TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Էջմիածնի Մայր տաճարը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների և արարողությունների համար

18:18 23.11.2018

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ Միածնաէջ Մայր տաճարի հիմնանորոգման և ամրակայման շինարարական աշխատանքների պատճառով տաճարը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների և արարողությունների համար: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը շաբաթվա ընթացքում ժամերգություններին կմասնակցի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում և Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, իսկ կիրակի օրերին միաբանությունը` գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, […]

̰
Ընտրողների 70.9 տոկոսը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին. Արամ Նավասարդյան

18:10 23.11.2018

Պատրաստվո՞ւմ եք արդյոք մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին. GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն այս հարցը ուղղել են 1111 ընտրողների։ «Միանշանակ մասնակցելու է 70.9 տոկոսը, ավելի շուտ մասնակցելու է 15.5 տոկոսը, ավելի շուտ չի մասնակցելու 2.9 տոկոսը և հաստատ չի մասնակցելու 8.9 տոկոսը»,- ասել է «Էմ Փի Ջի» ՍՊԸ […]

̰
Չինաստանում ուսանողը զինված հարձակում է գործել քոլեջի վրա․ կան զոհեր

18:05 23.11.2018

Չինաստանում ուսանողը զինված հարձակում է գործել ուսանողների ու դասախոսների վրա: 1 մարդ զոհվել է, 11-ը վիրավոր է: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել չինական Յունան նահանգում: Դեպքի մյուս հանգամանքները ճշտվում են:

̰
Բրիտանական քաղաքի ավագանին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

17:57 23.11.2018

Անգլիայի կենտրոնում գտնվող Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը ընդունել է բանաձև, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, որ իրականացվել է Օսմանյան կայսրությունում 1915-1918 թվականներին 1,5 միլիոն հայի նկատմամբ։ Դերբիի քաղաքային խորհուրդն իր ընդունած բանաձևով նաև կոչ է արել բրիտանական կառավարությանը ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։

̰
Ո՞ր քաղաքական ուժի կարգախոսն ու տարբերանշանն է ավելի լավը. ընտրի՛ր ինքդ

17:55 23.11.2018

Դեկտեմբերի 9-ին կայանալու են ԱԺ արտահերթ ընտրությունները, և մասնակից քաղաքական ուժերն արդեն ակտիվորեն ձեռնամուխ են եղել նախընտրական քարոզչական աշխատանքների իրականացմանը: Քաղաքական գործիչներն արդեն իրենց ֆեյսբուքյան էջերում սկսել են տարածել քարոզչական նյութերը, ինչպես նաև արդեն հայտնի են կուսակցությունների ու դաշինքների կարգախոսներն ու տարբերանշանները: SHANTNEWS.am-ը, ըստ ԿԸՀ վիճակահանությամբ սահմանված հերթականության, ներկայացրել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կարգախոսներն […]

̰
ԱՄՆ-ում Գոհաբանության տոնի ընթացքում հնչած կրակոցների հետևանքով 3 մարդ է զոհվել

17:38 23.11.2018

ԱՄՆ Ֆորդ-Ուեյն քաղաքում 3 մարդ է զոհվել Գոհաբանության օրը հնչած կրակոցների հետևանքով: Այս մասին հայտնում է տեղի WANE լրատվական ծառայությունը: Աղբյուրը հայտնում է ևս 2 վիրավորի մասին, որոնք հոսպիտալացվել են: Նշվում է, որ կրակոցները հնչել են այն պահին, երբ մարդիկ նշել են եղել Գոհաբանության տոնը: Միջադեպի մեղավորների մասին տեղեկություն իրավապահ մարմինները դեռևս չեն հաղորդում: Կատարվում […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ն ընտրությունների կգնա «Լուսավորի՛ր Հայաստանը» կարգախոսով

