23:53 12.11.2018
Առաջիկայում Երևանում նոր ժամանակակից մարզադաշտ կկառուցվի։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Նա հայտնել է, որ շուտով ներդրողներ կժամանեն Հայաստան։ Վանեցյանն այդ թեմայով խոսել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ, որն ասել է՝ մարզադաշտի կառուցման պարագայում ՖԻՖԱ-ն կաջակցի, որպեսզի Երևանում մեծ ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպվեն։ Մարզադաշտը նախատեսված կլինի 33 հազար հանդիսականի […]
23:40 12.11.2018
Twitter միկրոբլոգում օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Գազայից Իսրայելի ուղղությամբ 40 րոպեի ընթացքում շուրջ 100 հրթիռ և ական է արձակվել:
23:27 12.11.2018
Դոնալդ Թրամփը Բալթյան երկրները շփոթել է Բալկանների հետ: ԱՄՆ-ի նախագահը քննադատել է Լատվիային, Լիտվային և Էստոնիային այն բանի համար, որ այդ երկրները պատերազմ են հրահրել անցած դարի 90-ականների սկզբներին, ինչն էլ հանգեցրել է Հարավսլավիայի փլուզմանը: Այս մասին տեղեկացնում է Newsweek պարբերականը` հղում անելով ֆրանսիական Le Monde-ին: Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Թրամփը սխալը թույլ է տվել ապրիլին […]
23:13 12.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 12-ին` ժամը 20:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Գեղարքունիքի մարզի Թթու ջուր գյուղի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Վերդյանը իր վարած Mercedes մակնիշի 90 QG 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել: […]
23:00 12.11.2018
ԵԱՏՄ տարածքում, այսինքն նաև Հայաստանում, նոյեմբերի 11-ից ուժի մեջ են մտել մեքենաների շահագործման նոր կանոններ: Մասնավորապես ձմեռային շրջանի համար սահմանվել է այն մեքենաների շահագործման սահմանափակում, որոնք չունեն ձմեռային անվադողեր: Իսկ բեռնատարները և ավտոբուսները պետք է նաև անվաշղթաներ ունենան, որոնք էականորեն նվազեցնում են անվադողերի սահքը սառույցի կամ ձյան հետ շփման ժամանակ: Այս մասին ԵԱՏՄ լրատվական ծառայությունից […]
22:47 12.11.2018
Այսօր Երևանում տեղի է ունեցել դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանի հոգեհանգիստը: Սիրված դերասանը մահացել էր հոկտեմբերի 10-ին՝ սրտի կաթվածից: Նա տևական ժամանակ համագործակցում էր «Շանթ» հեռուստաընկերության հետ, մասնավորապես՝ նկարահանվել է «Անուղղելիները», «Քաղաքում» երգիծական հեռուստասերիալներում: Լևոն Մուրադյանը երկար տարիներ աշխատել է նաև Երևանի դրամատիկական թատրոնում, հեղինակել երգիծական բազմաթիվ ներկայացումներ: Լևոն Մուրադյանը 60 տարեկան էր։
22:35 12.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Թեղուտում ստացվեց բնապահպանական, էկոլոգիական և տնտեսական կոլապս, որի պատասխանատուները այսօր շանտաժի են ենթարկել կառավարությանը: Եթե խոսենք Ամուլսարի վերաբերյալ, կան բազմաթիվ տեղական և միջազգային գիտնականների եղրակացություններ, որոնք անկախ են Lydian-ի արված ուսումնասիրությունից: Շատերը կարծում են, որ 2012 թ․-ից […]
22:21 12.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին՝ մասնավորապես Կարմիր գրքում գտնվող ոզնատուփ մեխակի՝ Ամուլսարի տարածքում հայտնաբերման մասին. «Եթե մենք խոսում ենք օրենքի տառին համապատասխան, ցանկացած կենսաբազմազանության ներկայացուցիչ, խնդիր է: 2012 թ․-ին հանքավայրի տարածքում հայտնաբերեցին Մատնունի ծիրանավոր ծաղիկը, որը գրանցված է Կարմիր գրքում: Lydian- ընկերությունը […]
22:07 12.11.2018
Հոկտեմբերի 26-ին այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ԿՀԹՀ) նախագահ Մուսթաֆա Աքընջըի և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի ընդունած որոշմամբ համաժամանակյա օգտագործման համար բացվել են Դերինյայի և Ափլըչի սահմանային անցակետերը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Ընդհանուր առմամբ, կղզու հյուսիսում և հարավում բացված անցակետերի թիվը հասել է 9-ի: Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավարի խոսնակ Բարըշ Բուրջուն անցակետերի բացման առնչությամբ հայտարարել […]
21:54 12.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Ջերմուկի դեպքում Lydian-ը հանքային ջրերից մի նմուշ է վերցրել, այն էլ ըմպելասրահից դուրս եկող նմուշը: Տարվա մեկ սեզոնին ընդամենը մեկ անգամ նմուշ վերցնելով է արել հետազոտություն, մինչդեռ դա պետք է արվեր բոլոր ջրաբանական սեզոններին՝ գարուն, ամառ, աշուն, […]
21:41 12.11.2018
