13:08 30.11.2018
Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, РУСАРМИНФО-ի հետ բացառիկ զրույցում հայտնել է, թե ինչու է որոշել տեղափոխվել Հայաստան: «Ես սիրում եմ Երևանը, այնտեղ հարմարավետ է»,- ասել է Նիկոլ Ազնավուրը՝ պատմելով Հայաստանի մայրաքաղաքից ստացած տպավորությունների մասին: Նա պատմել է նաև, որ իր համար միակ խնդիրը Հայաստանում եղել է հայերենի չիմացությունը: «Հիմա ես ակտիվորեն սովորում […]
13:04 30.11.2018
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է «Ավրորա» մրցանակի 2019թ. ընտրող հանձնաժողովի կազմի համալրման մասին։ Մոսկվայում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Մատյան երախտագիտության» միջոցառման ընթացքում համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հայտարարել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի երկու նոր անդամների անունները։ Հանձնաժողովին միացել են մարդու իրավունքների պաշտպան Ջոն Փրենդերգասթը և հայտնի դիրիժոր ու բարերար Վալերի Գերգիևը։ «Պատիվ է ողջունել միջազգային երկու առաջատար […]
12:58 30.11.2018
Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ այս օրերին հաճախ է հիշում կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցին. «Այս օրերին հաճախ եմ հիշում Ռուբեն Գևորգյանցին և անընդհատ մտածում, թե ի՞նչ կաներ որոշ նորելուկների` ազգայինի դեմ սանձազերծած իրենց կատաղի պայքարի համար: Ծնունդդ շնորհավոր, Ռուբե՛ն ջան, տեղդ շատ […]
12:53 30.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից: Նախագահը շնորհավորել է ոստիկանության համակարգի աշխատակիցներին և վետերաններին մասնագիտական տոնի առթիվ, արժևորել նրանց ծառայությունը, կանգ առել մի շարք խնդիրների և անելիքների վրա: Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն […]
12:51 30.11.2018
Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը բաց նամակ է գրել՝ ուղղված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակում փաստաբանը մասնավորապես անդրադառնում է Մանվել Գրիգորյանի առողջական ծանր վիճակին ու խոսում նրան կալանքի տակ պահելու հետևանքների մասին: «Մեծարգո՛ պարոն Վարչապետ, օրեր առաջ հայտարարեցիք, թե ինչու չեն հրապարակվում Մանվել Գրիգորյանի հիվանդության թղթերը և հորդորեցիք, որպեսզի հանրությանը տեղեկացվի, թե ինչ հիվանդություններ ունի: […]
12:44 30.11.2018
Բրիտանական Legatum Institute վերլուծական կենտրոնը հրապարակել է երկրների բարեկեցության 2018թ.-ի վարկանիշը: Հայաստանը զբաղեցնում է 88-րդ տեղը՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ դիրքերը բարելավելով 8 կետով: Ռուսաստանը վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 96-րդ տեղը, Ադրբեջանը՝ 99-րդ, իսկ Վրաստանը` 80-րդ տեղը: Ամենաբարեկեցիկ երկրներ են ճանաչվել Նորվեգիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան: Աղյուսակը կազմելիս բրիտանացի վերլուծաբաններն ուսումնասիրել են տնտեսության վիճակը, բիզնես միջավայրը, […]
12:40 30.11.2018
Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրումից ի վեր պաշտոնական Կիևը խզել է Մոսկվայի հետ ունեցած 48 պայմանագիր ու համաձայնագիր։ Հերթական սրումից հետո Ուկրաինան մտադիր է խզել պայմանագրերի հերթական խմբաքանակը՝ 40 փաստաթուղթ։ Այս մասին հայտնի է դառնում երկրի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինի մասնակցությամբ ուկրաինական հեռուստահաղորդումներից մեկից։ Նախարարը խոստացել է, որ պայմանագրերը խզվելու են մոտ ապագայում, իրենց կառավարությունը հիմա աշխատում […]
12:34 30.11.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է իր էջի հետևորդներին, խոստացել առաջիկայում մանրամասներ ներկայացնել Լոռու մարզում ընտրողների հետ կայացած հանդիպումներից: Մինչ այդ նա արձագանքել է որոշ քաղաքական հայտարարությունների, որոնց հանդեպ անտարբեր լինելը, նրա խոսքով, անթույլատրելի է: «Այլևս չեմ զարմանում վարչապետի ԺՊ-ի աբսուրդային հայտարարություններից ու պահվածքից: Ուրեմն Ալիևն […]
12:28 30.11.2018
«Մենք երկար տարիներ կռիվ ենք տվել և հավատացել ենք, որ ՀՀ-ն փոխվելու է, ՀՀ-ի կոռումպացրած համակարգը ապամոնտաժվել է: Մենք իմացել ենք, որ պետք է իրար հետ դա անենք: Այո՛, մեր շատ փորձեր ձախողվել են, պարտվել ենք մի քանի անգամ: Մեր հաղթանակը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մենք մեր անցած ճանապարհին նայել ենք ու վերլուծել […]
12:21 30.11.2018
