հաղորդում է […]
09:17 24.11.2018
«Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին մարտի 1-ի քրեական գործով ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել 2008թ. սահմանադրական կարգը բռնի տապալելու համար, ահռելի գումարներ է ծախսել պաշտպանվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ փաստաբաններին նրա վճարած գումարի չափը հասել է մոտ 200 մլն դրամի: Հիշեցնենք՝ նրան պաշտպանում են փաստաբաններ Արամ Օրբելյանը, Ռուբեն Սահակյանը, Հայկ […]
09:05 24.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության ցուցակով առաջադրված Արեգ Թադևոսյանը խոսել է կուսակցության ծրագրի և առաջնահերթությունների մասին. «Երիտասարդական ոլորտից եմ սկսել աշխատել, ինձ համար ամենահոգեհարազատն է: 1993 թ․-ին, երբ վերացած էր ամեն ինչ, սկսվեցին ուսանողական շարժումները, ձևավորվեց հասարակական սեկտորը, մեր լոբբինգով առանձնացավ երիտասարդական քաղաքականության դաշտը պետական սեկտորում: Մենք զբաղվել ենք համակարգ […]
08:52 24.11.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ ոչ միայն ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսը՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին», այլև կուսակցության քարոզչական պաստառի գույնը՝ ընդգծված սևը: Ընդ որում՝ սև հատվածը ներառված էր ավելի մեծ սպիտակի մեջ, որտեղ զետեղված էր կարգախոսի «եթե մտահոգ ես» հատվածը, իսկ սև հատվածում՝ «ընտրիր Հանրապետականին» ձևակերպումը: Կարգախոսներն ու պաստառներն, անշուշտ, չեն կարող վճռել […]
08:40 24.11.2018
Մանոսախարիդները գլյուկոզայի փոխարինող միջոցներից են, որոնք կարող են դանդաղեցնել չարորակ ուռուցքների աճը և ուժեղացնել քիմիաթերապիայի արդյունքը, գրում է EurekAlert:-ը: Այս եզրահանգմանն են եկել Բրիտանիայի քաղցկեղի ուսումնասիրման ինստիտուտի գիտնականները: Հետազոտության ընթացքում մանոսախարիդը տվել են մկներին, որոնք ունեն ենթաստամոքսային գեղձի, մաշկի և թոքերի ուռուցք: Պարզվել է, որ շաքարի այդ տեսակը դանդաղեցնում է ուռուցքի աճը և չի առաջացնում կողմնակի […]
08:27 24.11.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի մտերիմներն իրենք էլ են խոստովանում՝ ՀՀ-ում թավշյա հեղափոխության պատճառն այն էր, որ նախկին նախագահը որոշեց երրորդ ժամկետում պաշտոնավարել՝ արդեն որպես վարչապետ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման խոստովանություն արել է գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, որ Սարգսյանի հետ քավորսանիկական կապեր ունի: «Ես չեմ թաքցնում ասել դա, մարդիկ չեն բարձրաձայնում, […]
08:14 24.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության ցուցակով առաջադրված Արեգ Թադևոսյանը խոսել է կուսակցության ծրագրի և առաջնահերթությունների մասին. «Ես իմ առաքելությունն եմ տեսնում, որ թույլ չտամ, որ իմ կուսակից ընկերներին ներքաշեն, այսպես կոչված, «սև ու սպիտակ» տարբերակի մեջ: Մենք կենտրոնանալու ենք մեր ծրագրային դրույթների իրականացման վրա: Մենք այսօր չենք հայտնվել այստեղ, որ […]
01:00 24.11.2018
Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ 2005թ. խորհրդարանական Վալերի Գելաշվիլուն ծեծի ենթարկելու կապակցությամբ: Դատարանի որոշմամբ՝ Սաակաշվիլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը: Հետաքննությամբ պարզվել է, որ դեռևս այն ժամանակ Սաակաշվիլին հանձնարարել էր ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին ծեծի ենթարկել Գելաշվիլիին: Ծեծի կարգադրությունը եղել էր […]
00:58 24.11.2018
Իռլանդիայի Դուբլին քաղաքի բնակչուհիները ներքազգեստներով բողոքի ակցիա են կազմակերպել, հաղորդում է Metro-ն: Կանայք դուրս են եկել փողոց՝ ի նշան բռնաբարության ենթարկված անձանց մեղադրանքներ հասցնելու դեմ բողոքի: Կանայք Դուբլինի փողոցներով շրջել են ժանյակավոր ներքնազգեստներով, գոտիներով և երկար զուգագուլպաներով: Նրանց մարմնի տարբեր մասերին գրված է եղել ՝ «համաձայնություն չեմ տվել»: Բողոքի ակցիայի պատճառ է դարձել 17 տարեկան աղջկա բռնաբարության […]
00:55 24.11.2018