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ 70-ամյա Գագիկ Մուրադյանը նոյեմբերի 5-ից Գյումրի քաղաքից ոտաբոբիկ սկսել է իր վազքարշավը՝ կատարելով ուխտագնացություն՝ նվիրված Սպիտակի մեծ երկրաշարժի զոհերի հիշատակի 30-ամյակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից տեղեկացրին, որ այսօր Գագիկ Մուրադյանը կանգ է առել Վարդենիս համայնքում, հանդիպել համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հետ եւ շարունակել իր երթուղին դեպի Արցախի Հանրապետություն: «Մեր […]
21:27 12.11.2018
Նոյեմբերի 12-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի ուսանողներին ներկայացրեց սփյուռքի նախարարության «ներՈւժ» ստարտափ ծրագիրը: Շնորհակալություն հայտնելով միջազգային դպրոցի և IDeA հիմնադրամի ղեկավարությանը հրավերի համար՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ սփյուռքի հետ հարաբերություններում անհարաժշետ են նոր շունչ, թարմություն, երիտասարդական ու ստեղծարար մոտեցումներ: «Ես չեմ պնդում, որ սփյուռքի նախարարությունը հիմա ավելի լավ է աշխատում […]
21:13 12.11.2018
ՀՀ գլխավոր դատախազությունը Թուրքիայի իրավասու մարմիններից ստացել է միջնորդություն` Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզին իրենց հանձնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Թուրքիայի Հանրապետության իրավասու մարմիններին հայտնել են, որ Ք. Օքսուզին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Թուրքիայի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությունը ստացվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին հանձնումը թույլատրելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից որոշում էր կայացվել Քեվին(Քեմալ) Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով հանձնել նրան Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին: Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնարարվել էր իրականացնել Ք. Օքսուզի փոխանցումը ԱՄՆ իրավասու մարմիններին: ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսի 31-ի որոշմամբ կիրառվել էր կալանավորում: Հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզը, ով Միացյալ Նահանգների կողմից միջազգային հետախուզման մեջ էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից նյութեր կեղծելու ու թաքցնելու համար, Հայաստանում ևս […]
21:00 12.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Նախորդ կառավարությունները 5 անգամ տվել են դրական եզրակացություն Lydian-ի ներկայացրած տարբեր նախագծերին: Ոչ մի անգամ պետությունը չի արել հետազոտություն, այլ նայել է Lydian-ի պատվիրած հետազոտություններին: Այլ մարդիկ և գիտնականներ հայաստանյան և միջազգային այդ փաստաթղթերը նայել են և […]
20:44 12.11.2018
Կալիֆոռնիայում շարունակվում են անտառային հրդեհները, ինչի հետևանքով արվել են նաև աստղերի առանձնատները: Դեռևս անցած շաբաթվա ընթացքում Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը լքել էին Կալաբսասում գտնվող իրենց առանձնատունը: Այս հանգստյան օրերին իր առանձնատունը ստիպված լքել է երգչուհի, դերասանուհի Լեդի Գագան: Երգչուհին լուսանկարներ է հրապարակել այրվող թաղամասից: Երգչուհի Մայլի Սայրուսի տունն ամբողջությամբ արվել է: Նրանք հասցրել են […]
20:27 12.11.2018
Պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունների միջազգային՝ World Cheese Awards մրցույթում առանձնացվել է աշխարհի լավագույն պանրի տեսականին: Այս մասին հայտնում է Euromag-ը: Հաղորդվում է, որ ընտրությունը կատարվել է 41 երկրում արտադրվող պանրի՝ ընդհանուր թվով 3472 տեսակների միջև: Առաջին տեղում հայտնվել է նորվեգական Ֆանաուստ տեսակի պանիրը: Դրան հաջորդում է Հալվեյթ անվանումը կրող պանրի մեկ այլ տեսակ: Մրցույթի ընթացքում […]
20:13 12.11.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 19-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 00:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի խոռոչի […]
20:09 12.11.2018
Ավստրալիայի Պերտ քաղաքի լողափերից մեկում շնաձուկը հարձակվել է սերֆերի վրա: Այս մասին հայտնում է TCH-ն: Հաղորդվում է, որ սերֆինգով զբաղվելիս գիշատիչը հարձակվել ու բռնել է 20-ամյա սերֆերի ոտքից։ Տղային, սակայն, հաջողվել է դուրս պրծնել նրա երախից ու հասնել ափ: Այստեղ վիրավոր երիտասարդին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, ինչից հետո նրան հոսպիտալացրել են: Աղբյուրը հայտնում է, որ […]
