TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Կենտրոնական զինվորական հոսպիտալում հղիության ապօրինի ընդհատումներ կատարելու վերաբերյալ քրգործով վարույթը կարճվել է

22:10 23.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում տվյալներ ձեռք չեն բերվել՝ բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հղիության ապօրինի ընդհատումներ կատարելու վերաբերյալ, քրեական գործով վարույթը կարճվել է։ 2017 թվականի նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր […]

̰
Հանրային խորհրդի ամենամեծ հանձնաժողովը նախագահ է ընտրել

21:57 23.11.2018

Նոր ձևավորվող Հանրային խորհրդում ամենամեծ հանձնաժողովը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովն է, որի կազմում ընդգրկված է ավելի քան երեք հարյուր անդամ։ Այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 6 անդամ՝ Կարինե Թումանյանը, Ժասմեն Ասրյանը, Անահիտ Բախշյանը, Գագիկ Մանասյանը, Գևորգ Գևորգյանը և Արտուշ Ղուկասյանը։Այս մասին տեղեկացրին […]

̰
Արտակարգ դեպք Երևանում․ 26-ամյա փեսան դանակահարել է կնոջ եղբայրներին

21:52 23.11.2018

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մայրաքաղաքում գործող 2 բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից վնասվածքներով, ինչպես նաև աչքի մասում վնասված վիճակով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ: Ոստիկանները պարզել են վիրավորների ինքնությունը։ Տուժածները Քանաքեռ 2-րդ փողոցի 72 տան բնակիչներ, եղբայրներ, 23-ամյա Սահակ Կիրակոսյանն ու 26-ամյա Գոռ […]

̰
Լավ էլի, բան չասեմ. Փաշինյանը՝ ՀՀԿ-ի կարգախոսի մասին

21:38 23.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ընտրել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր կարգախոսը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից: ՀՀԿ-ն ընտրության է գնում «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր հանրապետականին» կարգախոսով: Լրագրողները ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատարից հետարքրվել են, թե ինչ կարող է ասել ՀՀԿ-ի կարգախոսի մասին. «Ես հույս ունեի՝ […]

̰
Էդուարդ Աղաջանյանը պարզաբանել է քարոզարշավի ընթացքում Փաշինյանի արձակուրդ չգնալու հարցը

21:25 23.11.2018

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և լրագրողների հանդիպման ժամանակ մի քանի անգամ հնչեց հարց, թե արդյոք պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մինչ դրա ավարտը վարչապետի պաշտոնակատարը պարտավոր չէ գտնվել արձակուրդում, և ստանալով բացասական պատասխան, լրագրողների մի մասը մտահոգություն հայտնեց, որ դա կլինի պաշտոնական դիրքի չարաշահում։ Այս կապակցությամբ պետք է տրվի պարզաբանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում […]

̰
Նիկոլ Փաշինյանը բանկերի ղեկավարների հետ քննարկել է բանկային համակարգի գործունեությանն առնչվող հարցեր

21:14 23.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանկային համակարգի կայուն գործունեությունն ու զարգացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության շարունակական զարգացմանը: Հանդիպման ընթացքում կարևորվել է ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր փոխանակվել վարկերի հետ կապված դատական վեճերի լուծման […]

̰
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մասնակցել է ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացված դասընթացին

21:00 23.11.2018

Նոյեմբերի 19-ից 23-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում` ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Մարկուս Մյուլերի գլխավորությամբ, անցկացվել է դասընթաց ՌՈ խաղաղապահ դասակում ընդգրկված զինծառայողների համար: Տեսական դասընթացի շրջանակում խաղաղապահ դասակի զինծառայողները ծանոթացել են ՆԱՏՕ-ի կառուցվածքին, իրավական նորմատիվային փաստաթղթերին, անցկացվել են թիմային աշխատանքներ: ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Դեզերի Շեֆրանը մանրամասն ներկայացրել է ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության […]

̰
Հայաստանի և Շվեյցարիայի միջև կրկնակի հարկումը բացառող կոնվենցիայի շուրջ բանակցություններ են տեղի ունեցել