Զարմանալի տեսանյութ է նկարահանվել Պուերտո-Ռիկոյի ափերի մոտ՝ 250 մետր խորությամբ: Տեսանյութում լսվում է, թե ինչպես են գիտնականները խոստովանում, որ նախկինում նման բան չեն տեսել, հայտնում է life.ru-ն: Շնաձկների մեծ մասը թեև կենդանածին են, սակայն կատվազգի շնաձուկը բացառություն է: Այս տեսակի էգերը ձու են դնում, որը փակված է պատյանի մեջ և հետագայում այն ամրանում է անշարժ […]
00:50 24.11.2018
«Սև ուրբաթ»-ի և Ամանորյա տոների առթիվ Apple ընկերությունն իր գնորդներին հնարավորություն է տալիս փոխանակել իրենց դուր չեկած ապրանքը: Ակցիան գործելու է մինչև 2019 թվականի հունվարի 20-ը: Այս մասին հայտնում է life.ru-ն: Հաղորդվում է, որ սպառողները ձեռք բերված iPhone-ը կամ iPad-ը կարող են վերադարձնել խանութ ու գումարը հետ վերցնել: Եթե գնորդն ապրանքը ձեռք է բերել 2018 […]
00:45 24.11.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է, whoscored.com կայքի կողմից կազմված, ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի D դիվիզիոնի խորհրդանշական հավաքականում: Հայ ֆուտբոլիստի միջին գնահատականը կազմել է 7.77 բալ:
00:42 24.11.2018
Իշխանությունների աջակցությունից օգտվող Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուարբիշվիլին հրաժարվում է բաց բանավեճ սկսել իր քաղաքական ախոյանի՝ Միավորված ընդդիմության նախագահի թեկնածու, «Ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեի հետ: Վրաստանի նախագահական ընտրություններում առաջադրված կին թեկնածուն բանավեճից իր հրաժարվելը պատճառաբանում է եվրոպական քարոզարշավի ժամանակ իր հասցեին հնչեցրած զրպարտությամբ ու սպառնալիքներով: «Ելնելով այն հանգամանքից, որ քարոզարշավի ընթացքում թեմատիկ մրցույթ […]
00:31 24.11.2018
Մեկանգամյա օգտագործման պլաստիկի թափոններից առաջացած «գետը» հոսում է Հայիթիով: Երկրում հորդառատ անձրևների պատճառով ջրհեղեղ է սկսվել: Հայիթիում աղբը ոչ միայն չի վերամշակվում, այլև հաճախ դուրս չի բերվում հատուկ աղբավայրեր: Տեսանյութում երևում են, թե ինչպես են մարդիկ ահաբեկված հետևում թափոնների հոսքի տեսարանին:
00:28 24.11.2018
Համացանցում է հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրերի՝ Թիֆանի և Իվանկա Թրամփերի՝ Մերիլենդ քաղաքի օդանավակայանում վայրէջքից հետո արված լուսանկարները, գրում է TMZ-ն: Լրագրողները նկատել են, որ Թիֆանի Թրամփի աջ կոշիկի տակ գնապիտակ է փակցված եղել: Աղբյուրի փոխանցմամբ՝ քույրերը պատրաստվում էին թռչել Ֆլորիդա, որպեսզի ընտանիքի հետ տոնեն Գոհաբանության տոնը Mar-a-Lago հանգստի գոտում, որը պատկանում է Թրամփին:
00:20 24.11.2018
Համաշխարհային շուկայում նավթի ավելցուկ կա․ Իրանի նավթի վրա պատժամիջոցներից հետո մյուս պետությունները որոշել են գրավել իրանական նավթի տեղն ու սկսել են «ագահորեն» արդյունահանել այն։ Արդյունքում՝ տևական ժամանակ է, ինչ նավթի գինն ընկնում է, ինչը խնդիրների առաջ կարող է կանգնեցնել հարևան Ադրբեջանին։ Նավթի գնման պայմանագրերը, որ հիմա կնքվում են, վերաբերում են հունվարին վաճառվելիք նավթին։ Իսկ այդ […]
00:08 24.11.2018
Ռուսաստանի Դաշնության Պետդուման առաջին ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որի համաձայն՝ «Եվրո 2020»-ի շրջանակներում խաղերին այցելող օտարեկրյա զբոսաշրջիկներին հնարավորություն կտրվի մտնել երկիր առանց մուտքի արտոնագրի, գրում է ТАСС-ը: Այս պահին դիտարկվում է նաև տարբերակ, որ «Եվրո 2020»-ի խաղերին ներկա գտնվելու համար ՌԴ այցելած զբոսաշրջիկները հնարավորություն ունենան Սանկտ-Պետերբուրգում և Լենինգրադի տարածաշրջանում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներից անվճար օգտվել: «Եվրո […]
23:51 23.11.2018
Դպրոցականների խմբի մեջ մեքենայով մխրճված չինացին նման արարք է կատարել կնոջ հետ վեճից հետո ունեցած հուսահատության պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով տեղի աղբյուրներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 12:00-ին՝ Հուլուդաո քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում: Audi մակնիշի մեքենան արագ երթևեկելիս է եղել ավտոճանապարհի հանդիպակաց հատվածով ու մխրճվել է […]
