TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Եթե ռեբրենդինգ անեին, գուցե այնտեղ կլինեին պատգամավորներ, որ արժեր լինեին ԱԺ-ում. Հրաչյա Հակոբյան

18:57 12.11.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հրաչյա Հակոբյանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնել է, որ հավանական չի համարում ՀՀԿ-ի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմի հաղթահարումը: «Եթե ռեբրենդինգ անեին, այդ ՀՀԿ հապավումը իրենցից պոկեին, որ դաջված չլիներ նրանց վրա, գուցե այնտեղ կան պատգամավորներ, որ արժեր լինեին խորհրդարանում, գուցե հայտնվեին խորհրդարանում, բայց ՀՀԿ […]

̰
Գյումրիի ավագանին տնակների բնակիչների խնդրի առնչությամբ ուղերձ կհղի կառավարությանը

18:50 12.11.2018

Տեղի է ունեցել Գյումրիի ավագանու հերթական նիստը՝ օրակարգում ունենալով 23 հարց: Ներկաները նախ՝ 1 րոպե լռությամբ հարգել են լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի հիշատակը, որից հետո անցել են օրակարգային հարցերի քննարկմանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Առաջնահերթ ներկայացվել են Գյումրիում երկրաշարժից 30 տարի անց բնակարանային ապահովման չլուծված հարցերը և այդ ուղղությամբ կառավարությանն ուղերձ հղելու առաջարկը, իսկ […]

̰
Apple-ի դիզայները 250 հազ դոլար արժողությամբ հարսանեկան մատանու դիզայն է նախագծել

18:40 12.11.2018

Մատանին հատուկ պատրաստվել է (RED) հիմնադրամի համար

̰
Անգելա Մերկելին շփոթել են Ֆրանսիայի նախագահի տիկնոջ հետ

18:33 12.11.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շփոթել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է BFMTV-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այս օրերին Ֆրանսիայում անցկացվող Առաջին Համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ, երբ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները ելույթ են ունեցել հանրության առաջ: Նշվում է, որ 100-ամյա մի կին դիմել է […]

̰
ԵՄ-ն մտադիր է դյուրացնել բարձր որակավորում ունեցող մասնագետների մուտքի տրամադրման գործընթացը

18:26 12.11.2018

Եվրահանձնաժողովը մտադիր է վերանայել ու բարելավել միգրացիոն օրենքների որոշ կետեր: Մասնավորապես դիտարկվում է ԵՄ կազմի մեջ չմտնող երկրների բարձր որակավորում ունեցող մասնագետների համար դյուրացնել կապույտ անցագրի տրամադրման գործընթացը, որով նրանք ավելի հեշտ մուտք կգործեն ԵՄ երկրներ: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի 2019 թվականի աշխատանքային ծրագրում: «Եվրոպան պետք է ավելին անի օրինական միգրացիայի ուղղությամբ տարվող աշխատանքներում: […]

̰
Հայկական կողմը ցանկանում է ադրբեջանցիների հետ օպերատիվ կապ ունենալ հրամանատարների միջև. Տոնոյան

18:22 12.11.2018

Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի համար նշանակված են կոնկրետ պաշտոնյաներ, որոնց լիազորված է պահել այդ կապը: Այդ կապը մինչ այժմ գործում է անխափան, նույն կերպ են գործում նաև Դուշանբեի պայմանավորվածությունները: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Նախարարությունում, ըստ Տոնոյանի, կարծում են, որ ճիշտ կլիներ հայաստանցի ու ադրբեջանցի հրամանատարների միջև […]

̰
Կովկասյան ընձառյուծի պահպանության համար հուշագիր է ստորագրվել

18:20 12.11.2018

Համագործակցություն հանուն կովկասյան ընձառյուծի պահպանության. այսպիսի հայտարարություն են տարածել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը: «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը (WWF-Հայաստան)  համագործակցության հուշագիր են ստորագրել։ Համաձայն հուշագրի WWF-Հայաստանը «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում պարտավորվել է աջակցել […]

̰
Արցախում արտադրված մարտական ԱԹՍ-ները ներառված են ԶՈւ սպառազինության մեջ

18:15 12.11.2018

Արցախում ներկայացված մարտական անօդաչու թռչող սարքերը, որոնք ներկայացվել են զորավարժությունների ընթացքում, արդեն իսկ մտցված են զինված ուժերի սպառազինության մեջ: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտոնյայի խոսքերով՝ դրանք միակը չեն, կան նաև այլ զինատեսակներ, որոնք ոչ թե հետազոտական, այլ պատրաստի փուլում են և ներառվում են բանակի սպառազինության մեջ: Այն հարցին, […]