20:41 23.11.2018

Նոյեմբերի 13-15-ը Երևանում տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայի դրույթների վերանայման շուրջ բանակցություններ: Վերանայման հիմնական նպատակն էր Հայաստանի և Շվեյցարիայի միջև կրկնակի հարկումը բացառող կոնվենցիայի դրույթները համապատասխանեցնել այսօր կիրառվող համաձայնագրի մոդելի դրույթներին, ինչպես նաև լրացուցիչ իրավական հիմքեր ստեղծել երկու երկրների հարկային մարմինների […]

̰
ԱլԳ երկրների քաղհասարակության ֆորումի հրավերները դեռ ուղարկված չեն. Ադրբեջանում ինչո՞ւ են խուճապի մեջ

20:30 23.11.2018

Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին «ահազանգում են», որ իրենց երկրի ղեկավարությունը հրավիրված չէ «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքացիական հասարակության ֆորումին, որն անցկացվելու է դեկտեմբերի 10-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Միևնույն ժամանակ, ընդգծում էին, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը պատվավոր հյուրերի շարքում են: Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ […]

̰
Երևանի փողոցներից մեկը կկրի Ռաֆայել Լեմկինի անունը

20:17 23.11.2018

Երևան քաղաքի ավագանու նոյեմբերի 27-ի նիստի օրակարգում մայրաքաղաքի փողոցներից մեկը Ռաֆայել Լեմկինի անունով կոչելու հարցն է: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից: «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին անվանակոչել իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի փողոց»,- նշված է որոշման նախագծի մեջ:

̰
Անիի համայնքապետարանում յուրացումներ են արվել. հարուցվել է քրեական գործ

20:11 23.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Անիի համայնքապետարանում առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բոլոր հանգամանքները։ Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի մի խումբ պաշտոնատար անձինք յուրացնելու եղանակով, իրենց վստահված պետական միջոցների առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն […]

̰
Քանի՞ ընտրող ունի Գյումրին նախնական ընտրացուցակներով

20:08 23.11.2018

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ցուցակները, որոնք փակցված են ընտրատեղամասերում, դեռևս համարվում են նախնական: Ըստ ոստիկանության տվյալների՝ նախնական ընտրացուցակներով, Գյումրին ունի 124.523 ընտրող, իսկ քաղաքի մշտական բնակիչների թիվը 117.000-ն է, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Ինչպես նախորդ ընտրություններին, հիմա էլ ընտրողների ցուցակային թիվն ավելին է քաղաքի մշտական բնակիչների թվից: Սա բացատրվում է նրանով, որ […]

̰
13-րդ ընտրատարածքի (Տավուշի մարզ) բոլոր թեկնածուները մեկ աղյուսակում

20:00 23.11.2018

SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 13 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Տավուշի մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը Հայաստանի հանրապետական կուսակցություն […]

̰
Հայտնի դերասանը ցույց է տվել՝ ինչպես ընդունել վատ նվերները

19:48 23.11.2018

Բրիտանացի հայտնի դերասան Բենեդիկտ Քեմբերբեթչը պատմել է, թե ինչպես կարելի է արձագանքել անպետք նվերներին և դրանով իսկ չնեղացնել ընկերներին: Տեսահոլովակը հայտնվել է Silence Place-ի YouTube-յան ալիքում: Բրիտանացի դերասանը նշել է, որ նվերներ ընտրելու համար ընկերներն ու հարազատները շատ ժամանակ ու գումար են վատնում, հաճախ նրանք նվերի մեջ հոգի կամ ինչ-որ միտք են դնում: Սեփական փորձի հիման վրա […]

̰
Աֆղանստանում ահաբեկչություն է իրականացվել. կան զոհեր ու վիրավորներ

19:40 23.11.2018

Առնվազն 26 մարդ զոհվել է, 50 մարդ տարբեր աստիճանի վիրավորում ստացել Աֆղանստանի արևելյան Հոսթ նահանգում որոտացած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների տարածած տեղեկությունը: Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի տեղի ռազմակայաններից մեկի տարածքում գտնվող մզկիթում: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Զոհերի հիմնական մասը զինվորականներ են:

̰
ՀՀԿ-ն ստացել է ամենաբարձր ցուցանիշը՝ որպես ընդդիմադիր կուսակցություն.  GALLUP International association

