TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+14.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է

17:25 07.12.2018

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է: «Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի […]

̰
Իսրայելի վարչապետի կինը ցուցմունք կտա կոռուպցիայի գործով

17:16 07.12.2018

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, կհարցաքննվի կոռուպցիայի մի գործով, որտեղ կասկածյալ են ինքը և վարչապետ ամուսինը: Նեթանյահու ամուսինները հարցաքննվում են, այսպես ասած, «Բեզեկի» գործով: Խոսքը երկրի հեռահաղորդակցական խոշոր՝ «Բեզեկ» ընկերությանն է վերաբերում: Ըստ մեղադրանքների՝ ընկերության սեփականատիրոջ կնոջ հետ կապերն օգտագործելու շնորհիվ նրան վերաբերող հարցերը լուսաբանելիս դրական լույսի ներքո են ներկայացրել: Բացի դրանից՝ ֆինանսական […]

̰
Լուկաշենկոյի հետ խոսակցությունն ինձ բավարարեց․ Փաշինյան

17:05 07.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում հանդիպել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ու բացատրություն պահանջել նրանից։ Այս մասին ինքը՝ Փաշինյանը, քիչ առաջ հայտնել է լրագրողների հարցերին պատասխանելիս։ Փաշինյանը, սակայն, հրաժարվել է խոսել Լուկաշենկոյի հետ զրույցի մանրամասներից։ «Եթե ես իրան մեղադրում եմ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ՝ ճիշտ չի […]

̰
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ զրույցից

17:03 07.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ու Ադրբեջանի նախագահի միջև Ռուսաստանում եղել է ոչ թե հանդիպում, այլ զրույց, այն էլ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ ճաշի ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ ինքն ու Իլհամ Ալիևը քննարկել են Արցախյան հակամարտության պատմությունն ու գերիների փոխանակման հարցը։ Փաշինյանի խոսքերով՝ Ալիևը կրկին առաջարկել է փոխանակումն […]

̰
Բենեդիկտ Քամբերբետչի լուսանկարը հայտնվել է Ուկրաինայի գրականության դասագրքերի կազմերին

17:02 07.12.2018

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քեմեբերբետչը, որը հայտնի է դարձել Շերլոկ Հոլմսի մասին պատմող հայտնի սերիալում իր խաղացած դերով, զարդարել է Ուկրաինայի արտասահմանյան գրականության գրքերի առաջին էջերը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Դասագրքի հեղինակներն այսկերպ որոշել են ընթերցանությանը նոր թափ հաղորդել, որպես դրա միջոց ընտրել են երիտասարդների սիրելի հերոսի՝ Շերլոկ Հոլմսի դերը ստանձնած Բենեդիկտ Քեմեբերբետչի լուսանկարով դասագրքեր թողարկելը: «Քեմբերբետչը […]

̰
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել քարոզարշավի մասնակիցների միջև գրանցված միջադեպի վերաբերյալ

17:02 07.12.2018

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել` կապված երեկ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքների ներկայացուցիչների միջև գրանցված միջադեպի հետ: «Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել նախընտրական քարոզարշավի մասնակիցներին ծեծելու վերաբերյալ։ Ահազանգից հետո ոստիկանության ծառայողներն իրականացրել են համապատասխան գործողություններ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի մասնակիցներից մեկից հաղորդում են ընդունել։ Ըստ քաղաքացու՝ միջադեպը տեղի է ունեցել Գայի […]

̰
Թուրքիայում ռազմաօդային ուժերի ու ժանդարմերիայի 128 զինվորականի ձերբակալման հրաման է տրվել

16:58 07.12.2018

Թուրքիայում ռազմաօդային ուժերի ու ժանդարմերիայի 128 զինվորականի ձերբակալման հրաման է տրվել: Զինվորականները մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ: Զինվորականների մի մասին մեղադրանք է առաջադրել Անկարայի, մի մասին էլ՝ Ստամբուլի դատախազությունը: 128 զինվորականների թվում են սպաներ, ենթասպաներ, սերժանտներ ու լեյտենանտներ: Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական […]

̰
Խաչատուր Քոքոբելյանը ընտրողների մինչև 60 տոկոս մասնակցություն է կանխատեսում

16:58 07.12.2018

Այսօր, երբ ամփոփել են քարոզարշավը, լրագրողները հարցրել են «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանին, թե նրա կարծիքով՝ ընտրողների քանի՞ տոկոսը կմասնակցի ընտրությանը, կունենա՞նք ակտիվ ընտրություն, թե՞ ոչ: «Քանի որ նախկինները միշտ արհեստական թվերով են ցույց տվել, չի կարելի համեմատել նախկինի հետ ո՛չ ընտրությունը, ո՛չ մասնակիցների թիվը: Մոտավոր կանխատեսում էլ չեմ ուզում անել, դա դժվար է: Եղանակից […]

