20:09 21.11.2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել:
Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, ՔԿՎ պետի տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը, այլք:
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խորհրդակցությունը պայմանավորված է Կառավարության կողմից այս ոլորտը կարևորելու վճռականությամբ, որի ապացույցը վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ ՔԿ հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար մոտ 280 միլիոն դրամ հատկացնելու որոշումն էր: «Կառավարության սպասելիքը քրեակատարողական համակարգից մեծ է: Տարիների ընթացքում այս համակարգի վերաբերյալ հանրության շրջանում ձևավորվել են կարծրատիպային ընկալումներ, օբյեկտիվ հիմքեր ունեցող վերաբերմունք և գնահատականներ, և մեր Կառավարության խնդիրը դրանց հնարավորինս արագ և համակարգային լուծում տալն է»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ միաժամանակ նշելով, որ նոր Կառավարության գործունեության ժամանակահատվածում շոշափելի դրական փոփոխություններ են արձանագրվել: Չնայած դրան՝ նախարարի պաշտոնակատարը հորդորել է չբավարարվել այդ արդյունքներով և անել առավելագույնը համակարգում էական առաջընթաց ապահովելու համար:
Այնուհետև, Արտակ Զեյնալյանը ՔԿՎ ղեկավար անձնակազմի հետ քննարկել է դատապարտյալների պահման պայմաններին, սննդի որակին, քրեական ենթամշակույթի վերացմանը, ինքնավնասումների, ինքնասպանության փորձերի դրդապատճառներին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է խիստ վերահսկել և կանխել կոռուպցիայի, մոլեխաղերի, արգելված իրերի ներթափանցման ցանկացած դրսևորում, իսկ դատապարված անձի կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու դեպքում կիրառել խրախուսական միջոցներ:
Քրեակատարողական հիմնարկների պետերի զեկույցների ընթացքում արձանագրվել է հանձնուքների նվազեցման միտում, որը նրանք պայմանավորել են սննդի որակի բարելավմամբ, ինչպես նաև դատապարտված անձանց կարգապահության փոփոխություն՝ պայմանավորված պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացմամբ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատապարտյալների, ինչպես նաև համաներմամբ ազատվածների համար վերասոցիալականացման ծրագրերի, ՔԿՀ-ներում պահվող անձանց համար կրթական ծրագրերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև ՔԿՀ-ներում առկա թափուր հաստիքները համալրելուն ուղղված աշխատանքներին:
11:00 18.06.2025
Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում: Երրորդ ենթախմբում ընդգրկված մեր հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: Մենախաղում հաղթանակ են տարել Ալեքսանդրա Կորնևան (6-1, 6-1) ու Ալինա Սողոմոնյանը (6-4, 1-6, 6-3) հաշվով։ Անի Ամիրաղյանն ու Ալինա Սողոմոնյանը հաղթել են զուգախաղում (6-2, 6-1) հաշվով։ ...
10:41 18.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժածՀունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները […] ...
10:31 18.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստըՀունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...
10:19 18.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկանՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...