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտասահմանյան մամուլին է ներկայացրել իր քաղաքական առաջնահերթությունները: «Немцова.Интервью»-ին տված հարցազրույցում Վրաստանի նորընտիր նախագահն անդրադարձել է Ֆրանսիայում բնակվելուն և ֆրանսերենի շեշտադրությամբ խոսելուն: «Դա խնդիր չէ, քանի որ նույն բանի համար քննադատում էին նաև Վիկե Ֆրայբերգին: Սակայն հենց նա Լատվիան բերեց ԵՄ և ՆԱՏՕ: Ես պատրաստ եմ քննադատության»,- ասել է Զուրաբիշվիլին: Ընտրությունների հաջորդ […]
12:04 30.11.2018
Մեծ Բրիտանիան կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը G20-ի գագաթնաժողովի ժամանակ: Տեղեկությունը հաղորդում է Reuters-ը: «Մենք մշտապես ակտիվորեն արտահայտել ենք մեր կարծիքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ: Մենք շարունակում ենք պնդել, որ պետք է պատժամիջոցներ սահմանել՝ կապված Ռուսաստանի պահվածքի […]
12:00 30.11.2018
SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ երեկ «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում՝ ընտրողների հետ հանդիպմանը, հայտարարել էր, թե ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, որի որդին ծառայել է Արցախում։ Նա հիշեցրել էր, որ Սերժ Սարգսյանը որդի չունի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ծառայել է Տավուշում։ «Հա ասում են՝ վա՜յ, շահարկում են, էժան, նախընտրական շահարկումներ, Ռոբերտ Քոչարյանի […]
11:52 30.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2013թ. Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի ստորագրած հրամանի լուսանկարը: «Հրաման չէ, արվեստի գործ է: Սերժ Սարգսյանի ժամանակ ռեկտորը մասնակցում էր նախագահական քարոզարշավին՝ հրամանով ինքն իրեն գործուղելով մարզեր (դեռ չեմ պարզել՝ գումար ստացել են, թե ոչ)։ Նաև հիշենք, թե […]
11:47 30.11.2018
ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը վարպետության դաս է անցկացրել է Գյումրիի պարարվեստի դպրոցում: Հայտնի արտիստի համար Գյումրիում գտնվելը միայն պարարվեստի հմտություններին ծանոթացնելու, գաղտնիքները բացելու առաքելություն չէ: Բալետմայստերն այս քաղաքի հետ հեռանկարային ծրագրեր է կապում: Նա Սևյանի անվան մշակույթի նախկին պալատը «Խառատյան փորձարարական արվեստի միջազգային կենտրոնի» վերածելու ցանկություն ունի: Սա ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի ու […]
11:36 30.11.2018
Նոյեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2018 թ. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ դոկտոր Ջեյմս Թրուշարդին: Հանդիպմանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրին՝ տեղեկություններ փոխանցելով նաև պրն. Թրուշարդի կողմից […]
11:19 30.11.2018
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում` ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու (ականանետի), ավագ վարորդ (B,C,D), վարորդ (B,C), ավագ խոհարար, խոհարար և դիզելավար-էլեկտրամեխանիկ մասնագիտություններով: ՀՀ զինված ուժերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համալրումն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու […]
11:17 30.11.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 34 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 6-ական, խարդախության 4, ծեծի ու սպանության սպառնալիքի 3-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների […]
11:07 30.11.2018
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է՝ Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, այն է՝ կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար անձը ենթակա է քրեական պատասխանատվության: Նշված արարքների համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանվում է […]
11:00 30.11.2018
«Փաստ» թերթը գրում է. «Երևանի Էրեբունի վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արման Աբրահամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է 2 բնակարան և հողամաս: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ Ա.Աբրահամյանը հայտարարագրել է նաև «LEXUS GX 460» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները […]
10:57 30.11.2018
Ամերիկյան Սենատը միաձայն ընդունել է բանաձև՝ դատապարտելով Կերչի նեղուցում Ռուսաստանի գործողությունները: Բանաձևի մոտ 50 համահեղինակներից մեկի՝ հանրապետական Ռոն Ջոնսոնի խոսքերով՝ փաստաթղթում կոչ է արվում անհապաղ վերադարձնել նավերն ու ազատ արձակել կալանավորվածներին: Փաստաթղթում ամերիկացի սենատորները նաև աջակցություն են հայտնում ուկրաինական իշխանություններին: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով չեղարկել էր ռուս […]
