11:32 13.11.2018
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված են Արցախի նախագահ Բակո Սահակյանը և պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը: Լուսանկարին կից Աբրահամյանը կատարել է հետևյալ գրառումը. «Մարտակերտից էինք վերադառնում. Նոր Մարաղա գյուղում նախագահը կանգնեցրեց մեքենան, իջանք առևտուր անելու։ Դե մինչ առևտրականներից մեկը հերթով կշռում էր մեր ընտրած մրգերը, մենք էլ […]
11:24 13.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն Իտալիայի Հանրապետության մայրաքաղաք Հռոմում նոյեմբերի 12-ին մասնակցել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունների զարգացումը թվային ժամանակաշրջանում. վերջին միտումներն ու ԵԱՀԿ շրջանակում լավագույն փորձը» համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ Հայաստանի պատվիրակությանը համաժողովին հրավիրելու համար և Իտալիայի […]
11:20 13.11.2018
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լարսի անցակետում վերջին օրերի խցանումներին` նշելով, որ դրանց հիմնական պատճառը ճանապարհին առաջացած մերկասառույցն է: Սահմանային անցակետում կա մոտ 2․5 կմ խցանում, որի պատճառով ճանապարհի որոշ հատվածներում արգելված է երթևեկությունը՝ նոր խցանումներից խուսափելու համար: Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ հայ-վրացական սահմանին ևս սահմանափակված է կցորդիչով […]
11:17 13.11.2018
Պետք է ոչ թե ապահովել զբաղվածություն, այլ վարձատրությունը դարձնել համարժեք կատարված աշխատանքին: Այս մասին այսօր խորհրդարանում «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարի պաշտոնակատարը մասնավորապես ակնարկել է, որ պետական աշխատողների աշխատավարձը պետք է համարժեք լինի մասնավոր հատվածում աշխատող մասնագետների աշխատավարձին: «Այսինքն՝ եթե այդ աշխատողն աշխատուժի […]
11:13 13.11.2018
Այսօր կույրերի միջազգային օրն է: Պետք է ստեղծել հավասար հնարավորություններ տեսողական խնդիրներ ունեցող անձանց կողմից իրենց իրավունքների հավասար և ինքնուրույն իրացման համար, ասված է ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում: Պետք է երաշխավորել ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և ծառայությունների մատչելիությունը. դրա շնորհիվ տեսողական խնդիրներ ունեցող անձինք հնարավորություն կունենան իրենց դրսևորել որպես իրավունքի լիարժեք սուբյեկտ: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության […]
11:05 13.11.2018
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է երեք ընկերությունների՝ «Սիթի», «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ների արտադրական առանձին գործառույթը: Տեսուչների վերահսկողական աշխատանքների և լաբորատոր փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Պարզվել էր, որ այս ընկերություններում արտադրվող աղցանների որոշ տեսակներում կան մանրէաբանական շեղումներ: Այսպես՝ «Սիթի» ՍՊԸ-ում արտադրվող «Մայրաքաղաքային» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի անթույլատրելի […]
11:00 13.11.2018
ԱԺ-ում այսօր մեկնարկել է հերթական քառօրյան: Նիստերի օրակարգի նախագծում 11 հարց է, այդ թվում՝ «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն իր ելույթի ընթացքում ներկայացրել է նախագիծը: Նա մասնավորապես վստահեցրել է, որ եղած ֆինանսական միջոցները բավարար են վարձատրության համակարգն էապես փոխելու համար: «Ես կուզենայի մի քանի լուծումներ, որոնք ներկայումս քննարկման փուլում […]
10:34 13.11.2018
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա Կարեն Մխիթարյանին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և այնտեղ մահացել է: Կատարվում է քննություն։
10:31 13.11.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 9-ական, յուրացման կամ վատնման ու ծեծի 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 3-ական, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպանության սպառնալիքի 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի […]
10:19 13.11.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Հայաստանից ավելի քան 250 մլն դրամի ոսկի, պղինձ, արծաթ արդյունահանվելու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Ըստ դատախազության` այդ ամենը տեղի է ունեցել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում, ինչի արդյունքում խախտվել են ընդերքի օգտագործման կանոնները: «Ժողովուրդ» […]