17:33 23.11.2018

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկից առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարն ու նրա թիմակիցները հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելու իրենց մոտեցումները քարոզարշավի վերաբերյալ, հայտնելու, թե ինչ ռազմավարություն են ընտրել, ինչպես են անցկացնելու քարոզարշավը և կոնկրետ որ մարզից են տալու քարոզարշավի մեկնարկը: «Դեկտեմբերի 9-ին Հայաստանում փակվելու է այն շրջափուլը, որը կապված է, ըստ էության, իրականացրած հեղափոխության […]

̰
Ինչո՞ւ փոխվեց «Նիկոլ, վարչապետ» կարգախոսը

17:27 23.11.2018

Այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, լրագրողները հիշեցրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որ սկզբում «Իմ քայլ»-ի ներկայացուցիչներն ասում էին, որ իրենց կարգախոսը «Նիկոլ, վարչապետ»-ն է, հետո այն փոխվեց «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսով: Ո՞րն է փոփոխության պատճառը: «Հասկանալի է, որ այս ընտրություններն ուղղակի առումով հենց վարչապետի ընտրություններ են, և կարող է լինել նաև […]

̰
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցչի հետ քննարկվել են ԱԺ ընտրություններում հնարավոր ընտրախախտումների դեմ պայքարին վերաբերող հարցեր

17:22 23.11.2018

Նոյեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Էնիրա Բրոնիցկայան հանդիպում է ունեցել դատախազությունում գործող ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խմբի ներկայացուցիչներ ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանի և ՀՀ գլխավոր դատախազության՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: […]

̰
Ես հիշում եմ 10 վարչապետ, որ եկան ու ասացին, որ առաջին խնդիրը ներդրումների հարցն է. Բագրատ Ասատրյան

17:22 23.11.2018

«Միշտ գայթակղություն է առաջ գալիս նախկիններին քննադատելու, դա ճանապարհ չէ, բայց անհրաժեշտ պայման է գիտնականների համար: Եթե մենք չկարողանանք ճիշտ գնահատական տալ, չենք կարող ապագան կառուցել: Անցյալի էջը պետք է փակել, ճանապարհը սա է»,- նոյեմբերի 23-ին կայացած «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով համաժողովի ժամանակ իր զեկույցում ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ […]

̰
Մենք ոչ մեկի չենք չեզոքացնում. Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

17:18 23.11.2018

«Ռոբերտ Քոչարյանը պետական պահպանության ենթակա անձ է և նրա անվտանգությունը պահպանվում է պետության կողմից»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Քոչարյանի անվտանգությունն ապահովելու մասին հարցին: Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին չի մասնակցում, նշանակո՞ւմ է արդյոք, որ չեզոքացրել եք նրա հետ կապված վտանգները. հարց է ուղղվել Փաշինյանին: «Մենք ոչ մեկի չենք […]

̰
Իմ ձեռքի տակ չկա փաստ, որը վկայում է՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ. Փաշինյան

17:17 23.11.2018

Մանվել Գրիգորյանի փաստաբաններն անընդհատ ահազանգում են, որ Գրիգորյանի կյանքը վտանգված է, 16 հիվանդություն է  հայտնաբերվել: Այս մասին այսօր՝ ճեպազրույցի ժամանակ լրագրողները հիշեցրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատարին: Գրիգորյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդա՞ր է իրականացվում՝ հարցրել են Փաշինյանին: «Գիտեք, էն ինչ որ տեղի է ունեցել և տեղի է ունենում, ձեր աչքի առաջ է: Իսկ բոլորը համոզվա՞ծ են, որ […]

̰
Իտալիայում բժիշկները գործադուլ են հայտարարել. հազարավոր վիրահատություններ են հետաձգվել

17:12 23.11.2018

Իտալիայում 120 հազար բժիշկ ու անասնաբույժ է գործադուլ հայտարարել: 24-ժամյա գործադուլի պատճառով հազարավոր վիրահատություններ են հետաձգվել: Այս մասին հայտնում է ANSA-ն: Գործադուլավորները պահանջում են, որ պետությունն ավելի մեծ հատկացումներ տրամադրի առողջապահական ոլորտին: Այդ ընթացքում Իտալիայի առողջապահության նախարար Ջուլիա Գրիլլոն հայտարարել է, որ այս պահին կան բավարար ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի իրենց խոստումը պահեն, և նրանց հետ պայմանագրերն […]

