TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+21.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Ժողովրդի տրամադրությունը մայիսից հետո չի փոխվել․ Փաշինյան

16:32 30.11.2018

Հայաստանի ժողովրդի տրամադրությունը մայիսից հետո ոչ մի կերպ չի փոխվել։ Այս մասին Նոր Հաճնում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հարցրեց հավաքվածներից, ստացավ նրանց ծափահարությունները ու հաստատեց՝ տրամադրությունը մայիսից հետո չի փոխվել։ Փաշինյանն ասաց, որ հաճախ խոսում են, թե ժողովուրդը հիասթափվել է, սակայն չկա նման բան։ Փաշինյանի խոսքերով՝ կեղծ են այն խոսքերը, թե […]

̰
Դրամի մանիպուլյացիաների պատճառով 10 հազար աշխատատեղ է փակվել Նոր Հաճնում ու շուրջը․ Փաշինյան

16:30 30.11.2018

Նոր Հաճնում քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ 2000-2010 թվականների ընթացքում Նոր Հաճնում ու հարակից բնակավայրերում ադամանդագործական ոլորտի 10 հազար աշխատատեղ է փակվել։ Փաշինյանն անդրադարձավ նաև պատճառներին ու ասաց, որ դա եղել է այդ ընթացքում դրամի փոխարժեքի նկատմամբ իրականացված մանիպուլյացիաների հետևանքով։ Դաշինքի առաջատարը խոստացավ, որ ընտրություններից հետո […]

̰
Իրանց համար Հայաստանն իրանց պադավատներն են․ Փաշինյան

16:27 30.11.2018

«Երևի իրանց համար Հայաստանն իրանց պադավատներն են․ պադավատները կորցրին, գիտեն Հայաստանն էլ են կորցրել»,- Նոր Հաճնում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ հանդիմանելով ընդդիմախոսներին։ ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորորության թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանին հիշատակելով՝ նա ասաց, թե այդ մարդիկ անընդհատ խոսում են անվտանգության ու Արցախի մասին, ասում են՝ «վա՜յ, Արցախը կորցրի՜նք»։ […]

̰
Դատական երկու հայց՝ ընդդեմ Արտաշատի պետական թատրոնի

16:24 30.11.2018

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի տնօրեն Գագիկ Ռոստոմյանը, թատրոնի փոխտնօրենը և մի քանի դերասաններ  այսօր լրագրողների հետ զրուցել են Արտաշատի թատրոնում տեղի ունեցող իրադարձությունների մասին:  Թատրոնի գեղարվեստական նախկին ղեկավար Հայկ Մնացականյանը և թատրոնի դերասանուհիներից մեկը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ թատրոնի ղեկավարության: Թատրոնի ներկայիս տնօրեն Գագիկ Ռոստոմյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է 2017-ից, նշում […]

̰
Կերչի նեղուցում ուկրաինական ռազմանավերի ձերբակալված զինծառայողներին տեղափոխել են ՌԴ

16:07 30.11.2018

Սև ծովում ձերբակալված ուկրաինացի նավաստիները Ղրիմից Մոսկվա են տեղափոխվել: Svoboda.org-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել է Ղրիմում մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Լյուդմիլա Լուբինան: Հաղորդվում է, որ ՌԴ է տեղափոխվել 24 զինծառայող, նրանցից 3-ը վիրավոր են: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Իվան Լեշինը հայտնել է այն մասին, որ ՄԻԵԴ-ը պահանջ է ներկայացրել ռուսական կողմին մինչև դեկտեմբերի […]

̰
Վահանակը տրամադրելուց հրաժարվելը հանցավոր արարք է, հաղորդում է տրվել դատախազություն. ՀՀԿ շտաբ