10:12 13.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ավան, Քանաքեռ-Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջանները ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արա Ճորուխյանը: Նա, ըստ էության, Տարոն Մարգարյանի հովանավորյալն է: Վերջինս Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի սանիկն է և հորաքրոջ փեսան. Մարգարյանը եղել է նրա հարսանիքի քավորը: Ճորուխյանը Մարգարյանի քաղաքապետ աշխատած տարիներին եղել է ապօրինի շինարարության դեմ […]
09:46 13.11.2018
Կատարի պետություն այցելությանս շրջանակներում մասնակցեցի երեխաների և կանանց առողջությամբ զբաղվող Sidra Medicine բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որին ներկա էր նաև Կատարի Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանին՝ տիկնոջ հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ Մոտակա երկու օրերին մասնակցելու եմ Դոհայում անցկացվող Առողջապահական ինովացիոն համաշխարհային համաժողովին (World […]
09:28 13.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Երիտասարդական փ. 7 շենքը, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 33 շենքի 1, 2 մուտքերը, Ավան՝ Թումանյան թաղ. 13/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նուբարաշեն 6փ. 1/3, 1/4 […]
09:13 13.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, Մոլդովական 27, Բագրևանդ 1 համարների, Ավան վարչական շրջանի՝ Դուրյան 31, 32, 33, 34, 38, 39 և Չարենցի 12 համարների, Կոտայքի մարզի՝ Ջրվեժ, Արամուս, Կաթնաղբյուր գյուղերի, Բագրևանդ […]
09:02 13.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հարկային տեռորի հերթական զոհերը գիշերային ակումբների, բարերի և ռեստորանների սեփականատերերն են: Հարկայինի աշխատակիցները, խախտելով օրենքը, հանկարծակի ստուգումներ են սկսել այս օբյեկտներում և հարկային օրենսդրության խախտումներ արձանագրել: Հիմա այդ օբյեկտների տերերը սպասում են, թե ստուգումների արդյունքում իրենց ինչ տուգանքների պետք է ենթարկեն: Հայաստանում փող հավաքելու ամենահուսալի ճանապարհը շարունակում է մնալ բիզնեսը տուգանելը, […]
08:47 13.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը մոտ 4 ժամ տևած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը մանրամասն ծրագրային ելույթ է ունեցել, որի հիմնական թեզը՝ ընդդիմություն դառնալու մասով, հետևյալն է եղել․ իրենք կեղծ ընդդիմությունից տարբերվելու են նրանով, որ իշխանությունների ցանկացած ասածին չեն հակադրվելու․ «Եթե երկրի շահի տեսանկյունից իշխանությունը քայլ է անում, միանշանակորեն պաշտպանվելու է մեր կողմից, եթե՝ […]
08:35 13.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը շարունակում է ուսումնասիրել իր թիմակիցների ռեյտինգը։ Հայտնի է, որ նման գործիքակազմի տիրապետում է ԱԱԾ-ն, դեռ նախկին իշխանությունների շրջանից։ Պարբերաբար հարցումներ են արվում՝ ովքեր ինչ հեղինակություն ունեն երկրում, ինչ ռեյտինգ ունի երկրի թիվ մեկ պաշտոնյան, որ կուսակցությունն է վայելում հանրության համակրանքը, ով շանս ունի անցնելու խորհրդարան և այլն։ Մեր տեղեկություններով՝ վերջերս […]
08:19 13.11.2018
Դանիայի տրանսպորտի նախարարությունը որոշում է ընդունել պաշտոնապես ճանաչելու շների լծվածքը տրանսպորտի տեսակ։ 2019 թվականի հունվարի 1-ից նման լծվածքներով հնարավոր կլինի երթևեկել երկրի ավտոմոբիլային ճանապարհներով։ Նախկինում նման փոխադրամիջոցով թույլատրվել է երթևեկել միայն հատուկ մայրուղիներով։ Դանիայում շների լծվածքներով երթևեկելն ավանդական արվեստ է։
08:05 13.11.2018
Կալիֆոռնիայում անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է 42-ի։ Մոտ 200 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտարարել է կալիֆոռնիական Բյութ շրջանի շերիֆ Կորի Հոնեան։ Կրակը ոչնչացրել է ավելի քան 7000 տուն։ Նահանգում անտառային հրդեհները մոլեգնում են նոյեմբերի 8-ից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում հատուկ ռեժիմ է սահմանել՝ հայտարարելով նահանգը տարերային աղետի գոտի։ Շերիֆի խոսքերով՝ […]
07:55 13.11.2018
Հյուսիսային Կորեան առնվազն 13 գաղտնի բազա ունի։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետներին։ Նրանց խոսքով՝ գաղտնի բազաներում կարող են գտնվել հրթիռներ, որոնք ունակ են մարտական լիցքեր կրել։ Ընդհանուր առմամբ, բազաների թիվը կարող է հասել 20-ի։ Փորձագետները նշում են, որ այդ բազաները կարծես թե պահեստային […]
07:43 13.11.2018
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին, սակայն Լոնդոնը պատրաստ չէ «ցանկացած գնով» գործարք կնքել։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։ «Բրիտանացի ժողովուրդը ցանկանում է, որպեսզի մենք շարունակենք Brexit-ին առնչվող աշխատանքները, և ես նույնպես լի եմ դա իրագործելու վճռականությամբ։ Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան՝ ես սպառնալիքի տակ […]
