23:53 29.11.2018
Նախօրեին պաստառներով Արդարադատության նախարարություն էին եկել քաղաքացիական ակտիվիստներ, որոնց կոչերը հետևյալ բովանդակությամբ էին՝ «Պահանջում ենք ընդունել Հասմիկ Սարգսյանի ներման խնդրագիրը», «Աղքատ լինելը հանցագործություն չէ…», «Արդարադատությունը չի կարող ոտնահարել արժանապատվությունը», «4000 դրամի համար 5 տարի», «Ձեր մեկ օրվա լանչն է 4000 դրամ» և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արտակ Զեյնալյանը, որը ներկայացնում ենք ստորև․
«Նախ, նշեմ, որ խնդրագրի ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ մտացածին է, քանի որ յուրաքանչյուր ամիս, եթե ոչ յուրաքանչյուր շաբաթ ներման բազմաթիվ խնդրագրեր ենք ընդունում՝ առանց ուղեկցվող ցույցերի և պաստառների ու, «Ներման մասին» օրենքի պահանջի համաձայն, դրանց ընթացք ենք տալիս: Հետևապես, ցույցի միջոցով հարցի բարձրացումը կարող է դիտարկվել որպես հակաքարոզչություն: Ինչևէ, այս դեպքում ևս խնդրագրին ընթացք կտրվի նշածս օրենքի՝ ներման խնդրագրերը քննարկելու կարգը պահպանելով:
Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, ապա նշեմ, որ ինքս էլ, առաջին անգամ տեսնելով «10 հազար դրամ գողության համար 4 երեխայի մորը 5 տարվա ազատազրկման են դատապարտել» վերնագիրը, մեղմ ասած զարմացա: Բայց, ինչպես միշտ, կա նաև մեդալի հակառակ կողմը: Որպես իրավապաշտպան՝ Դատական տեղեկատվական համակարգի միջոցով ծանոթացա գործի էությանը և պարզեցի, որ «արդարադատությունը ոչ միայն չի ոտնահարել քաղաքացու արժանապատվությունը», այլև վերջին դեպքից առաջ երկու տարբեր քրեական գործերով ամբաստանված Հասմիկ Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել:
Այսպես, 2015 և 2016 թվականներին Հասմիկ Սարգսյանը ազատազրկման է դատապարտվել գողությունների համար, որոնք կատարվել են բնակարան ապօրինի մուտք գործելով:
Առաջին արարքի համար նա դատապարտվել էր ազատազրկման՝ 4 տարի երեք ամիս ժամկետով, սակայն դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Երկրորդ գողությունը Հասմիկ Սարգսյանը կատարել էր գտնվելով դատարանի կողմից սահմանված փորձաշրջանի մեջ: Այս արարքի համար նա դատապարտվել էր ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով, սակայն դատարանը կրկին նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով:
Բնակարան ապօրինի մուտք գործելով երրորդ գողությունը Հասմիկ Սարգսյանը կատարել է նորից գտնվելով դատարանի կողմից սահմանված փորձաշրջանի մեջ: Ուստի, տրամաբանական է, որ վերոնշյալ արարքի վերաբերյալ 2017 թվականի սեպտեմբերի 29-ին կայացված դատավճռում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Հասմիկ Սարգսյանը «նախկինում նմանատիպ հանցագործություններ կատարելու համար դատապարտվել է, սակայն անհրաժեշտ հետևություն չի արել ու հերթական անգամ կանգնել է հանցավոր ուղու վրա ու կատարել նոր, նույնանման հանցագործություն, ինչն էականորեն բարձրացնում է հանցագործության հանրորեն վտանգավորության աստիճանը և դատարանը գտնում է, որ պատժի նպատակները կիրականանան նշանակված պատիժը նրա կողմից կրելու պայմաններում»:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավճիռ կայացնելիս կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածը և 6 տարի ժամկետով ազատազրկմանը գումարել նախորդ երկու հանցագործությունների համար նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած ազատազրկման ձևով պատիժներից երեքական ամիսներ՝ այդպիսով վերջնական պատիժ սահմանելով 6 տարի 6 ամիսը։
Վերաքննիչ քրեական դատարանը ևս, հաշվի առնելով ռեցիդիվը, չի բեկանել դատավճիռը և ուժի մեջ է թողել պատիժը, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հասմիկ Սարգսյանը կամովին հատուցել է վնասն ամբողջությամբ, հղի է, վատառողջ է, ունի չորս երեխա, որոնցից երեքն անչափահաս են և գտնվում են իր խնամքին, իսկ որդին ծառայում է ՀՀ զինված ուժերում, վերջնական պատիժ է սահմանել ազատազրկումը՝ 5 տարի ժամկետով:
Գործին առնչվող այս մանրամասները հրապարակում եմ խնդրի վերաբերյալ օբյեկտիվությունն ու անաչառությունն ապահովելու համար ու հատկապես այն մարդկանց համար, որոնք միայն կարդացել էին վերը նշածս վերնագիրը:
Իհարկե, բոլորս ենք ցավում, որ անչափահասները մնացել են առանց մոր խնամքի, բոլորս ենք ցավում, որ մեր երկիրը դեռ չի կարողանում արժանապատիվ աշխատավարձով աշխատանք ապահովել, բայց չէ՞ որ Հասմիկ Սարգսյանի կողմից գողացված այդ գումարներն ու սնունդը այդ ընտանիքների ու նրանց երեխաների միակ ապրուստի միջոցն էին: Հարց է առաջանում՝ աղքատությամբ արդարացված գողության արդյունքում ամբողջ ամսվա ապրուստից զրկված քաղաքացիները գուցե և՞ս պետք է գողություն անեին…
Ինչևէ, կա դատավճիռ, որը կատարման ենթակա է, իսկ ներման խնդրագրի միջնորդությունը ինչպես ասեցի, համապատասխան ընթացք կստանա»:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...