16:03 30.11.2018

Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում ընտրություններ անցկացնելու նպատակով ընտրություններին մասնակցող կուսակցություններին հնարավորություն է տրվում անարգել իրականացնելու նախընտրական քարոզչությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ ընտրական շտաբը: Հայտարարությունում նաև ասվում է. «Այն դեպքերում, երբ խոսքը գնում է սահմանափակ ռեսուրսի մասին, ինչպես, օրինակ, եթերաժամերը, կամ մեծ գովազդային վահանակները, Ընտրական օրենսգրքերը պարունակում են հատուկ կարգավորումներ: Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրքը ևս […]

̰
Նա այն մարդն է, որը զենք է վաճառում Ադրբեջանին․ Մնացականյանը՝ Լիբերմանի մասին

15:52 30.11.2018

«Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառել, ուստի մենք ուզում ենք աշխատել ձեզ հետ ռազմական համագործակցության շուրջ»,- իսրայելական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ռազմական համագործակցության հնարավորության մասին հարցին։ Նա հիշեցրել է, որ Հայաստանն անվտանգության լուրջ խնդիր ունի Արցախում, քանի որ այնտեղ մարդիկ վտանգված են։ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի […]

̰
Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

15:47 30.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Լոռիի, Թումանյանի, Ստեփանավանի, Սևանի, Տաշիրի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Նոյեմբերյանի, Կապանի ավտոճանապարհներին և Սիսիանի «Զանգերի» հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և […]

̰
Տեսախցիկը նկարահանել է բանկից խաբեությամբ գումար հափշտակողներին

15:41 30.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկից խաբեությամբ գումար առերևույթ հափշտակած անձանց ինքնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2018թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող բանկերից մեկում մի կին և մի տղամարդ գումար փոխանակելու նպատակով գանձապահի ձեռքից վերցրել են […]

̰
Լեհաստանը և Մեծ Բրիտանիան հանդես են եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման նախաձեռնությամբ

15:36 30.11.2018

Լեհաստանը և Մեծ Բրիտանիան հանդես են եկել ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցների խստացման նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով բրյուսելյան աղբյուրը: Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումը պայմանավորված է օրերս Կերչի նեղուցում ռուսական և ուկրաինական ռազմանավերի միջև տեղի ունեցած միջադեպով: Որոշմանն աջակցություն են հայտնել նաև Շվեդիան և բալթյան մի քանի երկրներ: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, […]

̰
Մենք ձգտում ենք ավելի բարձր մակարդակի հասցնել մեր հարաբերություններն Իսրայելի հետ․ Մնացականյան

15:28 30.11.2018

«Ես լավատես եմ, կարծում եմ, դա տեղի կունենա: Մենք ձգտում ենք ավելի բարձր մակարդակի հասցնել մեր հարաբերություններն Իսրայելի հետ»,- այս խոսքերով ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է իսրայելական լրատվամիջոցներից մեկի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի երկու երկրներում միմյանց դեսպանություններ բացելու մասին։ Ինչ վերաբերում է Իրանի հնարավոր արձագանքին, Մնացականյանը պատասխանել է, որ թե՛ Իսրայելի […]

̰
Այն պաշտոնյան, որն այսօր կաշառք է վերցնում, հաջորդ քայլով բանտում է հայտնվելու. Փաշինյան

15:25 30.11.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ ամենակարևոր անելիքն ու օրակարգը երկրի բովանդակային փոփոխությունն է: Նա մեկ-երկու կետ ներկայացրեց նախընտրական ծրագրից: Խոսելով օրինականության հաստատման կարևորության մասին՝ նա հռետորական հարցով դիմեց հավաքվածներին. «Արդյո՞ք մենք մեր իմացած ապօրինությունների ամեն դեպքի արձագանքում ենք, թե՞ ասում ենք` մեր ի՞նչ գործն ա, Նիկոլին դրել ենք […]

̰
«Պատարագ մատուցելու համար հատուկ արտոնություն է պետք». Հայ Առաքելական եկեղեցու Կիպրոսի թեմի առաջնորդ