19:37 23.11.2018

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ն, հարցումներ անցկացնելով, խնդրել է 1111 հարցվածներին  1-ից 5 բալանոց սանդղակով գնահատել, թե որքանով են ընդդիմադիր ընտրությանը մասնակցող  քաղաքական կուսակցությունները և շարժումները. «1 նշանակում է ամենևին ընդդիմադիր չէ, 5՝ շատ ընդդիմադիր է: Գրեթե բոլորն էլ ստացել են միջին գնահատական: Բայց ունենք մեկը` բարձր, մեկը՝ ցածր: «Իմ […]

̰
Հիմնավորել հայտարարությունը կամ հրաժարվել մերկապարանոց մեղադրանքներ տարածելուց. ոստիկանության կոչը Սեֆիլյանին

19:28 23.11.2018

ՀՀ ոստիկանությունը «Սեֆիլյանը ստում է» վերտառությամբ հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հնչեցրած արտահայտություններից մեկին: «Ժիրայր Սեֆիլյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, թե ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը խոչընդոտում է իրենց` հանդիպելու ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների հետ: Վերջին ատյանի ճշմարտության կեցվածք ընդունած Սեֆիլյանը բազմակի է ստում: Նախ` […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած մի շարք օրենքներ

19:24 23.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Ղրղըզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Եվրասիական տնտեսական միությունում […]

̰
Մինչև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչությունն իրավաչափ է. ԿԸՀ

19:18 23.11.2018

Մինչև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչությունն իրավաչափ է, և Ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ պարբերությունների համաձայն. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում […]

̰
GALLUP-ը պարզել է, թե մարդկանց քանի տոկոսն է քվեարկելու «Իմ քայլը» դաշինքի օգտին

19:15 23.11.2018

GALLUP International association-ի հայաստանյան լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի ներկայացուցիչները հարցախույզ են իրականացրել՝ փորձելով պարզել, թե որ կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքին են ձայն տալու 1111 հարցվողները: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 68.3 տոկոս, ԲՀԿ՝ 6.7 տոկոս, ՀՀԿ՝ 1.5 տոկոս, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 1.2 տոկոս, ՀՅԴ՝ 1 տոկոս, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն՝ 0.9 տոկոս, ՔԴՎ՝ 0.3 […]

̰
Քարոզարշավը լինելու է լոզունգաշատ և էպատաժային. Արամ Նավասարդյան

19:01 23.11.2018

«Մենք այսօրվա դրությամբ կարող ենք ֆիքել, որ Աժ անցնելու է երկու ուժ, բայց, եթե չեմ սխալվում՝ օրենքի ուժով նաև երրորդ ուժի ներկայությունը պետք է պարտադիր լինի»,- այսօր իրենց կատարած հարցումները ներկայացնելիս ասել է GALLUP International association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը: Նավասարդյանի կարծիքով՝ առաջիկա 12 օրում փոփոխություններ կլինեն, իսկ թե ինչպիսին […]

̰
Հայտնի է «Սասնա ծռեր» կուսակցության կարգախոսը

19:00 23.11.2018

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի «Ժամանակն է» կարգախոսով: Կուսակցությունը հրապարակել է նաև նախընտրական ծրագիրը, որի նախաբանում տեղեկացնում են` «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը երկար տարիների քաղաքական և քաղաքացիական պայքարի ու գործունեության («Սարդարապատ» շարժում, Նախախորհրդարան, Հիմնադիր խորհրդարան, Սասնա ծռերի ապստամբություն) ժառանգորդն է։ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով […]

̰
Ինչո՞ւ են ընտրողները ձայն տալու այս կամ այն կուսակցությանն ու դաշինքին. հարցում

18:54 23.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ըստ GALLUP International association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ Էմ «Փի Ջի» ՍՊԸ-ի  անցկացրած հարցումների՝ հարցվածների 68.3 տոկոսն ասել է, որ ձայն է տալու «Իմ քայլը» դաշինքին, իսկ «Ազգային առաջընթաց»-ի մասին հարցախույզին մասնակցած 1111 անձանցից որևէ մեկը չի հիշատակել: Հարցին՝ ինչո՞ւ եք քվեարկելու այս կամ այն կուսակցության, դաշինքի օգտին, հարցախույզին մասնակցածները տվել են հետևյալ […]

̰
Վաղվա երթին մասնակցելու վերաբերյալ ահազանգեր եմ ստանում Երևանի տարբեր դպրոցների աշխատակիցներից. Աշոտյան

