15:11 07.12.2018
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «Կորդ» գնդացիրների լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարի մակագրության մեջ նա շատ պատկերավոր ներկայացնում է զենքի հնարավորությունները: «Կորդն» ու լույսը Ծանոթացեք՝ ինքը Կորդն է։ Մեծ ոտքերովը՝ նրա ավագ եղբայր ՆՍՎ-ն։ Զինվորները շատ են սիրում այս հզորությունը։ Դրանով անգամ հնարավոր է քանդել հակառակորդի ա՜յ այսպիսի շինություններ։ Կրակող զինվորն ասում […]
15:04 07.12.2018
Դեկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն 1988 թ. երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը: Մինչ արարողությունը խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Գերաշնորհ […]
15:00 07.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ժամը 11:41-ին ծաղկեպսակ է դրել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում տեղադրված հուշակոթողին, ներկա գտնվել զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին: Վարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Սիրելի գյումրեցիներ Սիրելի սպիտակցիներ Սիրելի վանաձորցիներ […]
14:58 07.12.2018
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) «Թեժ գիծը» և Արագ արձագանքման խումբը կաշխատեն հատուկ ռեժիմով։ Այս մասին հայտնում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեից: Կոմիտեն կոչ է անում խնդիրների առաջացման դեպքում զանգահարել ԽԱՊԿ թեժ գծին՝ 011 53 38 95, 093 10 70 85, 094 59 30 20 հեռախոսահամարներով, կամ գրել […]
14:53 07.12.2018
Այսօր Լոռու մարզում գտնվելու ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ իր համոզմամբ՝ աղետի գոտու խնդիրը լուծելու համար հատուկ օրենքի ընդունման անհրաժեշտություն չկա, իր առաջարկը հետևյալն է՝ թալանից վերադարձված գումարներն ուղղվեն տնակային խնդրի լուծմանը. «Գումարներ կան, ես վարչապետին արդեն առաջարկել եմ, էդ գումարները, որ հիմա վերադարձվում են պետական բյուջե, պետք է ուղղել […]
14:50 07.12.2018
Փաստաբանների պալատն իրազեկում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ՀՀ փաստաբանների պալատում գործելու է արագ արձագանքման խումբ: Քաղաքացիներն իրենց ընտրական իրավունքի վերաբերյալ հարցերով կարող են դիմել խմբի համակարգող, փաստաբան Գևորգ Մկրտչյանին (հեռ․ 077007792):
14:44 07.12.2018
Դեկտեմբերի 6-ին Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկին: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և մաղթել է ամենայն հաջողություն կարևոր այդ առաքելությունում: Զոհրաբ Մնացականյանը և Տոմաշ Պետրժիչեկը […]
14:42 07.12.2018
Լոռու մարզում գտնվող «Լուսավոր Հայաստան» ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է այն մասին, թե արդյոք ժամանակը չէ «աղետի գոտի» ձևակերպումը հանել գործածությունից. «Աղետի գոտի անունը կարող ենք հանել, եթե որևէ մարդ չլինի որևէ տնակում ապրող, և եթե աղետի գոտու քանդված, ավերված տնտեսությունը վերականգնվի: Հետևաբար, դա ուղղակի անվանումներով չի, որ հանվում է կամ դրվում: Եթե չեմ սխալվում, […]
14:39 07.12.2018
Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Արտագնա նիստի մեկնարկից առաջ կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Անցնելով օրակարգային հարցերին՝ գործադիրը հավանություն է տվել ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ […]
14:35 07.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն՝ ցավակցություն հայտնելու ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշի մահվան առնչությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Ջորջ Բուշ ավագի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում: Նախագահը մասնավորապես գրել է. «Աշխարհը կորցրեց մեծ առաջնորդի: Մեզ […]
14:28 07.12.2018
Լոռու մարզ կատարած այցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից լրագրողները հետաքրքրվել են, թե կուսակցությունն ինչ ակնկալիքներով է գնում ընտրությունների: «Մենք ասել ենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երկրորդ տեղի համար է պայքարում: Դա հեղափոխությունից հետո, ըստ էության, առաջին տեղն է: Մենք ակնկալում ենք, որ ՀՀ քաղաքացիները իրենց քվեով, իրենց մեկ ձայնով այդ խնդիրը կլուծեն: Նոր […]
14:27 07.12.2018