15:10 30.11.2018

Միջազգային մամուլում կրկին քննարկվում է Թուրքիայի կողմից բռնագրավված Հյուսիսային Կիպրոսի և այնտեղ ոչնչացված հունական, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության թեման: Չնայած Թուրքայի ավերիչ քաղաքականությանը, Հյուսիսային Կիպրոսում դեռևս հայկական հուշարձաններ են պահպանվում: SHANTNEWS-ի եթերում թեմայի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Կիպրոսի թեմի առաջնորդը:

̰
«Իմ քայլը» դաշինքն ու ՀՀԿ-ն տնտեսական քաղաքականության առումով ոչնչով չեն տարբերվում. Սուրեն Սահակյան

15:07 30.11.2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նախընտրական քարոզարշավը մի քանի տարբերակով է անցկացնում՝ փողոցից փողոց են անցնում, մարդկանց իրենց թռուցիկները տալիս ու հետն էլ մանդարին նվիրում՝ ի նշան համերաշխության: Հաճախ նաև լրագրողների հետ հանդիպման ժամանակ են խոսում իրենց ծրագրերից: Կուսակցության պատգամավորության թեկնածու Կարեն Հարությունյանն ափսոսանք է հայտնում, որ գրեթե ոչ ոք չի խոսում, թե հեղափոխությունից հետո ինչպե՞ս […]

̰
Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ գումարից ավանդային մասի տրամադրման չափը փոխվել է

15:03 30.11.2018

Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան համար պետության սահմանած գումարի տրամադրման կարգը փոփոխվել է: Նախկինում 1 միլիոն և 1.5 միլիոն դրամ գումարի մի մասը ծնողներին տրամադրվում էր կանխիկ, իսկ մնացած մասը բանկերում պարտադիր ձևակերպվում էր որպես ավանդ: Այս պարտադիր պայմանը ծնողներից շատերի համար ընդունելի չէր: Նրանք պատճառաբանում էին, որ այդ գումարներն ընտանիքներին ավելի անհրաժեշտ են փոքրիկի […]

̰
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն ապագա երեխայի համար կնքահայր են ընտրել

14:53 30.11.2018

Դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալը, կդառնան արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի երեխայի կնքահայրն ու կնքամայրը: Երեխան լույս աշխարհ կգա 2019 թվականի գարնանը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Հարրին և Մեգանն իրենց առաջնեկի համար դայակ են ընտրել: Այդ դայակը Քոննի Սիմփսոնն է: Նա ավելի վաղ […]

̰
Ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ քվեարկությունը Թուրքիայի դեմ խաղաթուղթ է ձեր ձեռքում. ԱԳ նախարարը՝ Իսրայելի մասին

14:48 30.11.2018

Հայերն ունեն հրեաներին նման լինելու ուժեղ զգացում, և ինչպես հրեաները, այնպես էլ հայերը, տարբերվում են իրենց հարևաններից, փորձված են պատերազմներով ու ներխուժումներով, գիտեն հարմարվել այլ մշակույթներ կրողների հետ։ Այս մասին իսրայելական «Մաարիվ» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Իսրայելի դիրքորոշման վերաբերյալ հարցին պատասխանելիս Մնացականյանը հիշեցրել […]

̰
ԲՀԿ-ն պետպատվերի ոլորտը կարգավորող առաջարկ է արել

14:41 30.11.2018

Սյունիքի մարզում անցկացված քարոզարշավի ժամանակ ԲՀԿ ներկայացուցիչներն անդրադարձել են նաև առողջապահության ոլորտին: Որպես բնակչությանն ամենից շատ մտահոգող հարց՝ խոսվել է պետպատվերի համակարգից: Նշվել է, որ այն ոչ լիարժեք է գործում և հասանելի չէ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին։ «Իմացե՛ք, առողջապահության համար 170 մլն դոլար տրամադրվում է, ասում են՝ պետպատվեր է: Ո՞վ է կարողանում պետպատվերից օգտվել: Գնում […]

