00:20 24.11.2018
Համաշխարհային շուկայում նավթի ավելցուկ կա․ Իրանի նավթի վրա պատժամիջոցներից հետո մյուս պետությունները որոշել են գրավել իրանական նավթի տեղն ու սկսել են «ագահորեն» արդյունահանել այն։ Արդյունքում՝ տևական ժամանակ է, ինչ նավթի գինն ընկնում է, ինչը խնդիրների առաջ կարող է կանգնեցնել հարևան Ադրբեջանին։
Նավթի գնման պայմանագրերը, որ հիմա կնքվում են, վերաբերում են հունվարին վաճառվելիք նավթին։ Իսկ այդ ժամանակ Ադրբեջանում սկսվելու է նոր բյուջետային տարին։ Քանի որ երկրի հիմնական պետական եկամուտը ձևավորվում է հենց նավթի վաճառքից, ապա բյուջեի մասին օրենքում ադրբեջանցիները գնահատում են նաև իրենց կողմից արդյունահանվելիք նավթի գինը։ 2019 թվականի համար միջին գինը կանխատեսվել է 60 դոլար բարելի համար։
Այսօրվա հերթական էժանացումից հետո «Azeri LT CIF» ադրբեջանական նավթն արժե 64․98 դոլար, և դա այն դեպքում, որ բյուջեի փաստաթուղթը կազմելիս այն տատանվում էր 80 դոլարի սահմաններում (այսինքն՝ ադրբեջանցիները դեռ մի բան էլ ցացր էին գնահատել)։ Առհասարակ, ադրբեջանական նավթի գնի ամենացածր մակարդակը եղել է 2001 թվականին՝ 19․15 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ ամենաբարձր գինը եղել է 2008 թվականին՝ 149․66 դոլար։
Լուրջ խնդիրների մասին խոսելը, սակայն, դեռ վաղ է։ Հավանական է, որ շուկայում հիմա շոկային իրավիճակ է, և երբ իրանական պատժամիջոցներին հաջորդած իրարանցումը սպառի ինքն իրեն, գները կկայունանան։ Դրա վրա կարող է ազդել նաև Նավթ արդյունահանող պետությունների կազմակերպության (OPEC) հերթական ժողովը․ դրա ժամանակ երկրները հավանաբար ընդհանուր հայտարարի կգան ու կոնկրետ գին կորոշեն։
Մինչ այդ էժանանում են նաև նավթի էտալոնային տեսակները․ «Brent» տեսակի նավթն այսօր վաճառվել է 62 դոլարով (էժանացել է 0․89%-ով), իսկ «WTI» տեսակի նավթը վաճառվել է 53 դոլարով (էժանացել է 2․34%-ով)։
23:59 12.08.2025
Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայրԵրևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...
23:50 12.08.2025
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Թ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է […] ...
23:46 12.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 65.3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 275 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...
23:40 12.08.2025
Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […] ...
23:32 12.08.2025
Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իտալացին La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է. «Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։ Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ նրա պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել […] ...
23:23 12.08.2025
ՌԴ-ից ժամանած մասնագետները փորձի փոխանակում կանցկացնեն ծննդօգնության ոլորտի հայ մասնագետների հետՄանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների և ծննդօգնության հաստատությունների ղեկավար անձնակազմի շրջանակում գիտագործնական սեմինարներ անցկացնելու նպատակով Հայաստանում են ՌԴ «Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի» ներկայացուցիչները: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Դասընթացների շարքը, որը տարիների փորձ ունի, կրում է «Մայրական և մինչև 1 տարեկան երեխաների մահացության նվազեցման ուղիներ» անվանումը, իրականացվում է երկու երկրների առողջապահության […] ...