̰
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել 28 հոգու, այդ թվում՝ Ֆեյթուլլահ Գյուլենին

17:11 23.11.2018

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության համար իշխանությունները մեղադրանք են առաջադրել 28 հոգու: Նրանց թվում է իսլամական քարոզիչ, ամերիկաբնակ Ֆեյթուլլահ Գյուլենը և նրա FETO կազմակերպությունը: Այդ մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը: Անկարայի դատախազը ներկայացրել է դատարան փոխանցված մեղադրական եզրակացությունը: Դրանում գրված է, որ դեսպանի սպանությունը FETO կազմակերպության կողմից իրականացված սադրանք է՝ ուղղված թուրք-ռուսական հարաբերությունների դեմ: Հիշեցնենք, […]

̰
Ինչ ասել եմ, ուժի մեջ է. Փաշինյանը՝ Բելառուսի վերաբերյալ իր հայտարարությունների մասին

17:08 23.11.2018

Օրեր առաջ SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից: Փաշինյանի այս հայտարարությանը Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքեց՝ ասելով, թե Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն կարծես միջազգային դատախազի տեղ է դրել: Ասվածին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ միջազգային գործընկերները պետք է արձանագրեն, որ Հայաստանի հետ չեն լինելու այնպիսի հարաբերություններ, որին […]

̰
Վրաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Պուտինի հանդիպումն Աբխազիային նախագահի հետ

17:07 23.11.2018

Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդին գնահատել է նոյեմբերի 21-ին՝ Սոչիում Ռուսաստանի և Աբխազիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռաուլ Խաջիմբայի միջև կայացած հանդիպումը: «ՌԴ նախագահի հերթական հանդիպումն Աբխազիայի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչ Ռաուլ Խաջիմբայի հետ Վրաստանի տարածքային ամբողջականության,  ինքնիշխանության, ինչպես նաև միջազգային նորմերի կոպիտ անտեսում է»,- ասել է Կոնստանտինիդին: Նրա գնահատմամբ՝ «սա Կրեմլի կողմից ևս մեկ ապօրինի փորձ […]

̰
Քաղաքապետարանի և ՃՈ աշխատակիցները համատեղ ստուգայց են կատարել մայրաքաղաքում

17:02 23.11.2018

Մայրաքաղաքում հաճախացել են տնտեսվարող սուբյեկտների կողմից փողոցների երթևեկելի գոտիներում ավտոկայանմանը խոչընդոտող արգելապատնեշների տեղադրման փաստերը: Այս երևույթը հարուցել է երևանցիների արդարացի դժգոհությունը, որը նկատի ունենալով էլ ոլորտում խիստ վերահսկողություն է սահմանվելու: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով հերթական համատեղ ստուգայցն էր կազմակերպվել՝ անթույլատրելի այս գործունեությունը […]

̰
Նախագահի մրցանակներ են հանձնվել են «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի երեք թիմերի

17:00 23.11.2018

Նախագահական նստավայրում այսօր Հանրապետության նախագահի հատուկ մրցանակներ են հանձնվել «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի մասնակից երեք թիմերի: Ամռանը նախագահ Սարգսյանը մասնակցել էր «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը և խոստացել, որ մասնակից 120 ստարտափ թիմերի համար նախատեսված մրցանակներին կավելանա ևս մեկ անվանակարգ՝ Հանրապետության նախագահի մրցանակ: Հանրապետության նախագահի մրցանակներն Արմեն Սարգսյանն այսօր հանձնել է հաղթած երեք թիմերին: Առաջին մրցանակին […]

̰
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Արամի, Բյուզանդի և Կողբացի փողոցներով