̰
Մատչելի վարկեր են բերվել, բայց չեն տրամադրվել ժողովրդին. Գագիկ Ծառուկյան

14:34 30.11.2018

ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացրել նաև Սյունիքի մարզում: Սիսիան քաղաքում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե ՀՀ սահմանամերձ բնակավայրերը մշտապես եղել և մնում են իր ուշադրության կենտրոնում: ԲՀԿ-ն գիտի, թե որքան կարևոր է  սահմանամերձ բնակավայրերի բնակիչների դերն ու նշանակությունը սահմանի ամրության հարցում: Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ գիտի, թե որոնք են այն խնդիրները, որ մտահոգում […]

̰
Բակո Սահակյանի՝ Մոսկվա այցի հետ կապված Ադրբեջանի գանգատներն անհիմն են․ Ռուսաստանի ԱԳՆ

14:28 30.11.2018

Բակո Սահակյանի այցը Մոսկվա եղել է մասնավոր, և Ռուսաստանն այս հարցում որևէ նորմ կամ պայմանավորվածություն չի խախտել։ Հետևաբար, պաշտոնական Մոսկվային ուղղված ադրբեջանական գանգատներն անհիմն են։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։ «Այդ այցը չի կարող դիտարկվել այլ կերպ, քան որպես մասնավոր այց, […]

̰
Կկառուցվի սոդայի, տեխնիկական աղի ու ապակու գործարան. Փաշինյան

14:14 30.11.2018

Կառավարությունը ռուսական ընկերության հետ սոդայի, տեխնիկական աղի ու ապակու գործարան կառուցելու պայմանագիր կկնքի։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին Չարենցավան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։ «Կառավարությունն այսօր ներդրումային պայմանագիր կկնքի ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության հետ, որը… արդյունաբերական համալիր կկառուցի։ Այն կունենա 1200 աշխատատեղ։ Կգործարկվի […]

̰
Չեմ կարծում, որ Արցախյան ազատամարտն ավելի կարևոր էր թավշյա հեղափոխությունից. Ռուբեն Ռուբինյան

14:10 30.11.2018

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության կարևորությունն ընդգծելու համար «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու, ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանն այն համեմատել է Արցախյան ազատամարտի հետ՝ որոշակի խմբագրելով Սասուն Միքայելյանի նմանատիպ միտքը։ Հեռուստատեսային բանավեճի ընթացքում ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը Ռուբինյանին հարցրել է, թե նա ինչ կարծիք ունի «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված Սասուն […]

̰
ԱՄՆ-ի ավիաընկերություններից մեկը ծաղրել է երեխային անսովոր անվան համար

14:04 30.11.2018

Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերությունը ծաղրել է երեխային անսովոր անվան համար: Երեխայի անունը կազմված է այբուբենի առաջին 3 տառերից: Այս մասին գրում է iz.ru-ն: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էյբիսիդի Ռեդֆորդ անունով աղջնակը ինքնաթիռ է նստել Կալիֆոռնիայից Տեխաս մեկնելու համար: Ավիաընկերության աշխատակիցներից մեկը ծիծաղել է և գործընկերներին պատմել՝ երեխային ցույց տալով: Աշխատակիցը […]

̰
«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները համատարած ոտնահարում են օրենքը՝ փակցնելով քարոզչական նյութերը տաքսիների վրա. Աշոտյան

13:59 30.11.2018

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ «հերթական խախտումը» արձանագրելով «Իմ քայլը» դաշինքի կողմից: Նա մեղադրել է դաշինքի թեկնածուներին, որ նրանք «համատարած ոտնահարում են օրենքը՝ փակցնելով իրենց քարոզչական նյութերը տաքսիների վրա, ինչն արգելված է Ընտրական օրենսգրքով»: «Կոնկրետ այս նկարներում Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն է: Հրավիրում եմ ԿԸՀ և դիտորդների ուշադրությունը: […]

̰
Ամսական 2 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսին հարկերից ազատելու ենք. Փաշինյան