̰
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ 153 մարդ է ձերբակալվել, մեծ մասը՝ ուսանողներ

16:51 07.12.2018

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Փարիզում, ծայր առած ուսանողական ակցիաները նոր լարվածություն են առաջացրել: Փարիզից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Մանտ-Լա-Ժոլի քաղաքում բազմաթիվ ուսանողներ են ձերբակալվել: Ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 153-ի: Ձերբակալությունները կատարվել են ոստիկանության հետ թեժ բախումներից հետո: Նրանք քարեր ու «Մոլոտովյան կոկտեյլներ» են նետել ոստիկանության ուղղությամբ: Ուսանողները ցույցի են դուրս […]

̰
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում շրջել է 14–ամյա տղայի հետ

16:42 07.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 14–ամյա տղայի հետ շրջել է Գյումրիի փողոցներով: Տղան Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում 88-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ կատարված արարողությունից  հետո բազմության միջից մի կերպ կարողացել է Նիկոլ Փաշինյանին խնդրել կանգնել ու լսել իրեն: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է անվտանգության աշխատակիցներին տղային ուղեկցել դեպի իր մեքենան: Տղան երկար ժամանակ վարչապետի պաշտոնակատարի […]

̰ ̰
Ռուսական 100 մլն դոլար վարկով զենքի գնումը հետաձգվել է մինչև մյուս տարի

16:34 07.12.2018

ՀՀ 2018 թվականի պետբյուջեով նախատեսված էր մոտ 4,8 միլիարդ դրամ (գրեթե 10 միլիոն դոլար) ուղղել ռուսական 100 միլիոն դոլար արտոնյալ վարկով զենք գնելու համաֆինանսավորմանը։ Ըստ այդմ՝ 10 տոկոս համաֆինանսավորման արդյունքում գնվող զենքը պետք է լիներ ոչ թե 100 միլիոն դոլարի, այլ մոտ 110 միլիոնի։ Կառավարության երեկվա նիստում ընդունվել է մի որոշում, որով այդ համաֆինանսավորման համար […]

̰
Եթե ներկայացված լինենք օրենսդիրում, փորձելու ենք սոցիալական արդարություն տանող օրինագծեր բերել ԱԺ. Էլեն Հոխիկյան

16:30 07.12.2018

Մենք սոցիալ-դեմոկրատական ուղղվածության գաղափարախոսությունը քաղաքացուն ներկայացնում ենք մեր կուսակցության կողմից մշակված ծրագրերը ներկայացնելու միջոցով: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ արտահերթ ընտրություններում հանդես եկող «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Էլեն Հոխիկյանը: «Մենք քաղաքացուն պարզապես բացատրում ենք մեր ծրագրային այն դրույթները, թե մոտավորապես ինչ ենք փորձելու իրականացնել, եթե ընտրվենք, […]

̰
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով դատական լսումները կմեկնարկեն հունվարի 8-ին

16:29 07.12.2018

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով դատական լսումները կմեկնարկեն 2019 թվականի հունվարի 8-ին: Այս մասին հայտնում է NTV-ն: Հայտնի է, որ ավելի վաղ Թուրքիայի դատախազությունը դատարանին էր փոխանցել դեսպանի սպանության գործը: Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ մեղադրանք է առաջադրվել թվով 28 անձանց, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի դեմ: Մեղադրական եզրակացության մեջ նշվում […]

̰
Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է

16:18 07.12.2018

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: Մաստարա-Լանջիկ հատվածում, Արթիկի ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: […]

̰
Փաշինյանը Բալասանյանի հետ շրջել է Գյումրու պատմական հատվածի վերականգնված փողոցներով