16:48 23.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Արամի, Բյուզանդի և Կողբացի փողոցներով, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» ծրագիրը: Հայկ Մարությանը և Արթուր Մեսչյանը վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել ծրագրի, ինչպես նաև այնտեղ առկա պատմամշակութային հուշարձանների շուրջ ստեղծված իրավիճակը: Նիկոլ Փաշինյանը […]

̰
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերը մասնակցում են Eternity-2018 բազմազգ զորավարժություններին

16:40 23.11.2018

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի պատվիրակությունն Անկարայում մասնակցում է Թուրքիայում անցկացվող «Անատոլիական փյունիկ» և «Անատոլիական արծիվ» զորավարժությունների պլանավորման նիստին: Այդ մասին ասված է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում: Զուգահեռաբար, Թուրքիայի Պինարհիսար քաղաքում անցկացվում են Eternity-2018 բազմազգ զորավարժություններ՝ նավթատարները և գազատարները պաշտպանելու նպատակով Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԶՈՒ գործակցության, փորձի փոխանակության արդյունավետությունը բարձրացնելու համար: Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվում Ադրբեջանի […]

̰
Երթն ունի քայլելու բնույթ. Փաշինյանը՝ իր վարչական ռեսուրսը չարաշահելու մասին

16:39 23.11.2018

Այսօր «Հին Երևան»-ի տարածքում շրջայց կատարելու ժամանակ լրագրողները հետաքրքրվել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից, թե ի՞նչ նպատակ ունի նոյեմբերի 24-ին կազմակերպված երթը՝ արդյո՞ք ուժերի ստուգման համար չէ, որ արվում է։ «Ես միշտ շփվել եմ ժողովրդի հետ, շփվում եմ և շարունակելու եմ շփվել», – ասել է Փաշինյանը: Լրագրողի այն հարցադրմանը, թե ի՞նչ բնույթ է կրում  […]

̰
Երբեք ոչ մի բան մի պատճառով տեղի չի ունենում. Փաշինյանը՝ երկար երթուղով քայլերթի մասին

16:21 23.11.2018

Ինչպես հայտնի է, վաղը՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ վարչապետի  պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քայլերթ է ծրագրել: Նա կոչ է արել քաղաքացիներին անցնել քաղաքի մի ծայրից մյուսը: Այսօր կայացած  ճեպազրույցի ժամանակ  լրագրողները հետաքրքրվել են վարչապետի պաշտոնակատարից, թե ո՞րն է երկար քայլուղու ընտրության պատճառը։ «Մենք սովոր ենք երկար ճանապարհների և հերթական անգամ ուզում ենք երկար ճանապարհ անցնել Երևան քաղաքով»,- […]

̰
Գոնսալո Իգուաինը կարող է վերադառնալ «Յուվենթուս»

16:19 23.11.2018

«Միլան»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը կարող է ամռանը վերադառնալ «Յուվենթուս»: Միլանցիներն արգենտինացի հարձակվողին 18 մլն եվրոյով վարձել են մեկ տարով, հետագայում ամբողջական տրանսֆերը 36 միլիոնով ձեռք են բերելու պայմանավորվածությամբ, սակայն դժվարին ֆինանսական վիճակի պատճառով ակումբը լրջորեն քննարկում է խաղացողից հրաժարվելու հնարավորությունը: Ըստ Corriere dello Sport-ի տվյալների՝ «Միլան»-ի նոր գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը մտադիր է բանակցություններ վարել […]

̰
Ընտրությունների արդյունքները լինելու են այնպիսին, որ ՀՀԿ-ն ասելու է՝ վարչական ռեսուրս է չարաշահվել. Փաշինյան