«Ո՛չ, հարցը չի լուծվել, աշխատանքը շարունակվելու է»,- ՀԱՊԿ քարտուղարի նշանակման խնդրի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ փաստացի հերքելով Բելառուսի նախագահի խոսքերն ու հաստատելով Հայաստանի վարչապետի խոսնակի մեկնաբանությունը։ Մինչ այս՝ երեկ, Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե հարցը լուծված է, և քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը։ Ավելի ուշ այդ հայտարարությունը SHANTNEWS.am-ի […]
14:22 07.12.2018
Լիվերպուլում տեղադրել են The Beatles քառյակի արձանի կրկնօրինակը: Այս առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել ղազախ գործարար Մարգուլայ Սեյսեմբայը: Բանն այն է, որ արձանի բնօրինակը գտնվում է Ալմաթի քաղաքի Կոկ-Տոբե բարձունքի վրա: «Մենք ժամանակին մեծ մրցույթ ենք անցկացրել, արձանի էսքիզն ենք ընտրել: Պատրաստել է արձանը մեր հայտնի քանդակագործ Էդուարդ Ղազարյանը: Արձանի բոլոր իրավունքները պատկանում են Seimar Social […]
14:18 07.12.2018
ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ անդրադառնալով Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Լուսանկարներին կից Շարմազանովը գրառում է կատարել, որում նշում է, թե 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններին պատուհասած ողբերգությունը 30 տարի անց էլ աննկարագրելի ծանր հիշողություններ է արթնացնում: «Փառք Աստծո, որ մեր ժողովուրդը կարողացավ վերապրել այս ողբերգությունը և ճանապարհ հարթել […]
14:17 07.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր այցելել է Լոռու մարզ: Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ տպավորություն ունեն կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի վերաբերյալ. «Քարոզարշավը նորմալ անցավ, ոնց որ պլանավորել էինք: Արտահերթ քարոզարշավ էր, բնականաբար բարդություններ կային, բայց բոլոր բարդություններն էլ մեզ համար հաղթահարելի են եղել: Այսօր վերջին օրն է, մեծ հաշվով քարոզարշավ չենք անում, գիտեք […]
14:14 07.12.2018
Եվրախորհրդարանի 45 պատգամավորներ, որոնք ներկայացնում են 18 երկիր, կոչ են արել մշակել «Մագնիտսկու օրենքի» սեփական տարբերակը: «Մենք հորդորում ենք մեր երկրների կառավարություններին կողմ քվեարկել մեր նախաձեռնությանը: Մենք կոչ ենք անում հարգել Սերգեյ Մագնիտսկու հիշատակը և պայքարել անպատժելիության դեմ»,- նշել են խորհրդարանականները: Ավելի վաղ Նիդեռլանդներում նման օրենք մշակելու նախաձեռնությամբ էր հանդես եկել հոլանդական 90 ոչ կառավարական […]
14:10 07.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր քարոզարշավը, ընդհանուր առմամբ, լավ է գնահատել՝ չնայած խնդիրներին: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ խնդիրների մասին է խոսքը: «Գիտեք, արտահերթ քարոզարշավ է, բազմաթիվ կազմակերպչական, ֆինանսական ռեսուրսների: Բոլորը խնդիր է, պետք է լուծել, դրա համար եմ ասում, որ արտահերթ ընտրությունները շատ բարդ են, որովհետև որևէ ուժ չգիտի՝ դա երբ է […]
14:06 07.12.2018
Երկրաշարժի փորձությունը հաղթահարելով` հայ մարդը շարունակեց ապրել, արարել, կառուցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: «Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30 տարին: Բնության արհավիրքը ավելի քան 25 000 մարդու կյանք խլեց, իսկ հարյուր հազարավորներն անօթևան մնացին: Սակայն գյումրեցին, սպիտակցին, վանաձորցին, ստեփանավանցին, հայ մարդը հաղթահարեց այդ մեծ փորձությունը, շարունակեց […]
14:03 07.12.2018
«Այն աշխատանքը, որ մենք նախատեսել էինք, իրականացրինք, կիրառեցինք որոշակի հնարքներ, ներկայացրինք մեր գաղափարական ու քաղաքական ծրագրերը, քրիստոնեական վերականգնման վերաբերյալ պատկերացումները: Մենք ժողովրդին ներկայացրել ենք ոչ թե դոկտրինաներ, այլ Երևանի քաղաքագիտական դպրոցի մշակումները: Քրիստոնեական վերածննդի շարժումը կազմակերպեցինք որպես քաղաքական կառույց, առաջարկեցինք սոցիալական շուկայական տնտեսության տեսություն: Եթե մենք եղանք ԱԺ-ում, այս կոնցեպցիան կվերաձևենք օրենքների: Մենք պետության վերաբերյալ […]
13:54 07.12.2018
«Սասնա ծռեր» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Լիանա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` արձագանքելով կուսակցության հայտարարությանը: «Հարգելի լրատվականներ Արձագանքելով ձեր կողմից ինձ ուղղված հարցմանը՝ տալ մեկնաբանություն «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության կողմից արված հայտարարությանն առ այն, որ՝ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ։ Նման պարագայում կուսակցության քարտուղարությունը […]