16:17 07.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ շրջել է Գյումրու պատմական հատվածի վերականգնված փողոցներով: Բալասանյանը ներկայացրել է, թե ինչպիսի աշխատանքներ են տարվել: «Աղետի գոտին վերականգնելով՝ պետք է մարդկանց վերադարձնենք հույսն ու հավատը, մեր մեծագույն խնդիրն է հաղթահարել երկրաշարժից հետո ձևավորված հոգեբանական ու քաղաքացիական աղետը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: https://www.facebook.com/armgovernment/videos/2255947514663709/?__xts__[0]=68.ARD0EonLnbte89bVl6LE9hAi3kUfRNjw-hpmyBkYDaXFmdgDAGDce2Ijr-gvYhEVJnLwGSBJYMDqHhzMzGonrT_oJ2jB28KsJgxzA0O_SESXAZSVCTsChlSRflmQbW7LxHF3dOR_ZxMuc3lRO9WPizKlKuxKvV–13qfwX7tEnkKxe-d2fe8PBy6uMRc4n6lfunP8TsxHB0Yc2tC94TyPum3kDK7hDTfuRl81ir1m0tHdWkb_SieefEiBk8rGvnGCqJLVGpdEXcSVUXdlzt8DRqm6Ls0iz55dyxtEuxY62PHeiuefWEuiipb2fdrjD-kqECClMvvnvnXEeigx8v03pMjIg1M9PGPxpZ5LvrkmGPme7_u2jiczP421vvSZF3hwj1m&__tn__=H-R  

̰
Պետք է կրճատել քաղաքապետին տրված լիազորությունները. Անի Սամսոնյան

16:15 07.12.2018

«Մեդիագրագիտությունը շատ անհրաժեշտ է, որպեսզի մարդը կարողանա ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն: «Լուսավոր Հայաստանը» չունի իր մեդիառեսուրսները, սակայն այն կարողանում է տանել այնպիսի քարոզչություն, որպեսզի լինի լուրերի կենտրոնում»,- ասել է պատգամավորության թեկնածու Անի Սամսոնյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նա նշել է, որ այսօր արդեն կարիք չկա, որ կուսակցություններն ունենան իրենց մեդիառեսուրսը: Անի Սամսոնյանը նաև ասել […]

̰
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանների բողոքները

16:14 07.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվեց: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Վերաքննիչ դատարանն իրենց բողոքները մերժեց, Առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց անփոփոխ: Ալումյանը հայտնեց, որ ըստ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քննվում էին ՀՀ […]

̰
Շատ բան արվել է, սակայն բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մեզ չի հաջողվել անել ամբողջը. ՀՀԿ ուղերձը երկրաշարժի տարելիցի կապակցությամբ

16:12 07.12.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ուղերձ է հղել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր ողջ հայ ժողովուրդը և շատ շատերն աշխարհում վերստին հիշում ու վշտակցություն են հայտնում 30 տարի առաջ Հայաստանին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ: Անդառնալի կորուստը մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներն էին, ովքեր զոհ գնացին բնական արհավիրքին: Աղետի մասշտաբներն այնքան մեծ էին, որ […]

̰
Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիների զանգերն այսօր՝ ժամը 11։40-ին, ղողանջել են ուղիղ 30 անգամ

16:06 07.12.2018

Վիրահայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ուղիղ ժամը 11։40-ին  Թբիլիսիում հոգեհանգստյան կարգ է տեղի ունեցել Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում: Սպիտակի ողբերգության 30-ամյա տարելիցի կապակցությամբ Թբիլիսիի բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջել են 30 անգամ: Հոգեհանգստի արարողությունից հետո հոգևոր հայրն արժևորել է աշխարհի տարբեր երկրների արձագանքն ու օգնությունը դժբախտության մեջ հայտնված հայ ժողովրդին, առանձնահատուկ […]

̰
ՕԵԿ-ը մերժում է պարտադիր կենսաթոշակային համակարգը, համայնքների խոշորացումը

16:01 07.12.2018

ՕԵԿ-ն այսօր ամփոփել է քարոզարշավը: Կուսակցության նախագահը կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ բավականին մրցունակ ծրագիր են ներկայացրել, ժողովրդին ասել են՝ ինչ են արել և ինչպես են գնում առաջ: Հիմնականում հասանելի են դարձրել իրենց գաղափարները։ «ՕԵԿ-ը 250 օրենքի հեղինակ է, ՀՀ-ում չկա կուսակցություն, որ այդքան օրենքի հեղինակ լինի: Մենք Հայաստանում վերջ ենք տվել կրթության, […]

̰
Քիչ անց կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը

15:59 07.12.2018

Այսօր՝ ժամը 16:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, կհրապարակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունն ընթացել է 5 օր, և դեկտեմբերի 4-ին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր […]

̰
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ևս մեկ զրույց է եղել ԱՊՀ շրջանակներում․ ադրբեջանական աղբյուր