16:15 23.11.2018

Այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից, թե ի՞նչ ակնկալիք ունեն, ընտրություններին 70 տոկոսից ավելի՞ հավաքել։ «Հիմա տրամադրությունների ուսումնասիրությունը մեզ ցույց է տալիս, որ ընտրությունների արդյունքները լինելու են այնպիսին, որ Հանրապետականն ասելու է՝ վարչական ռեսուրսը չարաշահվել է»,- ասել է Փաշինյանը: Լրագրողների նկատառմանը՝ միայն Հանրապետակա՞նն է ասելու, Փաշինյանն արձագանքել է. «Ով կմիանա […]

̰
Եվրոպան կարող է սեփական Դոնալդ Թրամփն ունենալ, եթե չլուծի միգրացիայի խնդիրը. Հիլարի Քլինթոն

16:07 23.11.2018

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զգուշացրել է, որ եթե Եվրոպան չլուծի միգրացիայի խնդիրը, ապա «սեփական» Դոնալդ Թրամփը կունենա: Քաղաքական գործիչն այդ մասին ասել է The Guardian պարբերականի հետ զրույցում: Նա նշել է, որ միգրացիոն ճգնաժամը զայրացնում է մարդկանց՝ դրդելով ընտրություններում նախապատվությունը տալ աջակողմյան պոպուլիստ թեկնածուներին: Քլինթոնը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին հզոր ազդակ հղել՝ հստակ  հասկացնելով, […]

̰
Կիսո՞ւմ է արդյոք Փաշինյանն այն անհանգստությունը, որ «Սասնա ծռեր»-ն էլ է մասնակցելու ընտրություններին

16:02 23.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է այն անհանգստություններին, որոնք առկա են՝ կապված ընտրություններին «Սասնա ծռեր» կուսակցության մասնակցության հետ։ «Ես բոլոր կուսակցությունների մասնակցությանը, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքի և դաշինքների մասնակցությանը վերաբերվում եմ նույն կերպ. ժողովուրդը պետք է իր ընտրությամբ ասի իր խոսքը: Երաշխավորված է, որ ժողովրդի ազատ կամարտահայտմանը որևէ […]

̰
Պակիստանում ահաբեկչության զոհ է դարձել 30 մարդ

15:59 23.11.2018

Պակիստանի հյուսիսարևմտյան Հանգու շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 30 մարդ: Ավելի քան 40 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում է GroTV-ն՝ վկայակոչելով տեղի անվտանգության ծառայության հրապարակած տվյալները: Ավելի վաղ հաղորդվել էր 25 զոհի ու 35 վիրավորի մասին: Նշվում է, որ զոհերի թվում կա 3 երեխա: Ծառայությունից հաղորդվել է նաև, որ հեռակառավարվող պայթուցիկը տեղադրված […]

̰
Կրակոցներ Արտաշատի խճուղում. կան բերման ենթարկվածներ

15:57 23.11.2018

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 01։00-ին, Նորագավիթ, Արտաշատի խճուղու թիվ 85 հասցեի մոտից, վիճաբանության կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանները բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, 1985 թ. ծնված Դավիթ Ղ.-ին և 1996 թ. ծնված Գարիկ Հ.-ին: Պարզվել է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 23։00-ին, նշված հասցեի մոտ Ռոբերտ Ա.-ն վիճաբանության ժամանակ իր […]

̰
Մոսկվայում հայ հետախույզներին է ներկայացել 4 հետախուզվող և տեղափոխվել Հայաստան

15:55 23.11.2018

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության ՔՀԳ և Երևան քաղաքի վարչության ծառայողներից բաղկացած համատեղ օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և նոյեմբերի 22-ի,՝ ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1983 թ. ծնված Հովհաննես Բ.-ն, որը 2011 թ. հոկտեմբերի 1-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր […]

̰
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մարզական հավաք է անցկացնում

15:50 23.11.2018

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 20-ից 23-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզման տեսանյութը, ինչպես նաև հարցազրույց Ռուբեն Նազարեթյանի, Սարո Գալստյանի, Գուրգեն Ավետիսյանի և Գոռ Սարգսյանի հետ:

̰
BACK_TO_TOP