18:48 23.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ մի շարք ուսուցիչներ ահազանգ են հնչեցրել նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կազմակերպած երթի հետ կապված: «Առավոտից ստանում եմ ահազանգեր Երևանի տարբեր դպրոցներից, հատկապես Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանի դպրոցներից, որոնց աշխատակիցներն ահազանգում են, որ Նիկոլ Փաշինյանի վաղվա երթի համար իրենց հորդորում […]

̰
«Շերեմետևո»-ում ՀՀ քաղաքացուն հարվածած ինքնաթիռի օդաչուները կհարցաքննվեն

18:44 23.11.2018

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքի պահին ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանին հարվածած «Boeing-737» ինքնաթիռի օդաչուները կհարցաքննվեն տրանսպորտային անվտանգության կանոնների խախտման գործով իբրև վկաներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: «Ներկայում անձնակազմը վերադարձել է Մոսկվա, օդաչուներին հարցաքննում են իբրև վկաների»,- ասել է գործակալության աղբյուրը: Կատարվել է նաև ինքնաթիռի մանրակրկիտ զննություն: Ինչպես հայտնել էինք, նոյեմբերի 21-ին «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա […]

̰
Գառնիի 50 տարվա աղբավայրը 4 շաբաթում մաքրվել է

18:40 23.11.2018

Գառնիի 50 տարվա աղբավայրը 4 շաբաթում մաքրել են: Կարճ ժամկետից բացի՝ զարմանալի է նաև դրա մեխանիզմը. աղբը ոչ թե այրել կամ հավաքել, ուրիշ տեղ են տարել, այլ վերացրել են տեղում՝ էնզայն կոչվող օրգանական նյութի միջոցով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/armgovernment/videos/2072961732783445/

̰
Արևմտամետ զանգվածին պետք է աշխատեն տանել «Լուսավոր Հայաստանն» ու «Մենք»-ը. քաղտեխնոլոգ

18:38 23.11.2018

«Ինձ շատ դուր է եկել «Մենք» դաշինքի «Առաջինը Հայաստանն է» կարգախոսը: Քանի որ իրենց ասոցացնում են արևմտամետ ուժի հետ, այս կարգախոսով իրենք բերում են դաշտ այն, որ, այ, մենք արևմտամետ ենք, բայց առաջնայինը Հայաստանն է»,- այս մասին ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգը նշել է, որ այս ընթացքում ինքը հետևել և նկատել է, որ «Մենք» […]

̰
Թուրքիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՌԴ դեսպանի սպանության գործով

18:30 23.11.2018

Թուրքիայի դատախազությունը դատարան է ներկայացրել Անկարայում Ռուսաստանի դեսպան Կառլովի սպանության գործը: Այս մասին հաղորդում է Anadolu-ն: Ինչպես նշվում է, մեղադրանք է ներկայացվել 28 կասկածյալի: Նրանց շարքում է Ֆեթուլլահ Գյուլենը, որին Թուրքիան մեղադրում է 2016թ. հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Անդրեյ Կառլովի սպանության գործի վերաբերյալ քննությունն ավարտվել է:  

̰
Մեր երկիրը փայլուն ձևով է ներկայացել. նախագահը պարգևատրել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպման գործում ավանդ ունեցած դիվանագետներին և Ծանրամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներին

18:26 23.11.2018

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի և Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթի համար Երախտագիտու­թյան մեդալով պարգևատրել է ծանրորդ Գոռ Մինասյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի […]

̰
Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են տաքսի վարել

18:23 23.11.2018

Սաուդյան Արաբիայում այսուհետև կանայք իրավունք ունեն վարել տաքսի, սակայն տաքսին պետք է սպասարկի ընտանիքներին: Այս մասին հայտնում է Saudi Gazette-ը: Սաուդյան Արաբիայի պետական տրանսպորտային գործակալության հայտարարությամբ՝ կին վարորդները կարող են ուղևորներ վերցնել այն դեպքում, երբ նրանց թվում կլինի գոնե մեկ տարիքով կին: Նշվում է նաև, որ սաուդցի կին վարորդներին արգելվում է մեքենայի հետևի նստատեղին նստեցնել տղամարդ […]

̰
BACK_TO_TOP