13:52 07.12.2018
«Այս երկրաշարժը նաև մի յուրօրինակ հումանիտար համաշխարհային համախմբման պատճառ դարձավ: Խորհրդային միության բարեկամ ժողովուրդները, աշխարհի բարեկամ ժողովուրդները իրենց օգնության ձեռքը մեկնեցին հայ ժողովրդին ու Հայաստանին: Այսպիսով, համամարդկային համախմբման մի բացառիկ օրինակ ցույց տվեց»,- այս մասին այսօր Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում կառավարության արտագնա նիստից հետո տեղի ունեցած հարգանքի տուրքի արարողության ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար […]
13:47 07.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել` կից հետևյալ գրառմամբ. «1988թ. դեկտեմբերի 7, աղետյալ Գյումրի: Փլատակների տակից գիրք են փրկում: Հայ ժողովրդին այնքա՜ն բնորոշ տեսարան»:
13:30 07.12.2018
Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունն ու Թբիլիսիի քաղաքապետարանն Ամանորին ընդառաջ հանդես են եկել առաջարկությամբ: Քանի որ Վրաստանում ծառերի ապօրինի հատումը քրեորեն պատժելի է, հանդես են եկել «Մի՛ կտրեք՝ զարդարե՛ք» նախատոնական կոչով: Վրաստանի ցանկացած քաղաքացի կարող է այգիներում, պուրակներում, զբոսայգիներում ընտրել եղևնի և այն հատելու փոխարեն զարդարել՝ ըստ իր նախասիրության: Վրաստանում սովորաբար զարդարում են կովկասյան […]
13:26 07.12.2018
ՀՀ Զինված ուժերի «Սու-25» մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 18։00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Օդաչուների հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 13։00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում (Սուրբ Սարգիս եկեղեցուց շարժը ժամը 12։00-ին): SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել […]
13:25 07.12.2018
Դեկտեմբերի 6-ին Միլանում ընթացող ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդի հետ: Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և Կանադայի միջև հաստատված գործընկերային հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում`որպես համագործակցության արժեքավոր հարթակ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ձևաչափը: Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Կանադայի վարչապետ […]
13:23 07.12.2018
«Բա որ Յունկերն ասի`«Ինչո՞ւ եք իմ մասին կեղծ լուրեր տարածում» ի՞նչ եք ասելու»,- նման գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը՝ անդրադառնալով երեկ նախընտրական բանավեճի ընթացքում Արմեն Աշոտյանի կողմից ներկայացված պատմությանը: «Նախօրեի բանավեճը ստիպում է նախընտրական քարոզարշավին գնահատականներից զերծ մնալու մոտեցումս փոխել: Հարցը վերաբերում է Արմեն Աշոտյանի կողմից` Փաշինյան-Յունկեր հանդիպման անդրադարձին, որին մասնակցել […]
13:18 07.12.2018
ՀՀ Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով ստանձնած մոտ 700 միլիոն ՀՀ դրամի չափով պարտավորություններ չեն կատարվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հատկանշական է, որ ընդհանուր առմամբ 1 միլիարդ 317 միլիոն դրամ կազմող 4 տարբեր պայմանագրերով […]
13:08 07.12.2018
Նյու Յորքում ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները ռումբի մասին ահազանգի պատճառով տարհանել են Time Warner Center երկաշտարակ համալիրը, որտեղ գտնվում է CNN հեռուստաընկերության խմբագրությունը, հաղորդում է CNN-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տարհանումը սկսել են իրականացնել անհայտ անձի զանգից հետո, որը հայտնել էր համալիրի տարածքում պայթուցիկ 5 սարքերի առկայության մասին: Նշվում է, որ տարհանումից հետո ոստիկանները և փրկարարներն ամբողջությամբ զննել […]
13:02 07.12.2018
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է տեսանյութ, որն արվել է Սպիտակի երկրաշարժից ժամեր անց: «1988թ. դեկտեմբերի 8, Նյու Յորք։ Բուշ, Ռեյգան Գորբաչով։ Սպիտակի երկրաշարժից ժամեր անց։ Սա պատմական տեսանյութ է։ Գորբաչովը Ռեյգանին և Բուշին ներկայացնում է Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Նա նույնպես րոպեներ առաջ է տեղեկացել։ Տեղեկություններն էլ կամ սխալ են Մոսկվայից փոխանցել, […]