15:53 07.12.2018

Ռուսաստանում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ադրբեջանական գործակալություններից մեկին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը: Հաջիևի հայտնած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքն ու հրադադարի ամրապնդումը։ Ապա խոսնակը ներկայացրել է […]

̰
Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

15:52 07.12.2018

Մոսկվայի հայկական եկեղեցու հուշարձանի մոտ ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակներ դրել՝ հարգանքի տուրք մատուցելով 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Արարողությանը մասնակցել են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, հայ համայնքի ներկայացուցիչները: Այնուհետև Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը պատարագ է մատուցել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության […]

̰
Բնականաբար, մենք 70 տոկոսի չենք գնալու, մենք մոդայիկ կուսակցություն չենք. Արթուր Խաչատրյան

15:52 07.12.2018

Քարոզարշավի վերջին հանդիպումը Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեկտեմբերի 6-ին է իրականացրել: Շիրակի մարզի ընտրողների հետ է հանդիպել ՀՅԴ ԱԺ պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը, ներկայացրել կուսացության ծրագրային մոտեցումները սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական ուղղություններում: Նա խոսել է նաև առաջիկայում հօգուտ Դաշնակցության գրանցվելիք ձայների մասին: «Բնականաբար, մենք 70 տոկոսի չենք գնալու, մենք մոդայիկ կուսակցություն չենք: Մենք նավ ենք, որը գնում […]

̰
Նիկոլ Փաշինյանն իր ձեռքով ցեմենտել և տեղադրել է ապագա գործարանի առաջին քարը

15:47 07.12.2018

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում մասնակցել է «Սանտեքս» գործարանի բացմանը և միաժամանակ նոր հիմնաքար դրել մեկ այլ գործարանի կառուցման համար: Գործարանի սեփականատերերն են հանդիսանում Վարդան Սրմաքեշնն ու Քրիստիան Գելիջին: «Մենք այս գործարանում 2016 թ-ից շինարարություն ենք անում և մեկ ամիս առաջին 150 աշխատողի ընդունեցինք, մինչև ապրիլ ամիսը ևս 150 հոգի պետք է ավելացնենք, […]

̰
«Սպիտակ» ֆիլմը «Օսկար» ստանալու բոլոր հնարավորություններն ունի. Սերժ Թանկյան

15:46 07.12.2018

Հայտնի հայ ռոք երաժիշտ, S.O.A.D. խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնին»: Ֆիլմն «Օսկար 2019» մրցանակաբաշխությունում ներկայացվել է Հայաստանի կողմից «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Թանկյանը խոսել է «Սպիտակ» ֆիլմի վրա կատարած աշխատանքի մասին։ Երաժիշտը ֆիլմի մի քանի սաունդթեքի հողինակն է. «Այս ֆիլմի համար երաժշտություն գրել անկեղծորեն հեշտ չէր: Ֆիլմի ռեժսիրը ցանկանում էր, որ […]

̰
Կալիֆոռնիայում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել

15:38 07.12.2018

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավում ջրհեղեղ է, որն առաջացել է անդադար տեղացող հորդառատ անձրևների հետևանքով: Այս մասին հաղորդում է ABC News-ը: Նշվում է, որ Օրինջ և Ռիվերսայդ շրջաններում հայտարարվել է պարտադիր տարհանում: Այլ շրջաններում բնակիչներին չեն տարհանել, բայց հորդորել են տներից հեռանալ: Բնակիչներին խորհուրդ են տվել զգուշավորություն պահպանել: Միաժամանակ, Լոս Անջելեսում օրվա ընթացքում տեղացել է 4,8 սմ […]

̰
«Հյուսիս-հարավ»-ի շինաշխատանքների ժամանակ հափշտակվել է ավելի քան 1,8 մլն դոլար․ հարուցվել է քրգործ

15:34 07.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարին՝ ավելի քան 1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ խարդախությամբ հափշտակելու համար։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առերևույթ չարաշահումներ […]

̰
Պայթյուն Մուսալեռ գյուղում. 42-ամյա տղամարդ է մահացել

15:16 07.12.2018

Դեկտեմբերի 6-ին` ժամը 19։10-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ Մուսալեռ գյուղի տներից մեկում փայտի վառարանը պայթել է, և մարդ է մահացել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից: Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19։55-ին, բաժնում ևս մի հաղորդում է ստացվել, որ «այրվածք առաջին, երկրորդ աստիճանի դեմքի մարմնի աջ կեսի» ախտորոշմամբ բուժօգնության է […]

̰
BACK_TO_TOP