20:00 12.11.2018
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետախուզվող է հայտնաբերել: «Զինանոց-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Պ. Սևակի փողոցի 8-րդ շենքի դիմացից հայտնաբերվել և բերման է ենթարկվել նոյեմբերի 6-ից ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1951 թ. […]
19:52 12.11.2018
Բելգիայի պաշտպանության նորանշանակ նախարար Սանդեր Լունեսը երդմնակալության արարողության ընթացքում հայտարարել է, որ ինքն ազգայնական հայացքներ ունի, գրում է РИА Новости-ն: Լունեսը ներկայացնում է աջ արմատական «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցությունը, որը համարվում է Բելգիայի իշխող կոալիցիայի մի մասը: «Լինելով ազգայնական՝ ես հասկանում եմ, թե ինչ նշանակություն ունի խորհրդանիշը և հարգում եմ խորհրդանիշի ընտրության հարցում անհատականությունը»,- ասել է […]
19:45 12.11.2018
SHANTNEWS.am-ը հայտնել է, որ Երևանում այսօր ապօրինի շինություն է քանդվել: Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կառուցվող ապօրինի շինության (ընդհանուր շուրջ 1100քմ) միայն մի մասն է այսօր քանդվել: Շինարարությունն իրականացվում է մի տարածքի վրա, որի մի մասը գտնվում է մասնավոր սեփականություն, մյուս մասը՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում: Քանդվել է երկրորդ հատվածը: Ըստ էության, քաղաքապետարանն ազատել է համայնքին պատկանող հողատարածքը: […]
19:43 12.11.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, թե ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել սոցիալական ապահովության ծառայության տրամադրված մշակութային միջոցառումների տոմսերը ստանալու համար: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Հարգելի կենսաթոշակառուներ, ինչպես տեղեկացել եք, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի և մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից ստորագրվել է համագործակցության հուշագիր։ […]
19:40 12.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնին, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ կարևորում է պարասպորտի կենտրոնների զարգացումը մայրաքաղաքում: Հայկ Մարությանը ցավով նշել է, որ մինչ այժմ Երևանի չորս տասնյակից ավելի մարզական դպրոցներից ընդամենը երկուսն են, որ շատ […]
19:36 12.11.2018
Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին հայտնել է, որ Twitter-ում ավելացնելու են խմբագրման հնարավորություն: Այս մասին հայտնում է The Next Web-ը: Այս մասին Դորսին հայտնել է Նյու Դելիում տեղի ունեցած համաժողովի ժամանակ: «Մեր բազմաթիվ օգտատերերը ցանկանում են թվիթների խմբագրման հնարավորություն ունենալ, որպեսզի ուղղեն թվիթներում արված սխալները»,- ասել է Ջեք Դորսին: Նա նաև հավելել է, որ մարդիկ խմբագրման […]
19:33 12.11.2018
Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը միշտ էլ խոսել է հայ-թուրքական սահմանը բացելու մասին: Հայազգի պատգամավոր Կարո Փայլանը վերջերս հիշեցրել է 26 տարի շարունակ հայ-թուրքական սահմանի փակ լինելու մասին: «Ես որպես Թուրքիայի քաղաքացի, ցանկանում եմ, որ Թուրքիայի համար լավ լինի, ուզում եմ, որ Թուրքիայի բոլոր հարևանների հետ հարաբերությունները լավ լինեն»,- ասել էր հայ պատգամավորը: «Հորիզոնի» տաղավարում այս թեմայի […]
19:24 12.11.2018
Այսօր աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին՝ հետաքրքրվելու վերջինիս ինքնազգացողությամբ և զրուցելու: Այս մասին գրված է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկնոջ մամուլի խոսնակ Արփինե Զարգարյանի ֆեյսբուքյան էջում: Անվանի դերասանը մեծ ուրախությամբ է ընդունել տիկին Հակոբյանին՝ նշելով, որ նման այցերն իր […]
19:20 12.11.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 451 դատապարտյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 28, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 33, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ […]
19:10 12.11.2018
Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդն այսօր նիստ է գումարել, որի քննարկման առարկան է եղել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը: Շուրջ 4 ժամ տևած բուռն քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: SHANTNEWS.am-ի թղթակիցը փորձել է պարզաբանում ստանալ հարցի առնչությամբ, սակայն կուսակցության անդամները հայտարարել են, որ ՀԱԿ-ը այսօր որոշում է կայացրել […]