07:29 13.11.2018
Իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից Գազայում «Ալ-Անկսա» հեռուստակայանի շենքին հասցված հարվածի պահը տեսանկարահանվել է։ Սոցցանցերում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի հրթիռներ ընկնում շենքի վրա։ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժմանը պատկանող շենքը լիովին ոչնչացել է։ Ընդհանուր առմամբ, հեռուստակենտրոնի ուղղությամբ 6 հրթիռ է արձակվել։ Մինչ հարվածը անձնակազմը տարհանվել էր։
07:22 13.11.2018
Գազայի հատվածում Իսրայելի հրթիռակոծումների հետևանքով տուժել է 53 մարդ, որից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնել է Իսրայելի շտապօգնության ծառայությունը։ Նոյեմբերի 12-ին պաղեստինցի գրոհայինները հրթիռակոծել էին Իսրայելի տարածքը։ Իսրայելցի զինվորականները հայտնել են մոտ 300 հրթիռի արձակման մասին, ինչի հետևանքով կա 16 վիրավոր։ Ի պատասխան՝ Իսրայելը Գազայի հատվածում խոցել է ավելի քան 20 թիրախ […]
07:12 13.11.2018
Ժամեր առաջ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները հատուկ ոստիկանական օպերացիա են իրականացրել «Տերևաթափ Վանաձորում» անվանումով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանական «Տերևաթափը» տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի «Նավակ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղից ոստիկանության Բազումի բաժին են բերման ենթակվել Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Հակոբյանը, ով «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի» եղբոր տղան է՝ […]
01:00 13.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգախոսը՝ «Ամենից առաջ ԱՄՆ-ն», Փարիզում որոշակի փոփոխությունների է ենթարկվել և դարձել է «Միայն ԱՄՆ-ը»: Այս մասին գրում է Associated Press լրատվական գործակալությունը: Առաջին աշխարհամարտի 100-ամյա տարելիցի կապակցությամբ Փարիզում տեղի ունեցած միջոցառմանը Թրամփը, որ նախկինում իրեն համարում էր հպարտ ազգայնական, այս անգամ իրեն առանձնացրեց մյուս առաջնորդներից: Թրամփի այցը Ֆրանսիա հստակ ցույց տվեց, որ նախագահի […]
00:50 13.11.2018
Նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի փաստաբան Դմիտրի Գաբունիան սկանդալային հայտարարություն է տարածել՝ Զուրաբիշվիլիին ու նրա զավակներին դաժան հաշվեհարդարով սպառնացող անձի վերաբերյալ: Նրա խոսքերով՝ այդ անձը վրացի նախկին զինվորական է, որն այժմ պայքարում է Ուկրաինայում: Այս մասին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում ասել է Զուրաբիշվիլիի փաստաբան Դմիտրի Գաբունիան: Զուրաբիշվիլին հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ին, […]
00:44 13.11.2018
Կանադայի Մաքմասթերի համալսարանի գիտնականները եզրահանգման են եկել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում սմարթֆոնների արտադրության ընթացքում առաջացող վնասակար թափոնների ծավալներն ահռելի չափերի կարող են հասնել: Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակված են Journal Cleaner Production ամսագրում: Ամսագրում հրապարակված է ոլորտի մասնագետների ներկայացրած վիճակագրությունը, որի համաձայն՝ սմարթֆոնների արտադրության ընթացքում առաջացող թափոնների արտանետումները մթնոլորտի աղտոտվածության 1 տոկոսն են կազմում: Ուսումնասիրությունները ցույց […]
00:36 13.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին: «27 հանքավայրից, որոնք այսօր Հայաստանում ունեն շահագործման թույլտվություն, այսօր ընդամենը 7-ն են շահագործվում: Դրանք բոլորը 50-60 տարի առաջ են սկսել շահագործվել: Միայն Թեղուտի հանքավայրն է շահագործվել անկախ Հայաստանի տարիներին, և այն կոլապսի ենթարկվեց: Ցանկացած մարդ կարող է […]
00:26 13.11.2018
«Օլիգարխները նոր Հայաստանում դեռ կարողանում են իրենց տների հարակից հանրային փողոցներում քաղաքացիների ազատությունը սահմանափակել: Օրենքն է գերակայում, սա նորմա՞լ է»,- ֆեյսբուքյան օգտատերերից Դավիթ Հարությունյանը բաց նամակ է գրել՝ ուղղված ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ «Տարիներ շարունակ իրենց վարած գործունեությունից հետո ոչ թե թաքնվում են, այլ […]
00:13 13.11.2018
«Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու պատճառով»,- այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։ «Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը և […]