10:49 30.11.2018
Վրաստանի ավտոտրանսպորտի վարչության հայտարարությամբ՝ առատ ձյան և մերկասառուցի պատճառով փակ է Ստեփանծմինդա -Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը: Արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների երթևեկությունը: Մնացած բոլոր տեսակի տրանսպորտայի միջոցների համար երթևեկությունն ազատ է:
10:46 30.11.2018
Սլովենիայում ավարտվեց վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Այն անցկացվում էր 50-ից և 65-ից բարձր տարիքայինների խմբերում: 50-ից բարձր տարիքայինների խմբում վստահ խաղ ցուցադրեց Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Հայ շախմատիստը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր, հաղթեց 6 պարտիայում, 5-ն ավարտեց ոչ-ոքի և դարձավ Շախմատի վետերանների աշխարհի առաջնության չեմպիոն: Հիշեցնենք, որ այս տարիքային խմբում աշխարհի առաջնությանը մասնակցում […]
10:43 30.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական աղբյուրի փոխանցմամբ՝ այս օրերին Հայաստանում են ռուսական էմիսարներ` եկել են իրավիճակը հասկանալու: ՌԴ-ում մտահոգված են, որ հաջորդ ԱԺ-ում գերիշխելու են արևմտամետ և սորոսական ուժերը, նախ, իհարկե, «Սասնա ծռեր»-ը, ապա՝ եվրոպական կողմնորոշում ունեցողները։ Մոսկվան իրեն նետված ձեռնոց է դիտարկում մի քանի անձանց, որոնք առանցքային սորոսականի համբավ ունեն և հայտնվել են ՔՊ […]
10:41 30.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս ՀՀ վարչական դատարանում օրական լսվում է ՃՈ վարչական ակտերի անվավերության պահանջով 100-110 դատական գործ: Տուգանված քաղաքացիների զգալի մասը վարչական ակտերը բողոքարկում է դատական կարգով, քանի որ անվավեր ճանաչվելու դեպքում ՃՈ-ից բռնագանձվում է փաստաբանական ծախս: Արդյունքում փաստաբանները վարորդներին շահագրգռում եւ ծառայություն մատուցում են ՃՈ-ի արտաբյուջեի հաշվին: Անցած […]
10:39 30.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի և հատկապես ՀՀԿ-ի ու «Սասնա Ծռեր»-ի վարկանիշային թեկնածուները շարունակում են ինքնաբացարկներ հայտնել: Երեկ ինքնաբացարկներ հայտնելու վերջին օրն էր, և կրկին կային ՀՀԿ թեկնածուներ, ովքեր դիմումներ էին գրել ԿԸՀ: Նրանցից ամենահայտնին ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը: «Սասնա ծռեր»-ի ցուցակից էլ դուրս […]
10:37 30.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Անի համայնքում, մասնավորապես՝ Մարալիկ քաղաքում, ինչպես ասում են՝ կրքերը չեն հանդարտվում, և այս օրերին ևս հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում: Ինչպես տեղեկացրեին Մարալիկ քաղաքի բնակիչները, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի սանիկ հանրապետական Արտակ Գևորգյանը համայնքապետարանի աշխատակիցներին ներքին կարգով հրահանգել է չբացել համայնքապետարանն ու չաշխատել: Իսկ նոյեմբերի 29-ին Արտակ Գևորգյանը վերցրել […]
10:32 30.11.2018
ՀՀ Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախագծի ընդունումը նպատակամղված է Քննչական կոմիտեի կառուցվածքում ընտրական հանցագործությունների քննությամբ զբաղվող մասնագիտացված ստորաբաժանում ստեղծելուն և պայմանավորված է ընտրական գործընթացների հետ կապված հանցագործությունների քննության և որակման […]
10:27 30.11.2018
Նոյեմբերի 29-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերի պատճենները հանձնեց Իրաքի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ալի ալ-Հաքիմին (Mr. Mohamed A. Alhakim)։ Շնորհավորելով Հրաչյա Փոլադյանին Իրաքում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ Մուհամեդ ալ-Հաքիմը գոհունակությամբ նշեց երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան և վստահություն հայտնեց, որ դեսպանը նոր շունչ կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը: Դեսպան Փոլադյանը հավաստիացրեց, որ […]
10:24 30.11.2018
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Տաշիրի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Նոյեմբերյանի, Կապանի ավտոճանապարհներին, Բերդ-Ճամբարակ, Թալին-Ախուրյան և Սիսիանի «Զանգեր»-ի ճանապարհահատվածներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր […]
10:18 30.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ երեկ երեկոյան Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով երկու անձ ստացել է հրազենային վիրավորում: Դեպքից անմիջապես հետո Երևան քաղաքի՝ 1981 թվականին ծնված բնակիչը հրազենային վիրավորումով […]