̰
Սիմֆերոպոլի օդանավակայանը կարող է կոչվել Հովհաննես Այվազովսկու անունով

18:05 12.11.2018

Եզրափակիչ քվեարկությունը կանցկացվի նոյեմբերի 12-ից մինչև 30-ը:

̰
Գյումրիում վերջին հրաժեշտը տվեցին լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին

18:01 12.11.2018

Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի աճյունն այսօր կեսօրին տեղափոխվել է իր հայրենի քաղաք Գյումրի: Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում հարազատներն ու բարեկամները, մարզաշխարհի ներկայացուցիչները և շարքային գյումրեցիները հարգանքի տուրք են մատուցել լեգենդար մարզիկին: Գյումրեցիները աշխարհահռչակ մարզիկի հաղթանակներն ու հաջողությունները համարում են բոլորինը: Երեկոյան՝ ժամը 18։00-ին, ի հիշատակ լեգենդար մարզիկի, մատուցվելու է […]

̰
Համաներման ակտի կիրառման հիմքով կարճվել է 63 քրեական գործի վարույթ

17:49 12.11.2018

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 63 քրեական գործի վարույթ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձը չի ազդում հայանպաստ կամ ոչ հայանպաստ հայտարարությունների ընդունմանը. Տոնոյան

17:45 12.11.2018

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնին երկրների ղեկավարները որոշել են անդրադառնալ դեկտեմբերին, և մինչ այս եղած քննարկումների մանրամասները հայտնի չեն և չեն բացահայտվում: Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Դավիթ Տոնոյանը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձը չի ազդում հայանպաստ կամ ոչ հայանպաստ հայտարարությունների ընդունմանը, և նախարարը սխալ է համարում հակառակ […]

̰
Տնաշեննե՛ր, պետք չէ ձեզ 85 տոկոս, դուք հո Նիկոլ բաշի չե՞ք սարքում. Արմեն Աշոտյան

17:41 12.11.2018

ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց` իրեն վախեցնում է այն, որ ժողովուրդը կարող է կրկին հիասթափվել: Խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասին` Աշոտյանն ասաց. «Ապրի ինքը, որ կարողացել է մարդկանց մեջ հույսեր արթնացնել, բայց ինքը նզովքի կենթարկվի, եթե այդ հույզերը գահավիժեն: Ես մեծապես շահագրգռված եմ, որ իմ ժողովուրդը հերթական […]

̰
Գյումրիի հակատուբերկուլյոզային բաժանմունքը փակման սպառնալիքի տակ է

17:35 12.11.2018

Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքը փակման վտանգի տակ է: Օրեր առաջ առողջապահության նախարարի պաշտոնակատարն է հայտարարել, որ մարզերում հակատուբերկուլյոզային բաժանմունքները փակվելու են, և հիվանդների բուժումը կենտրոնացվելու է Աբովյանի համապատասխան մասնագիտացված հիվանդանոցում: Հիմնավորումն այն է, որ Գյումրիի բաժանմունքը թերբեռնված է՝ այն 35 մահճակալ ունի, որոնք ամիսներով դատարկ են: Ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի աշխատակիցներն այսօր բողոքով եկել էին Շիրակի […]

̰
Արևմտյան Վրաստանում 5 հեկտար անտառազանգված է այրվում

17:23 12.11.2018

Արդեն 3-րդ օրն է՝ շուրջ 200 հրշեջ-փրկարարներ Իմերեթիի տարածաշրջանում ջանում են մարել 5 հեկտար տարածք ընդգրկվող անտառային զանգվածում մոլեգնող հրդեհը: Ամենայն հավանականությամբ, աշխատանքներն արդեն այսօր երեկոյան կավարտվեն: Քրեական գործ է հարուցվել «հրկիզման, պայթյունի կամ այլ վտանգավոր միջոցներով վնաս հասցնելու» հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածով նախատեսվում է 3-5 տարվա ազատազրկման պատիժ: Սեպտեմբերին վրացական իշխանությունները ձեռք են բերել նոր […]

̰
Վարկով 100 մլն դոլարի զենքի գնումը դեռ չի սկսվել. Տոնոյան

17:22 12.11.2018

Ռուսաստանից վերցված հարյուր միլիոն դոլար վարկով գնվող զենքի մատակարարումները դեռ չեն սկսվել: Դրանց վերաբերյալ կան պայմանավորվածություններ, սակայն բանակցությունները դեռ շարունակվում են: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտոնյայի խոսքերով՝ զենքի արտադրությունը մասնակիորեն արդեն սկսվել է, բայց մատակարարումը դեռ չի սկսվել:

̰
Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն ոչ մի տարածք չի ազատագրել, առաջխաղացումը եղել է միջդիրքային գոտում

17:17 12.11.2018

Դուշանբեի պայմանավորվածությունները հաշվի առնելով՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ադրբեջանցիները Նախիջևանի ուղղությամբ որևէ տարածք չեն ազատագրել: Առաջխաղացումը եղել է միջդիրքային գոտում, և հայկական կողմը, ըստ Տոնոյանի, կատարել է հաջող գործողություններ, որպեսզի թույլ չտրվի ամրանալ այդտեղ: Թեև Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները, ըստ Տոնոյանի, բողոքում են կրակոցներից, սակայն տարակուսելի է, որ ադրբեջանական […]

̰
Մոսկվայի կրկեսներից մեկում ընձառյուծը հարձակվել է 4-ամյա աղջկա վրա

17:14 12.11.2018

Կադրերում երևում է, թե ինչպես է վարժեցնողը վայրի կատվին տանում նախասրահով:

̰
Հնարավոր է՝ Հայաստանը նոր ռազմական վարկ վերցնի ոչ միայն Ռուսաստանից. Տոնոյան

17:12 12.11.2018

Հայաստանն իր պաշտպանական բյուջեում նախատեսել է միջոցներ, որոնք տրամադրվելու են ռազմական նախորդ վարկերի մարմանը, ինչպես նաև նոր վարկով զենքի գնման համաֆինանսավորմանը: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Դավիթ Տոնոյանը: ShantNews.am-ի հարցին՝ Հայաստանը մտադիր է նոր վա՞րկ վերցնել, Տոնոյանը ասաց՝ այո, ուսումնասիրվում է այդ հնարավորությունը: Ճշտող հարցին՝ կրկին Ռուսաստանի՞ց, Տոնոյանը պատասխանեց՝ ոչ միայն, ապա նաև ավելացրեց, […]

̰
Բանակի սննդի կազմակերպումը կիրականացնեն մասնավոր ընկերությունները

17:10 12.11.2018

Հայաստանի զինված ուժերի անձնակազմի սննդի կազմակերպմամբ կզբաղվեն մասնավոր ընկերությունները, ոչ թե հենց պաշտպանության նախարարությունը: Սրա վերաբերյալ մտադրություններն այսօր ներկայացրեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտոնյան նշեց, որ դա անելու են առաջիկա տարիներին՝ որակյալ սննդի անցնելու նպատակով: Ինչ վերաբերում է հագուստին, ապա այն նույնպես փոխվում է, մասնավորապես ներքնաշորերի մասով: Տոնոյանը բացատրեց, որ մասնավոր ընկերություններին պատվիրել են […]

̰
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ «Սասնա ծռերին» միանալու պատճառների մասին

17:06 12.11.2018

Քաղաքագետ, արևմտյան կողմնորոշմամբ աչքի ընկնող Ստեփան Գրիգորյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակով: Այս տեղեկատվությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ստեփան Գրիգորյանը: Մեր այն հարցին, թե ինչու հենց «Սասնա ծռերը», Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ նրանք «հայրենասեր են»: «Նրանց ծրագրին ընտրարշավի ժամանակ կծանոթանաք և կտեսնեք, որ նրանք Արևմուտքի, ԵԽ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը […]

̰
1000 դրամների հիմնադրամը հաջողված ծրագիր է. Տոնոյան

17:01 12.11.2018

Նախորդ իշխանությունների օրոք ստեղծված հիմնադրամը, որ հազարական դրամներ է հավաքում հարկատուներից՝ զինծառայողների ապահովագրություն իրականացնելու համար, շատ հաջողված ծրագիր է: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այս մասին հայտնել է այսօրվա ասուլիսի ընթացքում: Նա նշել է, որ տնտեսական զարգացման արդյունքում կգա ժամանակ, երբ այդ հիմնադրամի կարիքը չի լինի, բայց այն հիմա խնդիր է լուծում: Տոնոյանը նշել է, […]

̰
Զորացրումից հետո զինծառայողներին կտրվի 1400 ծառայողական բնակարան. Տոնոյան

16:53 12.11.2018

1400 զինծառայողի ծառայողական բնակարան զորացրումից հետո տրվելու է հենց զինծառայողներին: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Վերջին մեկ ամսվա ընթացքում այդպիսի բնակարան է ստացել 122 զինծառայող, մյուսների ստացումը կազմակերպվում է այս ընթացքում՝ շենք առ շենք անցնելու միջոցով: Տոնոյանն իր առջև խնդիր է դրել մինչև տարեվերջ լուծել այդ խնդիրը, սակայն կարծում […]