13:53 30.11.2018

«Նախընտրական ծրագրի կետերից մեկում մենք հասարակական-հանրային ամենակարևոր գործոն ու գործառույթ համարում ենք անհատական ջանքը: Պարզ է, որ այսօր երկրում գործընթացների և ամեն ինչի համար թիվ մեկ պատասխանատվությունը կրում է կառավարությունն ու վարչապետը: Այդտեղ երկու կարծիք լինել չի կարող: Անհատական ջանք ասելով՝ մենք նկատի ունենք, որ ՀՀ քաղաքացին արձանագրելով, որ կառավարությունն ու վարչապետն են թիվ մեկ […]

̰
Ուկրաինայի հայերը կոչ են անում իշխանությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

13:40 30.11.2018

Change.org հարթակում, որտեղ ստորագրությունների հավաքման համար տեղադրված է միջնորդագիր, 1915-1922թթ․ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմում է հասցեագրվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին և Գերագույն ռադային: Այս մասին հայտնում է «Երկրամաս»-ը՝ ընթերցողներին առաջարկելով անցնել այս հղումով՝ https://www.change.org/p/petro-poroshenko-ukrainian-authorities-must-recognize-the-armenian-genocide, ծանոթանալ բովանդակությանն ու ստորագրել այն: «Մենք՝ Ուկրաինայի քաղաքացի հայերս, կոչ ենք անում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, կառավարությանն […]

̰
Ռուս տղամարդկանց մուտքն Ուկրաինա կարգելվի

13:36 30.11.2018

Ուկրաինան կարգելի 16-60 տարեկան ռուս տղամարդկանց մուտքն այդ երկիր: Այս մասին հայտարարել է նախագահ Պյոտր Պորոշենկոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Նա հայտնել է, թե այդ որոշումն ընդունվել է, որպեսզի Ռուսաստանը չկարողանա Ուկրաինայի տարածքում մասնավոր բանակային ջոկատներ կազմավորել, որոնք փաստացի «ռուսական զինված ուժերի ներկայացուցիչներն են», և թույլ չտա Մոսկվային որոշ գործողություններ, որոնք պլանավորվել են դեռևս 2014թ.: Թե ինչ […]

̰
ՎՈՒԱՄ-ը քննարկում է անդամ երկրների նավահանգիստներում դաշտային զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը

13:31 30.11.2018

Կիևում ընթացող ՎՈՒԱՄ-ի (Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպություն) 23-րդ նիստին Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով աշխատանքային խումբը քննության է առել անդամ երկրների նավահանգիստներում դաշտային զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը: Ադրբեջանի նախագահությամբ անցկացվող նիստին կատարվել է նաև տեղեկատվության փոխանակություն՝ ազգային օրենսդրական փոփոխությունների, օպերատիվ իրավիճակի և թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում ՎՈՒԱՄ անդամ-պետությունների կողմից իրականացվող միջոցառումների մասին: ՎՈՒԱՄ-ի […]

̰
Մենք սիրում ենք Հայաստանը՝ անկախ նրանից, ով է իշխանության ղեկին. Զատուլին

13:19 30.11.2018

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ուրբաթ օրը` Լազարևի ակումբի առաջին նիստում,  հանդես  է եկել հայտարարությամբ: Զատուլինը նշել է, որ  Ռուսաստանն ու Հայաստանը միմյանց աջակցել են անկախության առաջին տարիներից: «Մենք սիրում ենք Հայաստանը՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին: Ամեն բան փոքր է, երբ խոսում ես Հայաստանի և Ռուսաստանի միջև […]

̰
Գարեգին Բ-ն շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին

13:11 30.11.2018

Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցության Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհավորական նամակ է ուղղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Մայր Աթոռի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում մեջբերում կա Վեհափառի նամակից. «Վրաստանի ժողովուրդը հայրենի իր երկրի կառավարումը վստահել է Ձեզ՝ գնահատելով Ձեր հարուստ փորձառությունը և տարբեր պաշտոններում Վրաստանի զորացմանն ուղղված հայրենանվեր Ձեր ջանքերը: Մեր մաղթանքն է, որ Ձեր առաջնորդությամբ նոր […]

̰
BACK_TO_TOP