23:39 23.11.2018
Ավստրալիայի Նոր հարավային Ուելս նահանգում մեծ անտառային հրդեհ է բռնկվել, հաղորդում է ABC ռադիոկայանը: Նյուքասլի հյուսիսային շրջաններում հրդեհն արդեն հասել է բնակելի շենքերին: Նշվում է, որ հրշեջներին հաջողվել է հսկողության տակ վերցնել բռնկման օջախներից մի քանիսը, սակայն ուժեղ քամին չի նպաստում հրդեհի մակերեսի նվազեցմանը: «Կրակը շատ արագ է տարածվում, այս պահին կրակի դեմ պայքարի համար ներառել ենք […]
23:27 23.11.2018
Իսկ «Դռնեդուռ»,«Կտուրից կտուր» ձևաչափը արդիական չի՞ լինելու. այսօր հարցրել են լրագրողները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով նախորդ քարոզարշավների ձևաչափի մասին. «Անկեղծ ասած մոռացել էի՝ էդ «կտուրից կտուրի» մասին: Որտեղ հարմար կտուր լինի, կտեսնենք»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ քարոզարշավը սկսելու է Շիրակի մարզից՝ Գյումրի քաղաքից: Լրագրողները հիշեցրել են, որ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ ասել […]
23:15 23.11.2018
«Յուրաքանչյուր անձ կարող է իր հիմնական գործից զատ զբաղվել քաղաքականությամբ: Եթե սպորտսմենն ուզում է զբաղվի քաղաքականությամբ, նա իրավունք ունի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ նաև ԱԺ-ում»,- կարծիք է հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն, ի պատասխան այն հարցի, թե ինչպես է վերաբերվում սպորտսմենների` քաղաքականության մեջ՝ մասնավորապես ԱԺ նախընտրական ցուցակներում ներգրավվելու մասին: Խոսելով համահայկական […]
23:03 23.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության ցուցակով առաջադրված Արեգ Թադևոսյանը խոսել է կուսակցության ծրագրի և առաջնահերթությունների մասին. «Ես մեկ գրամ ազատ էներգիա չունեմ ինչ-որ բանով զբաղվելու համար, մեր կուսակիցները դիտարկում են սա որպես լրացուցիչ պատասխանատվություն: Մեր կուսակցությունում իրենց ոլորտներում բավականին կայացած մարդիկ կան: Այո, կուսակցությունն ունի իր հստակ դիրքորոշումը որոշակի հարցերի […]
22:50 23.11.2018
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել, որ ժամանակակից աշխարհում երիտասարդ ֆուտբոլիստները թույլ բնավորություն ունեն՝ ակնարկելով «կարմիր սատանաներ»-ի խաղացողներին: «Խոսելով հասունության մասին, նկատի ունեմ մարդու անհատականությունը: Մենք ավելի հասուն էինք, կյանքին ավելի լավ պատրաստված էինք, և ավելի քիչ պաշտպանված: Իսկ հիմա երեխաները երեսառած են, նրանց կյանքն ուրիշ է: Նրանց շուրջը հիմա ավելի պարզ […]
22:39 23.11.2018
«Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ը և «Կողբ» հիմնադրամը նախաձեռնում են դրամահավաք՝ ուղղված Կողբում «Թումո» կենտրոնի կառուցմանը։ Այս մասին տեղեկացրին «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ից, 2017-ի հուլիսին «Թումո»-ի և «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Կողբ գյուղում մեկնարկեցին «Թումո»-ի` Հայաստանում թվով 5-րդ կենտրոնի՝ Թումո Կողբի շինարարական աշխատանքները։ Թումո Կողբի նախապատրաստական աշխատանքները ծրագրված է ավարտել 2020-ին, ինչից հետո կենտրոնն […]
22:26 23.11.2018
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը մասնակցեց Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանի Մոսկվայում կայացած հանդիպմանը: Այս մասին տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լրատվական ծառայությունից։ Հանդիպման մասնակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության գործունեության հետ կապված մի շարք հարցեր և հետագա անելիքները: […]
22:23 23.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել «Հին Երևան» նախագծի տարածքում, որտեղ էլ լրագրողները հետաքրքրվել են , թե ե՞րբ ծրագիրն ավարտին կմոտենա: Վարչապետը նույն հարցը ուղղել է իր օգնականին ու աշխատակազմի ղեկավարին․ «Երեք տարի, եթե այսօր սկսվի»,- արձագանքել է Էդուարդ Աղաջանյանը: «Էստեղ խնդիրներ կան, էն ժամանակ նախատեսված էր, […]