̰
Ընտրությունն արդեն կատարված է. Տոնոյանը՝ կործանիչ ինքնաթիռների գնման մասին

16:50 12.11.2018

Ընտրությունը արդեն կատարված է, մնում է լուծել ֆինանսատեխնիկական հարցերը: Այս մասին հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Հայաստանի բանակի համար կործանիչ ինքնաթիռներ գնելու մասին հարցին: Տոնոյանը չհերքեց, որ դիտարկվել են ռուսական «Սու-30»  և շվեդական «Գրիպեն» ինքնաթիռների տարբերակները: Այլ տարբերակներ դիտարկվե՞լ են, թե՞ ոչ, Տոնոյանը չմանրամասնեց:

̰
Crans Montana-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել կազմակերպության գլխավոր ֆորումն անցկացնել Երևանում

16:46 12.11.2018

Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինն ու Crans Montana ֆորումի պատվավոր նախագահ և հիմնադիր, դեսպան Ժան-Պոլ Քարթերոնը շնորհակալական նամակ են հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Ժնևում կայացած «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի 20-րդ ամենամյա նստաշրջանին նրա մասնակցության համար և պատրաստակամություն են հայտնել Crans Montana-ի գլխավոր ֆորումը կազմակերպել Երևանում, հայտնում են նախագահի աշխատակազմից «Թույլ տվեք […]

̰
Մեզ մերժեցին որպես իշխանություն, բայց այսօր մեզ ընտրելու են ոչ որպես իշխանություն. Արմեն Աշոտյան

16:41 12.11.2018

ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանի գնահատմամբ` դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն էականորեն տարբերվում են թե՛ նախորդ, թե՛ աշխարհում տեղի ունեցող բոլոր ընտրություններից, քանի որ այստեղ իշխանության ընտրություններ չեն: Աշոտյանի խոսքերով` առաջատարն այստեղ պարզ է` «Իմ քայլը» դաշինքն է, իսկ ավելի կոնկրետ` ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: «Ոչ թե վարչապետի ընտրություններ են. թեկնածուն տեսանելի է, […]

̰
Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը՝ Նոր Նորքում ապօրինի շինարարության մասին

16:38 12.11.2018

Աշխատանքային խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ անդրադարձել է այսօր առավոտյան Նոր Նորք վարչական շրջանում իրականացված հերթական ապօրինի շինարարության քանդման դեպքին՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն: «Նոր Նորքում ապօրինի շինարարություն իրականացնողները չունեին ոչ մի թույլտվություն, ծանուցում էին ստացել այն մասին, որ իրենց գործունեությունն ապօրինի է, եղել […]

̰
Զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ. Տոնոյան

16:32 12.11.2018

Պաշտպանության նախարարությունը հնարավորություն ունի խնայողությունների հաշվին հոգալ աշխատավարձերի բարձրացման հարցը, սակայն նույնիսկ պաշտպանական բյուջեի 26 տոկոս ավելացման դեպքում բյուջեով աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Նա նշեց, որ թեև բյուջեի մոտ 45 տոկոսը նախատեսված է հենց աշխատավարձերի և հավելավճարների համար, սակայն աշխատավարձերի բարձրացում հնարավոր կլինի ունենալ տնտեսության […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ի երկրորդ համարը Մանե Թանդիլյանն է

16:24 12.11.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով, մասնավորապես, հայտնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ տեղեկացնում ենք, որ Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համարը կլինի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ԼՀԿ Կառավարման խորհրդի փոխնախագահ Մանե Թանդիլյանը։ Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին, Ալավերդի քաղաքում: 1999թ. ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի […]

̰
ՊՆ-ում առաջնահերթ փոխվում են անձնակազմ տեղափոխող մեքենաները. Տոնոյանը՝ Խնձորեսկի միջադեպի մասին

16:20 12.11.2018

Խնձորեսկի ճանապարհին տեղի ունեցած վթարի համար պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ցավում է ու ներողություն է խնդրում: Այս մասին Տոնոյանը հայտնեց այսօրվա ասուլիսի ժամանակ: Ավտոպարկը փոփոխվում է՝ ըստ այն ժամկետների, երբ ստացվում են ավտոմեքենաները: Առաջնահերթ փոփոխվում են այն մեքենաները, որոնք տեղափոխում են անձնակազմ: Սակայն այն, որ եղել է տեխնիկական խնդիր, դա չի նշանակում, թե խնդիրը […]

̰
BACK_TO_TOP