Եվրամիությունը սպառնացել է Իտալիային, որ երկրին կտուգանի, եթե Իտալիան իր պետական բյուջեում որոշ փոփոխություններ չկատարի, հաղորդում է CNBC-ն: Տուգանքի գումարի չափն առայժմ չի հրապարակվում:

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Իտալիայի բյուջեն ապագայում ծանր ազդեցություն կունենա առաջին հերթին իտալացիների վրա:

 «Մենք ռիսկեր ենք տեսնում, որ այդ երկրում կարող է անկայունություն առաջանալ»,- ասել է Դոմբրովսկիսը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իտալիայի կառավարությունը մերժել էր Եվրոպական Միության պահանջը՝ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին: Պատժամիջոցները, որով սպառնում է ԵՄ-ն, կարող են նշանակել զրկում ԵՄ օժանդակությունից և դրամական խոշոր տուգանք: